Add to favourites
ՀՀԿՀ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
-
20 - Agree
-
8 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 05.02.2025 20:20:18 | Կրկին ու կրկին դատարկ է Նախագծի «Հիմնավորում» բաժինը | Հիմնավորումն արդեն առկա է, շնորհակալություն: | |
2 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է: | ||
3 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | 1.2 կետում արված ձևակերպումը՝ «Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։» Վերը նշված ՀՀՇՆ-ում հստակ գրված է, որ կանոնների հավաքածուն կամավորական օգտագործման համար է։ Հետևաբար 1․2 կետում արված «Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են» արտահայտությունը տեղին չէ։ Նաև, այս ամենից ելնելով, հարկ եմ համարում բարձրաձայնել այն, որ 04․12․2024-ին հրապարակված նախագծի հավելվածը իսկզբանե գրված է եղել որպես ՀՀՇՆ։ Չի կարելի ուղղակի փոխելով փաստաթղթի վերնագիրը ասել, որ հիմա ունենք այլ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, քանզի այս փաստաթղթերը ունեն տարբեր բովանդակային ձևակերպումներ։ Հետևաբար, առաջարկում եմ հիմնովին վերանայել այս փաստաթղթի կառուցվածքը և ձևակերպումները։ | ||
4 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Աղյուսակ 2-ում, «Համառոտագիր»-ի դիմաց նշված «Գործընթաց, որում մասնագիտացված բախումների հայտնաբերման ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար: Բախումների հայտնաբերումն իրականացվում է ամփոփիչ թվային տեղեկատվական մոդելի հիման վրա» նախադասության մեջ «մասնագիտացված բախումներ» արտահայտությունը մեղմ ասած անհասկանալի է։ Կարծում եմ այստող առկա է թարգմանության թերություն այն նյութից որն օգտագործվել է որպես սկզբնաղբյուր, և այստեղ ձևակերպումը պետք է լինի հետևյալ կերպ՝ «Գործընթաց, որում բախումների հայտնաբերման մասնագիտացված ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:» Եվ խնդրում եմ մի բերեք անհասկանալի հիմնավորումներ այն մասին, որ այլ տողերում այս մասին իբր բացատրված է։ Այստեղ խոսում ենք կոնկրետ արտահայտության վերաբերյալ։ | ||
5 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Հարգելի գործընկերներ ձեր փաստաթղթում 2 հատ 5-րդ մաս կա։ Խնդրում եմ ուղղեք այդ խնդիրը և նորից դրեք փաստաթուղթը հարթակում քննարկման, որպեսզի այդ 2 մասերին վերաբերվող առաջարկները գրելուց հնարավոր լինի հղումը ճիշտ կատարել։ Ինչու եմ սա նշում, քանի որ կան այդ մասերի հետ կապված առաջարկներ, բայց պարզ չի հղումը ինչպես նշեմ, որ հետո թյուրիմացություններ չլինեն։ | ||
6 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Հարգելի գործընկերներ, այս հարթակի «Կատարված փոփոխությունը» սյունակը նախատեսված է նրա համար, որ արված առաջարկների հիման վրա փաստաթղթում կատարված փոփոխությունների մասին ինֆորմացիան հասանելի լինի նաև առաջարկները գրողին, խնդրում եմ դա մի անտեսեք։ Ինչու եմ սա շեշտում, քանի որ 04․12․2024-ին դրված այս փաստաթղթում իմ կողմից արված ոչ մի առաջարկի վերաբերյալ այս սյունյակում չկա արված գրառում։ Սակայն երբ նորից նայում եմ 04․02․2025-ին ձեր կողմից տեղադրված այս փաստաթուղթը տեսնում եմ փոփոխություններ։ | ||
7 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Հարգելի գործընկերներ 04․12․2024-ին դրված այս փաստաթղթում իմ կողմից LOD-ի մասով արված առաջարկին ձեր կողմից եզրակացություն բաժնում գրված հղումները հետևյալ փաստաթղթերին՝ ISO 7817-1:2024 (Building information modelling — Level of information need) -ի և ISO 19650-1:2018 (Organization and digitization of information about buildings and civil engineering works, including building information modelling (BIM) — Information management using building information modelling) չեն տալիս հիմնավոր պատասխան, քանի որ այս փաստաթղթերում չի օգտագործվում «Level of Development (LOD)» եզրույթը, այլ օգտագործվում է «Level of information need» եզրույթը։ Ժամանակին ISO 19650-1-ում կար «Level of Development (LOD)» եզրույթը, բայց ISO 19650-1:2018-ում այն փոխարինվել է «Level of information need» եզրույթով։ Հետևաբար, խնդրում եմ, եթե օգտագործում եք նյութեր, որոնցից ինֆորմացիա եք վերցնում կամ թարգմանում, վերցրեք թարմ նյութեր։ | ||
8 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Ողջունելի է, որ հիմնվելով 04․12․2024-ին այս հարթակում դրված համանուն նախագծի տակ իմ արված առաջարկությունը կապված LOD-ների հետ վերանայել եք և վերաձևակերպել եք 9․5 մասում։ Սակայն խնդրում եմ, քանի որ այս փաստաթուղթը ամեն տարի թարմացվում է, ապա վերցրեք ամենաթարմը՝ 2024թ․ կամ ավելի լավ առաջարկ՝ ուղղակի նշեք փաստաթղթի անվանումը և գրեք, որ շինարարական նախագիծը սկսելուց պետք է դիտարկել այդ պահին առկա այս պարբերականի վերջին թողարկումը։ | ||
9 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Եթե LOD-ների սահմանման համար հիմք եք վերցնում «Level of Development (LOD) Specification» փաստաթուղթը, ապա այն թարգմանեք ճիշտ։ Աղյուսակ 4-ում մի անտեսեք LOD 350-ի սահմանումը, քանի որ LOD 300 և LOD 350 համապատասխանում են «Աշխատանքային փաստաթղթեր փուլ»-ին։ LOD 400-ով մոդելավորման կարիքը շատ դեպքերում, օրինակ՝ ինժեներական համակարգերի նախագծման փուլում չի լինում։ Իհարկե դա կախված է պատվիրատուի պահանջներից և հետագայում մոդելի օգտագործման պահանջներից։ Երբ որ ասում ենք LOD 400, ապա ի նկատի ունենք, որ օրինակ ինժեներական մասերի համար մոդելում պետք է արտացոլված լինեն խողովակների կամ օդատարերի կախիչները այնպես, որ հնարավոր լինի մոդելում առանձնացնել այդ կախիչների բոլոր էլեմենտները՝ պարուրակներ, ձողեր իրենց անհատական երկարություններով և այլն։ Ինչ վերաբերում է LOD 500-ին ապա այս մանրակրկիտությամբ մոդելը իր էլեմենտների երկրաչափական տեսքի և մանրակրկիտության տեսանկյունից չի գերազանցում LOD 400, այլ իր մեջ պարունակում է հավելյալ ինֆորմացիա էլեմենտների վերաբերյալ՝ օրինակ սարքի տեխնիկական անձնագիր և այլն։ | ||
10 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | 9․7 կետում ԳՕՍՏ 21.501-2018 տված ձեր հղումը - դուք գիտեք որ այս ԳՈՍՏ-ը առկա չէ քաղաքաշինության կայքի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկում։ Փոխարենը այստեղ կա հետևյալ փաստաթուղթը «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ»։ Հայեր, ո՞նց անենք, որ նոր փաստաթուղթ սարքելուց այնպես անենք, որ հղումները փողկապակցած լինեն գոյություն ունեցող փաստաթղթերի հետ։ | ||
11 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Աղյուսակ 4-ում դուք ունեք հասկացողությունններ «ԱՆ» և «Աշխատանքային փաստաթղթեր», սակայն «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ»-ում չկա «Աշխատանքային փաստաթղթեր» հասկացողությունը։ Հետևաբար ենթադրում եմ, որ այն վերաբերում է շինարարության փուլին։ Այս ենթադրության վրա հիմնվելով և «Level of Development (LOD) Specification» փաստաթղթի բովանդակությանը ծանոթ լինելով՝ ասեմ, որ LOD 200-ով մոդելը չի կարող համարվել ԱՆ փուլի համար բավարար մանրակրկիտության մակարդակ։ ԱՆ փուլի համար բավարար կարող են համարվել LOD 300 և LOD 350 մանրակրկիտության մակարդակ ունեցող մոդելները, տարբեր նախագծային մասերի համար դարբեր պահանջներով։ ԼՕD 400 կարող է լինել աշխատանքային փաստաթղթերի փուլում։ Ինչ վերաբերում է LOD 500-ին, ապա այս մանրակրկիտությամբ մոդելները նախատեսված են շենքի/շինության շահագործման և սպասարկման փուլում օգտագործելու համար։ | ||
12 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:08:58 | Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ դեռ այս կանոնների հավաքածուի հաստատման ժամանակը չէ: Այն ինչ ձեռնարկել եք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այդ գործընթացի ժամանակ կստեղծվեն նորմատիվ փաստաթղթեր և կհրապարակվեն կառավարության որոշումներ, որոնք և հիմք կհանդիսանան հետագայում նման կանոնների հավաքածուի ձևավորմանը։ Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում: |