Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

71%29%

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ

  • Discussed

    24.01.2025 - 09.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1103

Print

Suggestions

Աննա Պողոսյան

09.02.2025

Լրացումները ողջունելի են, որովհետև 9.1-ի փոփոխումը հնարավորություն է տալիս խուսափել մասնավոր ֆինանսավորողի փնտրտուքից։ Կարծում եմ լավագույն բուհեր ընդունված երեխաներին պետք է ֆինանսական աջակցություն տալ հայրենիք վերադառնալու պայմանով։

Անահիտ Չոմարյան

08.02.2025

Հաշվի առնելով տարբեր բուհերում ընդունելության տարբեր ժամկետների առկայությունը, սույն կարկավորմամբ քաղաքացին հնարավորություն է ստանում օգտվել տարկետման իրավունքից, ինչը կարգի կատարելագործման ցուցիչ է։ Առաջարկում եմ Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին) կոմիսարիատներին տրամադրվի ինքնաշխատ եղանակով։

Մարինա Աթաբեկյան

06.02.2025

Ողջունում եմ այս օրենքը, հատկապես 9․1-ին կետում կրթաթոշակի պայմանի հանումը, քանի որ որոշ առաջատար համալսարաններ տրամադրում են կրթաթոշակը ֆինանսական դրությունից կախված, այլ ոչ թե ակադեմիական նվաճումներից, իսկ որոշները չունեն 70% կամ ավելի զեղչով ընդունվելու հնարավորություն։ Առաջարկում եմ հստակեցնել 13-րդ կետում մեկ անգամ դիմելու լրացումը, քանի որ հարց է առաջանում․ եթե ուսանողը ուներ տարկետում 7-րդ կամ 8-րդ կետերով և ստացել էր ևս մեկը 9․1-ին կետով (13-րդ կետի առաջին մաս), կարո՞ղ է նա ևս մեկ անգամ ստանալ տարկետում, բայց արդեն 13-րդ կետի երկրորդ մասով (ավելի բարձր վարկանիշ ունեցող համալսարան է ընդունվել)։

See more