Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք) 139-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «40» թիվը փոխարինել «35» թվով.

2) 2-րդ մասի «ութ» բառը փոխարինել «յոթ» բառով.

3) 3-րդ մասի «12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ)» բառերը փոխարինել «11 ժամից (որի մեջ չի ներառվում հանգստի և սնվելու համար ընդմիջումը)» բառերով, իսկ «48» թիվը՝ «41» թվով.

4) 5-րդ մասի առաջին նախադասության «(ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից» բառերը փոխարինել «չի կարող անցնել օրական 11 ժամից (որի մեջ չի ներառվում հանգստի և սնվելու համար ընդմիջումը)» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 140-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

    ա. 3-րդ կետի «տասներկու» բառը փոխարինել «ութ» բառով,

    բ. 4-րդ կետի «24» թիվը փոխարինել «քսան» բառով,

    գ. 5-րդ կետի «36» թիվը փոխարինել «երեսուներկու» բառով,

    դ.  6-րդ կետի «36» թիվը փոխարինել «երեսուներկու» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մինչև տասնհինգ տարեկան երեխաները դպրոցական օրերին կարող են աշխատանքի ներգրավվել ոչ ավելի, քան օրական երկու ժամ։»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի «8» թիվը փոխարինել «7» թվով։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններն Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքի էական պայման համարվող աշխատանքի վարձատրության չափի նվազեցման հիմք չեն:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 2-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «40-ժամյա» բառը փոխարինել «35-ժամյա» բառով, իսկ «450» թիվը՝ «515» թվով.

2) 2-րդ կետի՝

   ա. «ա.» պարբերությունում «24-ժամյա» բառը փոխարինել «20-ժամյա» բառով, իսկ «750» թիվը՝ «900» թվով.

   բ. «բ.» պարբերությունում «36-ժամյա» բառը փոխարինել «32-ժամյա» բառով, իսկ «500» թիվը՝ «563» թվով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

  • Duration

    19.12.2024 07.01.2025
  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8325

Print

Suggestions

Դավիթ Կարապետյան

22.12.2024

Բոլոր զարգացած երկրներում գործում է 4 աշխատանքային օրվա ռեժիմ: Կարծում եմ շատ լավ առաջարկ է գոնե 1 ժամ կրճատել աշխատանքային օրվա տևողությունը, քանի որ եթե հաշվի առնենք Երևանում օրեցօր աճող խցանումները` ստացվում է այնպես, որ ամբողջ օրը ծախսվում է աշխատանքի հասնելու, աշխատելու և տուն վերադառնալու համար, work-life balance չի կարող լինել այն, որ շաբաթվա 5 օրը ծախսվում է աշխատելու և միայն ընդամենը 2 օր հանգստանալու համար: Նախագիծը ողջունում եմ

Ալբերտ Ունուսյան

21.12.2024

Շատ լավ գաղափար է։ Նաև կարծում եմ կարելի է դիտարկել 4 աշխատանքային օրվա տարբերակը` առանց աշխատավարձի կամ հավելավճարների կրճատման, որն օրինակ իդեալական արդյունք է ցույց տվել Գերմանիայում։ Թերևս 3 օրում մարդ ավելի շատ անձնական հարց կարող է լուծել, քան` 1-2 օրում, ինչը թույլ կտա աշխատանքի ժամին ավելի քիչ մտածել անձնականի մասին և կենտրոնանալ աշխատանքի վրա։

Արսեն Հակոբյան

21.12.2024

Միանշանակ ճիշտ որոշում, պետք է հետևողական նվազեցնել աշխատաժամանակի տևողությունը, քանի որ էֆեկտիվության վրա այդքան էլ չի ազդելու, և լրացուցիչ եռանդ կհաղորդի աշխատողներին,տալով բոլորին մեկ ժամ ավել հանգստի հնարավորություն, մանավանդ մանկապարտեզի տարիքի երեխա ունեցող ծնողների համար մեծ նշանակություն ունի այդ մեկ ժամը..

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.