Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Հ/Կ 23.10.2024 14:09:12 Ծրագիրը մեծ դեր ունի ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում Նախարարության մեկ այլ ծրագրի շրջանակում հիմնվող ինտենսիվ այգեգործության ոլորտի զարգացման գործընթացում, ինչպես նաև ՀՀ-ում գյուղտեխնիկայի պարկի ընդհանուր թարմացման համար։ Բացի այդ, ծրագիրը կարող է նպաստել տարբեր տարածաշրջաններում գյուղտեխնիկայի կենտրոնների ստեղծմանը, որոնք կարող են սպասարկել համայնքի գյուղացիական տնտեսություննեերին պատկանող հողամասերը։ Ծրագրի շրջանակում տրամադրվող առավելագույն գումարը՝ 250 մլն դրամ, հնարավորություն է տալիս սպասարկել շուրջ 80 հա ինտենսիվ այգիներ և խոշոր տնտեսությունները հնարավորություն չունեն սույն Ծրագրի շրջանակում ամբողջությամբ սպասարկել իրենց այգիները, ինչը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում՝ հաշվի առնելով կատարված ներդրումների ծավալները։ Մյուս կողմից, Ծրագիրն արգելում է ժամանակի ընթացքում մարած լիզինգի գումարի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերել։ Այն ֆերմերը, որն այգեհիմնման համար Ծրագրի շրջանակում ձեռք է բերել գյուղտեխնիկա, և որն այգեհիմնումից հետո, որպես սպասարկող տեխնիկա չի օգտագործվելու, հնարավորություն չունի վաճառել դրանք և փոխարենը ձեռք բերել այգին սպասարկելու համար անհրաժեշտ տեխիկա։ Ստացվում է, որ տնտեսվարողները ունենում են 1-2 տարեկան լավ վիճակում գտնվող տեխնիկա, որն իրենց այգեհիմնումից հետո այլևս պետք չէ, մինչդեռ նոր այգեհիմնողները գնում են նոր տեխնկա այգեհիմնման նպատակով և նորից դիմում լիզինգի սուբսիդավորման համար։ Մարած լիզինգի չափով նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը կնպաստի թարմ գյուղտեխնիկայի երկրորդային շուկայի ձևավորմանը և տնտեսվարողները կունենան ընտրություն ձեռք բերել նոր գյուղտեխնիկա սուբսիդավորված լիզինգով կամ օգտագործված թարմ գյուղտեխնիկա ավելի մատչելի գներով և իրենց հաշվին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք դիտարկել ծրագրային փոփոխություն՝ ավելացնելով առավելագույն սահմանաչափը մինչև 500 մլն դրամ և հնարավորություն տալ շահառուներին մարված գումարի շրջանակում կատարել անհրաժեշտ լրացուցիչ գյուղտեխնիկայի համալրում։