ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը – Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու կարգը հաստատելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Բյուջետային երաշխիքի գործիքը կիրառվել է 2021-2022 թվականներին խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն տրամադրելու նպատակով։ 2021 թվականին 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5․4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության 4․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1․3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության շուրջ 5․3 մլրդ դրամի չափով, որից՝ խաղող մթերող 8 կազմակերպության շուրջ 5․1 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 3 ամիս և պտուղբանջարեղեն մթերող 1 կազմակերպության շուրջ 0․2 մլրդ դրամի չափով 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ 2021 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքները սահմանված ժամկետներում մարվել են։ 2022 թվականին պտուղբանջարեղեն մթերող կազմակերպությանը տրամադրված բյուջետային երաշխիքը մարվել է սահմանված ժամկետում, իսկ մյուսների մասով մարումները կսկսվեն 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն տրվեց լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021-2023 թվականների գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։
Ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի ապահովման նպատակով կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչև 6.0 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները, որոնց շրջանակներում շահառուները կարող են օգտվել Ծրագրից։
Միայն Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների վարկային ծանրաբեռնվածությունը կազմում է ավելի քան 20․0 մլրդ դրամ և ազատ գրավի բացակայությունը սահմանափակում է լրացուցիչ վարկեր ներգրավելու հնարավորությունները։
- Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով սահմանվում է, որ՝
1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար, իսկ տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100.0 մլն դրամ։
2) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.
3) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.
4) բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով․
5) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022 և 2023 թվականներին տրամադրված և 2024 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը.
Բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով բյուջետային երաշխիքից կարող է օգտվել 2024 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2023 թվականին արտահանումներ իրականացրած այն շահառուն, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).
Բացի այդ սահմանվում է, որ եթե տնտեսավարողը բյուջետային երաշխիքի գործողության ժամկետում ունեցել է երաշխիքով ապահովված պարտավորությունների մարման 90 օր և ավելի ժամկետանց պարտավորություններ, ապա բյուջետային երաշխիքի տրամադրման աջակցությունից չի կարող օգտվել 2 տարի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում տնտեսավարողներին հնարավորություն է տրվում ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
7․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Discussed
12.08.2024 - 27.08.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1991
Print