Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ  ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅԱՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

       Անհրաժեշտությունը։ «Առաջնային ներդրումային արտոնություն» պետական օժանդակության վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, տնտեսական համակարգի կայուն զարգացմանը, տնտեսական երկարաժամկետ աճին, տնտեսության կայունությանը, բնակավայրերի հավասարաչափ զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի խրախուսման և  խթանման անհրաժեշտությամբ։ 

 

        Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի խրախուսման, խթանման, այդ թվում ընկերությունների ներդրումային ծրագրերի զուտ ներկա արժեքը (net present value) ավելացնելու, ներքին շահութաբերության մակարդակը (internal rate of return) բարձրացնելու և ներդրումների հետգնման ժամկետը (payback period) կրճատելու նպատակով նախատեսվում է ընկերություններին տրամադրել առաջնային ներդրումների արտոնություն (այսուհետ՝ ԱՆԱ) օժանդակությունը։ Ներդրումային միջավայրը առավել գրավիչ դարձնելու և մասնավոր ներդրումները խթանելու, բնակավայրերը հավասարաչափ զարգացնելու և մասնավոր ներդրողներին նոր բիզնես ծրագրեր իրականացնելուն մղելու և դրանց արդյունքում նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով, առաջարկվում է կիրառել ԱՆԱ օժանդակությունը։

Առաջնային ներդրումները ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում անշարժ գույքի կառուցման, վերակառուցման, արդիականացման և հիմնական միջոցների ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման նպատակով ներգրավված ներդրումներն են՝ ներառյալ հարկերը, որոնց արդյունքում ընկերությունը իրականացրել է ապրանքի արտադրանք, իրացում, մատակարարում, մատուցվել է ծառայություն, որով հավաստվում է, որ ընկերության գործունեությունը մտել է գործառնական գործողության փուլ և գեներացվել է գործառնական եկամուտ։ Գործող կարգով առաջարկվում է սահմանել առաջնային ներդրումների նվազագույն շեմ, ստեղծվող նոր աշխատատեղերի քանակ, նախանշված միջին ամսական աշխատավարձով։ Նաև առաջարկվում է օժանդակությունը տրամադրել ըստ գոտիավորման։ Առավել զարգացած Երևան և Կոտայքի մարզերում նախատեսվում է 5% օժանդակություն, մյուս մարզերում՝ 10 %, իսկ  մարզերի սահմանային բնակավայրերում՝ 20 %: Սա թերևս նպաստելու է նաև սահմանային բնակավայրերում ներդրումային ծրագրերի իրականացման խրախուսմանը և կյանքի աշխուժացմանը, որը նաև անվտանգային բնույթ է կրում Հայաստանի Հանրապետության համար։ Քանի որ նոր աշխատատեղերի ստեղծումը կնպաստի, որ տվյալ բնակավայրերի բնակիչները, նոր աշխատանք փնտրելու նպատակով, չլքեն իրենց բնակավայրերը և տեղափոխվեն մայրաքաղաք։

     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ներդրումների գծով սահմանված են երկու թիրախային ցուցանիշներ՝ ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի, իսկ համախառն կուտակում/ՀՆԱ հարաբերակցությունը 25%-ի։ Առաջնային ներդրումների արտոնությունը կարևոր գործիք է  այս երկու թիրախներին հասնելու համար, որը կնպաստի նաև ներդրումային միջավայրի բարելավմանը և առավել գրավիչ լինելուն։

  Կարգավորման նպատակը և բնույթը։ Առաջարկվում է առաջնային ներդրումները խրախուսելու նպատակով օժանդակություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու, մշակող արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։

     Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

     Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխան պետական աջակցության միջոցով երեք տարվա կտրվածքով ներգրավել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի շրջանակներում կստեղծվի առավելագույնը 5000 նոր աշխատատեղ։

    Այլ տեղեկություններ։  Նախագծի ընդունման կապակցու­թյամբ նախատեսվում է 2025 թվականի համար նախնական մեկ միլիարդ ՀՀ դրամ։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:

     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև գործարար և աշխատանքային հարաբերությունների ճկունության բարձրացումը, այդ նպատակով ներդրողների համար ապահովվելու է առաջնային ներդրումների արտոնության օժանդակության տրամադրում։

 

  • Duration

    21.06.2024 11.07.2024
  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 452

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2024

Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կազմակերպությունը դեմ է նախագծին, քանի որ դա հակասում է Հարկային օրենսգրքի հայեցակարգի այն դրույթին, որ արտոնությունները խրախուսելի չեն: Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրամադրված նյութերիմեր նախորդիվ վերլուծությունները՝ ԱԱՀ և մաքսատուրքի գծով արտոնությունների տրամադրման արդյունավետության մասին, թույլ են տվել եզրակացնելու, որ այդ արտոնությունները արդյունավետ չեն, հիմնականում չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, շատ հաճախ արտոնություն ստացած նորահյատ կազմակերպությունները լուծաչվում են, սնանկանում են: Ակնհայտ է, որ այդ գործընթացում եղել է և հիմա էլ շարունակվում է համակարգային կոռուպցիայի գործընթացը: Հետևապես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի ներդրմանը մենք դեմ ենք: Պետք է կիրառել միջազգային պրակտիկայում ներդրողներին խրախուսելու այլ գործիքներ՝ այն էլ միայն ՀՀ ռազմավարական ծրագրերի ներդրման շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.