Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.06.2024 12:40:04 Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կազմակերպությունը դեմ է նախագծին, քանի որ դա հակասում է Հարկային օրենսգրքի հայեցակարգի այն դրույթին, որ արտոնությունները խրախուսելի չեն: Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրամադրված նյութերիմեր նախորդիվ վերլուծությունները՝ ԱԱՀ և մաքսատուրքի գծով արտոնությունների տրամադրման արդյունավետության մասին, թույլ են տվել եզրակացնելու, որ այդ արտոնությունները արդյունավետ չեն, հիմնականում չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, շատ հաճախ արտոնություն ստացած նորահյատ կազմակերպությունները լուծաչվում են, սնանկանում են: Ակնհայտ է, որ այդ գործընթացում եղել է և հիմա էլ շարունակվում է համակարգային կոռուպցիայի գործընթացը: Հետևապես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի ներդրմանը մենք դեմ ենք: Պետք է կիրառել միջազգային պրակտիկայում ներդրողներին խրախուսելու այլ գործիքներ՝ այն էլ միայն ՀՀ ռազմավարական ծրագրերի ներդրման շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ: