Add to favourites

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ _________________ 2024 թվականի N    -Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ

ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
  3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
  4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով Դավիթ Արմանի Խաչատրյանի, 2-րդ ենթակետով Կարեն Սամվելի Քոչարյանի, 3-րդ ենթակետով Մհեր Գարեգինի Մելքոնյանի, 8-րդ ենթակետով Հայկ Գևորգի Անդրիասյանի, 10-րդ ենթակետով Համլետ Սուրենի Կարայանի, 12-րդ ենթակետով Արտաշես Ավետիքի Չալաբյանի, 3-րդ կետի 1-ին ենթակետով Մարկ Միքայելի Ղալումյանի, 4-րդ ենթակետով Արթուր Գրիգորի Մնացականյանի, 5-րդ ենթակետով Միքայել Տիգրանի Ջրբաշյանի, 9-րդ ենթակետով Էդուարդ Ալեքսանդրի Գրիգորյանի, 10-րդ ենթակետով Հարություն Արամի Մաջարյանի, 11-րդ ենթակետով Րաֆֆի Ռոդիոնի Չալյանի, 12-րդ ենթակետով Գոռ Սասունի Աբաղյանի, 21-րդ ենթակետով  Մավրիկ Անդրեյի Գրիգորյանի, 22-րդ ենթակետով Ռուբեն Արտակի Մարկոսյանի, 23-րդ ենթակետով Աբգար Սամվելի Իվանյանի, 24-րդ ենթակետով Տիգրան Կարենի Սահակյանի, 27-րդ ենթակետով Նարեկ Նաիրիի Գալստյանի, 29-րդ ենթակետով Գոռ Արմենի Աշոտյանի, 32-րդ ենթակետով Հայկ Արամի Կարախանյանի, 33-րդ ենթակետով  Խաչատուր Էդգարի Հայրապետյանի, 35-րդ ենթակետով  Տիգրան Առնոյի Մոսիկյանի, 38-րդ ենթակետով Տարոն Վաղարշակի Մկրտումյանի, 40-րդ ենթակետով Ալեքսանդր Վարդանի Սաղյանի, 43-րդ ենթակետով Տիգրան Վարդանի Բադալյանի, 49-րդ ենթակետով  Դավիթ Կարենի Բեզոյանի, 54-րդ ենթակետով Դավիթ Արթուրի Բոյնագրյանի, 55-րդ ենթակետով  Ռոբերտ Աշոտի Բուդաղյանի, 57-րդ ենթակետով  Արա Տիգրանի Սիմոնյանի, 59-րդ ենթակետով Միքայել Վիգենի Բարսեղյանի, 61-րդ ենթակետով Ռոման Դավիթի Ստեփանյանի, 63-րդ ենթակետով  Արեն Նվերի Հասրաթյանի, 65-րդ ենթակետով Անդրանիկ Էդգարի Հունանյանի, 71-րդ ենթակետով Արմեն Աշոտի Քոչարյանի, 75-րդ ենթակետով Վահե Վահրամի Սահրադյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
  5. Սահմանել, որ սույն որոշման N N 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունը ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

        

        

 

                                                                                                  

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                         Ն. Փաշինյան

 

 

 

 

 

  • Discussed

    31.05.2024 - 16.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3026

Print