Add to favourites

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի օրենքով նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական դրության պայմաններում ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և սպասարկման աշխատանքների կանոնակարգման և ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տնտեսության զարգացման և սոցիալական կյանքի բարելավման կարևոր նախադրյալներից է ճանապարհային ցանցի զարգացման միջոցով տնտեսական ներուժի ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը։ Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացումը կախված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգ և անխափան աշխատանքից, այդ թվում ճգնաժամային իրավիճակներում: Ճգնաժամային իրավիճակներում ճանապարհային ցանցի կառավարման և սպասարկման արդյունավետության բարձրացումը ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարական առաջնահերթ խիրախներին է, ինչը պայմանավորված է Հայաստանում ռազմաքաղաքական և հարևան երկրների հետ լարված հարաբերություններով։  

Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական դրության պայմաններում ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կմշակվեն ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և երթևեկության կազմակերպման իրավակարգավորումներ, որոնք կներառեն, պաշտպանական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման, դրանց անվտանգության ապահովման, ռազմական դրության պայմաններում երևեկության առաջնահերթությունների, սահմանափակումերի կարգավորման, խաղաղ պայմաններում պաշտպանական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների համալիր մեխանիզներ։

          Միաժամանակ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է ՀՀ ընդհանուր նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատումների կանոնակարգման գործընթաց՝ դրանց ֆունկցիոնալ նշանակությունը համապատասխանացնելով ճանապարհային երթևեկության և անվտանգության պահանջներին։ Նշվածի շրջանակներում պետական ճանապարհային մարմնի կողմից կառուցապատվող օբյեկտների թույլտվությունների տրամադրամն գործընթացում անհրաժեշտ է լուծել ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացող ճանապարհները շինարարական նորմերին և ստանդարտներին համապատասխան կառուցելու խնդիրները։ 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենսդրական փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է՝

1) սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, ինչպես նաև պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

2) լիազորել ՀՀ կառավարությանը սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների  օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երևթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները․

3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ ավտոճանապարհների սեփականատերերի հետ կառուցապատվող շինությունը ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար կնքվող պայմանագրի հիման վրա: Նշված օբյեկտները ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում մի շարք ընդհանուր օօտագործման ավտոճանապարհներ կդասվեն որպես պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, կսահմանվեն ռազմական դրության դրանց աշխատանքային ռեժիմի առանձնահատկությունները՝ ինչը կնպաստի ռազմական դրության պայմաններում ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և սպասարկման արդյունավետության բարձրացմանը։ Կսահմանվեն նաև ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու կարգը և գանձվող գումարի չափը, որի արդյունքում կկանոնակարգվեն ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացող ճանապարհների կառուցման գործընթացը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման արդյունքում  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

         Սակայն պետք է նշել, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման արդյունքները կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեի եկամուտները կավելանան ՀՀ պետական բյուջեի եկամուտները կախված ընդհանուր օգտագործաման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվող գումարի չափից, որի չափը և գանձման կարգը կսահմանվի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

         Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից։

 

 

  • Discussed

    31.05.2024 - 30.06.2024

  • Type

    Law

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 706

Print

Suggestions

Գեղամ Վլասյան

08.06.2024

Ձեր յուրաքանչյուր մշակած օրենք տրամաբանությունից զուրկ է , նույնիսկ օրենքներ ունեք որի հետ առնչվող անձը հայտնվում է փակուղում։ Նմանօրինակ օրենքի հետ որպես անձամբ բախված անձ դիմել եմ համապատասխան նախարարությանը , ԱԺ մի շարք իշխող ուժի պատգամավորների , և անպատասխան։ Նրանք իրենց օրենքների պես են ` ոչ գործունյա։ Եթե խելքը գլխին մի մասնագետ ունեք , որը կապ կհաստատի ինձ հետ, պատրաստ եմ փոխանցել կառավարության կողմից մշակած մի շարք հիմար օրենքներ , որոնք մեր կյանքը դժոխքի են վերածում։

Կարեն Առաքելյան

31.05.2024

Նման առաջարկություններ իրականացնելուց առաջ ցանկալի կլինի տեղադրել հին օրենքը և դրան զուգահեռ նոր օրենքը։ Իսկ ինչ վերաբեվում է առաջարկվածին, ապա այն թույլ է տալիս կառուցապատման հնարավորություն ունեցող կոնտինգենտի տարանջատում։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանումները հստակեցված են և դրանք պետք է ուղղակի խստինս պահպանվի։ Հետագայում չնախատեսված խնդիրներից զերծ մնալում համար անրաժեշտ է իրականացնել գոյություն ունեցող և նոր կաֆուցվող ճանապարհների համար հստակ կառուցապատման գոտու սահման և անկախ կառուցվող օբյեկտի նշանակությունից չի կարող թույլատրվոլ որևէ կառուցապատում։ Համաձայն Հհգործող նորմատիվային պահանջների միացումները պետք է իրականացնել առանձին արագացման և դանդաղեցման գոտիներով՝ կախված տվյալ օբյեկտ մուտք գործող ավոմոբիլների քանակից։ Առաջարկվող փոփոխությունը կարելի է դիտարկել կոմպլեքս միջոցներ, անհատական միջոցներ և խմբակային միջոցներով։ Միացումների համար նախատեսվող հավելյալ գումարները կհանգեցնի սեփական սեկտորի կամ կառուցապատողների կողմից լիրացուցիչ դժգոհությունների և ուղղակի կարող է հարվածել գոյություն ունեցող բիզնեսին; Ձեր կողմից նախատեսվող առաջարկություններով հնարավոր է ստիպել գործող բիզնեսին բարելավել մոտեցման ճանապարհի պարամետրները՝ լավացնելով անվտանգության միջոցառումները;

Կարեն Առաքելյան

31.05.2024

Նման առաջարկություններ իրականացնելուց առաջ ցանկալի կլինի տեղադրել հին օրենքը և դրան զուգահեռ նոր օրենքը։ Իսկ ինչ վերաբեվում է առաջարկվածին, ապա այն թույլ է տալիս կառուցապատման հնարավորություն ունեցող կոնտինգենտի տարանջատում։ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածում սահմանումները հստակեցված են և դրանք պետք է ուղղակի խստինս պահպանվի։ Հետագայում չնախատեսված խնդիրներից զերծ մնալում համար անրաժեշտ է իրականացնել գոյություն ունեցող և նոր կաֆուցվող ճանապարհների համար հստակ կառուցապատման գոտու սահման և անկախ կառուցվող օբյեկտի նշանակությունից չի կարող թույլատրվոլ որևէ կառուցապատում։ Համաձայն Հհգործող նորմատիվային պահանջների միացումները պետք է իրականացնել առանձին արագացման և դանդաղեցման գոտիներով՝ կախված տվյալ օբյեկտ մուտք գործող ավոմոբիլների քանակից։ Առաջարկվող փոփոխությունը կարելի է դիտարկել կոմպլեքս միջոցներ, անհատական միջոցներ և խմբակային միջոցներով։ Միացումների համար նախատեսվող հավելյալ գումարները կհանգեցնի սեփական սեկտորի կամ կառուցապատողների կողմից լիրացուցիչ դժգոհությունների և ուղղակի կարող է հարվածել գոյություն ունեցող բիզնեսին; Ձեր կողմից նախատեսվող առաջարկություններով հնարավոր է ստիպել գործող բիզնեսին բարելավել մոտեցման ճանապարհի պարամետրները՝ լավացնելով անվտանգության միջոցառումները;

See more