Add to favourites

"Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարդան Վերդյան 04.06.2024 14:14:59 Նախագծով կարգավորվող մի շարք դրույթներ կրում են խիստ ձևական բնույթ, զուրկ են իրավական որոշակիությունից, քանի որ դրանց մի շարք էական պայմանների կարգավորման իրավասությունը տրվել է ԿԲ-ին՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով։ Ո՞րն է սույն օրենքի ընդունման տրամաբանությունը, եթե այն ընդունման պահին չի կարգավորելու առկա խնդիրները, ստեղծելու է անորոշություն և ոլորտի կարգավորումը թողնվելու է ԿԲ-ի քմահաճույքին։ Սույն ոլորտի ամբողջական կարգավորումը պետք է տեղի ունենա օրենսդրական մակարդակով, այլ ոչ թե ԿԲ նորմատիվ իրավական ակտերով։
2 Վարդան Վերդյան 04.06.2024 14:15:18 Նախագծի 16-րդ հոդվածը սահմանում է կրիպտոակտիվներով իրականացվող ծառայությունների տեսակները, որոնք թվով 10-ն են, սակայն նախագիծը բոլոր տեսակներով գործունեություն իրականացնելու համար ներկայացնում է նույնական պահանջներ։ Կրիպտոակտիվներով իրականացվող ծառայությունները միմյանցից էապես տարբերվող են, ուստի յուրաքանչյուրի համար պետք է նախատեսվեն տարբերակված կարգավորումներ, մասնավորպես՝ լիցենզավորման տարբեր չափանիշներ։
3 Վարդան Վերդյան 04.06.2024 14:18:05 Անդրադառնալով Նախագծի 19-րդ հոդվածի կարգավորումներին՝ հարկ է ընդգծել, որ լիցենզիայի միասնական ձևի սահմանումը ևս վերապահվել է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։ Լիցենզավորմանը վերաբերելի կարգավորումները սույն Նախագծի համատեքստում ունեն էական նշանակություն, քանի որ կրիպտոակտիվների ծառայություն մատուցելու հնարավորություն տրվում է բացառապես լիցենզավորվելու պարագայում։ Նման պայմաններում լիցենզավորման համար պարտադիր նախատեսված պահանջների անտեսումը սույն Նախագծով և դրանց ամրագրումը ԿԲ-ի նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու խոսում է սույն Նախագծի իրավական անորոշության մասին։
4 Վարդան Վերդյան 04.06.2024 14:18:05 հարկ է նկատել, որ լիցենզավորման ենթակա անձը, պետք է ունենա ընդհանուր կապիտալ, ինչը ևս ընդունելի չի համարվում բոլոր տեսակի կրիպտոծառայություններ մատուցելու պարագայում։։ Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ կապիտալի նվազագույն սանդղակի չափը ևս ամրագրված չէ Նախագծով և թողնվել է ԿԲ-ի հայեցողությանը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ԿԲ-ին վերապահված է լիազորություն վերանայելու իր կողմից սահմանված նվազագույն սանդղակը՝ տարին մեկ անգամ։ Նման մոտեցումը կհանգեցնի ոլորտի անկայունությանը, ինչպես նաև ԿԲ-ի ուղղակի միջամտությանը սույն ոլորտին։
5 Վարդան Վերդյան 04.06.2024 14:21:06 Նախագծում առկա երաշխիքներ առ այն, որ ՀՀ-ում գործող բանկերը սպասարկելու են կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունները։ Անհերքելի է այն հանգամանքը, որ ներկայումս բանկերը չեն սպասարկում կրիպտոակտիվներով իրականացվող գործարքները, ավելին՝ մի քանիսը իրենց պայմանագրերում նախատեսել են կրիպտոակտիվներով իրականացվող գործարքների ուղղակի արգելք։ Նման պայմաններում ծառայությունների մատուցումը միայն անկանխիկ եղանակով անիրատեսական է, ինչը բնականաբար իմաստազրկում է սույն Նախագծի ընդունումը
6 Վեբ Երեք Զարգացման Հիմնադրամ 07.06.2024 10:56:24 ՎԵԲ ԵՐԵՔ ԶԱՐԳԱՑՄԱՆ Հիմնադրամը միանգամայն սոլիդար է Վարդան Վերդյանի վերը նշված բոլոր դիպուկ առաջարկների հետ և դեմ է նախագծին այս բովանդակությամբ ընդունվելուն:
7 Արամ Քոչարյան 11.06.2024 13:11:00 Հաշվի առնելով, որ ՏՏ֊ն ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, ինչպես նաև կրիպտոգրաֆիան ու բլոկչեյն տեխնոլոգիանների ապագա ՏՏ-ի անբաժան մասն են, կարծում ենք որ կարգավորումը պետք է հնարավորինս զերծ մնա, տեխնոլոգիայի և նորարարության սահմանափակիչ դառնալուց։ Դրա հաջողված փորձեր աշխարհում կան, ինչպիսին են՝ ԱՄԷ, Հոնկ Կոնգի և Սինգապուրը, ինչու չէ նաև ԱՄՆ, այս երկրները հիմա ամեն կերպ ուզում են լավ միջավայր ստեղծեն կրիպտո ընկերությունների համար։
8 Արամ Քոչարյան 11.06.2024 13:11:00 Ես հասկանում եմ, կարգավորման կարիքը, փողերի լվացման և անօրինական գործունեությունները կանխելու համատեքստում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ տվյալ կարգավորումը շատ ավելին է քան այդ ռիսկերը կառավարելը։ Ըստ մեզ կարելի է այս նույն կարգավորումը փուլերով իրականացնել։ Նախ սկսել հիմնական խնդիրներից որի պատճառով կարգավորման կարիք է առաջացել և ոչ թե վերցնել այս մեծ փաթեթը ու ամբողջ ոլորտը փորձել դնել ինչ որ օրենքների տակ, որոնք որ փաստացի աշխարհում հաջողության չեն հասել։ Գաղտնիք չի, որ Եվրոպան զգալիորեն զիջում է վերը թվարկած երկներին՝ կրիպտո ստարտափների քանակով և որակով։
9 Aram Avagyan 14.06.2024 17:08:32 Սա կատարյալ հիմարություն է ու ճղճիմ բանկային լոբբինգի պարզ օրինակ։ Նշվածներից ոչ մի բան չի կարգավորվելու, փոխարենը զուտ կրիպտո-չենջերը փակվելու են, բանկերն էլ հով լռվեն։ Նախագծի հետևում գտնվող մարդիկ ընդհանրապես պիտի կապ չունենան ոլորտի հետ որևէ որոշման ընդունման հետ, սկսեք դրանից։
10 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Նախագծում ԿԲ-ն իրեն է վերապահում գրեթե բոլոր հոդվածների վերաբերյալ իրավական ակտերով կարգավորում տալու լիազորություն, ինչը պակասեցնում է օրենքի դերը` միաժամանակ բարձրացնելով ԿԲ-ինը: Չնայած որ ԿԲ-ն ֆինանսական ոլորտի ռիսկերի կառավարման լիազություններ ունի, օրենքով չի կարող միջամտել առանձին բանկերի գործունեությանը: Այս նախագծով, սակայն, ԿԲ-ն փորձում է իր ձեռքն առնել կրիպտո ընկերությունների ամենօրյա որոշումները` ընդհուպ մինչև այն, արդյո՞ք բիզնես պլանն իրատեսական է թե ոչ: Սույն նախագիծը ավելի շատ նման է ոչ թե ոլորտի կարգավորմանը, այլ ոլորտի ամբողջական, խիստ և կամայական վերահսկողությանը։ Հաշվի առնելով կենտրոնական բանկի նմանատիպ տրամադրվածությունը և այն, որ կրիպտոարժույթների ոլորտը ուղղակիորեն մրցակցում է բանկերի և կենտրոնական բանկերի հետ, հարկավոր է ոլորտի կարգավորման լիազորությունները տրամադրել ոչ թե Կենտրոնական բանկին, այլ մեկ այլ գերատեսչությանը, օրինակ` Էկոնոմիկայի նախարարությանը կամ ԲՏԱ նախարարությանը։ Գրեթե ոչ մի երկրում կրիպտոարժույթների ոլորտը չի կարգավորվում կենտրոնական բանկերի կողմից։
11 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Նախագիծը ոլորտի շահառուների` կազմակերպությունների, օգտատերերի և սպառողների համար միայն դժվարություններ է ստեղծելու։ Առաջանալու են հավելյալ միջնորդներ և վստահության օղակներ` ի դեմս բանկերի, որոնք բարձրացնելու են սպառողներից գանձվող միջնորդավճարները և փոխանակման դեպքում դանդաղեցնելու են կատարվող գործարքների արագությունը, որը կրիպտոարժույթների արագ տատանվող շուկաների դեպքում կարող է սպառողների համար բերել էական վնասներ։ Մյուս կողմից տվյալ բարդ և բազմակողմանի պահանջներն ու վերահսկողությունը դժվարեցնելու է կազմակերպությունների մուտքը ոլորտ, որը պակասացնելու է մրցակցությունը և կրկին վնասելու է ոլորտի վերջնական սպառողին և շահառուին։ Բացի այդ կա վտանգ, որ միջազգային բորսաները անհասանելի կդառնան ՀՀ քաղաքացիների համար և դրանք` տվյալ բարդ կարգավորման պարագայում, այդքան ջանքեր չեն գործադրի, որպեսզի գան ՀՀ-ի պես փոքր շուկա և նմանատիպ լիցենզավորում ստանան։
12 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Օրինագիծը տնտեսվարողների գործունեությանն ավելացնելու է բյուրոկրատիա, բանկերից կախվածություն, կապիտալ ունենալու պահանջ, ղեկավարների համար մասնագիտական ու փորձի մասին ոչ օբյեկտիվ պահանջներ, օրենքով չամրագրված (ԿԲ քմահաճույքին թողնված) տասնյակ դրույթներ, աուդիտի ու հաշվետվությունների հրապարակման, գովազդի մասին պահանջներ: Ընդ որում, այդ պահանջները վերաբերելու են բոլոր տնտեսվարողներին` անկախ գործունեության տեսակից (օրինակ` ակտիվների պահուստավորում, խորհրդատվական ընկերություն, կամ կրիպտոարժույթի փոխանակման կետ): Բոլոր տեսակի ընկերությունների նկատմամբ պահանջները նույնն են, ինչը տրամաբանական չէ:
13 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Կապիտալի, աուդիտի, աշխատավակզմի ու ղեկավարների նկատմամբ խիստ պահանջները կարող են շուկայից դուրս մղել փոքր խաղացողներին ու խոչընդոտել նոր կամ միջազգային ընկերությունների մուտքը շուկա` առաջացնելով մոնոպոլիայի վտանգ: Սա հատկապես արդիական է այն պարագայում, որ տվյալ պահանջները դեռ սահմանված չեն և ԿԲ-ն ինքն է որոշելու, թե ինչպես սահմանի դրանք։ Ոլորտը և պոտենցիալ տնտեսվարողները ամբողջական կախվածության մեջ են ընկնում Կենտրոնական բանկից։
14 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Ոլորտում առկա այս պահին գլխավոր խնդիրներն են` կրիպտոարժույթների սահմանումը, տվյալ ոլորտում ծառայություն մատուցող կամ գործունեություն ծավալող կազմակերպությունների գրանցման և հարկման տեսակները, իրավապահ մարմինների հետ աշխատանքը, ինչպես նաև այն, որ բոլոր բանկերը հրաժարվում են սպասարկել ոլորտին առնչվող կազմակերպություններին։ Նմանատիպ բարդ և ոլորտին խոչընդոտող օրենսդություն ընդունելուց առաջ հարկավոր է նախ հասցեագրել վերոնշյալ խնդիրները, իսկ ոլորտի ավելի բարդ ասպեկտները մանրամասն քննարկել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների հետ, որից հետո նոր հանդես գալ առանձին օրենսդրական կարգավորմամբ։
15 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Առաջնորդվելով Եվրոպական MiCA ռեգույացիայով, նախագիծը բազմաթիվ կետերով բառացի կրկնում է եվրոպականը օրենսդրությունը, առանց հաշվի առնելու մեր երկրում առկա իրականությանը և խնդիրները: Նախագծի որոշ հոդվածներ էլ կրկնում են ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների ու արժեթղթերի շուկայի մասին օրենքները, որոնք կիրառելի չեն էությամբ մեծ տարբերություն ունեցող այս ոլորտում։ Հարկավոր է դրանք փոխարինել ավելի պարզ և ՀՀ-ում իրատեսական դրույթներով։
16 Էդուարդ Ավետիսյան 14.06.2024 23:59:47 Օրենքն այս տեսքով չի կարող կարգավորել ամբողջ ոլորտը, քանի որ այն դիտարկում է կրիպտոն որպես ռիսկ, որը պետք է անհապաղ զսպել: Օրինագիծը բացարձակապես անտեսում է կրիպտոակտիվների տեխնոլոգիական ասպեկտն ու խրթին կարգավորումներով դժվարացնում և որոշ դեպքերում անհնար է դարձնում տեղական կազմակերպությունների աշխատանքը։ Բացի այդ սույն օրենսդրությունը անհետաքրքիր է դարձնում երկիրը` միջազգային կրիպտո կազմակերպությունների և բորսաների համար։ Հարկավոր է ոլորտում հաջողություն գրանցած այլ երկրների օրինակով պարզ և բիզնեսի համար հարմար օրենսդրական պայմաններ ստեղծել։
17 Էդուարդ Ավետիսյան 15.06.2024 00:07:48 Նախագծով առաջարկվում է կրիպտոարժույթների փոխանակում իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով, որը առաջացնում է հավելյալ միջնորդներ, միջնորդավճարներ, վստահության օղակներ և հաճախորդների ավելի դանդաղ սպասարկում։ Մի կողմ դնելով այն, որ ներկայումս ՀՀ-ում որևէ բանկ չի սպասարկում կրիպտոարժույթներին առնչվող կազմակերպություններ, անգամ եթե բանկերը սկսեն մատուցել տվյալ ծառայությունը, որոշ դեպքեր կան, որտեղ կանխիկով փոխանակումը կենսական է մնում։ Օրինակ` կրիպտոարժույթների փոխանակումը ՌԴ-ից և Իրանից եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարճ ժամանակով են գտնվում ՀՀ-ում, չունեն ՀՀ բանկային հաշիվ կամ առհասարակ զրկված են միջազգային բանկային և քարտային ծառայություններից։ Նրանց` կրիպտոարժույթի փոխանակում իրականացնելու միակ միջոցը կանխիկն է, որը պետք է շարունակի գործել։
18 Areg Gasparyan 15.06.2024 00:40:26 Եթե նպատակն է նվազեցնել անօրինական գործունեությունը, ակնհայտ է, որ կրիպտոակտիվների կառավարումը և նման օրենսդրական նախագծերը որևէ շոշափելի արդյունք չեն տալու, քանի որ կրիպտո տեխնոլոգիաները կենտրոնացված չեն և հեշտությամբ կարողեն օգտագործվել ցանկացած տեղից ուղակի կիրառելով որոշակի ծրագրային ապահովումներ կամ միջնորդներ։ Օրինակ, եթե նպատակներից մեկն է պայքարել տելեգրամյան ալիքներով տարածվող անօրինական գործունեությունը, որի հիմնական ֆինանսական միջոցը կրիպտոարժույթն է, ապա կարծում եմ, որևէ օրենսդրական փոփոխություն շոշափելի արդյունք չի գրանցելու և դրա լուծումն է համապատասխան կառույցների ծավալուն աշխատանքը, քանի որ կրիպտոի գաղափարն է անկառավարելի լինելը։ Ես կողմեմ օրենսդրական բարելավմանը որից ցանկացած մարդու համար կրիպտոն կլինի հեշտ և հարմար հասանելի և դա մարդու անձնական ազատության և գախտնիության իրավունքն է իսկ անօրինականության դիմաց պետք է այլ կերպ պայքարել։ Թղտից պատ կառուցելով չես պաշտպանի քո տունը։