«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N155-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Որոշման նախագծի նպատակը ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքով, որը պետք է ուժի մեջ մտներ 2024թ. հուլիսի 1-ից, սահմանվում են նոր կարգավորումներ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման, այդ գումարների հաշվին պարտավորությունների մարման հետ կապված: Այդ դրույթների կիրարկումն ապահովելու ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշմամբ, որի ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է 2024թ. հուլիսի 1-ը, սահմանվել են հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները: Չափանիշներ սահմանող որոշումը ևս ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի հուլիսի 1-ից։
2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքով փոփոխություն է կատարվել 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում: Այդ փոփոխությամբ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելել է 2025 թվականի հունվարի 1-ը` 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն: Միաժամանակ, օրենքի փոփոխությամբ սահմանվել է նաև, որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ռիսկային չափանիշների սահմանման մասով հիմք են ընդունվելու նաև օրենսգրքով սահմանված հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը:
Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման մեջ:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է
1) որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հուլիսի 1-ի փոխարեն սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը,
2) որոշման հավելվածի 3-րդ կետի խմբագրությունը համապատասխանեցնել 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 1-ին հոդվածով կատարված փոփոխությանը, որին համապատասխան ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ռիսկային չափանիշների սահմանման համար հաշվի են առնվում նաև օրենսգրքով սահմանված հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը։
4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 01․02․2024թ․ N155-Ն որոշման պահանջների համապատասխանեցնումն է օրենսգրքով սահմանված պահանջներին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև նշված միջոցառման շրջանակում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 01.03.2023թ. ՀՕ-102-Ն օրենքների դրույթների կիրարկման ապահովման համար ՀՀ վարչապետի 11.05.2023թ. N504-Ա որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված միջոցառումը:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
7․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները կկիրառվեն 2025թ. հունվարի 1-ից:
-
Discussed
08.05.2024 - 30.05.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1757
Print