Մովսես Արիստակեսյան
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ
20. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում ծրագրով նախատեսվել և կատարվել են ավելի քան 32.8.7 մլն դրամի ծախսեր, որոնք ուղղվել են քաղաքապետարանի ծրագրային ապահովում և ցանցային ղեկավարում իրականացնող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի սուբսիդավորմանը։ Կարևորելով այդպիսի ծախսերի կատարումը միաժամանակ օրինական հարց է առաջանում, թե.
արդյո՞ք այդ ծախսերը եղել են արդյունավետ: Որո՞նք են դրանց գնահատման արդյունքային ցուցանիշները,
ի՞նչու քաղաքապետարանի աշխատակազմում գործարկված ծրագրերը գործում են խափանումներով և դժվարացնում են երևանցիների խնդիրները: Մասնավորապես, մեծ խափանումներով է աշխատում Երևանի քաղաքապետի կողմից տեղական վճարների արտոնությունների տրամադրման ծրագիրը, ինչի շրջանակներում այդպիսի արտոնություններ ստացած անձինք զրկվում են իրացնելու իրենց այդ իրավունքը:
21. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով Դիմումներ, հայցադիմումներ, դատարանի որոշումների և վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս սահմանված վճարներ և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումներ ծրագրերով փաստացի ծախսը կազմել է 328,8 մլն դրամ: Այդ ծրագրերի շրջանակներում իրականացվել են դատարան դիմելու պետական տուրքերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գրանցման և գնահատման հետ կապված ծախսերը։ Տվյալ դեպքում առաջանում են հետևյալ օրինական հարցերը.
այս ծախսերը ներառում են արդյո՞ք Երևանի քաղաքապետարանին դիմումով և/կամ բողոքով դիմաց անձանց վարչական վարույթների ծախսերը,
իրականացվել ե՞ն արդյոք այդպիսի վարչական վարույթներ, քանիսը, ի՞նչ ելք են ունեցել դրանք,
բավարարվե՞լ են արդյոք անձանց վարչական բողոքները, դրանց համար վճարվե՞լ են արդյոք նյութական և ոչ նյութական ծախսերի փոխհատուցումներ,
եղե՞լ են արդյոք դատական հայցեր և ի՞նչպիսի ելք են ունեցել դրանք:
22. Հաշվետվության մեջ նշված է, որ Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսվել և իրականացվել են հետևյալ ծրագրերը.
իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխուման և պահպանում, ինչի գծով ծախսերը կազմել են 19,1 մլն դրամ,
ինքնակամ տեղադրված առևտրի ծառայությունների մատուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ, ինչի գծով ծախսերը կազմել են 16,5 մլն դրամ,
ինքնակամ կառույցների քանդում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 56,4 մլն դրամ, որի շրջանակներում քանդվել են այն ինքնակամ կառույցները, որոնք հնարավոր չի եղել իրականացնել կառուցապատողների հաշվին, ապամոնտաժվել են նաև ապօրինի գովազդային վահանակները:
Այս պարագայում մզ համար անհեթեթ են թվում քաղաքային բյուջեից ավելի քան 92.0 մլն դրամի ծախսերը, որոնց համար պատասխանատվություն չեն կրում իրավախախտները: Այս պարագայում բնականաբար առաջանում են հետևյալ հարցերը.
փոխհատուցվե՞լ են արդյոք այդ ծախսերը իրավխախտների կողմից,
եթե՝ ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ,
այս պարագայում ստացվում է, որ օրինապահ հարկատուները (ըստ վարչապետի թիվ մեկ հերոսները) իրավախախտների փոխարեն հսկայական՝ ավելի քան 92 մլն դրամի ծախսեր են կատարում, որոնք կարող էին ուղղվել օրինակ անապահով երևանցիների ապահովման սոցիալական ծրագրերին,
արդյո՞ք կարիք չկա այդ խնդրում իրավակարգավորումների ճշգրտում,
ի՞նչու չեն կատարվել տարիներ շարունակ մեր կազմակերպության կողմից հնչած առաջարկություները.
Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի դիմաց մայթի վրա կառուցված ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ, ինչը խոչընդոտում է հետիոտներին,
Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր ապօրինի կցակառույցի քանդման վերաբերյալ, ինչը նույնպես խոչընդոտում է հետիոտներին,
Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի քանդման վերաբերյալ,
Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը: Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար: