Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Agree
-
18 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Ագրո Մաստեր" ՍՊԸ 27.02.2024 13:56:53 | ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 270/1 ՀՀ, ք․ Երևան 27 փետրվարի 2024թ․ Մեծարգո պարոն նախարար, Սույն թվականի փետրվարի 13-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) լրացումներ կատարելու մասին նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծի ընդունումը պայմանավորված է ներկա պահին ՀՀ-ում հավատարմագրված և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ զինված լաբորատորիաների բացակայությամբ։ Նշվում է, որ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման/արտահանման դեպքում եզրակացությունը տրամադրվելու է փորձաքննության ենթարկելով տվյալ պեստիցիդի կամ ագորքիմիկատի տվյալ խմբաքանակին կից ներկայացվող փաստաթղթային փաթեթը, որը պետք է ներառի ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը և տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։ Վերոնշյալ ձևակերպումից վստահ կարող ենք արձանագրել, որ լիազոր մարմնի կողմից պատշաճ կերպով չի ուսումնասիրվել խնդրի առարկան: Ստորև ներկայացնում ենք մեր նկատառումները. 1. Պատվաստանյութը Նախագծում ներառելը սխալ է, այն չի դասվում ո՛չ պեստիցիդների, ո՛չ ագրոքիմիկատների դասին, քանի որ յուրահատուկ է: Պատվաստանյութը պետք է ստանա առանձին կարգավորում, քանի որ հնարավոր չէ կանխատեսել աշխարհում մոտակա տարիներին վիրուսների տեսակների զարգացումը և դրանց համապատասխան պատվաստանյութերի ստեղծումը: Ամբողջ աշխարհում չկա գեթ մեկ հավատարմագրված լաբորատորիա, որն ունի համապատասխան տեխնիկական հագեցվածություն պատվաստանյութի փորձարկումն իրականացնելու նպատակով: Եվրոպայում PepMV պատվաստանյութի փորձաքննության հիմնական կենտրոն է հանդիսանում «Scientia Terrae»-ն, որն մասնավոր, շահույթ չհետապնդող գիտահետազոտական ինստիտուտ է, որը 2005-2013 թթ.-ի ընթացքում բույսերի պաթոլոգիայի և հողի բերրիության ուսումնասիրության ոլորտում հետազոտություններ է կատարել, չունենալով ISO-ի կամ այլ ստանդարտներով (օրինակ՝ GLP) հավատարմագրում, և որի հետազոտությունները ընդունվել են եվրոպական երկրների իշխանությունների կողմից հավատարմագրվածին համարժեք: 2. Հայաստանի Հանրապետությունում փորձաքննության իրականացումն անհնարին է ոչ միայն Նախագծում թվարկված պայքարի միջոցների համար, այլև այլ պեստիցիդների և ագրոքիմիկատների և/կամ դրանց որոշ բաղադրիչների համար Փաստացի լիազոր մարմինը կարգավորում է միայն ապրանքատեսակների նեղ զանգվածի խնդիրը, անտեսելով այլ պեստիցիդների և ագրոքիմիկատների և/կամ դրանց առանձին բաղադրիչների փորձաքննության իրականացման անհնարինությունը հավատարմագրված լաբորատորիաների կողմից, օրինակ, երկաթ (Fe): Նախագիծը պետք է ներառի ցանկացած պեստիցիդների և ագրոքիմիկատների և/կամ դրանց առանձին բաղադրիչների մասով կարգավորում: 3. Նախագծում ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի վրա հղում անելը սխալ է Պահանջելով, որ փորձաքննությունը իրականացվի ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից, լիազոր մարմինը հաշվի չի առել, որ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտը ունի տարբեր տարիներին ընդունված տարբերակներ, ինքնին, որոշման գործողության շրջանակներից դուրս են մղվում նույն ստանդարտի ավելի վաղ, կամ ավելի ուշ ընդունված տարբերակի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները: Ավելին, հետագայում ստանդարտի նոր տարբերակի ընդունումը կհանդիսանա ներմուծման արգելք, և Որոշումը կրկին պետք է համապատասխանաբար փոփոխվի: Ապրանքները ՀՀ ներմուծվում են ողջ աշխարհից, և հնարավոր է, որ արտահանող երկրում ներմուծվող ապրանքի համար բացակայի ԻՍՕ չափորոշիչներով հավատարմագրված լաբորատորիա: Բացի այդ, կան երկրներ, որոնք չեն կիրառում միջազգային ԻՍՕ/ԻԷԿ ստանդարտները, մասնավորապես՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրները, որոնք օգտագործում են ԻՍՕ/ԻԷԿ-ին համապատասխանացված ԳՕՍՏ և այլ տեսակի ստանդարտները: Ավելին, աշխարհում ԻՍՕ/ԻԷԿ-ից բացի կան այլ միջազգային, օրինակ, CIPAC, GEP, EPPO, GLP և այլ ստանդարտները: 4. Նախագիծը մշակելիս, լիազոր մարմինը բացարձակապես հաշվի չի առել դրա ընդունման տնտեսական և ֆինանսական հետևանքները Մասնավորապես, մեր կողմից Նախագծի հրապարակման պահից կատարվել է լաբորատորիաների շուկայի ուսումնասիրություն ոչ միայն ՀՀ տարածքում, այլև աշխարհի այլ երկրներում: Տարբեր երկրներում բազմաթիվ լաբորատորիաներ փաստում են Նախագծում սահմանված պահանջի կատարման ամբողջովին կամ մասամբ անհնարինության մասին: Արտերկրում որոշ լաբորատորիաներ հավատարմագրված են միայն մեկ նեղ մասնագիտացմամբ, ինչը նշանակում է, որ բարդ բաղադրություն ունեցող մեկ ապրանքատեսակի փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ կլինի դիմել մի քանի լաբորատորիաների և անել մի քանի առանձին փորձաքննություններ: Ըստ լաբորատորիաների պատասխանների մեկ անալիզի արժեքը կարող է հասնել մինչև 1000 (հազար) եվրոյին համարժեք: Ավելին, դա ժամանակի վատնում է, քանի որ ըստ լաբորատորիաների պատասխանի ամեն անալիզ կարող է տևել մինչև 60 (վաթսուն) աշխատանքային օր: Վերոնշյալ բացթողումները բերելու են նրան, որ ներմուծողը կրկին կհանգի լուրջ խնդիրների: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսական բեռը կբերի օրգանական և բիոլոգիական պայքարի միջոցների թանկացմանը, ինչը, կա՛մ դուրս է մղելու տվյալ ապրանքատեսակները շուկայից, և մշակությունը կկատարվի քիմիական արտադրանքով, կա՛մ թանկացումը իր հերթին կհանգեցնի գյուղատնտեսական արտադրության ինքնարժեքի թանկացմանը, որ զգալիորեն կազդի թե՛ գյուղամթերքի արտահանման ծավալների վրա, թե՛ ներքին շուկայում վերջնական սպառողի՝ հասարակ քաղաքացու վրա: 5. Նախագիծը իսկզբանե հանդիսանում է արտահանման արգելք Անհնարին կլինի արտահանումը այն պեստիցիդների և ագրոքիմիկատների և/կամ դրանց առանձին բաղադրիչների համար, որոնց փորձաքննության իրականացումն անհնարին է հավատարմագրված լաբորատորիաների կողմից տեխնիկական հագեցվածության բացակայության կամ այլ պատճառով, քանի որ ՀՀ օրենսդրությանը համապատասխան փորձաքննությունը նաև պարտադիր է արտահանման դեպքում: 6. Նախագիծը չի պարունակում անցումային փուլ Նախագծի ընդունումը կարող է տևել ամիսներ: Նախագծի անցումային դրույթները չեն պարունակում կետ նոր իրավակարգավորման՝ նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա տարածման վերաբերյալ, կձևավորվի մի իրավիճակ, որ ներկա պահին ներկրված և մաքսային տերմինալներում մնացած ապրանքների մասով լուծում չի գտնվի, դրանք այդպես էլ կմնան առանց մաքսազերծման հնարավորության: Ուսումնասիրելով նախագիծը՝ կարծում ենք, որ միակ խելամիտ լուծումը, որը կլինի թե՛ ՀՀ պետական բյուջեի, թե՛ գյուղատնտեսների, թե՛ տնտեսվարողների, թե՛ ՀՀ լաբորատորիաների և սպառողների օգտին, դա լիազոր մարմնի կողմից որոշումն ընդունելն է, համաձայն որի ընդունելի կլինեն արտադրողի կողմից տրամադրված փորձարկումների արդյունքները, մինչև ՀՀ հավատարմագրում չունեցող լաբորատորիաները հնարավորություն կունենան ստանալու այն: Մասնավորապես՝ ՀՀ-ում կան մի շարք լաբորատորիաներ, որոնք ունեն համապատասխան տեխնիկական հագեցվածություն, սակայն չունեն իրենց հավատարմագրումը այլ ապրանքատեսակների ընդլայնելու մասով ֆինանսական և այլ տեսակի անհրաժեշտ հնարավորություններ: Կից՝ արտերկրյա լաբորատորիաների պատասխաններ (4 էջ): «Ագրո Մաստեր» ՍՊԸ Տնօրեն՝ Լևոն Ղազարյանից | Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կընդունվի։ | |
2 | Karen Khachatryan 27.02.2024 23:06:59 | Հարգելի նախագծի հեղինակներ, եթե իսկապես ուզում եք պարզեցնել և հեշտացնել գործընթացը՝ անհրաժեշտ է ընդհանարապես հանել լաբորատոր փորձաքննության պահանջը այն պատրաստուկերի համար, որոնց մասով հնարավոր չէ իրականացնել փորձաքննություն ՀՀ-ում։ Սա հատկապես վերաբերելի է բարձր տեխնոլոգիական պեստիցիդներին՝ օրինակ ֆերոմոնային թակարդներին, բիո-պարարտանյութերին և այլն։ Այս դեպքում անհրաժեշտ է հիմնվել արտադրողի կողմից տրամադրված որակի սերտիֆիկատին և վերջ։ Նախագծում ձեր նշած փորձաքննության ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջը միայն բարդացնում և թանկացնում է գործընթացը, քանի որ նշված ստանդարտով լաբորատորիաները սակավաթիվ են նույնիսկ ԵՄ ում, և որոշ փորձաքննության արժեքները կարող են հասնել մինչև10 000 եվրոի։ Կհուշեի նաև ուսումնասիրել մեր հարևան Վրաստանի փորձը՝ որտեղ մաքիմալ պարզեցված են պեստիցիդների/ագրոքիմիկատների թե գրանցման թե ներմուծման գործընթացները։ Նաև ճիշտ է սահմանել 6 ամիս անցումային շրջան և թույլատրել մինչև օրենքի փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ թույլատրել նշված պեստիցիդների ներմուծումը, որոնց համարհնարավոր չէ իրականացնել փորձաքննություն ՀՀ-ում և որոնք արդեն գտնվում են ՀՀ մաքսային պահեստներում և/կամ դեպի ՀՀ ճանապարհին։ Կարեն Խաչատրյան Ագրո կոնսալտ Սպը +37455551100 | Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կընդունվի։ | |
3 | Նատալի Ագրո 27.02.2024 23:22:55 | Հարգելի պարոն Պապոյան Հայտնում ենք Ձեզ, որ 2024 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից փաստացի չի թույլատրվում ՀՀ-ում պատշաճ գրանցված որոշ ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը, որը բանավոր պատճառաբանվում է համապատասխան լաբորատորիայի բացակայությամբ։ Նշենք, որ չեն տրվում եզրակացություններ հենց բարձր որակի և նորարարական տեխնոլոգիաներով աշխատող ջերմատներում և ինտենսիվ այգիներում օգտագործվող նորարարական պեստիցիդների/ագրոքիմիկատների մասով։ Մասնավորապես՝ ջերմատներում երկաթ պարունակող ագրոքիմիկատի մասով՝ «Սեքվիֆիլլ» գրանցման համար 1.862 , առանց որի ջերմատները չեն կարող լոլիկի բերք ստանալ։ Ինտեսիվ այգիներում քիմիական մշակման փոխարեն օգտագործվող յուղերի մասով՝ «Տրինոլ-2» գրանցման համար 1.764, Ֆերամոնային թակարդների մասով՝ ՌԱԿ 1+2 գրանցման համար 11.007, որոնք կիրառվում են բարձր որակի, քիմիական պեստիցիդներից զերծ բիո բերք և գինու արտադրանք ստանալու համար։ Տեղեկացնենք նաև, որ մեր ընկերությունն է մատակարարում մասնավորապես «Տիեռաս Դե Արմենիա» ընկերությանը Տրինոլ-2 (միներալային յուղ) և ՌԱԿ 1+2 (Ֆերամոնային թակարդ) միջոցները, որոնց շնորհիվ «Կարաս» ապրանքանիշի գինիները կարողանում են արտահանվել ԵՄ երկրներ, որպես Բիո արտադրանք։ Փաստացի հիմա խաթարված է ողջ վերը նշված գործընթացը։ Անհրաժեշտ է մինչ օրենքի փոփոխությունները, որը կտևի որոշ ժամանակ, հրատապ թույլ տալ միջոցների ներմուծումը՝ չստեղծելու համար լրացուցիչ խնդիրներ գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ։ Գագիկ Ասատրյան | Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կընդունվի։ | |
4 | ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ 28.02.2024 11:03:03 | Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ներկա պահին անհնարին է դարձել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների կողմից որոշակի պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության իրականացումը անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է, որ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացությունը կտրամադրվի ներմուծման/արտահանման գործընթացում դրանց խմբաքանակի հետ ներկայացվող միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը ներառող փաստաթղթային փաթեթի ուսումնասիրության արդյունքում, առանց տեղում լաբորատոր փորձաքննության։ Ներկայում լուրջ խնդիր է առաջացել նաև միկրոտարրերի և որոշ այլ ազդող նյութեր պարունակող ագրոքիմիկատների ներմուծման հետ նույն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են այդ ազդող նյութերի փորձաքննություն իրականացնող հավատարմագրված լաբորատորիաներ։ Նշված ագրոքիմիկատները հանդիսանում են հատկապես արդյունաբերական հիդրոպոնիկ եղանակով արտադրվող մշակաբույսերի սնուցման համար անհրաժեշտ կարևորագույն բաղադրիչներ, որոնց պակասը բույսերի համար կհանգեցնի անդառնալի հետևանքների։ Ագրոտեխ ընկերությունը տարիներ շարունակ նմանատիպ ագրոքիմիկատներ է մատակարարում արդյունաբերական ջերմատներին, սակայն կուտակված պաշարները գրեթե սպառվում են և խնդիրը շուտափույթ լուծում չստանալու դեպքում, ջերմատները կհայտնվեն պաշարները լուրջ խնդիրների առջև։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկում ենք բոլոր այն ագրոքիմիկատների ներմուծումը, որոնց փորձարկումն անհնարին է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների բացակայության պատճառով, թույատրել միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրության հիման վրա։ | Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կընդունվի։ | |
5 | Արտագրո ՍՊԸ 28.02.2024 11:20:49 | ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, «Արտագրո» ՍՊԸ Տնօրեն՝ Արթուր Կտրակյանից ՀՀ, ք. Արտաշատ, Մարքսի 15/6, հեռ. 077436454: Պարոն Պապոյան Քանի դեռ ՀՀ-ում օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների հավատարմագրված լաբորատորիաների կողմից փորձաքննության իրականացումն անհնարին է , առաջարկում եմ. վերը նշված նյութերի մասով եզրակացություններ տրվեն ՀՀ-ում իրավաբանական կարգավիճակ ունեցող բոլոր այն ոչ հավատարմագրված լաբորատորիաները , որոնց տեխնիկական հագեցվածությունը բավարարում է կատարել տվյալ լաբորատոր հետազոտությունը: Այն դեպքում , եթե ՀՀ-ում նման լաբորատորիա առկա չէ , ապա հիմք ընդունել արտադրողի կաղմից տվյալ խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության արդյունքները ։ Հարգանքով Արտագրո ՍՊԸ տնօրեն Ա. Կտրակյան | Ձեր առաջարկը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կընդունվի։ |