ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով (ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։) սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Նշված դրույթը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի, ով չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը ստանալ բարձրագույն կրթություն մանկավարժական համապատասխան որակավորմամբ՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջը:
- Առաջարկվող կարգավորման նպատակը
Կրթության պետական զարգացման ծրագիրը մշակված է 2018-2030 թվականների համար և նախատեսում է կրթության բովանդակության, կազմակերպման ամբողջական վերանայում: Այս համատեքստում նախատեսվում է նաև իրականացնել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների որակի բարելավում, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացում՝ ապահովելով մանկավարժական մասնագիտությունների ցանկի, ուսուցիչների պատրաստման, որակավորման բնութագրերի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը հանրակրթության ժամանակակից պահանջներին, ուսումնական պրակտիկայի արդյունավետ համակարգի ներդրում:
Օրենքի դրույթի ամրագրումից հետո «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ ստանալ բարձրագույն կրթություն:
|
Ընդամենը
|
բարձրագույն
|
թերի բարձրագույն
|
միջին մասնագիտական
|
ավարտել են չհավատարմագրված բուհ
|
ունեն միջնակարգ ընդհանուր կրթություն
|
ընդամենը
|
Կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
2010-11
|
40376
|
34196
|
34256
|
29218
|
721
|
580
|
5159
|
4254
|
84
|
73
|
156
|
71
|
2011-12
|
41757
|
35117
|
36028
|
30530
|
537
|
409
|
4963
|
4066
|
56
|
44
|
173
|
68
|
2012-13
|
40830
|
34405
|
35591
|
30246
|
427
|
294
|
4597
|
3768
|
46
|
37
|
169
|
60
|
2013-14
|
39797
|
33738
|
35081
|
29997
|
345
|
246
|
4194
|
3417
|
37
|
28
|
140
|
50
|
2014-15
|
39018
|
33149
|
34713
|
29746
|
290
|
209
|
3857
|
3125
|
40
|
30
|
118
|
39
|
2015-16
|
38690
|
32965
|
34774
|
29867
|
259
|
188
|
3515
|
2854
|
29
|
21
|
113
|
35
|
2016-17
|
38273
|
32635
|
34699
|
29806
|
236
|
176
|
3208
|
2597
|
32
|
24
|
98
|
32
|
2010-2011-ից 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:
Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:
- 3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։