«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
8 - Agree
-
5 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի №ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
- վերնագրում «կարգը» բառը փոխարինել «կարգն ու առանձնահատկությունները» բառերով․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով․
«5․ Հանձնաժողովն իր կողմից սահմանված դեպքերում, կարգով և վարձատրությամբ կարող է ներգրավել փորձագետ։
6․ Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցվում են մրցութային կարգով։
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, աշխատանքային օրենսդրությունը, հանրային ծառայության մասին օրենսդրությունը հանձնաժողովի աշխատողների նկատմամբ կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված հանձնաժողովի որոշումներով:
- Հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով կարող է կատարվել հանձնաժողովի աշխատողների ատեստավորում, որի արդյունքների հիման վրա հանձնաժողովն իրավասու է իր հաստատած կարգով համապատասխան աշխատողներին տրամադրել լրավճար։ Ընդ որում, սույն մասում նշված ատեստավորումը պետք է բխի հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված լիազորություններին ու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներին առնչվող խնդիրներից և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությունից։»։
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու կամ «Էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված երաշխիքային գումարը (այսուհետ՝ երաշխիքային գումար) լրիվ կամ մասնակի պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում հանձնաժողովը կարող է պարտապանի գույքի վրա կիրառված տուգանքի կամ փոխանցման ենթակա երաշխիքային գումարի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին որոշմամբ կիրառել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել պատասխանատվության միջոց կիրառելու կամ երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխանցելու մասին հանձնաժողովի որոշման կատարումը:»․
- 7-րդ մասում «միջոց կիրառելու» բառերից հետո լրացնել «կամ երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխանցելու» բառերը․
- 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով․
«1․1) լիցենզավորված անձի՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դադարել է.»։
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «այլ տեղեկատվության» բառերը փոխարինել «տեղեկությունների, ինչպես նաև հանձնաժողովում առկա այլ տեղեկատվության» բառերով։
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասում «վերսկսում է վարույթը» բառերը փոխարինել «խնդրո առարկա հարցի առնչությամբ իր նախաձեռնությամբ հարուցում է նոր վարչական վարույթ, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով դատական ակտում արտահայտված՝ դատարանի իրավական դիրքորոշումները» բառերով, «, այդ թվում՝» բառերը՝ «կամ» բառով, իսկ վերջին նախադասությունը հանել։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1 հոդվածով.
«Հոդված 26.1. Հանձնաժողովի գործունեության արտաքին աուդիտը
- Հանձնաժողովի գործունեությունը առնվազն երեք տարին մեկ անգամ ենթարկվում է արտաքին աուդիտի՝ մասնագիտացված, այդ թվում՝ աուդիտորական ընկերությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող ինտերնետային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող տասը խոշորագույն (բիգ թեն) անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից` աուդիտի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Սույն հոդվածում նշված աուդիտի իրականացումից բացի, հանձնաժողովում այլ մարմինների և անձանց կողմից կարող է իրականացվել բացառապես ֆինանսական աուդիտ (հաշվեքննություն, ստուգում)։
- Հանձնաժողովն իր գործունեության արտաքին աուդիտի տեխնիկական առաջադրանքը համաձայնեցնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի հետ։
- Հանձնաժողովի գործունեության արտաքին աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության մրցույթը կազմակերպում է հանձնաժողովը։ Մրցույթի կազմակերպման գործընթացին Ազգային ժողովի ցանկությամբ կարող է մասնակցել վերջինիս ներկայացուցիչը:
- Աուդիտի արդյունքները, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունների, ընդունվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են Ազգային ժողով և հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»։
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի՝
- 1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ․
«Հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կամ հաղորդմանը կցվում է այն ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։»․
- 3-րդ մասում «կամ հստակ չէ» բառերից առաջ լրացնել «դրան կցված չէ ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը» բառերը։
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածում՝
- 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է հանձնաժողովի անդամների և աշխատողների աշխատավարձի, հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման, օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերով նախատեսված ծախսերից և հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում՝ կատարվող կապիտալ ծախսերից, որը հավասար է «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված կարգավորման պարտադիր վճարների տարեկան գումարին։ Սույն մասում նշված ֆոնդերի չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը։
- Հանձնաժողովի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից։»․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հանձնաժողովի բյուջեն կազմելիս հաշվի է առնվում վերջինիս նպատակներն ու լիազորությունները լիարժեք իրականացնելու հնարավորությունը, այդ թվում` հանձնաժողովի անդամների և աշխատողների կողմից կարգավորող մարմնի՝ միջազգային առաջավոր փորձին համապատասխանող կարգավիճակին բնորոշ չափորոշիչներին համահունչ գործառույթների արդյունավետ և անխոչընդոտ իրականացումը։»։
Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40․ Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունը
- Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկություններով։
- Հանձնաժողովի աշխատողին սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող լրավճարը վերջինիս լրացուցիչ աշխատավարձի բաղկացուցիչ մաս է։ Ընդ որում, սույն մասում նշված լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել աշխատողի հիմնական աշխատավարձի 100 տոկոսը։»։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերն ընդունվում, իսկ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Մինչև այլ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքով սահմանված պահանջներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՕ-366-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «7-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը
- Հանձնաժողովի` օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հաշվարկվող կարգավորման պարտադիր վճարների տարեկան մեծության որոշման համար հիմք է ընդունվում յուրաքանչյուր վճարողի հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության (յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին) հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա (սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հաշվետու տարվա կանխատեսվող) իրացման շրջանառությունը` առանց ավելացված արժեքի հարկի գումարների:
- Յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարների տարեկան մեծությունը որոշվում է`
- հաշվետու տարվա համար սույն ենթակետի համաձայն հաշվարկվող բոլոր վճարողների կարգավորման պարտադիր վճարների հանրագումարը հանձնաժողովի հաշվետու տարվան նախորդող տարվա պահպանման ծախսերի մեծությունը գերազանցելու դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրացման շրջանառության 0.25 տոկոսի չափով,
- հաշվետու տարվա համար սույն կետի 1-ին ենթակետի համաձայն հաշվարկվող բոլոր վճարողների կարգավորման պարտադիր վճարների հանրագումարը հանձնաժողովի հաշվետու տարվան նախորդող տարվա պահպանման ծախսերի մեծությունից պակաս լինելու դեպքում՝ հանձնաժողովի հաշվետու տարվան նախորդող տարվա համար հաստատված պահպանման ծախսերի մեծության հիման վրա, որի պարագայում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը որոշվում է հանձնաժողովի հաշվետու տարվան նախորդող տարվա պահպանման ծախսերի մեծության և հաշվետու տարվա համար ձևավորված բոլոր վճարողների իրացման շրջանառության հանրագումարի հարաբերությամբ՝ բազմապատկելով հարյուրով։
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկների նախագիծը Կառավարության լիազոր մարմին է ներկայացվում յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին,որն այնուհետև կարող է ճշգրտվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հանձնաժողովի կողմից հաշվետու տարվա վճարողների անվանական կազմը, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը (այդ թվում՝ ըստ ամիսների) հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա ավարտը:
- Եթե հաշվետու տարվա ընթացքում հաշվետու տարվա վճարողների անվանական ցանկում ներառված որևէ վճարողի՝ օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատմամբ կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցման հիմքով կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարեցմամբ պայմանավորված տվյալ վճարողի կողմից մինչև տվյալ հաշվետու տարվա ավարտը չվճարվող գումարը կազմում է հանձնաժողովի տվյալ հաշվետու տարվա պահպանման ծախսերի ավելի քան 0.5 տոկոսը, ապա հանձնաժողովը մյուս վճարողների համար հաշվարկում և սահմանում է լրացուցիչ կարգավորման պարտադիր վճարներ: Յուրաքանչյուր վճարողի համար լրացուցիչ կարգավորման պարտադիր վճարի մեծությունը չի կարող գերազանցել տվյալ վճարողի համար սույն օրենքով սահմանված հիմնական կարգավորման պարտադիր վճարի տարեկան մեծության 25 տոկոսը։
- Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների ամսական վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ կարգավորման պարտադիր վճարների մեծությունների փոփոխության դեպքում մինչև հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող հինգերորդ օրը ներկայացնում է հարկային մարմին:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի հավելվածը։
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և ըստ վճարողների անվանական կազմի հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսվող հաշվետու տարվա համար։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․
«8․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով, իսկ դրանում ուղղակիորեն նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ կարող են նախատեսվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, դրանց հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված առանձնահատկություններ։»։
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «տոկոսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով նախատեսված դեպքի» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության, աշխատանքային ստաժի և այլ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։»։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
«7․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների մրցույթները կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։»։
Հոդված 3․ Օրենքի 10-րդ հոդվածի 22-րդ մասում «պաշտպանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «ցուցակներից» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի №ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 2-րդ հոդվածում՝
- 3-րդ մասում «առանձին տեսակների» բառերից հետո լրացնել «կամ առանձին մարմիններում հանրային ծառայության» բառերը,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հանրային ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով։»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում փորձագետ ներգրավելու կարգը և դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում «կոմիտեում» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված №ՀՕ-283-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
23.05.2023 - 07.06.2023
-
Type
Law
-
Area
Public service
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2415
Print