Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

                                     

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ակցի­զա­յին հարկի համակարգը, այդ թվում՝ դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել է 2019 թվա­կա­նին ՀՀ հարկային օրենս­գր­քում կատարված փոփոխություններով: Ընդ որում, նշյալ փոփո­խու­թյուն­ներով, մասնավորապես՝
  • 2020 թվականի հունվարի 1-ից վերացվել են ակցիզային հարկի տոկոսային դրույքա­չա­փերը և սահմանվել են նոր դրույքաչափեր՝ հիմնված արդյունավետ դրույքաչափերի հաշ­վար­կային մեծությունների վրա,
  • բարձրացվել են ակցիզային հարկի դրույ­քա­չափերը: Մաս­նա­­վորապես, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը յուրաքանչյուր տարի էթիլային սպիրտի և սպիր­տային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են 30 տոկոսով, իսկ IQOS ծխախոտի և ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույ­քա­չա­փերը՝ 15 տոկոսով: Ակցի­զային հարկով հարկման ենթակա այլ ապրանքների համար ՀՀ հար­կա­յին օրենս­­գր­քով սահ­­մանված ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվ­ել են 3 տոկո­սով: Արդյունքում նաև ներ­դր­վել է ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի ճշգրտելու (3 տոկո­սով բարձրաց­նելու) համակարգ, որով կարգավորվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­­ների գների աճով պայմանավորված՝ դրույքաչափերի աճ ապահովելու հարցը:

Նշյալ փոփոխությունները բխում էին Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, մասնավորապես, ուղղակի հարկերի գծով հար­կային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու ուղղու­­թյունից, ինչպես նաև ակցիզային հարկի համակարգի կիրառության ընթացքում առաջացած խնդիրների կարգավորմամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տոկոսային և հաստատուն դրույ­քա­չա­փերի միաժա­մա­նակյա կիրառության ընթացքում առաջացած խնդիրներին:

Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործող՝ չորս տարիների համար սահման­ված՝ ակցիզային հարկերի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի վերանայելու ժամանակահատ­վածը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Մյուս կող­մից, 2019 թվականին այդ պահին առկա ցուցանիշների հիման վրա սահմանված ակցիզային հարկի դրույ­քա­չափերը 2020 թվա­կա­նից ի վեր չեն վերանայվել, մինչդեռ այդ ընթացքում այնպիսի կարևոր գոր­ծոններ, ինչպիսիք են ապրանքների գները, էականորեն փոխվել են: Արդյունքում որոշ ապրանք­­ների մասով ներկա­յումս սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քաչափերը դեռևս զիջում են համադրելի երկրներում կիրառվող դրույ­քա­չա­փե­րին և հնարավորություն չեն տալիս ապա­հո­վել ակցի­զային հարկով համար­­ժեք հարկում: Մասնավորապես՝

  • անցած 4 տարիների ընթացքում աճել են որոշ ենթաակցիզային ապրանքների գները և անհրաժեշտություն է առաջացել վերանայել գների աճով պայմանավորված ակցիզային հարկի դրույ­քաչափերի ինդեքսավորման գործակիցները,
  • անհրաժեշտ է ծխախոտի արտադրանքի համար սահմանել ակցիզային հարկի այնպիսի դրույքաչափեր, որպեսզի դրանք համահունչ և համադրելի լինեն ԵՏՄ անդամ մյուս պետու­թյուն­նե­րում սահմանված դրույքաչափերին և առհասարակ միության շրջա­նակ­ներում այս ապրան­քա­տե­սակի մասով իրականացվող միասնական հարկային քաղա­քա­կա­նու­թյան ընդհանուր տրա­մա­բանությանը: Մասնա­վորապես, ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական միության հար­կային քաղա­քականության և վարչարարության ոլորտ­նե­րում համա­գործակցության շրջա­նակ­ներում իրա­կա­նացվում է զգա­յուն ապրանքների ակցի­զային հարկերի դրույքաչափերի ներ­դաշ­նակեց­ման քաղա­քա­կա­նու­թյուն, ինչը ենթա­դրում է որոշ ապրանքների մասով անդամ պետու­­թյուն­նե­րում կիրառվող ակցի­զա­յին հարկի դրույ­քա­չա­փերի մոտար­­կում:

ԵԱՏՄ անդամ երկրների ծխախոտային արտա­­դրանքի դրույ­քա­չա­փերը ներկայացված են ստորև:

 

Երկիր

Ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 հատի հաշվարկով

 

2023թ.
(ՀՀ դրամ)

2023թ. (եվրո)

2024թ.
(կանխատեսում,
 ՀՀ դրամ)

2024թ. (կանխատեսում
 Եվրո)

Հայաստանի Հանրապետություն

14 640

34

16 836

39

Ռուսաստանի
Դաշնություն

20 802

48

21 636

51

Ղազախստանի

Հանրապետություն

12 126

28

14 310

33

Բելառուսի Հանրապետություն

23 063

53

31 066

73

Ղրղզստանի Հանրապետություն

10 373

24

11 514

27

 

Ակցի­զային հարկի դրույ­քա­չա­փերի մոտար­կումը կարևորվում է այն հանգամանքով, որ այն ուղղված է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական շահերի պաշտպանությանը, մաս­նա­վո­րա­պես` ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության կանխմանը:

Հարևան երկրներում ծխախոտային արտադարանքի ակցիզային հարկի դրույքաչափերը ներ­կա­յացված են հետևյալ աղյուսակում:

Երկիր

Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը
 ազգային արժույթով

Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը
 1000 հատի հաշվարկով (ՀՀ դրամ)

 

2023թ.

2023թ.

Ադրբեջան

35 մանաթ 1000 հատի համար

8 125

Վրաստան

1.7 լարի 20 հատի համար գումարած մանրածախ գնի 30 տոկոսը

12 610*

Իրան ներմուծված

5000000 Ռիալ 1000 հատի համար

46 500

Իրան տեղական

2500000 Ռիալ 1000 հատի համար

32 315

Թուրքիա

15800 լիրա 1000 հատի համար

31 000

*հաշվարկը կատարվել է առանց մանրածախ գնի հաշվարկման, իսկ այդ պարագայում դրույքաչափը կկազմի մոտ 26,520 դրամ, ընդ որում՝ մեկ տուփ ծխախոտի գնի մեջ հարկերը պետք է պակաս չլինեն 60 տոկոսից:

Հարևան և ԵԱՏՄ երկրներում էթիլային սպիրտի, օղու և էլեկտրոնային ծխախոտի ակցի­զային հարկի դրույքաչափերը ներկայացված են ստորև:

 

էլ. Ծխախոոտ
1 մլ համար
(ՀՀ դրամ)

էթիլային
սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար
(100 % սպիրտի վերահաշվարկով)
(ՀՀ դրամ)

Սպիրտային խմիչքների (Օղի)
 ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար
(ՀՀ դրամ),

ԵԱՏՄ երկրներ

ՀՀ

55

5 700

3 430

Ռուսաստան

108

3 678

3 678

Ղազախստան

46

516

2 193

Բելառուսիա

121

1 060

1 061

Ղրղզստան

60

1 613

1 383

Հարևան երկրներ

Վրաստան

29,7

1 284

2 250

Ադրբեջան

23,2

928

929

Թուրքիա

 

21 670

 

 

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատաս­խա­նա­տվու­թյուն է նախատեսված միայն օրենսդրությամբ սահմանված նվազագույն գնից ցածր գնով ապրանք­ների օտարման դեպքերի համար, իսկ ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ապրանքների օտարման դեպքերի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:
  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
  • վերանայել ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերը: Մասնավորապես՝
  • անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որո­շա­կի­որեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդե­քսա­վո­րումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս.
  • ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բար­ձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 և ավել տոկոսով,
  • օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով,
  • Վարչական պատասխանատվություն նախատեսել ծխախոտի առավելագույն մանրա­ծախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերի վերանայումն է:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքա­չա­փերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաս­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:

  • Discussed

    18.05.2023 - 02.06.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3138

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Ընդ որում, եթե օրինակ նվազագույն գնից ցածր գնով ծխախոտի արտադրանքի օտարման դեպքերի համար վարչական պատաս¬խա¬նա¬տվու¬թյուն նախատեսելու իրավաչափ նպատակը կարող էր լինել, օրինակ, մրցակցության պաշտպանությունը /գնային դեմպինգի բացառումը/ և/կամ բնակչության առողջության պահպանման նպատակով ծխախոտի արտադրանքի մատչելիության նվազեցումը, ապա այս դեպքում ստացվում է, որ պետությունը ձգտում է հակառակին, այսինքն՝ ակցիզը բարձրացնի, բայց ծխախոտային արտադրանքը հանկարծ չթանկանա այն աստիճանի, որ քաղաքացիները գերադասեն ծխելն առհասարակ թարգել)

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Եթե տնտեսվարողը նպատակահարմար է գտնում նշված արտադրանքը վաճառել որոշակի գնով, և առկա են այդ գնով գնելու պատրաստ գնողներ, ապա ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում տվյալ նախագիծը նախաձեռնող կողմը։

Տիգրան Ստեփանյան

18.05.2023

Նախագիքը ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանելու մասով բացարձակ անհիմն է։ Փաստորեն ստացվում է, որ այդ մասով նախագծի միակ հիմնավորոումն այն է, որ ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ապրանքների օտարման դեպքերի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:

See more