Մ. Շ.
22.04.2023
Որպես կարգավորման նպատակ և ակնկալվող արդյունք նշված է հետևյալը՝ «....Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցմանը»։ Տվյալ ձևակերպումը չի կարող համարվել պետական կառավարման համակարգի մարմնի կողմից ներկայցվող հարիր հիմնավորում։ Առաջարկվում է նշել այն իրականացված վերլուծությունները և վիճակագրական տվյալները՝ որպես տեսանելի ապացույց, որի արդյունքում եզրահանգվել է, որ այլ երկրներում հաշվառված մեքենաները խաթարում են երթևեկությունը և տեխնիկական զննության բացակայությունն է հանդիսանում երթևեկության խաթարման և նվազ անվտանգության ցուցանիշ։ Այն պարագայում երբ այլ երկրում հաշվառված մեքենան այդ երկրում չունի տեխնիկական զննության պահանջ,ՀՀ-ում այդ պահանջի ավելացումը առվազն խորքային հիմնավորման կարիք ունի։ Բավարար հիմնավորում և հիմքեր չկան տվալ կարգավորման համար և նախագծով առաջ բերվող կարգավորումը կարելի է դիտարկել քաղաքացիների վրա հավելյալ և անհարկի ֆինանսական բեռի ավելացման ևս մեկ գործիք։