Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.        Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի և 81-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս իրավակարգավորման համաձայն դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք և ծանրոց, որն իր մեջ ներառում է նաև հեղուկ: Համանուն կարգավորումներ է նախատեսում նաև ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը:

Նշված իրավակարգավորումն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից, որից հետո շատ դատապարտյալներ (մեղադրյալներ) հարց են բարձրացրել խմելու ջուրը հանձնուքով ստանալու հնարավորության վերաբերյալ։ Մասնավորապես շատերը հայտնել են, որ նախընտրում են խմելու համար ծորակի ջրի փոխարեն օգտագործել գործարանային շշալցմամբ խմելու ջուր՝ այդ թվում պայմանավորված առողջական վիճակով։

Ստեղծված իրավիճակում, ելնելով այն հանգամանքից, որ խմելու ջրի քանակը հանձնուքի քաշի մեջ հաշվարկելով, կստեղծվի այնպիսի իրադրություն, երբ ըստ էության ողջ հանձնուքը կլրացվի խմելու ջրով, որպիսի պայմաններում դատապարտյալների նշված իրավունքների իրացումը կկրի ձևական բնույթ՝ նպատակահարմար է հանձնուքի շաբաթական սահմանված քաշից զատ նախատեսել նաև խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն։

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված է, որ դատապարտյալները կարող են իրենց մոտ ունենալ թույլատրելի կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։ Նշված առարկաներն իրենց քաշով կարող են գերազանցել շաբաթական սահմանված հանձնուքի առավելագույն քաշը և կստացվի, որ նման առարկաներ դատապարտյալները չեն կարող որպես հանձնուք ստանալ։ Տվյալ դեպքում կառաջանա հակասական իրավիճակ՝ մի դեպքում օրենսդրությամբ նշված կենացաղային առարկաները թույլատրվում է ունենալ, իսկ մյուս դեպքում՝ բացակայում է այդ առարկաները ստանալու հնարավորությունը, ուստի առաջարկվող փոփոխությամբ նշված իրավական ակտերում կմտցվի հստակություն նման իրավիճակների համար։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներներին)  հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։

 

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բավարար պայմաններ ստեղծել դատապարտյալների հանձնուքներ ստանալու իրավունքների իրացման համար:

 5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

  • Discussed

    27.02.2023 - 14.03.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2615

Print

Suggestions

Դավիթ Թումասյան

10.03.2023

Կարևորելով առաջարկվող Նախագծով իրականացվող լրացումները, որոնք միտված են հանձնուքների և ծանրոցների ընդունման վերաբերյալ՝ գործնականում առաջացած խնդրի կարգավորմանը, նույն տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ լրացում կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում: Հարցը նրանում է, որ դատապարտյալները կամ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետում: Կալանավորված անձանց առնչությամբ քննարկվող կետի համար իրավական հիմք է հանդիսանում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն ՀՀ քրեակատարողական ոչ նախկին, ոչ ներկայիս օրենսգրքերը նման կարգավորում դատապարտյալների համար չեն նախատեսում, սակայն այն իրականացվել և իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետը: Մատնադրոշման և լուսանկարման անհրաժեշտությունն անհերքելի է, և հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց մի խմբին ենթարկել այդ գործողությունների, իսկ մյուսներին՝ ոչ, առավել ևս, որ, որպես կանոն, դատապարտյալների մեծամասնությունը նախկինում եղել են կալանավորված անձինք և ենթարկվել են մատնադրոշմման և լուսանկարման այդ կարգավիճաակում: Դատապարտյալների միայն փոքր թիվն է, որ կալանք խափանման միջոցի չենթարկվելով՝ հետագայում դատապարտվում է ազատությունից զրկվելու հետ կապված պատիժների և հայտնվում քրեակատարողական հիմնարկներում, և եթե համապատասխան կարգավորում չնախատեսվի ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ապա դատապարտյալներին մատնադրոշմման և լուսանկարման ենթարկելու իրավական հիմքը կվերանա և անհիմն տարբերակված մոտեցում կդրսևորվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև՝ ի վնաս կալանավորված անձանց, որոնք հաշվի առնելով անմեղության կանխավարկածն՝ ունեն իրավունքների և ազատությունների ավելի նվազ սահմանափակում, քան դատապարտյալները: Ելնելով վերագրյալից միատեսակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝ «1.1. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում է մատնադրոշմման և լուսանկարման:»:

See more