Add to favourites

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

            «Բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի բարեփոխման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է  «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  «ա» և «գ» պարբերությունների, 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 9-րդ գլխից, ինչպես նաև Ազգային ժողովի 2021թ. օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետից և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 12-րդ նպատակի 12.1 կետի հանձնարարականից:

Միջոցառման նպատակը՝ բազմաբնակարան շենքերի անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված գործառույթի՝ բազմաբնակարան շենքի կառավարման համակարգի բարեփոխման նպատակով առաջիկա տարիներին իրականացվելիք քայլերի նախանշումն է:

2. Առկա իրավիճակը

Բնակարանային ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենախոշոր կապիտալներից է: Տնտեսական բարեփոխումները բնակարանային ոլորտում սկսվեցլ են 1989 թվականից բնակարանային ֆոնդի վճարովի, ապա անհատույց սեփականաշնորհումով:

Տարիների ընթացքում պետական սեփականությունը փոխանցվել է մասնավորին, դրանով հնարավորություն ստեղծելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձերբազատել մեծածավալ դոտացիոն ծախսերից, որոնք ուղղվում էին բնակարանային ոլորտի պահպանման և շահագործման խնդիրների լուծմանը:

        Միևնույն ժամանակ, բազմաբնակարան ֆոնդում չեն ստեղծվել արդյունավետ կառավարման համարժեք մեխանիզմներ, որոնք կարող էին լրացնել ստեղծված բացը, մոբիլիզացնել սեփականատերերի այն սուղ հնարավորությունները, որոնք պետք է զուգորդվեին պետական աջակցության հստակ ծրագրերով:  

        «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, սակայն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և պահպանման գործառույթները լիովին չեն իրականացվել` հիմնականում պայմանավորված օրենսդրա­կան և ինստիտուցիոնալ միջավայրի բացերով, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների սահմանափակությամբ:  

        Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է նախանշել առաջիկա տարիների համար բարեփոխման ուղղությունները, թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

 -

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում դրանից բխող առանձին միջոցառումների մասով  ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն կարող է առաջանալ, որի չափը հնարավոր կլինի այդ միջոցառումների մշակման շրջանակներում:  

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից վերհանված՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրները: 

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

-

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անհրաժեշտությունը բխում է՝

- «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  «ա» և «գ» պարբերություններից, 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 9-րդ գլխից,

- Ազգային ժողովի 2021թ. օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 12-րդ նպատակի 12.1 կետի հանձնարարականից:

 

 

  • Discussed

    05.12.2022 - 21.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3346

Print

Suggestions

Hayk Hwvsepyan

17.12.2022

Անհրաժեշտ է հստակ սահմանել ,թե հավաքագրվող գումարներից քանի տոկոսն է ներդրվում շենք շինությունների սպասարկման, իսկ քանի տոկոսը վարչական ծախսերի մեջ։ Որպես վերահսկող մարմին ընդգրկել նաև քաղաքաշինության նախարարությանը՝ իր իրավասությունների շրջանակում։

See more