Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Gagik Grigoryan 31.10.2017 13:14:41 Առաջարկում եմ ներմուծել մասնակի` չբողոքարկված մասով, դատարանի վեճը լուծող դատական ակտի կատարման հնարավորությունը: Այսինքն դատարանին իրավունք վերապահել չբողոքարկված մասով օրինական ուժի մաջ մտած դատական ակտի կատարման համար տալ կատարողական թերթ, ինչպես նաև այդ մասով օրինական ուժի մեջ մտնելու մասին նշում կատարելու հնարավորությունը: Անհրաժեշտությունը պայմանվորված է նարանով, որ մասնակի ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը բարձարացնում է դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը: Օրինական ուժի մեջ մտած մասով անձը ստացվելիք բարիքը կստանա շատ ավելի շուտ և ավելի շուտ կկարողանա բավարարել համապատասխան պահանջմունքը, շահը: Օրինակ` դատարանը բավարարում է գումարի բռնագանաձման հայցը, որի առարկան ներառում է հիմնական պարտավորության գումարը, տոկսներ և տույժանքներ: Պատասխանողը դատական ակտը բողոքարկում է միայն տուըյժանքների մասով: Այս դեպքում արդարացի կլինի, որհայցվորը հիմնական գումարը և տոկոսները, որի հետ պատասխանողը համաձայն է ստանա չսպասելով մնացած մասով դատական ակտի իրավաչափության հարցի պարզման և օրինական ուժի մեջ մտնելուն: Դա կնպաստի քաղաքացիական շրջանառության կայունությանը, քանի որ այդ գումարները արագ կմտնեն քաղաքացիական շրջանառություն: Հարգանքով Ընդունվել է մասնակի: Կատարողական թերթ տալը հնարավոր է ոչ թե դատական ակտի չբողոքարկված մասով, այլ ուժի մեջ մտած մասով:
2 Գայանե Դեմիրչյան 07.11.2017 15:19:31 Նախագծի որոշ դրույթների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումները. 1. նախատեսվել է Հոդված 77.` Գրավոր ապացույցի իսկությունը վիճարկելը, որի համաձայն` 1. Գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի կողմից ներկայացված գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին (...) 2. գրավոր փաստաթղթի իսկությունը վիճարկելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը (...): Նշված դրույթը հակասում է մրցակցային դատավարության էությանը, քանի որ նշված նորմի ուժով ներկայացված բոլոր հասարակ - գրավոր ապացույցները կարող են կողմի զուտ բանավոր հայտարարության ուժով կասկածի տակ դրվել, իսկ դրանց իսկությունը ապացուցելու պարտավորությունը պետք է կրի ապացույցը ներկայացրած կողմը: Բացի այդ, նշված նորմով ստացվում է, որ գործում է ներկայացված ապացույցների <ոչ իսկական լինելու կանխավարկածը>, մինչդեռ պետք է լինի հակառակը, եթե կողմը հայտարարում է ներկայացված ապացույցի ոչ իսկական լինելու մասին, ապա ինքն էլ պետք է ապացուցի իր ասածի իրավացիությունը: 2. Հոդված154.Գործի քննության հետաձգումը Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե` 12) դատական նիստի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը հնարավոր է համարում պարզ թղթային եղանակով դատական նիստի արձանագրումը և դրա վերաբերյալ չեն առարկում դատական նիստին ներկա դատավարության մասնակիցները. Դատական իրավունքի արդյունավետ իրականացումը չպետք է կախվածության մեջ դնել համակարգի անսարքությունից: Նման հիմքով նիստի հետաձգումը չի կարող հարգելի համարվել: Նշված նորմը հակասում է ՄԻԵԿ-ով ապահովված արդար դատաքննության իրավունք-սկզբունքին: ՄԻԵԴ-ը նշված սկզբունքի առնչությամբ ևս ունի մի շարք նախադեպեր, որտեղ դատավորների թվաքանակով պայմանավորված նիստերի ձգձգումը դիտարկել է կոնվեցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախատում: Վերոգրյալ դիտարկումը վերաբերում է նաև մյուս նորմերին, որտեղ ևս տեխնիկական անսարքության կամ անհնարինության հետ են կապված մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակումներ, այդ թվում նիստերի տեսաձայնագրումը (հրապարակային դատաքննության իրավունք): Չի ընդունվել: 1. Քննարկվող դրույթը ոչ միայն չի հակասում մրցակցության սկզբունքից, այլև բխում է ապացուցման ընդհանուր կանոնից, որի համաձայն ապացույցը ներկայացրած անձի վրա է դրվում դրա լավորակության բեռը: Բացի այդ, նույն հոդվածով թվարկված են այն գրավոր ապացույցները, որոնք ոչ իսկական լինելու ապացուցման պարտականությունը կրում է դրանց իսկությունը վիճարկող անձը օրինակ, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկող գործին մասնակցող անձը կրում է փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցելու պարտականությունը։ 2. Հարկ է նշել,որ հետաձգման նման հիմք նախատեսելը բխում է արդար դատաքննության իրավունքը երաշխավորելու սկզբունքից, քանի որ չի կարող դատական նիստն իրականացվել առանց ձայնագրման կամ այլ կերպ արձանագրման: Բացի այդ, նշված կարգավորումը բացարձակ չէ, և դատավորը կարող է նիստի արձանագրումն իրականացնել պարզ թղթային եղանակով, եթե դատավարության մասնակիցները չեն առարկում: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վկայակոչված որոշումները չեն վերաբերում ձայնագրման համակարգի խափանման պատճառով դատական նիստի հետաձգմանը:
3 Միհրան Մինասյան 16.11.2017 20:26:19 ՀՀ քաղ դատ օր-ի 92 հոդ-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի բովանդակությունը հետևյալն է՝ // 1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ. // Հարց՝ ? իսկ ինչ կարող է անել պատասխանող կողմը կամ դատարանը, եթե չստորագրված հայցադիմումը դատավորի անփութության պատճառով արդեն-իսկ վարույթ է ընդունվել կամ վարույթ է ընդունվել այն դեպքում երբ հայցադիմումը ստորագրվել է ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից ? Ներկա դրությամբ նման իրավիճակում հայտնված պատասխանող կողմը դատավորի սխալը ուղելու օրենքով նախատեսված որևէ հնարավորություն չունի։ Հատկապես՝ բողոք չի կարող ներկայացնել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ ։ Ինչպես նաև բողոք չի կարող ներկայացնել Դատական Դեպարտամենտ, քանի որ վերջինս այդ մասին արդեն տվել է գրավոր պատասխան՝ առ այն, որ Դատական Դեպարտամենտը նման սխալը ուղելու որևէ լիազորություն չունի։ Տվյալ իրավիճակը ցույց է տալիս, որ եթե հայցադիմումը սխալմամբ ընդունվել է վարույթ, ապա գործող օրենսդրության համաձայն ( հայցվորի կամ իր ներկայացուցչի կողմից ) չստորագրված հայցադիմումի հիման վրա անխուսափելիորեն կայացվում է վճիռ և պետք է վճարվի պետ տուրք ։ Առաջարկություն 1// Անհրաժեշտ է ՀՀ քաղ դատ օր-ում ավելացնել նոր կարգ՝ որի համաձայն դատավորը իրավունք կունենա իր-իսկ կատարած սխալը ուղել։ Այսինքն՝ բեկանել չստորագրված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին իր-իսկ կայացրած որոշումը, որից հետո հայցադիմումը վերադարձնել հայցվորին։ Առաջարկություն 2// կամ ՝ Անհրաժեշտ է ՀՀ քաղ դատ օր-ում ավելացնել գործի վարույթը կարճելու նոր կարգ, որի համաձայն դատարանը պարտավորված կլինի հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի վարույթը կարճել, եթե պարզվի որ հայցադիմումը ստորագրված չէ կամ այն ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ դրված ստորագրությունը չի համապատասխանում հայցվորի անձնագրում դրված ստորագրության հետ։ Տվյալ կարգի հետ մեկտեղ անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ, որի համաձայն՝ եթե հայցվորը դատարան ներկայանալով դատական նիստի ընթացքում նորից ստորագրի հայցադիմումի օրինակը (ները) ապա կբացառվի հայցադիմումի վրա դրված առաջին ստորագրության իսկության վիճարկումը և այդ հիմքով կբացառվի նաև գործի կարճումը վերոգրյալ հիմքով։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: Ներկայացված իրավիճակում՝ երբ հայցադիմումը ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը և հայցադիմումն ընդունվել է վարույթ, Նախագիծը որպես պատասխանողի իրավունքների պաշտպանության եղանակ 178-րդ հոդվածով նշված հիմքերը դասել է հայցադիմումն առանց քննության թողնելու հիմքերին շարքին: Բացի այդ, պատասխանողը զրկված չէ վերաքննիչ վարույթում նշված հարցերը որպես դատարանի կողմից թույլ տրված դատական սխալ ներկայացնելու հնարավորությունից, որը կհանգեցնի տվյալ դատական ակտի բեկանմանը: Ինչպես նշվեց, ներկայացված դեպքերը հիմք կարող են հանդիսացնալ հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար:
4 Միհրան Մինասյան 16.11.2017 21:10:12 ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի բովանդակությունը հետևյալն է՝ Հոդված 143. Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը 1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը: 2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը: 3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում: 4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: // Առաջարկություն 1 // Պետք է հաշվի առնել , որ դատարանի որոշումը, որով տրվում է պարզաբանում, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղում, ստեղծելու է իրավական հետևանքներ ։ Հետևաբար վճռի պարզաբանման, վրիպակների, գրասխալների, և թվաբանական սխալների ուղղման մասին դատարանի որոշումը եթե փոփոխություն է մտցնում վռի եզրափակիչ մասում, ապա ենթակա է հարկադիր կատարման (եթե մերժում չէ) և պետք է կատարվի կատարողական թերթի հիման վրա։ Ուստի ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ում անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ առ այն որ՝ Վճռի պարզաբանման, վրիպակների, գրասխալների, և թվաբանական սխալների ուղղման մասին դատարանի որոշումը (եթե մերժում չէ և փոփոխում է վճռի եզրափակիչ մասը) ենթակա է կատարման կատարողական թերթի հիման վրա ։ Առաջարկություն 2 // ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի 2-րդ կետ-ի բովանդակությամբ սահմանված է //. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:// Տվյալ կարգը անհրաժեշտ է վերացնել այն դեպքերի համար, երբ վճռի պարզաբանումը, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը փոփոխում է վճռի եզրափակիչ մասը։ Առաջարկություն 3 // ՀՀ քաղ դատ օր-ի 143 հոդ-ի դրույթները չպետք է վերաբերեն միայն դատարանի վճիռներին, այլ պետք է վերաբերեն բոլոր դատական ակտերին որոնք ենթակա են հարկադիր կատարման ։ Ուստի պետք է վճիռ տերմինը փոխարինել դատական ակտ տերմինով։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: 1. Նախագծի 195-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբա-նական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատա¬կան ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը: Հետևաբար, հարկադիր կատարման առումով խնդիրները բացակայում են: Դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբա-նական սխալներն ուղղելու կարգից բացառություն կատարելու առաջարկի հիմքում դրված չեն այն հիմնավորող բավարար փաստարկներ: Ինչ վերաբերում է վրիպակները, գրասխալները և թվաբա-նական սխալներն ուղղելը ոչ միայն վճիռների այլ բոլոր դատական ակտերի վրա տարածելու առաջարկին, ապա Նախագծով այս սխալների ուղղումը վերաբերում է դատական ակտերին և ոչ միայն վճիռներին:
5 Միհրան Մինասյան 16.11.2017 22:45:45 ՀՀ քաղ դատ օր-ի 137 հոդ-ով դատարանը կարող է վճիռ արձակել պատասխանողին որոշակի գործողություններ կատարելու մասին։ Առաջարկություն ՝ Անհրաժեշտ է ստեղծել հատուկ կարգ, որի համաձայն դատարանի որոշմամբ հնարավոր կլինի պատասխանողին որոշակի գործողություններ կատարելու պարտադրել՝ այնպես ինչպես նախատեսված է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթով ՀՀ քաղ դատ օր-ի 13 և 204 /1 հոդ- Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: Բարձրացված հարցը ենթակա է կարգավորման <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքով:
6 Միհրան Մինասյան 17.11.2017 00:46:13 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 205 հոդ-ով սահմանված է՝ // Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը 1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: // Առաջարկություն ՝ հնգօրյա ժամկետը շատ կարճ է , անհրաժեշտ է այն դարձնել 15 օրյա ժամկետ։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: Նախագծի 205-րդ հոդվածով նախատեսված 5 օրյա ժամկետը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից: Հայցադիմումի պատասխան ներկայացնելու նշված ժամկետը քննարկվող հատուկ վարույթով պատասխան ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ է, իսկ այն 15 օրով փոխարինելու առաջարկությունը չի պարունակում հիմնավորումներ:
7 Միհրան Մինասյան 17.11.2017 01:51:26 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 311 հոդ-ի 3-րդ կետով սահմանված է ՝ // Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին, եթե` անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը: // Առաջարկություն 1//՝ Անհրաժեշտ է ճշտել թե ինչ է նշանակում անհնարին խոսքը ? Ինչով է ապացուցվում որ անհնարին է ? փոստատարի մեղքով չհանձնված վճարման կարգադրությունը միթե կարելի է համարել անհնարին ? Առաջարկություն 2// Անրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ ստեղծել դատական ակտի (երի) և ծանուցման առաքումը ապահովող հատուկ կարգ, որը կկատարի հարկադիր կատարողը դատարանի որոշման հիման վրա։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: Վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինությունը կապված է դատական ծանուցման հետ: Այսպես, Նախագծի 9-րդ գլխով սահմանված են դատավարական փաստաթղթերը ուղարկելու եղանակները: Եթե այդ եղանակների գործադրման արդյունքում պատասխանողը չի ծանուցվում, ապա դատարանը վերացնում է վճարման կարգադրությունը: Ընդ որում, անհնարինության որոշման պայմանները նախատեսված են Նախագծի 100-րդ հոդվածի 3-րդ մասով: Դրանք են՝ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը հետ է վերադարձվել կամ ուղար-կելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մա¬սին ան-դոր¬րագիրը կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է: Իսկ դատական ակտերի ծանուցման հատուկ կարգ նախատեսելու առաջարկը դուրս է նշված նախագծի կարգավորման առարկայից:
8 Միհրան Մինասյան 17.11.2017 02:44:48 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 127 հոդ-ով ներկայացված են այն դեպքերը՝ որի ժամանակ դատարանը պարտավորված է հայցադիմումը ետ վերադարձնել։ Հարց ՝ Եթե հնարավորություն կա վճարման կարգադրություն արձակելու , ապա ինչու հայցվորը իրավունք պետք է ունենա միանգամից հայցադիմում ներկայացնել դատարան ? ։ Առաջարկություն ՝ ՈՒստի անհրաժեշտ է ավելացնել նոր դրույթ՝ որի համաձայն՝ դատարանը պարտավոր է հայցադիմումը ետ վերադարձնել , եթե հայցվորը հնարավորություն ունի հայցադիմում ներկայացնելուց առաջ վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնել դատարան , սակայն չի ներկայացրել։ Առաջարկության հեղինակ ՝ Միհրան Մինասյան հեռ 091533890 Չի ընդունվել: Քաղաքացիական դատավարության կարևորագույն սկզբունքներից է տնօրինչականության սկզբունքը, որի վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այսպես, այդ սկզբունքի համաձայն՝ անձին տրված է հնարավորություն սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Նման պարագայում վճարման կարգադրության դիմում ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում հայցադիմումը վերադարձնելը կխախտի այս սկզբունքը և դրա հետ փոխկապակցված արդար դատաքննության իրավունքը: