Add to favourites
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 27.11.2022 20:08:57 | Ակնհայտ հապճեպ մշակած սույն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնեմ որոշ նկատառումներ, առարկություններ․ 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) բուծող` ա. անձ, որը ստեղծել, բացահայտել և կատարելագործել է որևէ սորտ, բ. անձ, որը հանդիսանում է սորտը ստեղծողի, բացահայտողի և կատարելագործողի գործատուն կամ վերջինիս հանձնարարել է տվյալ աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով, խնդիր եմ տեսնում մտավոր սեփականության իրավունքի, հատկապես՝ բ/ ենթակետի մասով։ | «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) լրամշակվել է Բույսերի նոր սորտերի միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) քարտուղարության առաջարկով և օրենքը հանդիսանում է ՈՒՊՈՎ անդամակցության գլխավոր նախապայման։ Սույն օրենքի նպատակն է բուծողի իրավունքների հավասարազոր պահպանությունը ՈՒՊՈՎ բոլոր անդամ պետություններում։ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ պարբերությունը վերաբերում է գիտական հաստատություններում աշխատող բուծողներին և այս դեպքում գիտական հաստատությունն է համարվում բուծողը։ | |
2 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:03:54 | Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը 1. Սույն օրենքի դրույթները հավասարազոր տարածվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այնպես էլ ՈՒՊՈՎ-ի անդամների քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա, որոնք բնակվում կամ գործում են ՈՒՊՈՎ-ի անդամներում: Ինչպե՞ս է ՀՀ-ում ընդունված օրենքը տարածվում ՈՒՊՈՎ անդամ երկրների քաղաքացիների վրա, ինչ՞ իրավական հիմքով, առաջարկում եմ մի փոքր բացել տեքստը։ | «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքը ընդունված է և գործում է ՈՒՊՈՎ բոլոր անդամ պետություններում, որոնց կողմից՝ այդ թվում նաև 2003 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է «Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային կոնվենցիան»։ | |
3 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:05:00 | 2. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է բոլոր բույսերի ցեղերի և տեսակների նկատմամբ։ Ընդունված է արդյոք <<ցեղ>> հասկացության կիրառումը բույսերի նույնականացման դեպքում։ | Ցեղը բույսերի կարգաբանական միավոր է: | |
4 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:08:31 | Հոդված 4. Բույսերի սորտերի իրավական պահպանության տրամադրման պայմանները բնութագրող 4 կետերը բավարար չեն, բայց այնուամենայնիվ, եթե սահմանափակվում եք այս կետերով, ապա նշեք, որ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտով կսահմանվեն յուրաքանչյուր պահանջի սահմանները։ | Նախագծի 5-8-րդ հոդվածներով սահմանված են 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշները։ | |
5 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:09:50 | Հոդված 8. Կայունությունը Սորտը համարվում է կայուն, եթե դրա հիմնական հատկանիշները մնում են անփոփոխ մի քանի բազմացումից հետո կամ բազմացման հատուկ բոլորաշրջանի դեպքում` յուրաքանչյուր բոլորաշրջանից հետո: Առաջարկում եմ, նշեք, թե քանի բազմացումից․․․ | Բույսերի տարբեր տեսակների մոտ այդ բազմացումների քանակը կարող է տարբեր լինել, այդ պատճառով նպատակահարմար է նշել մի քանի բազմացումներ։ | |
6 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:11:58 | Հոդված 13. Բուծողի բացառիկ իրավունքները 1. Համաձայն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների, պահպանվող սորտի բազմացվող նյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի թույլտվությունը` 1) արտադրություն կամ վերարտադրություն (բազմացում). 2) բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում. Այս պարբերության մասով՝ ինչպեիսի վերաբերմունք եք դրսևորում երկրորդ և հաջորդող վաճառողների նկատմամբ, հարցը բաց է։ | Բուծողի կողմից նոր սորտի բազմացվող նյութը կարող է տրամադրվել իր իրավունքները պայմանագրով փոխանցելու միջոցով և ցանկացած իրավունքի տրամադրում նախատեսվում է պայմանագրով։ | |
7 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:12:55 | 5. Սորտը համարվում է մեկ այլ սորտից ըստ էության ստացված, եթե այն` 1) հիմնականում ստացվել է նախնական սորտից կամ այլ սորտից, և վերջինս ինքնին հիմնականում ստացվել է նախնական սորտից, միաժամանակ պահպանելով նախնական սորտի արտահայտման հիմնական բնութագիրը, որը համարվում է նախնական սորտի գենոտիպի կամ գենոտիպերի համակցում. 2) հստակ տարբերվում է նախնական սորտից. Ի՞նչ է նշանակում հստակ, տվեք հստակության չափորոշիչները։ | 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «հստակ» բառը ցույց է տալիս է, որ ստացված սորտը նախնական սորտին բնորոշ հատկանիշներով և հատկություններով ակնհայտ տարբեր են և հինական բնորոշ հատկանիշները և հատկությունները բույսերի տարբեր ցեղերի և տեսակների մոտ տարբեր են։ | |
8 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:14:57 | Հոդված 14. Բուծողի իրավունքի բացառությունները 1. Բուծողի իրավունքները չեն տարածվում` 1) անձնական և ոչ առևտրային նպատակներով կատարված գործողությունների վրա. Ի՞նչպիսի հսկողական համակարգ եք առաջարկում այսպիսի ձևակերպմամբ խնդրի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, ո՞վ է հսկող կառույցը։ | 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «հստակ» բառը ցույց է տալիս է, որ ստացված սորտը նախնական սորտին բնորոշ հատկանիշներով և հատկություններով ակնհայտ տարբեր են և հինական բնորոշ հատկանիշները և հատկությունները բույսերի տարբեր ցեղերի և տեսակների մոտ տարբեր են։ Անձնական և ոչ առևտրային նպատակներով օգտագործումը չի համարվում բուծողի իրավունքների խախտում, հետևաբար այն վերահսկելու անհրաժեշտություն առկա չէ։ Միաժամանակ սույն Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված է, որ օրենքի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվության։ | |
9 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:15:52 | 2․ Երբ ցանկացած սահմանափակում ազդում է լիազոր մարմնի կողմից երրորդ կողմին լիազորելու ցանկացած գործողություն իրականացնել, որի համար պահանջվում է բուծողի թույլտվությունը, ապա բուծողը ստանում է համարժեք փոխհատուցում։ Ումի՞ց է ստանում փոխհատուցումը և ի՞նչ ընթացակարգով։ | Նախագծի 24-րդ հոդվածի համաձան բույսերի սորտերի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից կսահմանվի բողոքարկման կարգ։ | |
10 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:16:35 | Հոդված 18. Բուծողի իրավունքի գործողության ժամկետը Բուծողի իրավունքը տրվում է բուծողին իրավունք տալու օրվանից 20 տարի ժամկետով, իսկ պտղատու ծառերի և խաղողի համար ժամկետը՝ բուծողին իրավունք տալու օրվանից 25 տարի է: Ի՞նչպես եք արգումենտավորում նման ժամկետների սահմանումը։ | Այն պայմանավորված է բույսերի կյանքի տևողությամբ։ | |
11 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:23:14 | Բազում հարցերի, որոնք վերաբերում են բույսերի սորտերի պահպանությանը չենք հանդիպում սույն նախագծում, անգամ անրադարձ չկա այդ հարցերին, արտացոլված չեն։ 1, Ինչպի՞սի վերաբերմունք եք առաջարկում մեր երկորւմ բուծվող էնդեմիկ սորտերի նկատմամբ։ 2, Ինչպե՞ս եք առաջարկում վերաբերվել անհետացող սորտերի ներկայիս կարգավիճակին։ 3, Ի՞նչ եք առաջարկում բնորոշ հայկական սորտերի պահպանության համար։ 4, Ի՞նչ եք անելու պարենային անվտանգությունն ապահովող բուսատեսակների սորտերի պահպանության համար։ 5, Ինչպիսի վարքագիծ եք առաջարկում հայկական գենի վրա ազդեցություն ունեցող բույսերի սորտերի պահպանությանը։ Եվ այսպես շարունակ։ | Այն պայմանավորված է բույսերի կյանքի տևողությամբ։ Բարձրացված հարցերի շրջանակը սույն օրենքի կարգավորման ոլորտից դուրս է։ Միաժամանակ տեղեկացվում է, որ տեղածին (էնդեմիկ) սորտերը հանրահայտ են և դրանք համարվում են ժողովրդական սելեկցիայի արդյունք, իսկ տարբեր մշակաբույսերի տեղական սելեկցիոն սորտերը պահպանվում են գենետիկական բանկերում։ | |
12 | Թաթուլ Ստեփանյան 30.11.2022 21:24:43 | Չեմ կարծում, որ այս նախագիծն առանց արմատական վերախմբագրման իրավունք ունի շարունակելու հետագա ադմինիստրատիվ ընթացքը։ | Նախագիծը ՀՀ կառավարության շահագրգիռ մարմինների կարծիքների հիման վրա լրամշակվել է, այն 2022 թվականի հոկտեմբերի 27-ին և 28-ին կայացած ՈՒՊՈՎ խորհրդատվական կոմիտեի նիստում հավանության է արժանացել և ՈՒՊՈՎ անդամակցումը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստանձնած պարտավորություն է, ինչպես նաև դեռ 2003 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային կոնվենցիան» |