Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆԱՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը (նպատակը)

Ոլորտի զարգացման համար կարևոր հաջորդ քայլը զարգացման հստակ ուղենիշի՝ ռազմավարության, մշակումն է: Ռազմավարության ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 34-րդ կետի նպատակից:

Ռազմավարությունը նպատակ է դնում ՀՀ-ում զարգացնելու տիեզերական գործունեության ոլորտը անդրադառնալով 5 հիմնական մարտահրավերների․

  • ոլորտի պետական համակարգման անկատարությունը,
  • ոլորտային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի շարունակական բարեփոխումը,
  • ոլորտային կարողությունների և ենթակառուցվածքների պակասը/ բացակայությունը,
  • ոլորտային միջազգային համագործակցությունների պակասը
  • իրազեկման պակասը։

Տիեզերական գործունեության ոլորտը արագ տեմպերով զարգացող բարձր տեխնոլոգիական ադրյունաբերության ճյուղերից է, որի զարգացման արդյունքում հնարավոր է միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում ՀՀ-ում զարգացնել առաջադեմ տեխնոլոգիաներ և ապահովել ՀՀ տեխնոլոգիական անկախությունը մի շարք կարևոր բնագավառներում։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2019-2020 թվականներին մշակվեց և ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը և համապատասխան կանոնակարգերը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության տեսակների, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, ոլորտի նկատմամբ հսկողության կարգը և այլն: Օրենքի ընդունումից հետո, որպես լիազոր մարմին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության հաստատման է ներկայացրել տիեզերական գործունեության բնագավառը կարգավորող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ նպատակ ունենալով ստեղծել բավարար իրավական հիմքեր նշված ոլորտում գործունեության իրականացման համար:

2.1. Նախաձեռնության արդիականությունը

Վերջին մի քանի տարիներին, պայմանավորված տիեզերական գործունեության ոլորտի առևտրայնացման արագ տեմպերով և քաղաքացիական ոլորտի ծառայությունների պահանջարկի աճով, ոլորտում դիտվում է անցում ավանդական մեծ և թանակարժեք արբանյակներից և սարքավորումներից դեպի ավելի մատչելի տիեզերական առաքելություններ, որոնք ենթադրում են սոցիալ-տնտեսական ուղղակի ազդեցություն ունեցող ծառայությունների և պրոդուկտների մշակում։ Այս ոլորտում փոքր արբանյակները միայն առաջին աստիճանն են։

Տիեզերական գործունեության ոլորտի առևտրայնացման ներուժը գնալով աճում է միտում ունենալով խաչվելու վերականգնվող էներգիայի, արդյունաբերական նորագույն տեխնոլոգիաների, գերարագ հաղորդակցական նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, տրանսպորտային ցանցերի և խելացի քաղաքներում օգտագործվող իրերի համացանցի լուծումների և մի շարք այլ բնագավառների հետ։

          Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տիեզերալան տեխնոլոգիաների զարգացումը երկու տեսակի ազդեցություններ կարող է գործել ՀՀ տնտեսության վրա: Նախ տիեզերական գործունեության բնագավառի համար մշակված տեխնոլոգիաները կարող են կիրառվել երկրում՝ բարձրացնելով որոշ տնտեսական ճյուղերի արտադրողականությունը: Նման ազդեցության օրինակ դիտվեց, երբ տիեզերքում աշխատելու համար բարձր արդյունավետություն ունեցող արևային պանելներ մշակվեցին, իսկ այժմ տեխնոլոգիան երկրային պայմաններում օգտագործելուն է ադապտացվում և ներուժ ունի նվազեցնելու էներգիայի ինքնարժեքը:  Երկրորդ տեսակի ազդեցությունը տեղի է ունենաում, երբ այլ ոլորտում օգտագործվող տեխնոլոգիան կատարելագործվելով օգտագործվում է տիեզերքում: Նման կերպ ընկերությունները մեծ հեղինակություն են ձեռք բերում և հնարավորություն են ստանում առավել մեծ ավելացված արժեքով ապրանքներ և ծառայություններ ստեղծել և իրացնել: Նման մոտեցման օրինակ է ֆինանսական գործարքների անվտանգության ապահովման ծրագրային լուծման կիրառումը հեռահաղորդակցության արբանյակներում՝ աշխարհի հեռահար շրջանները անվտանգ կապով ապահովելու նպատակով:

          Պակաս կարևոր չէ տիեզերական տվյալները (երկրի հեռակա դիտարկմա և այլ) օգտագործումը փաստերի վրա հիմնված, առավել արդյունավետ պետական քաղաքականության մշակման և կառավարչական ու մշտադիտարկման գործառույթների իրագործման համար:

Հատկանշական է, որ տիեզերական գործունեության ոլորտում ներկայումս դիտվում է տարանջատման միտում։ Պետությունները պարբերաբար սկսում են առանձնացնել տիեզերական գործունեության ռազմական/պաշտպանական և քաղաքացիական ոլորտները։ Վերջինս մասնավորեցման ուղղով է ընթանում և դինամիկ տեմպերով զարգանում  և նոր ճյուղավորումներ ստանում։ Հնարավորինս շուտ ոլորտի ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումներ կատարելու դեպքում հնարավոր է դինամիկ զարգացնել ոլորտի որոշ ուղղություններ, որոնք հետագայում ճյուղավորվելով որոշակի ազգային նշաձող կապահովեն և կկարողանան նպաստել ՀՀ տնտեսության մրցունակության, արտադրողականության աճին, ինչպես նաև ՀՀ-ն բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու տեսլականին։

Հաշվի առնելով տիեզերական գործունեության ոլորտի տեխնոլոգիաների կիրառությունը և ազդեցությունը ամենատարբեր ոլորտների վրա՝ այլ բնագավառի զարգացմանն ուղղված քայլերը նպաստել են Հայաստանի վերափոխման ռազմավարության կետերի իրագործման տեմպերի արագացմանը:  Այս բնագավառին պատշաճ ուշադրություն չդարձնելը երկարաժամկետ հատվածում կարող է բացասական ազդեցություն թողնել բարձր տեխնոլոգիական մրցունակ արդյունաբերություն ստեղծելու և արդյունավետ պետական կառավարում իրականացնելու գործում:ունակ

 

,

2.    Միջազգային միտումներ

i.          Ոլորտի կառուցվածքը

Վերջին տարիներին թռիչքաձև զարգացող տիեզերական տնտեսությունը ներկայումս ունի հետևյալ կառուցվածքը․

Պատկեր 1։ Տիեզերական տնտեսության գլխավոր ճյուղերը

 

Տիեզերական տնտեսությունն իր մեջ ներառում է հետևյալ ենթախմբերը

  • Արդյունաբերություն / Manufacturing
    • Տիեզերական սարքերի, բաղադրիչների արտադրություն / Space hardware
    • Նյութագիտություն և էներգետիկա / Material & Energy
    • Էլեկտրոնիկա և ռոբոտաշինություն / Electronics & Robotics
  • Մեկնարկ / Launch
    • Մեկնարկային շարժիչներ / Launchers
    • Մեկնարկային ծառայություններ / Launch services
    • Թռիչք և փոխադրում / Flight & Delivery
  • Տվյալների հավաքագրում / Data
    • Արբանյակներ / Satellites,
      • Հեռահաղորդակցություն / Telecoms
      • Իրերի համացանցի համակարգեր / IOT networks
      • Երկրի հեռահար դիտարկում / Earth observation
    • Անօդաչու թռչող սարքեր (այսուհետ՝ ԱԹՍ) / UAV

Երկրային սեգմենտն իր մեջ ներառում է հետևյալ ենթախմբերը․

  • Տվյալների փոխանցում / Downlink
    • Հաղորդակցություն / Communications
    • Երկրային տերմինալներ/ Ground Terminals
    • Տվյալների անվտանգություն և պահպանում / Security & Storage
  • Վերլուծություն / Analyze
    • Արբանյակային տվյալների վերլուծություն / Data from Satellites
    • ԱԹՍ-ներից ստացված տվյալների վերլուծություն / Data from UAVs
  • Պրոդուկտներ / Product
    • Տվյալների հարթակ / Data Platform
    • Տեղորոշում և մշտադիտարկում / Location & Tracking
    • Քարտեզագրում և մոնիթորինգ / Mapping & Monitoring-

Բաց տիեզերքի սեգմենտն իր մեջ ներառում է հետևյալ ենթախմբերը․

  • Ենթակառուցվածքներ բաց տիեզերքում / Space Infrastructure
  • Հեռավոր տիեզերքի ուսումնասիրություն և հետազոտություն / Deep space exploration & Space research

ii.            Ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) տարեկան հաշվետվությունները[1] շարունակում են փաստել՝ տիեզերական ոլորտի, տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը մեծ սոցիալ տնտեսական ազդեցություն ունի պետությունների վրա: Նոր աշխատատեղեր, ներդրումներ և տեխնոլոգիական նորարարություններ գեներացնելուց զատ՝ ոլորտը կարող է օգնել լուծել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են պետական անվտանգությունը, աղետների ռիսկերի կառավարում և արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատումը, կլիմայի փոփոխության մշտադիտարկումը, հողային ռեսուրսների կառավարումը, ճշգրիտ գյուղատնտեսության զարգացումը և այլն:  Ոլորտի զարգացումը նպաստում է բարձր ու միջին որակավորում պահանջող նոր աշխատատեղերի ստեղծմանը (թե´ տիեզերական գործունեության ոլորտներում, թե´ տնտեսության այլ ճյուղերում), տնտեսության արտադրողականության աճին, պարենային անվտանգության ապահովմանը և միջազգային նոր համագործակցությունների հաստատմանը:

          Եվրոպական տիեզերական գործակալության հետազոտության համաձայն՝ գործակալության Երկրի հեռակա դիտարկման առաքելության մեջ 2013-2030թթ. արված ներդրումները 3.8 անգամ ավելի մեծ ուղղակի և անուղղակի տնտեսական արժեք կստեղծեն գործակալության անդամ երկրների ՀՆԱ-ներում: Միևնույն ժամանակ գործակալության Երկրի հեռակա դիտարկման ծրագիրը անդամ երկրներում նպաստելու է 54.500 նոր աշխատատեղրի ստեղծմանը նույն ժամանակահատվածում: Այս համատեքստում հատկանշական է, որ տիեզերական բնագավառում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղ նպաստում է ընդհանուր տնտեսության մեջ 1.3 նոր աշխատատեղերի ստեղծմանը:[2] 

          Տիեզերական բնագավառի ամբողջական ազդեցություն դժվար է ճշգրիտ հաշվարկել, սակայն միջազգային փորձը փաստում է, որ ոլորտի արդյունավետ զարգացումը էական դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն է ունենում:

  • Ներդրումները ոլորտում

Տիեզերական գործունեության ոլորտը շարունակում է թռիչքաձև զարգանալ: Տիեզերքում արդեն իսկ գործում են 80-ից ավելի երկրների տիեզերական սարքեր, որոնց թիվը տարեց տարի ավելանում է՝ պայմանավորված նաև ոլորտում մասնավոր հատվածի ներդրումների աճով: Մինչև 2030 թվականը տարբեր երկրների կառավարությունների կողմից ծրագրվում է ունենալ 5 նոր տիեզերական կայաններ: Կանխատեսվում է, որ գալիք տասնամյակների ընթացքում շուրջ 70,000 նոր արբանյակներ կարձակվեն և միևնույն ժամանակ տիեզերական աղբի ծավալը կհասնի 1,000,000 կտորների (1 սմ և ավելի մեծ տրամագիծ ունեցող)[3]:

Ոլորտում գխոշորագույն ներդրումներ անող երկրների շարքում առանձնանում են ԱՄՆ-ն, Չինաստանը, ԱՄԷ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան և Հնդկաստանը: Վերջին տարիների ընթացքում ոլորտում արվող ներդրումները մեծացրել է նաև հարևան երկրները::

Եվրոպական «Euroconsult» ընկերության 2022 թվականի հաշվետվության ներկայացրած ցուցանիշներն ու կանխատեսումները արտացոլում են գլխավոր միտումները:

 

 

 

Պատկեր 2: Տիեզերական տնտեսության ծավալի կանխատեսում, 2030 թ. ԱՄՆ դոլար

Աղբյուր՝ Space Economy Report, 8th edition, Euroconsult

2021 թվականին շուկան 6% աճ ցուցաբերեց նախորդ տարվա համեմատ՝ հասնելով շուրջ 337 մլրդ դոլարի: Երկրի հեռակա դիտարկման (Earth Observation) ոլորտը կազմել է շուրջ 5%:

Չնայած պանդեմիայով պայմանավորված դժվարություններին՝ 2021 թվականին տիեզերական ոլորտում պետական բոլոր ներդրումները գերազանցեցին 92 մլրդ դոլարի շեմը (8% աճ նախորդ տարվա համեմատ): Քաղաքացիական ծրագրերը ավելի շատ ֆինանսավորում են ստացել, քան պաշտպանականները (համապատասխանաբար 53 մլրդ ԱՄՆ դոլար և 39 մլրդ ԱՄՆ դոլար):

Պատկեր 3: Տիեզերական բնագավառի պետական բյուջեներ, 1990-2021, մլն ԱՄՆ դոլար

Աղբյյուր` Space Economy Report, 8th edition, Euroconsult

Այնուամենայնիվ, պաշտպանական բնույթի ծրագրերում ֆինանսավորումը աճում է՝ պայմանավորված տիեզերական տերությունների մրցակցությամբ և աշխարհաքաղաքական լարվածությամբ[4]:

Միջազգային կառույցները և վերլուծական կազմակերպությունները հավատում են ոլորտի աճին և տարբեր գնահատականներ դտալիս: Երկարաժամկետ աճը պայմանավորող կարևոր բաղադրիչներից են տիեզերական գործունեության ոլորտից առաջացող ածանցյալ ծառայությունները (second order impacts), մինչդեռ կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներում աճի մեծ ներուժ է դիտարկվում արբանյակների միջոցով ինտերնետի ապահովման ծառայություններից: 

iv.        Ոլորտի զարգացման վրա ազդող գործոններ

Ոլորտի զարգացումը պայմանավորված է մի շարք մակրոտնտեսական և տեխնոլոգիական կայուն ազդեցություն ունեցող միտումներով: Որոշիչ ազդեցություն ունեցող գործոնների թվում են[5]

  • տնտեսությունների թվայնացման միտումը,
  • զարգացող երկրների կողմից նոր հաղորդակցական, թվային և այլ ժամանակակից ծառայությունների պահանջարկի աճը,
  • նոր ծառայությունների և նոր բիզնես մոդելների մշակումը,
  • տիեզերական գործունեության ոլորտի հասանելության աճը՝ պայմանավորված նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով, զարգացմամբ և ոլորտի առևտրայնացմամբ,
  • տիեզերական գործունեության ոլորտում ռիսկերի գնահատման մոդելի փոփոխության միտումը՝ պայմանավորված երկարաժամկետ և մեծ ներդրումներ պահանջող ծրագրերը համեմատաբար արագ վերադարձելիությոն ունեցող ծրագրերով փոխարինելու գործոնով, ինչպես նաև ոլորտում ռիսկերի գնահատման պաշտպանական ընկերություններին բնորոշ մոդելից մասնակի անցում տեխնոլոգիական ընկերությունների համապատասխան մոդելի: Վերջիններս առաջնորդվում են նորարարության համար փոքր մասշտաբի ավելի մեծ թվով փորձեր նախաձեռնելու և կարճաժամկետ արդյունքներ ապահովող ծրագրեր իրականացնելու սկզբունքներով:

v.        Ոլորտում զարգացող անկյունաքարային տեխնոլոգիաներ

Տիեզերական գործունեության ոլորտում կարելի է առանձնացնել հետևյալ կարևոր տեխնոլոգիական միտումները[6]

  • առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաներ / 3D տպագրություն / ադիտիվ արդյունաբերություն (additive manufacturing)
    • բարդ համակարգերի նախագծման և արտադրության պահանջարկի աճ՝ պայմանավորված փոքր արբանյակների, անօդաչու թռչող սարքերի, ռոբոտաշինության, տիեզերական սարքաշինության պահանջարկի աճով
  • արձակման տեխնոլոգիաներ
    • մասամբ կամ ամբողջովին բազմանվագ մեկնարկային շարժիչների մշակում,
    • մեթանի հիմքով այլ վառելիք օգտագործող հրթիռային շարժիչների մշակում,
    • փոքր չափերի տանող հրթիռների մշակում
  • մանրաչափավորում (miniaturization) և նանոտեխնոլոգիաներ
    • նանոնյութերի մշակում,
    • նանոռոբոտաշինություն,
    • նանոբժշկություն,
    • նանոհամակարգիչների մշակում
  • արբանյակային տեխնոլոգիաներ
    • տիեզերալուսանկարների հիման վրա նոր վերլուծությունների մշակումներ
    • ԱԹՍ-ների նավիգացիա,
    • ցածր ուղեծրային արբանյակային խմբեր, որոնք ապահովում են ավելի մեծ հաճախությամբ տիեզերական նկարների և տիեզերքից առցանց վիդեոնյութերի հեռարձակում
  • արհեստական բանականություն (ԱԲ)
    • ԱԲ միջոցով արբանյակների գործարկման փուլի զգալի օպտիմալացում
  • հաղորդակցության օպտիկական և այլ առաջավոր տեխնոլոգիաներ
    • ռադիոհաճախությունների սպեկտրի ծանրաբեռնվածության պայմաններում ֆոտոնային, օպտիկական և քվանտային հեռահաղորդակցության զարգացում որպես արբանյակային կապի հիմնական հեռանկարային տեխնոլոգիաներ
  • կիբեռանվտանգություն
    • տիեզերքում կիրառվող համակարգերի զարգացման հետ մեկտեղ անընդհատ աճում է կիբեռանվտանգության կարևորությունը:

vi.        Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը կայացման վաղ փուլում է: Մի շարք գերատեսչություններ ներառյալ Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվախքների նախարարությունները օգտագործում են տիեզերական գործունեության ոլորտի հնարավորությունները իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում` նպատակ ունենալով բարձրացնել մշակվող հանրային քաղաքականության արդյունավետությունը: Ներկայումս ՀՀ-ում սակավ թվով կազմակերպություններ են ներգրավված տիեզերական գործունեության ոլորտում՝ մասնավորապես, տիեզերական աղբի, տիեզերական եղանակի մշտադիտարկման, տիեզերալուսանկարների ստացման և մշակման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ոլորտային ոչ ֆորմալ կրթության ոլորտներում։ Միևնույն ժամանակ ՀՀ-ում կան արհեստական բանականության վրա հիմնված և այլ ծրագրային լուծումներ, միկրոէլեկտրոնիկայի, օպտիկայի և ինժեներական բնագավառի կազմակերպություններ, որոնք ներուժ ունեն ներգրավվելու տիեզերական գործունեության ոլորտում և նոր ապրանքներ և ծառայություններ մշակել: ՀՀ-ում գործում են նաև գիտական ինստիտուտներ, որոնք խորհրդային տարիներին ներգրավված լինելով ոլորտում, բավարար հնարավորությունների դեպքում կարող են նոր արժեքավոր հետազոտություններ իրականցնել այս զարգացող բազմաշերտ գիտական բնագավառում:

Հաշվի առնելով կազմակերպությունների գործունեության ընդհանուր առանձնահատկությունները և հասանելի մասնագիտական ռեսուրսները` կարելի է եզրակացնել, որ ընդհանուր բնույթի հեռանկարային ուղղությունների թվին են դասվում․

  • տիեզերական սարքաշինությունը,
  • ծրագրային ապահովման լուծումները տիեզերական ոլորտում,
  • արդյունաբերական օպտիկան, ադապտիվ օպտիկան,
  • գիտական, փորձարարական հետազոտությունները նյութագիտության, քվանտային տեխնոլոգիաների, արևային մարտկոցների և այլ ոլորտներում:

Ներկա վիճակի մասին խոսելիս հարկ է նշել, որ ոլորտի և ոլորտի դրական ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բավական ցածր է, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում ոլորտի դինամիկ զարգացման վրա:

4.Ակնկալվող արդյունքը

          Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ․

  • պետական կառավարման համակարգում տիեզերական քաղաքականության մշակման և իրագործման կարողությունների զարգացում,
  • ոլորտը արդյունավետ համակարգող և ոլորտի աճը խթանող օրենսդրական համակարգ,
  • տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ պետական կառավարման համակարգի արդյունավետության աճ,
  • համագործակցության հուշագրերի կնքում առաջատար տիեզերական գործակալությունների հետ և երկարաժամկետ համագործակցության ծրագրերի մշակում և իրագործում,
  • տիեզերական գործունեության ոլորտում գործող առևտրային և գիտական կազմակերպությունների, համար համատեղ օգտագործման հիմունքներով լաբորատոր և արտադրական ենթակառուցվածքի ստեղծում,
  • ՀՀ-ում արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների հիմնում,
  • ոլորտի մասնագետների պատրաստման կրթական ծրագրերի հսանելիության պաահովում,
  • ոլորտի կարևորության, սոցիալ-տնտեսական ազդեցության, ինչպես նաև ընձեռած հնարավորությունների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի աճ,
  • գիտության զարգացում, միջազգային գիտական համագործակցությունների ընդլայնում,
  • ոլորտի հետազոտությունների և տեխնոլոգիաների առևտրայնացման միջոցով հավելյալ արժեք ունեցող ապրանքների և ծառայությունների մշակում և դրանց զարգացում,
  • միջազգային տեխնոլոգիական շուկաներում հայկական ընկերությունների դիրքերի ամրապնդում,
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառության տարեկան առնվազն 20% աճի միտման առնվազն պահպանում:

Ռազմավարության իրականացումը կնպաստի արդյունավետ կերպով մեր գիտատեխնիկական ներուժի օգտագործմանը, ինչպես նաև դինամիկ զարգացող և երկարաժամկետ հատվածում մեծ սոցիալական և տնտեսական ազդեցություն գեներացնող ոլորտ մուտք գործելուն:

5  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք,

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակիցները, որոնց աջակցել են արտերկրյա տիեզերական գործակալություններում, ինչպես նաև ոլորտի առաջատար կազմակերպություններում աշխատանքային փորձ կուտակած մասնագետներ, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի 592-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամները:

  1. Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

          Ռազմավարության իրագործման համար 2023-2028 թվականների ընթացքում կպահանջվի լրացուցիչ 36,355,570 դրամ (ՀՀ պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից)՝ համաձայն միջոցառումների իրագործման ժամանակացույցի: 2023-2030 թթ. ժամանակահատվածում նպատակադրվում է ՀՀ տնտեսությունում ստեղծել կատարված ներդրումների առնվազն 18-ապատիկի չափ տնտեսական ավելացված արժեք՝ ներառյալ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով հանրային քաղաքականության արդյունավետության բարձրացումից ու տնտեսության արտադրողականության աճից ստացվող օգուտները:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարության ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 34-րդ կետի նպատակից:

Ռազմավարության իրագործումը բխում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ ներկայացված տեսլականից.

  • «Մինչև 2050 թվականը Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր»,
  • «Մինչև 2050 թվականը 20-ապատկենք Հայաստանի համախառն ներքին արդյնքը»,
  • «Մինչև 2050 թվականը ստեղծենք 1,500,000 աշխատատեղ»

Ռազմավարության իրագործումը նպաստում է

  • ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի» 2.3 Բարձր տեխնոլոգիաներ բաժնում սահմանված նպատակների կատարմանը,Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության 2, 3, 8, 10, 14, 15 մեգանպատակների իրագործմանը:

 

 

 

[1] NASA Economic Impact Report FY19, 2020

The Space Economy in Figures: How Space Contributes to the global economy, OECD Space Forum, 2019

[2] https://space-economy.esa.int/article/65/value-created-by-esas-future-earth-observation-pillar

[3] Chapter 5, Crowding and Competition in Space, Global Risks Report 2022

[4] Space Economy Report, 8th edition, Euroconsult

[5] Resilience of the Space Sector to the COVID-19 Crisis, PWC, 2020

   Main trends and challenges in the space sector, PWC, 2019

[6] Resilience of the Space Sector to the COVID-19 Crisis, PWC, 2020

   Main trends and challenges in the space sector, PWC, 2019

  • Discussed

    18.11.2022 - 03.12.2022

  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4124

Print

Suggestions

ԷՆՋԻՆԴ ԱՄ սպը

29.11.2022

Առաջարկները և նկատառումները շատ են։ Հայաստանի Տիեզերական Համապարփակ Ռազմավարության Միջոցառումների Ծրագիր Հավելված 1: 1․Հաշվի առնելով՝ • Տիեզերական գիտա-ինժեներական, արդյունաբերական, գիտակրթական ծրագրերի ուղիղ կապը ռազմարդյունաբերության, պաշտպանական և ազգային անվտանգության խնդիրների (չբացառելով տնտեսության բոլոր ոլորտների) հետ, • Տիեզերական ոլորտը զարգացնող, կառավարող, կարգավորող կառույցը պիտի լինի պետական-մասնավոր, հասարակական, գիտակրթական, գիտաինժեներական, ապաքաղաքական, ոչ ռազմական, գիտա-արտադրական, փորձագիտական և այլն հատկություններով օժտված, • Տիեզերական ոլորտը պարունակում է մեծամասամբ ռազմարդյունաբերության, պաշտպանական և ազգային անվտանգության վերաբերվող պետական գաղտնիք և մտավոր սեփականություն, • Տիեզերական ոլորտում աշխատող մասնագետների և մարդկային ռեսուրսի կառավարման առանձնահատկությունները, • Տիեզերական ոլորտը կարգավորող օրենքների և ոլորտին առնչվող միջազգային հարաբերությունների առանձնահատկությունները, • Տիեզերական ոլորտի ներգրավվածությունը համաշխարհային անվտանգության հիմնախնդիրներում, նպատակահարմար չի Տիեզերական ոլորտը կարգավորող կառույցը դնել որևիցե նախարարության ենթակայության տակ, որպես ենթակառուցվածք։ Տիեզերական ոլորտը զարգացնող, կառավարող, կարգավորող կառույցը պետք է լինի առանձին, անկախ կառույց, որը չի գտնվում որևիցե նախարարության կազմում և որը ուղղակիորեն ենթարկվում է կառավարող գերագույն մարմնին՝ նախագահին, վարչապետին կամ ազգային ժողովին։ Առաջարկում եմ կառույցը ստեղծել որպես Հայկական Աերո-Տիեզերական Գործակալություն ՀԱՏԳ (կամ Ադմինիստրացիա․․․ Հայկական «ՆԱՍԱ»)։ Այս մոդելը գործում է բոլոր այն երկրներում, որոնք տիեզերքի հետ կապված հավակնություններ ունեն։ Կառույցը լինելով պետական բյուջեյից սնվող, նաև ազատ է ներգրավելու մասնավոր ներդրումներ և ֆինանսական միջոցներ, ուղղված Աերո-Տիեզերական ոլորտի զարգացմանը։ Այն համախմբում և համակենտրոնացնում է մարդկային ռեսուրսի օպտիմալ օգտագործումը ոլորտի զարգացման տարբեր մարտահրավերներում՝ սկսած նոր սերնդի կրթությունից մինչև առօրեական խնդիրների մեջ առկա ներուժի մոբիլիզացիան։ Բոլոր նախարարությունները կունենան ներկայացուցիչ ՀԱՏԳ խորհրդում, որոնց ներկայությամբ կլուծվեն բազմաթիվ և բազմակողմանի ծրագրերի մշակման ընթացքում պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման, պահանջների ձևակերպման, տեխնիկական առաջադրանքների քննարկման և իրականացման ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև այլ օպերատիվ խնդիրներ։ Հավելված 2: 1․ Իրազեկում և ոգեշնչում: Նախապես չունենալով մարդկային ռեսուրսի կիրառման համակարգ (լաբորատորիաներ, գիտաարտադրական ձեռնարկություններ, գիտաինժեներական նախագծային ձեռնարկություններ և այլն) այս տիպի բոլոր միջոցառումները հակառակ էֆեկտ կունենան, այն է՝ միաժամանակ կբարձրացնեն պատանիների մոտ ցանկությունը Աերո-տիեզերական բնագավառում աշխատելու, ստեղծագործելու գայթակղությունը, մյուս կողմից, կբարձրացնեն գիտական ներուժ ունեցող երիտասարդության արտահոսքը Հայաստանիս դեպի արտերկիր։ Հիմք ընդունելով գործող «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի մասնակցության, «Տիեզերական Ճամբար» ծրագրի, ինչպես նաև Փարիզում տեղի ունեցած Աերոնավտիկայի Միջազգային Կոնֆերանսում IAC 2022 ՀՀ ԲՏԱՆ կազմակերպած մասնակցության փորձերից, արձանագրել ու բազմիցս հստակ նշել եմ, որ եթե չլիներ որոշ անհատների անձնական էնտուզիազմը և մեծ նվիրումը իրականացնելու այս ծրագրերը, ծրագրերը դատապարտված էին ձախողման, կամ ընդհանրապես չէին տեղի ունենա։ Նախարարության մեջ ենթակառուցվածքային փոփոխությամբ պատասխանատվությունների և ազատ գործելու հիմնախնդիրները չեն լուծվում։ 2․ Տիեզերական գործունեության ոլորտի համակարգման և կառավարման համակարգի բարելավում: Ոլորտի մասնագիտական ստորաբաժանումներ ստեղծելու համար, ի՞նչ չափորոշիչներով և ի՞նչ մեխանիզմով են ընտրվելու մասնագետները։ Ի՞նչ քանակի և ի՞նչ որակական հատկություններ են պահանջվելու։ Ինչպե՞ս է ԲՏԱՆ -ը կառավարելու ոլորտը, երբ իր կառույցում չկան համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։ Արդյո՞ք կառավարության կամ նախարարի փոխվելուց, տիեզերական ծրագիրը չի՞ հայտնվի կադրային, իրավական և ռազմավարական փոփոխությունների (ասենք 3-8 ամիսը մեկ)։ Թերևս այս հատվածում չի լուծվում անկախ փորձագետների ինստիտուտցիոնալ հարցը, այն է՝ հնարավոր չէ իրավական, ռազմավարական և կադրային հարցերը վստահել նույն դաշտում աշխատող մասնագետներին, որոնք անձնական շահագրգռվածություն ունեն խնդիրների դրվածքը փոխելու (Conflict of interest): Խոսելով 2029-2035 թթ տիեզերական ռազմավարության մշակման մասին , հարց է ծագում․ Չունենալով և չտեսնելով այսօրվա ոլորտային խնդիրները, արդյո՞ք հնարավոր է մշակել ճիշտ ծրագիր 2029-2035 թթ-ի ռազմավարություն։ 3․ Տիեզերական գործունեության ոլորտում ազգային կարողությունների զարգացում: Մարդկային ռեսուրսի և կապիտալի զարգացման ամենակարևոր հիմնախնդիրը անտեսված են, դրանք են մտավոր սեփականության և պետական գաղտնիքի մասին օրենքները։ Տիեզերական ոլորտում գիտական, փորձարարական, արտադրական և այլն ծրագրերի 70-80% ը առաջնային կիրառություն է գտնում ռազմարդյունաբերական, ռազմական, պաշտպանական, ազգային անվտանգության ոլորտներում։ Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով է պահպանվելու և պաշտպանվելու պետական գաղտնիք պարունակող գիտական ծրագիրը։ Արդյո՞ք տիեզերական ոլորտին վերաբերվող ծրագրերում պետությունը կամ գիտնականը պաշտպանված են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր»-ի, «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» -ի իրականացման շրջանակներում։ Պարզ չէ նաև Երկրի արհեստական 2րդ և 3րդ արբանյակների ուղեծիր դուրս բերման ծրագրի իրականացման բազմաթիվ հարցեր։ Արդյո՞ք ՊՆ-ն ներգրավվածություն չպիտի ունենա։ Որտեղի՞ց է վերցված/հաշվարկված տարին 4 հետազոտություն և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանք․․․ սա սահմանափակու՞մ է, թե՞ խթանում։ Ինչպե՞ս են ֆինանսավորվելու ասենք, հավակնորդ նախագծերը, օրինակ՝ նոր տիպի աերոտիեզերական շարժիչների կամ Մարսի սերիական ամենագնացներ ստեղծելու հետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանքները։ 4․ Ինտեգրում տիեզերական գործունեության ոլորտի միջազգային համայնքին: Ինչու՞ 6 երկրների հետ․․․ սա ի՞նչ սահմանափակում է։ Միգուցե՞ 7 կամ 3, տրամաբանությունը պարզ չէ։ Հարկ է նշել, որ այլ երկրների Տիեզերական գործակալությունների կամ ադմինիստրացիաների հետ հարաբերություններ ստեղծելու և համատեղ հետազոտություններ իրականացնելու ցանկությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Իրավական հստակ մեխանիզմ կա, որ պիտի ի սկզբանե հաշվի առնել։ Ոչ մի Աերո-Տիեզերական գործակալություն կամ ադմինիստրացիա ուղղակիորեն լիազորված չի այլ երկրների (այս դեպքում Հայաստանի Հանրապետության) կառավարական գերատեսչությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու։ Այսինքն՝ NASAն, JAXA-ն, CNES-ը, ESA-ը, ՌոսԿոսմոսը և այլն լիազորված չեն ուղղակի աշխատելու ՀՀ ԲՏԱ Նախարարության հետ, ինչպես նաև, լիազորված չեն ուղղակիորեն աշխատելու ՀՀ ում գրանցված մասնավոր ընկերությունների, գիտա-կրթական ինստիտուտների հետ։ Դրանք իրականացվում են իրենց երկրում գրանցված միջնորդավորված պետական, միջազգային կամ մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ դարձնելուվ միջնորդ կազմակերպությանը ծրագրի համահեղինակ և համապատասխանատու։ Սա շատ լավ մեխանիզմ է, իրենց համար իհարկե, հասնելու, տիրելու և ձեռք բերելու էժան և որակով մասնագետներին, գաղափարներին, գիտական ներուժ պարունակող ծրագրերին։ Միակ տարբերակը համազոր և համահավասար պայմանների ստեղծման, դա Հայկական ԱերոՏիեզերական Գործակալության հիմնադրումն է, և նրա միջոցով արտաքին հարաբերություններ ստեղծելով, հասնել համատեղ հետազոտություններ և կոմերցիոն ծրագրեր իրականացնելուն։ Հայկական Աերո-Տիեզերական Գործակալությունը կհանդիսանա ազգային գիտական մտքի, պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, ՀՀ քաղաքացու մտավոր սեփականության անվտանգության և պաշտպանվածության, ինչպես նաև հայկական գիտա-ինժեներական մարդկային ռեսուրսի ներգաղթի երաշխիքը։

Տիգրան Շահվերդյան

21.11.2022

Ռազմավարության միջոցառումների ծրագիրը (հավելված 2) կցած չէ նախագծին։ Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ այդ հավելվածի հետ։

Երանուհի Հակոբյան

20.11.2022

Ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը կցված չեն, խնդրում եմ տեղեկացնել, թե որտեղ կարող ենք տեսնել այդ փաստաթղթերը։

See more