Add to favourites

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 18:32:09 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 1. ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարկաւոյթնա միջև երկխոսության ամրապնդման ՀԸԳՀ-ի 21-րդ գլխի և հատկապես դրա 103 հոդվածի նպատակադրումներին համապատասխան Օրինագծում նախատեսել կետ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տալու գործընթացին ներգրավվում են նաև նորմատիվ ակտի կարգավորման ոլորտում փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀԸԳՀ-ի իրականացմանը, առաջարկություններով ակտիվորեն մասնակցում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) անցկացվող հանրային քննարկումներին: Վերջին նպատակով առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես իր կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am) լիազոր մարմնի, իրականացնել օրինագծերի քննարկման մասնակիցների, նրանց կողմից ներկայացված առաջարկությունների և դրանց ընդունման մասին վիճակագրություն՝ ըստ առաջարկություն ներկայացնողների, այդ թվում՝ ՔՀԿ-ների: Ըստ այդմ որոշել նրանց ակտիվության աստիճանն ու ներգրավել սույն օրինագծով նախատեսված ԵՄ օրենսդրության մոտարկման ստուգման աշխատանքներին ու եզրակացության պատրաստման գործում, Չի ընդունվել Նախագծից բխում է, որ Եվրոպական միության օրենսդրության մոտարկումը ցանկացած դեպքում իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծ կազմելու միջոցով, որը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն նախագիծը մշակող մարմնի կողմից համաձայնեցվում է շահագրգիռ մարմինների հետ: Բացի այդ, իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթացը մշտապես ապահովվում է հանրային քննարկման միջոցով: Ընդ որում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2018թ.-ի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ սահմանված կարգով հանրային քննարկումների իրականացումն ապահովում է ինչպես իրավական ակտերի նախագծերի հրապարակման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով (https://www.e-draft.am), այնպես էլ մշակող մարմնի կողմից հանրային լսումներ և հասարակական հարցումներ իրականացնելու միջոցով, որոնց շրջանակներում ներկայացված առաջարկների հիման վրա նախագիծը մշակող մարմնի կողմից ըստ անհրաժեշտության կատարվում է լրամշակումներ: Ուստի, վերոշարադրյալի համատեքստում հարկ է նշել, որ Ստուգումը իրականացվելու է Արդարադատության նախարարության համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցների կողմից, իսկ այլ անձանց ներգրավածությունը հնարավոր է ապահովել հանրային քննարկումների վերոնշյալ եղանակներով:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 18:32:09 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հավանություն տալով օրինագծին, առաջարկում ենք. 2. ՀՀ կառավաևության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմանը համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (https://www.e-draft.am) Հիմնավորումը բաժնում նախատեսել Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացության մասին տեղեկանք, որտեղ նշել դրա ստուգման մասնակիցներին ու արդյունքները: Չի ընդունվել Նախագծի համաձայն «հիմնավորում» բաժինը ներառելու է բացատրական նշում, որը պետք է պարունակի. 1) նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը և ընդունման ամսաթիվը. 2) ներկայացված նախագծի` նշված օրենսդրությանը մոտարկման վերաբերյալ պարզաբանում կամ մոտարկման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ բացատրություն: Ընդ որում, Նախագծի հիմնավորումը հրապարակված է լինելու նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am), որում արտացոլված է լինելու նաև վերը նշված բացատրական նշումը: Ինչ վերաբերում է Ստուգման վերաբերյալ եզրակացության հրապարակված լինելու հարցին, ապա հարկ է նշել, որ նախագծով սահմանված կարգավորումների շրջանակներում նախագիծը կարող է ներկայացվել կառավարության քննարկմանը կամ ընդունվել միայն դրական եզրակացության առկայության դեպքում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ, որ ցանկացած մոտարկված նախագիծ, որը ընդունվել է և որը անձանց համար սահմանելու է վարքագծի պարտադիր կանոններ, համապատասխանության ստուգման շրջանակներում ստացել է դրական եզրակացություն: Ուստի, յուրաքանչյուր դեպքում նույնաբովանդակ եզրակացությունը նախագծերի e-draft.am միասնական կայքում հրապարակմամբ ծանրաբեռնելու անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի դեպքում հարկ է նշել, որ եզրակացությունը ներառվելու է նախագիծը մշակող մարմնի կողմից կազմվող ամփոփաթերթում, իսկ նախագիծն ամբողջ փաթեթով, այդ թվում՝ ամփոփաթերթով հրապարակվում է e-gov.am պաշտոնական էլեկտրոնային կայքէջի Կառավարության նիստի օրակարգ բաժնում և հասանելի է ցանկացած անձի համար: Ինչ վերաբերում է Ստուգման մասնակիցների վերաբերյալ նշում կատարելու դիտարկմանը, հարկ է նշել, որ եզրակացությունը տրամադրվելու է նշված ոլորտում անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով օժտված Արդարադատության նախարարության աշխատակիցների կողմից, այլ մասնակիցներ ներգրավված չեն լինելու: