Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 20:08:58 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հիմնականում օրինագծերն ընդունելի են և ըստ այդմ կողմ եմ քվեարկել: Միաժամանակ հարկ եմ համարում, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում ուշադրություն դարձնել ՀՀ սահմանադրական դատարանի 26.04.16 ՍԴՈ-1268 որոշմանը, որով այդ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:): Հետևաբար առաջարկում ենք կամ ուժը կորցրած ճանաչել այդ մասը կամ էլ խմբագրել ՀՀ սագմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմանը համապատասխան:
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 20:14:27 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Վերոնշյալ հիմնավորմամբ անհրաժեշտ ենք համարում Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանացնել ՀՀ սագմանադրական դատարանի 03.03.2015 ՍԴՈ-1192 որոշմանը, որով այդ կարգավորումը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` ` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 20:19:01 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Վերոնշյալ հիմնավորմամբ անհրաժեշտ ենք համարում նաև Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանացնել ՀՀ Սահմանադրական դատարանի 03.03.2015 ՍԴՈ-1192 որոշմանը, որով այդ մասը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր 09.02.2016 ՍԴՈ-1254 որոշմամբ` այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությունը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:
4 Անի Դեմիրճյան 19.10.2022 10:17:56 Կարծում եմ, այս նախագիծը հետքայլ է առկա կարգավորումներից և բարենպաստ պայմաններ է ստեղծում իրավունքի չարաշահման սիրահարների համար: Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը և բողոքարկելը դրա հրապարակմամբ պայմանավորելը նախատեսում է միասնակամ մոտեցում թե՛ դատակամ ակտը ստացողների, թե՛ չստացողների համար, այն ապահովում է հասանելիություն բոլորի համար: Այսպիսի կարգավորումների նախատեսմամբ իրենց համար անբարենպաստ բովանդակությամբ դատական ակտերը գործին մասնակցող անձինք դիտավորյալ կհրաժարվեն ստանալուց, որպեսզի այն օրինական ուժի մեջ չմտնի, այսինքն՝ իրավունքի չարաշահման համար ստեղծվում են օրենսդրական հիմքեր, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է: Նախագծով առկա է բաց այն հարցերի վերաբերալ, թե ինչպիսի հետևանքներ են առաջանալու, եթե գործին մասնակցող անձինք չստանան դատական ակտը, արդյո՞ք այդ դատական ակտն ուժի մեջ մտնելու է, թե ոչ, եթե գործին մասնակցող անձանցից մեկը տևական ժամանակ ստացած չլինի դատական ակտը և որքանով է իրացվում այն անձի արդար դատաքննության իրավունքը, ում օգտին կայացվել է դատական ակտը: Սույն նախագծի հիմնավորմամբ վկայակոչվել է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, սակայն անտեսվել է այն հանգամանքը, որ այդ վճռաբեկ դատարանի որոշումները կայացվել են 01.01.1998թ. ուժի մեջ մտած Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումները հիմք ընդունելով, այն ինչ 09.04.2018թ. ուժի մեջ մտած Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ներկա օրենսդրական կարգավորումներն այլ են, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի այդ որոշումները վերաբերելի և կիրառելի չեն կարող համարվել ներկա կարգավորումներին: Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021թ. թիվ ՍԴՈ-1575 որոշմանը, ապա ՀՀ սահմանադրական դատարանը մեկնաբանել է օրենսդրությամբ նախատեսված այն գործողությունների ամբողջությունը, որի առկայությունը պարտադիր է անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար, և ՀՀ սահմանադրական դատարանի այդ մեկնաբանությունները հիմք ընդունելով օրենսդրական փոփոխություններ կատարելը անբարեխիղճ անձանց օգտին, կարծում եմ, անթույլատրելի է: Ներկայումս դատական պրակտիկան այնպիսին է, որ դատական ակտերը հիմնականում հրապարակվում են նշանակված ժամկետից ուշ և բողոք բերող անձինք ներկայացնում են միջնորդություն բողոքարկման ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին, ինչը բավարարվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտն ուշ է հրապարակվել կամ հարգելի այլ պատճառներ, այսնինքն՝ որևէ անձի իրավունքի խախտում տեղի չի ունենում; Այսպիսով, ընթանրացնելով վերը նշվածը, կարծում եմ նախագծով առաջարկվող կարգավորումները ուղղված չեն որևէ խնդրի լուծմանը, ընդհակառակը նախագծով բաց են մնում որոշ հարցեր, որոնք հետագայում կհանգեցնեն գործին մասնակցող անձանց իրավունքների խախտմանը:
5 Արտյոմ Սիրեկանյան 31.10.2022 17:53:49 Կարծում եմ, առաջարկվող փոփոխությունները  ոչ թե ոլորտը բարեփոխելու են, այլ գործնականում առաջացնելու մի շարք խնդիրներ :    Առաջարկվող փոփոխությունները կատարելու դեպքում առաջանալու են հետևյալ խնդիրները. 1. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը հաշվարկվելու է գործին մասնակցող անձանց կողմից  դատական ակտը ստանալու պահից: Արդյունքում դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից տարբեր ժամկետներում ստանալու դեպքում, այն գործին մասնակցող յուրաքանչյուր անձի համար օրինական ուժի մեջ է մտնելու տարբեր ժամկետներում, ինչը իր հերթին խնդիրներ է առաջացնելու դատական ակտի բողոքարկման դեպքում (մի քանի բողոքների համատեղ քննության անհնարինությունը՝ դրանց տարբեր ժամկետներում բողոքարկելու դեպքում, լրացուցիչ կծանրաբեռնի դատարաններին): Բացի այդ, նշված կարգավորումը կարող է չարաշահվել գործին մասնակցող անձանց կողմից, մասնավորապես՝ գործին մասնակցող այն անձը, ում դեմ կայացվել է դատական ակտը, կարող է չարամտորեն  միջոցներ ձեռնարկել դատական ակտը չստանալու կամ ավելի ուշ ստանալու համար, այդպիսով պայմանավորել դատական ակտի այլ ժամկետում օրիանական ուժի մեջ մտնելը: 2. Հաջորդ խնդիրը վերաբերում է դատական ակտերի կատարելիությանը: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատական ակտը գործին մասնակցող մի անձի համար կարող է դեռևս օրինական ուժի մեջ մտած չլինել, իսկ մյուսի համար կարող է մտնել կատարման փուլ: 3. Նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվել  է Սահմանադրական դատարանի  02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմումը, որը սակայն սխալ է մեկնաբանվել  նախագծի հեղինակների կողմից: Մասնավորապես՝ Սահմանդրական դատարանը արձանագրել է որ, դատավարական ժամկետը գործին մասնակցող անձի կողմից հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է դատարանի կողմից բավարարման, իսկ մյուս կողմից՝ Վճռաբեկ դատարանը դատավարական ժամկետը բաց թողնելու «հարգելի պատճառ» է համարել նաև անձի կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Հետևաբար Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է դառնում, որ քննարկվող նորմը գործնականում որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ դատավարական օրենսդրությունը գործին մասնակցող անձանց օժտել է դատական ակտը ուշ ստանալու դեպքում այն բողոքարկելու իրավունքով՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ ներկայացված միջնորդությամբ:  4. Նախագծի հիմքում դրվել է Քրեական դատավարության օրենսգրքի համանման կարգավարումը՝ հաշվի չառնելով ոլորտային օրենսդրության ակնհայտ տարբերությունները:  Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և նախագիծը խնդիր լուծելու փոխարեն առաջացնելու է միայն նոր և ավելի մեծ խնդիրներ: