Add to favourites
«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
14 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Աբրահամյան 06.10.2022 10:38:04 | Սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները՝ կենսաթոշակների գծով,նշվում է,որ կավելանա 25.2 մլրդ դրամով,սակայն չի նշվում կոնկրետ ինչքան կավելանա միջին կենսաթոշակը, նվազագույն կենսաթոշակը, խնդրում եմ նշել ակնկալվող ավելացման չափերը,առաջարկում եմ վերանայել անապահովության նպաստների չափերը,վերջին անգամ անապահովության նպաստների չափերը փոխվել են 2016 թվականին,այն էլ ընդամենը 1000 դրամի չափով։ Շնորհակալություն։ | ||
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:49:44 | Կ Ա Ր Ծ Ի Ք «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ վերաբերյալ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը» (այսուհետև՝ Նախագիծ), հայտնում է հետևյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները. 1. Գնահատում ենք Նախագծի հեղինակի արձագանքը ԶԼՄ-ներում հնչեցրած մեր դիտողություններին և ըստ այդմ համապատասխան շտկումներ կատարելով դրանում: 1) Այսպես, արձագանքելով 2022 թ. հոկտեմբերի 3-ին 1in.am կայքին տված իմ հարցազրույցին (https://www.1in.am/3171874.html), և ի կատարումն ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1146-Ն որոշման իրավակարգավորումների, վերջապես Նախագծի հեղինակն առաջին անգամ հանրային քննարկման դրեց Նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/4797/about): 2) Դրա հետ մեկտեղ Նախագիծը, ի խախտումը ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշման իրավակարգավորումների, հանրային քննարկման է դրվել առանց դրան ուղեկցող փաստաթղթղերի, ինչը հնարավորություն չի ընձեռել հասարակությանը թափանցիկորեն տեղեկանալ Նախագծով նախատեսվող եկամուտների և ծախսերի ամբողջությանը: Դրա արդյունքում Նախագծի վերաբերյալ 2022 թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ եղել է ընդամենը 1 առաջարկություն, ինչի վերաբերյալ բացակայում է Նախագծի հեղինակի եզրակացությունը: 3) Նախագծում կատարվել է շտկում դրա ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստին ներկայացված տարբերակի (Orenq2023TEXT) համեմատությամբ և Օրենքի նախագծի ստորագրությունը՝ Ա.Սարգսյանի անունից փոխարինվել է Վ.Խաչատուրյանի անունով: 4) Նախագծում բացակայում է 2020-2050 թթ. վերափոխման ռազմավարությանը (https://www.gov.am/am/hraparakum/item/1277/) հղումները, ինչը, մեր կարծիքով իրականում, ըստ ՀՀ օրենսդրության, չի հանդիսանում նորմատիվ իրավական փաստաթուղթ։ Դա ՀՀ վարչապետի նախընտրական ծրագրային փաստաթուղթն է ինչը չի հաստատված որևէ նորմատիվ ակտով։ Ավելին, դրա հիմքում չկա որևէ ծրագրային հիմնավորում։ Հետևապես դրան հղումը անելը անլրջացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ամբողջությամբ։ 5) ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (https://www.gov.am/am/prsp/) որպես ռազմավարական համապարփակ փաստաթուղթ նշված է միայն «ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը», ինչն ըստ էության ժամանակավրեպ է և դրան հղումներ Նախագծում իրավացիորեն չկան: Փոխարենը, 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո առայսօր չի մշակվել ՀՀ զարգացման հեռանկարային համապարփակ ռազմավարական մի այնպիսի ծրագիր (քննարկված քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ), ինչը ուղենիշ կլիներ ՀՀ սոցիալ-տնտեսական հարատև, կայուն, անվտանգ զարգացմանն ու աշխատանքի միջազգային բաժանմանը արժանի մասնակցությանը: | ||
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:49:44 | 2. Նախագծի 12-15 հոդվածներով կարգավորվում են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացները: Ցավոք, այդ գործընթացը, մեր կարծիքով շատ է երկարաձգվում և չի համապատասխանում այդ ծրագրի նպատակարումներին: Այսպես. 1) 2023 թվականինն էլ նախատեսվում է այդ բյուջետային ծրագրին հատկացնել սոսկ 1.1 մլրդ դրամ, այնքան, որքան նախորդ տարիներին: Մինչդեռ հատկանշական է, որ այդ ծրագրի շահառուները տարեցտարի պակասում են ելնելով ինչպես տարիքից, այնպես էլ՝ միգրացիոն հոսքերից: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի ՀՀ պետական բյուջեով այդ ծրագրի իրականացմանը հատկացվեն ավելի շատ միջոցներ՝ առնվազն 2 անգամ ավելի շատ Նախագծով նախատեսվածից, այն հաշվով, որպեսզի միջինժամկետ հատվածում բավարարվեն դրա բոլոր շահառուների ակնկալիքները և նրանց հետ վերադարձվեն ավելի քան 30 տարի առաջ կատարված ներդորւմները , որոնց հաշվին տարիներ շարունակ իրականացվել են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից այժմ էլ օգտվում են այդ ներդրումների շահառու ներկայիս սերունդը, այդ թվում որոշումներ ընդունող իշխանության ներկայացուցիչները: 2) Այդ բյուջետային ծրագրի իրականացման նպատակով Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչու այդպիսի արտոնություն չի սահմանված Հայրենական մեծ պատերազմի մասնակցին հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ՀՀ օրենսդրությամբ սահմնաված կարգով նրանց և/կամ նրանց ժառանգած անձանց վրա: Ակնհայտ է, որ այդ անձանց թիվը գնալով պակասում է, իսկ նրանց ավանդների նկատմամբ ժառանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված ժառանգների թիվը մեծ չէ: Հետևապես առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց և նրանց ավանդները ժռանգության իրավունքով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպած ժառանգներին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` Կառավարության սահմանած կարգով,», Այս կարգավորմամբ կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: 3) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց: Ըստ այդ կարգավորման նշված բյուջետային ծրագրից արտոնություն ստացող անձանց տարիքը պետք է լինի 81.5 տարուց ավելի: Կարծում ենք, որ այս կարգավորումը չի բխում ՀՀ սահմանադրությունից, մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարությունից և երկրում ներկայում տիրող ժողովրդագրական իրավիճակից: Այսպես, ըստ Ալիք մեդիա լրատվական կայքի հետազոտության տվյալների «Հայաստանում կտրուկ նվազել է կյանքի միջին տեւողությունը. սրա մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը: 2020 թվականին տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը մեր երկրում եղել է 68.4 տարի: Սա, 2000 թվականից սկսած, Հայաստանում արձանագրված ամենացածր ցուցանիշն է:»: Ըստ պատոնական վիճակագրության տվյալների 2019 թ. ՀՀ ամբողջ բնակչության կյանքի սպասվող տևողությունը հաշվարկված ծննդից, ըստ սեռի կազմում էր 76.5, այդ թվում կանանց՝ 79.5, իսկ տղամարդկանց՝ 73.1: Այդ տվյալները 2020 թ. բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ 73.5, 78.6, 68.4: Ակնհայտ է, որ երկրում կյանքի սպասվող տևողությունը աստիճանաբար նվազում է: Այդ պայմաններում ոչ մարդասիրական, խտրական ու անհավասար է թվում կառավարության քաղաքականությունը 1993 թվականին ներդրված ավանդների փոխհատուցումը 81.5 տարուց ավելի անձանց: Հետևապես առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերը փոխարինել «մինչև 1949 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց» բառերով՝ ներկայում Հայաստանում կյանքի սպասվող տևողությանը համապատասխան: Այս կարգավորմամբ նույնպես կվերացվի սույն բյուջետային ծրագրի ներկայում գործող իրավակարգավորումների հակասահմանա-դրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: | ||
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:49:44 | 3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է շարունակել Արցախի Հանրապետությանը բյուջետային վարկի տրամադրաման հանձնառությունը՝ «3. Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով …»: Այս կարգավորման առումով մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս անհայտ է մնացել և մնում տարիներ շարունակ նույնատիպ քաղաքականության արդյունքում Արցախի Հանարապետությանը տրամադրված վարկի վերադարձման, տոկոսների մարման, Արցախի Հանարպետության բյուջետային եկամուտների և ծախսերի վերաբերյալ մատչելի վերլուծությունն ու այդ հիման վրա վարկի տրամադրման հիմնավորումը: Այս խնդիրը առավալեապես ցայտուն է այն պարագայում, երբ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո կտրուկ մեծացան ՀՀ պետական բյուջեից հատկացումները Արցախի Հանրապետությունը՝ մի քանի անգամ գերազնացելով բյուջետային վարկի գումարները: Ավելին, ակնհայտ դարձան Արցախի Հանարպետության իշխանության ղեկին մոտ կանգնած անձանց ապօրինի հարստացման, բյուջետային միջոցների կոռուպցիոն յուրացմանը վերաբերյալ փաստերը, և վերջապես՝ գործող իշխանության կողմից վարվող այնպիսի քաղաքականությունը, ինչը որ միայն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլև շատ հաճախ հակասում է դրան: Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք Նախագծի բյուջետային ուղերձում լրացնել նոր մաս՝ ուղղված Արցախի Հանարապետությանը տրամադրված վարկերի օգտագործման, տոկոսների մարման և պարտքի մարման մասին: | ||
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:50:29 | 4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է «4. 2023 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.», իսկ 5-րդ հոդվածով՝ «5. յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.»: Այս կարգավորումներով փաստորեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը նախորդ տարվա համեմատությամբ աճում է 25.8 տոկոսով, ինչպես նաև դրան զուգահեռ պահպանվում է նրանց պարգևավճարներ տրամադրելու արատավոր քաղաքականությունը (Նախագծի 1005 բյուջետային ծրագրով հանրային աշխատողների պարգևավճարների և պատվովճարների ծախսը նախատեսած է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամի չափով), ինչը բոլորովին էլ չի հիմնավորվում դրանք ստանալու համար հիմնավոր և ապացուցողական ուժ ունեցող հաշվետվություններով: Այս պարագայում անհեթեթ է թվում. 1) երկրում 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի մակարդակը սոսկ 10.3 տոկոսով բարձրացնելը՝ 75.000 ՀՀ դրամ՝ 2021 թ. 68.000 ՀՀ դրամի փոխարեն: 2) կենսաթոշակների բարձրացման նախատեսումը իրականացնել սոսկ հուլիսի 1-ից՝ 7-8 տոկոսի սահմաններում, 3) Զարմանալի է, որ բյուջեում պահպանվում են հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները և անգամ դրանք ավելացվում են: Նախատեսվում է ավելացնել եկամտային հարկի տոկոսների մարման ուղղությամբ ծախսերը: Միայն հիփոթեքային վարկի սպասարկման համար նախատեսում են կատարել ավելի քան 64 միլիարդ դրամի ծախս։ Այսինքն այդքան գումարով բարձր աշխատավարձ ստացող մարդկանց չեն հարկում եկամտահարկով, այլ այդքան գումարն ուղղում են իրենց հարստացմանը, այն է՝ բնակարան ձեռք բերելուն։ Ընդ որում՝ այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում 2018-ից հետո ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների այս երաշխիքից օգտվել է 70․000 անձ, որոնցից 759-ը պարզապես օրենքի խախտմամբ այդ արտոնությունից օգտվել է մեկ անգամից ավելի։ Սա մեծ կոռուպցիոն փաստ է, որի վրա հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը։ 4) Վերոհիշյալին զուգահեռ շարունակվում է իրագործվել եկամտահարկի հարկման համահարթ սկզբունքը, ինչը հակասելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի պահանջներին, ահա արդեն 4 տարի շարունակ իրականացվում է առանց «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրման: Դրա արդյունքում պետական բյուջե տարեկան չեն մուտքագրվում ավելի քան 32 մլրդ ՀՀ դրամ, ինչը հաջողությամբ կարելի էր օգտագործել սույն առաջարկությունների սկզբում նշված բյուջետային ծրագրերի իրագործման նպատակով: Ելնելով վերահիշյալից առաջարկում ենք Նախագծի հետ միասին նախատեսել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր (Ձեր պահանջի դեպքում իմ կողմից մշակված դրանց նախագծերը կներկայացնեմ Նախագծի հեղինակներին), որոնցով մասնավորապես. 1) Կսահմանվի եկամտահարկի գանձման պրոգրեսիվ սանդղակ, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե տարեկան կմուտքագրվեն ավելի քան 32 մլրդ ՀՀ դրամ միջոցներ, 2) Կվերացվեն հիպոթեկային վարկի տոկոսի փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի կոռուպցիոն կարգավորումները, ինի արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը տարեկան կնվազեն առնվազն 68 մլրդ ՀՀ դրամի չափով, 3) Այդ տնտեսված միջոցները կօգտագործվռն պետական բյուջեի պակասուրդի նվազմանն ու սցիալական լուրջ ծրագրերի իրականացմանը: | ||
6 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:50:29 | 5. Ի լրումն վերահիշյալի, հարկ է նշել, որ Նախագծի առանձին հատուկ հոդվածով չի սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ինչը հակասում է ինչպես միջազգային պարտավորություններին, այն է՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված ԱՄԿ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) 1970 թվականի հունիսի 3-ի «Նվազագույն աշխատավարձի մասին» N 131 կոնվենցիայի պահանջներին, որի նորմերը ուժի մեջ են մտել 2006 թվականի ապրիլի 29-ից եւ փաստորեն այդ ժամանակից ի վեր Հայաստանը խախտում է միջազգային նորմը եւ ՀՀ զբաղված քաղաքացիների համար երաշխավորում է ոչ արժանապատիվ նվազագույն աշխատավարձ (ներկայում 75.000 ՀՀ դրամ), այնպես էլ՝ 2004 թ. մարտին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին, ըստ որի. կենսաապահովման նվազագույն զամբյուղը մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական ու սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքներ ու ծառայությունների կազմն ու կառուցվածքը սհամանող նվազագույն քանակն է (ընդգծումներն իմն են), կենսաապահովման նվազագույն զամբյուղը եւ կենսաապահովման նվազագույն բյուջեն նպատակ ունեն հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը (ընդգծումն իմն է), Հայաստանի Հնարապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար (ընդգծումն իմն է), կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահմանվում են օրենքով (ընդգծումն իմն է), Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքնաչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում (ընդգծումն իմն է): Ելնելով վերահիշյալից առաջարկում ենք Նախագծում սահմանել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները, ինչը կհամապատասխանի 2022 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղի 44.432 ՀՀ դրամ արժեքին և նվազագույն սպառողական զամբյուղի 133.345 ՀՀ դրամ արժեքին և ըստ այդմ կսահմանվի, որ. «2023 թվականին նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 130 000 դրամ, 2023 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 111 800 դրամ, ինչը կազմում է նվազագույն աշխատավարչի 85 տոկոսը, 2023 թվականին կենսաթոշակի հիմնական չափը կազմում է 78 000 դրամ, ինչը կազմում է նվազագույն աշխատավարչի 60 տոկոսը.»: Այսպիսի կարգավորումները կհամապատասխանեն ՀՀ սահմանադրությամբ սահմանված սոցիալական պետության իրավակարգավորմանը, Մարդու իրավունքների և ազատությունների Համընդհանուր Հռչակագրի, Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնարար սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև վերահիշյալ միջազգային պարտավորություններին ու ՀՀ օրենքների դրույթներին: | ||
7 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:51:03 | 6. Նախագծով կենսաթոշակների բարձրացման իրականացման նախատեսումը սոսկ 2023 թ. հուլիսի 1-ից՝ 7-8 տոկոսի սահմաններում հիմնավորվում է այն փաստերով, որ 2022 թ. սեպտեմբերի 1-ից արդեն հիմնական կենսաթոշակը բարձրացվել է 3 000 ՀՀ դրամով, և սկսած 2022 թ. հուլիսի 1-ից երկրում իրականացվում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5 000 ՀՀ դրամը, ստանալու փորձարարկան ծրագիրը: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ փորձարարական ծրագրի մասին ՀՀ ԱՍՀՆ նախարարը կառավարության նիստերում պարբերաբար հնչեցնում է կեղծ տեղեկատվություն այն մասին, որ ծրագիրն ընթանում է բարեհաջող և դրա իրականացման խոչընդոտները կապված են կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքներ կատարելու ցանկության բացակայությամբ և/կամ դրանց չիմացությամբ : Իսկ փորձարարական ծրագրին փաստորեն միացել են ՀՀ 17 առևտրային բանկերից սոսկ 3-ը: Ընդ որում, դրանք էլ հետվճարներն իրականացնում են ուշացումով, ընդհատումներով և բազմաթիվ այլ բացթողումներով: Հատկանշական է, որ այդ փորձարարական ծրագրին չի միացել Հայէկոնոմբանկը, որի համասեփականատերը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր է: Դա վկայում է կուսակցի կողմից իր առաջնորդի՝ ՀՀ վարչապետի քաղաքական նախաձեռությանը աջակցելուց խուսափում: Մինչդեռ նույն անձը ակտիվորեն օգտագործում է իր մանդատը անձնական և խմբային շահերի սպասարկման համար: Այդ փաստի պարագայում ՀՀ 560 000 կենսաթոշակառուներից փորձարարական ծրագրից օգտվում են սոսկ միայն 17 000-ը, ինչը ՀՀ սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածների խախտում է, որոնցով սահմանվում է օրենքի դիմաց բոլորի հավասարությունը և խտրականության բացառումը, ելնելով … սոցիալական, գույքային վիճակից…: Հետևապես առաջարկում ենք փորձարարական ծրագիրը 2023 թ. բյուջեում նախատեսել որպես ինքնուրույն բյուջետային ծրագիր և հնարավություն տալ դրանից օգտվել բոլոր կենսաթոշակառուներին: Հակառակ դեպքում պետք է դադարեցնել փորձարարական ծրագրի գործողությունը: | ||
8 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:51:03 | 7. Այս փաստաթղթում տնտեսական զարգացման գերակայություններ չեն նախատեսված, հույսը դրված է նրա վրա, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովվի տնտեսական երկնիշ աճ։ Ըստ նախագծի երկնիշ աճի կեսը պայմանավորված է զբոսաշրջության և առևտրի տեմպերի արագացումով, և մասնակիորեն տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում ներդրումներով։ Բյուջեն կարդալիս մենք չենք տեսնում, թե մեր երկրի զարգացման ողնաշարը և գերակա ուղղությունները որոնք են, որի հիման վրա ներդրողները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել տնտեսության մեջ։ Բյուջեի նախագծին կից ներկայացված 13 աղյուսակներում ներառված են բյուջետային ծախսերի առաջնահերթությունները՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, էկոնոմիկայի նախարարության շենքային պայմանների բարելավում, քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում։ Ահա առաջնահերթությունները մեր 2023 թվականի բյուջեում։ Մյուս առաջնահերթությունը հանրային աշխատողների սոցիալական վիճակի բարելավումն է։ Այսպես, ի լրումն նախորդիվ ներկայացրած փաստագրումներին հարկ ենք համարում նշել, որ երկրում խորացող աղքատության պարագայում Նախագծով նախատեսվում է հանրային աշխատողների 20439 հաստիքային միավորների քանակը 2022 թվականի համեմատ ավելացնել ևս 254 հոգով: Եւ այդ այն դեպքում, երբ խիստ կասկածելի է հանրային աշխատողների աշխատանքի արդյունավետությունը, ինչի մասին վկայում է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, երբ աղքատ է երկրի բնակչության շուրջ 30 տոկոսը, իսկ երկրի զարգացման հստակ հեռանկարներ չկան, լուրջ հիմնախնդիրներ կան հանրային ծառայության մատուցման, իրավապահ ու դատական համակարգերում, երբ կոռուպցիայի դեմ պայքարը չի տալիս ցանկալի արդյունքներ: | ||
9 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:51:49 | 8. ՀՀ կառավարության նիստում Նախագծի քննարկման ժամանակ, ինչպես վարչապետը, այնպես էլ մյուս նախարարները խոսում էին կրթության, հատկապես շարունակական կրթության գերակայության մասին, որոնք հիմք պետք է դառնային ոչ ավել, ոչ պակաս աշխատավարձերի բարձրացման, պարգևավճարների վճարման, հանրային աշխատողների ն սոցիալական երաշխիքներ տրամադրելու, խտրական հարկահանությունը բացառելու համար։ Այդ կապակցությամբ փորձեցի տեսնել մեր նախարարների շարունակական կրթության պատմությունը։ Եվ պարզվեց, որ կաբինետի անդամներից մեկը չունի բարձրագույն կրթություն, և դա փաստ է։ Ավելին, նա չունի շարունակական կրթության մասնակցության որևէ սերտեֆիկատ, դիպլոմ: Նույնկերպ նախարարների 80 տոկոսից ավելին չեն անցել շարունակական կրթության որևէ սեմինար, կուրս, ուսուցում։ Նախարարների 80 տոկոսը իր ոլորտը կառավարելու բնագավառում կրթություն չունի, նաև աշխատանքային գործունեությունը կապված չի եղել իրենց վստահված ոլորտի կառավարման հետ։ 20 տոկոսը զբաղեցնում է իր մասնագիտության հետ որևէ կապ չունեցող պաշտոն։ Եվ հենց դա էլ հանգեցնում է բյուջեի նախագծի ոչ պրոֆեսիոնալ քննարկման։ | ||
10 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:51:49 | 9. Նույնպատկերն է նաև Ազգային Ժողովում: ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի մեր ուսումնասիրությունները ցույց են տալի, որ այդ օրենք ընդունող ԱԺ պատգամավորների մի մասը չունի անգամ բարձրագույն կրթություն, նրանց գերակշռող մասը չի անցել շարունակական կրթության որևէ դասընթաց, վերապատրաստման որևէ սեմինար: Բայց ահա բյուջեի նախագծով նրանց բազային աշխատավարձը ոչ միայն բարձրացվում է մոտ 26 տոկոսով, այլև պահպանվում են պատգամավորական գործունեության դրամական փոխհատուցումներն առնվազն 250 հազար դրամով, որի համար նրանք ոչ միայն հաշվետվություն չեն ներկայացնում, այլև հարկեր չեն վճարում: Ի լրումն դրա, նրանք որպես բարձր եկամուտ սատացող անձինք օգտվում են եկամտահարկի հարկահանման համահարթ կոռուպցիոն ռեժիմից, հիպոթեքային վարկի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի կոռուպցիոն իրավական կարգավորումից: Միայն այդ ուղղությամբ եկամտահարկի ծախսը 2023 թ. կկազմի 64.1 մլրդ դրամ կամ եկամտահարկի ծախսերի 68.6 տոկոսը, պետական եկամուտների 2.91 տոկոսը և ՀՆԱ 0.69 տոկոսը: Այդ ծախսը ավելի քան 2 անգամ գերազանցում է գյուղատնտեսության ոլորտի աշխատողների աշխատավարձին, միկրոբիզնեսի զարգացմանն ու ՏՏ ոլորտին ուղղվող արտոնությունների վրա կատարվող ծախսերը: Մինչդեռ այդ գումարները կարելի էր ուղղել երկրի պաշտպանունակության հզորացմանը և ոչ թե հանրային աշխատողների ապօրինի հարստացմանը: | ||
11 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:52:45 | 10. Միաժամանակ խնդրահարույց է Նախագծով ՀՀ կենտորանկան բանկի պահպանմանն ուղղվող ծախսերի մեծությունն, ինչին դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը: 11. Այսպես, ըստ Նախահաշվի, 2023 թվականին Բանկի ապարատի պահպանման ծախսերը նա¬¬¬խա¬¬¬¬տես¬վել են 9,898.0 մլն դրամի չափով, որը 2022 թվականի հա¬մա¬պա¬տաս¬խան ցու¬ցա¬նի¬շից ավել է 19.0 %-ով կամ 1,582.5 մլն դրամով: Բանկի ապարատի պահպանման 2023 թվա¬կա¬նի ծախ¬սերի 93.8 %-ը (2022 թվա-կանին այդ ցուցանիշը կազմել է 93.3%) կամ 9,279.7 մլն դրամը բա¬ժին է ընկ¬նում Բան-կի աշ¬խա¬տա¬կից¬նե¬րի աշխա¬տա¬վարձի (ներառյալ պարգևատրումը և նյու¬թական խրա¬¬¬¬խու¬սու¬մը) և սոցիալական ապա¬հո¬¬վու¬թյան գծով ծախսերին: Բանկի աշխատակիցների աշխատավարձի (ներառյալ աշխատավարձին հա¬վա¬սա¬րեց¬¬¬ված մի¬¬ջոցների) գծով ծախսերը 2022 թվականի համար հաստատված 7,322․8 մլն դրամի դի¬¬մաց՝ 2023 թվա¬կա¬նին նախատեսվել է 8,787․4 մլն դրամ (1,464.6 մլն դրամ կամ 20.0 %-ով ավել): Ըստ այդմ փաստորեն նախատեսված է, որ ՀՀ ԿԲ 800 հոգիանոց աշխատակազմի (ներառյալ մաքրուհիներին ու սպասարկող անձնակազմին) միջին աշխատավարձը 2023 թ. կկազմի 915 300 ՀՀ դրամ: Դրա հետ մեկտեղ Նախագծով նախատեսված է, որ 2022 թ. համեմատությամբ 4․8 մլն դրամով կամ 7․9 %-ով կավելանան 30 ավ¬տո¬մե¬քե¬նա¬յի հա¬մար ՀՀ ԿԲ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման 2023 թվա¬կա¬նի ծախ¬¬¬¬սերը: Մեր կարծիքով ՀՀ ԿԲ-ին պահպանման ծախսերը տարիներ շարունակ եղել են ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համահունչ, չեն համապատասխանել դրա օրենսդրական առաքելությամբ նախատեսված գործառույթներին և արդյունավետությանը: Ըստ այդմ առաջարկում ենք ՀՀ ԿԲ աշխատակիցների միջի աշխատավարձի մակարդակը պահապանել առնվազն 2022 թ. մակարդակի վրա, կրճատել դրա անձնակազմն առնվազն 200 հաստիքով, կրճատել ծառայողական մեքնենաների քանակը առնվազն կիսով չափ: | ||
12 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:52:45 | 12. Նախագծի ԱԺ-ում քննարկումների ընթացքում ոտնահարվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և 9 կրթական ու գիտական կազմակերպությունների միջև դեռևս 2019 թ. սեպտեմբերին կնքված հուշագիրը համագործակցության վերաբերյալ (նաև Հուշագրի Կողմերի 2021 թ. հոկտեմբերի 8-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը նախագահել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը), որի գործունեության ծրագրով նախատեսված էր հուշագրի կողմերին մասնակից դարձնել տարեկան բյուջեների նախագծերի և դրանց կատարման մասին հաշվետվությունների քննարկումներին: | ||
13 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 18.10.2022 19:52:45 | 13. Վերոհիշյալի արդյունքում ստացվել է մի բյուջե, որով հոգ է տարվում հանրային աշխատողների սոցիալական վիճակի բարելավման մասին՝ արհամարհելով ՀՀ հպարտ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ սոցիալական վիճակ ապոհվելու ուղղությամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը դեմ ենք արտահայտվել Նախագծին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը մեր վերոհիշյալ դիտողություններին ու առաջարկություններին ըստ էության արձագանքելու և դրանք քննարկելու պատրաստակամություն հայտնելու դեպքում, ակտիվորեն և առարկայորեն մասնակցել դրանց քննարկումներին: |