Վահե Եղոյան
03.09.2022
Շատ կարևոր է ընդունել այս ծրագիրը։
5 - Agree
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների համաձայն Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից: Միևնույն ժամանակ, օրենքով չի ամրագրվում, թե ում կողմից է սահմանվում աուդիտորական ծառայությունների ներգրավման կարգը և դրան ներկայացվող պահանջները, որից ելնելով ծագել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում՝ լիազորությունները պատվիրակելով Երևան քաղաքի ավագանուն, ինչպես նաև համապատասխան կարգավորումներն իրականացնել նաև մյուս համայնքներում՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ՝ բացառությամբ մեծամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանի ունեցող համայնքների:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ավագանին պարտավոր է ներգրավել աուդիտորական ծառայություններ՝ սակայն օրենքով հստակ չեն այդ ծառայությունների ներգրավվման կարգը և դրան ներկայացվող պահանջները, ինչը ստեղծում է հավելյալ դժվարություններ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման պրոցեսում։ Առկա չեն աուդիտորական ծառայությունների ներգրավվման և անցկացման մասով պահանջներ, որը թույլ կտա սահմանելով որոշակի պահանջներ՝ ներգրավվել որակյալ աուդիտորական ծառայություններ՝ նոր մակարդակի բարձրացնելով Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների աուդիտի ենթարկելու գործընթացը, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով վերջինս կարգավորված չէ:
3.Կարգավորման նպատակը
Սույն նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համայնքի գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին և այլնին) անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն։
4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում, Օրենքներում հստակ ամրագրված կլինի, որ աուդիտորական ծառայությունների ներգրավմանը և դրանց ներկայացվող պահանջներին վերաբերող հարաբերությունները կանոնակարգվում են համայնքի ավագանու որոշմամբ։
Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
Նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Նախագծերը բխում են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.6/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:
Մասնավորապես, hամայնքային ծառայության ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ ուղղված համայնքային ծառայության ինստիտուտի դերի և տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Discussed
02.09.2022 - 18.09.2022
Type
Law
Area
Territorial administration and development
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2877
Print03.09.2022
Շատ կարևոր է ընդունել այս ծրագիրը։