Add to favourites

Under development

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լուսինե Հախվերդյան 19.07.2022 14:46:56 Առաջին անհրաժեշտության ապրանքների 50-100 տոկոս թանկացման պարագայում, նվազագույն աշխատավարձը կարելի էր բարձրացնել 30-50 տոկոսով։ Հաշվի առնելով, որ ներկայումս առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են մոտ 50-100 տոկոսով՝ առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի վերանայումը իրականացնել նշված հանգամանքների հաշվառմամբ: Բացի այդ, օրինակ 2020 թվականի նկատմամբ 2021 թվականի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացել է մոտ 15 տոկոսով, 2022 թվականի համար դեռևս պաշտոնական տվյալներ հրապարակված չեն, սակայն ենթադրվում է որ ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիների ցուցանիշները, այնինչ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մոտ 10 տոկոսով (ավելի քիչ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի բարձրացնման տոկոսը): Վերոգրյալը հիմնավորում է նվազագույն աշխատավարձն ողջամիտ չափերով և ներկա տնտեսական դրության ցուցանիշների բազմակողմանի հաշվառմամբ վերանայելու անհրաժեշտությունը: Առաջարկը չի ընդունվել։ Նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման հիմնավորված առաջարկ ներկայացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է հետազոտություն։ Մասնավորապես, վարձատրության, երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող տեղեկատվական բազաների վերլուծության, համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 2023 թվականի համար նվազագույն ամսական աշխատավարձի 75,000 դրամ չափը։ Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափը որոշելիս՝ հիմք է ընդունվել 5 տարբեր մեթոդներով հաշվարկված նվազագույն աշխատավարձերի միջին թվաբանականը։
2 Արսեն Իգիթյան 25.07.2022 11:48:01 Թեպետ ողջունելի է նվազագույն աշխատավարձի քանակական բարձացումը, սակայն գործնականում, նույնիսկ այս բարձրացումից հետո, տեղի է ունենում իրական նվազագույն աշխատավարձի նվազում՝ գնողունակության համարժեքության իմաստով։ Վերլուծելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմի հրապարակված գնաճի վերաբերյալ տվյալները 2020, 2021 և 2022 թթ․ համար՝ կարելի է փաստել, որ 2020 թվականից ի վեր (երբ նվազագույն աշխատավարձը սահմանվել էր 68 000 դրամ) մինչև 2022թ․ ամռան ամիսները տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 12% աճ։ Այդպիսով, նվազագույն աշխատավարձը պարզապես ինդեքսավորելու (այլ ոչ թե բարձրացնելու) դեպքում արդեն իսկ անհրաժեշտ կլինի այն սահմանել մոտավորապես 76 000 դրամ։ Պարզ լեզվով ասած՝ 2023թ․-ին 75 000 դրամնն ունենալու է նույնիսկ ավելի ցածր գնողական արժեք, քան 2020 թվականին 68 000 դրամը։ Ուստի, իրական նվազագույն աշխատավարձը գոնե չնչին չափով բարձրաձնելու համար առաջարկվում է այն սահմանել 80 000 դրամ, իսկ դրա բյուջետային հնարավորությունները չունենալու դեպքում, առաջարկվում է սահմանել 76 000 դրամ՝ գնաճը չեզոքացնելու և նվազագույն աշխատավարձ գնողունակությունը գոնե նույնը թողնելու նպատակով։ Առաջարկը չի ընդունվել։ Նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացման հիմնավորված առաջարկ ներկայացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է հետազոտություն։ Մասնավորապես, վարձատրության, երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող տեղեկատվական բազաների վերլուծության, համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է 2023 թվականի համար նվազագույն ամսական աշխատավարձի 75,000 դրամ չափը։ Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափը որոշելիս՝ հիմք է ընդունվել 5 տարբեր մեթոդներով հաշվարկված նվազագույն աշխատավարձերի միջին թվաբանականը։