Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆՏՐԱՆՍՊՈՐՏԻՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԸ

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆՏՐԱՆՍՊՈՐՏԻՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

<< Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնում են տվյալ  փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կամուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով) կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:>>:

2) 2-րդ մասի <<ա>> կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ` <<ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված սակաչափիչով (տաքսոմետրով) կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր>>, <<գ>> կետում <<կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի>> բառերը հանել:

3) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ և  6-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

<<5. Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 6 տարեկան տրանսպորտային միջոցներ:

  1. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է փոխադրումներում ներգրավեն հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց:>>:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությունում <<տաքսամետրի>> բառը փոխարինել <<սակաչափիչի>> բառով:

 

Հոդված 3. 24-րդ հոդվածի 2-րդ մասում <<, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով>> բառերը հանել:

 

Հոդված 4. 29-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.

<<3. Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձանց տրամադրված մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման համար լիցենզիա ունեցող ֆիզիկական անձինք շարունակում են ծառայություն մատուցելև սույն օրենքով սահմանված դրույթները տարածվում են նրանց վրա մինչև լիցենզիայի գործողությունը դադարեցումը:>>: 

 

  1. 2022 թվականի հունվարի 1-ից արտադրության տարեթվից հաշվարկված 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների շահագործումը տաքսամոտորային փոխադրումներում արգելվում է:>>:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<15.5  Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար

յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի

համար (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված և բացառապես էլեկտրական շարժիչով կահավորված ավտոտրանսպորտային

միջոցների)` տարեկան

բազայինտուրքի 10-ապատիկի չափով

 

Ընդ որում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների հետ մեկտեղ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության ևս մեկ տրանսպորտային միջոց ազատվում է պետական տուրքի վճարումից:>>:

 

Հոդված 2.Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)

 

Հոդված 2. 137.2–րդ հոդվածի`

1) 7-րդ մասում <<իրականացնելը>> բառից հետո լրացնել <<յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար>> բառերը,

2) 9-րդ մասի2-ից 7-րդ պարբերությունները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<10. Առանց սակաչափիչի (տաքսոմետրի), կամ անսարք սակաչափիչով, կամ առանց համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոնների, պլանշետների, կամ այլ էլեկտրոնային սարքերի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

  1. Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվության), գնացուցակի, մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

  1. 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներով տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից փոխադրումներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված նվազագույնը մեկ ավտոտրանսպորտային միջոց չներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

  1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`

ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

  1. Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որոնց համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:>>:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ և 8.1-ին կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:»

 

  • Discussed

    08.10.2017 - 27.10.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13908

Print

Suggestions

Արսո էլեկտրոնիկս ՍՊԸ

27.10.2017

2) 2-րդ մասի <<ա>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` <<ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված սակաչափիչով (տաքսոմետրով) կամ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր>>, <<գ>> կետում <<կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի>> բառերը հանել: այս կետում նշված /համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոններ, պլանշետներ, կամ այլ էլեկտրոնային սարքեր/ բառերը բերում են նրան որ այդ սարքերը կարող են հանդիսանալ որպես չափման միգոց , սակայն դա սխալ կլինի մի քանի պատճառով 1.այդ սարքերը ցանկացած ժամանակ կարող են ներբեռնել իրենց ուզած ծրագիրը առանց որևե մեկին տեղյակ պահելու 2.այդ սարքերը նախատեսված չեն մեքենաների մեջ երկար աշխատելու ոչ նորմալ ջերմաստիճանային և վիբրացիայի պայմաններում 3.այդ սարքերը ֆիզիկապես կապ չունեն մեքենայի աշխատանքի հետ և հետևաբար դրանք չեն կարող ճիշտ աշխատել ,հետևաբար չեն կարող ստուգաչափվել

Gor Hovhannisyan

17.10.2017

Իսկ 6 տարին ինչքանով է խելամիտ

See more