Under development
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների և Վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից։ Մասնավորապես՝ պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության և Վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը և Վարչապետին ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու՝ Սահմանադրությամբ նախատեսված այս կամ այն մարմնի լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:
Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով հանձնարարվել է Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյո՞ք Կառավարությունը և Վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյո՞ք համապատասխան լիազորող նորմ), բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ ու այդպիսի նախագծեր ներկայացվելու դեպքում դրանք չեն ընթացքավորվելու: Միաժամանակ հանձնարարվել է Գույքագրել մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և Վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական կարգավորումները։ Այդ նպատակով Կոմիտեում գույքագրվել են պետական գույքի կառավարման գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և Վարչապետի համապատասխան որոշումները, և հայտնում ենք, որ առկա են Պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնք ընդունվել և ուժի մեջ են մտել ավելի վաղ քան «Պետական գույքի կառավարման մասին» օրենքը, և որով սահմանված չեն պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները, միաժամանակ պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումների և Կառավարության հանձնարարականներով ևս մշակվում են իրավական ակտեր, որոնց համար նույնպես անհրաժեշտ է ամրագրել Կառավարարության լիազորող նորմը: Վերոգրյալը վերաբերում է հետևյալ իրավական ակտերին.
- պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու,
- պետական գույքի ընդհանուր օգտագործման տարածքների, պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու,
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացների իրականացումը,
- պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը,
- 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման գործընթացը,
- պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու,
- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը,
- պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրանացման գործընթացը։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացնել նաև Կոմիտեի լիազորությունները սահմանող հոդվածը, մասնավորապես՝
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործընթացի իրականացումը,
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում ընդունելու պահանջը,
- ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ պետական սեփականություն համարվող գույքի վարձակալության տրամադրման մասին որոշում ընդունելու պահանջը,
- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվի ոչ պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի իրականացումը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Վարչապետի հանձնարարականների կատարումն պատշաճ ապահովելու համար, և նշված խնդիրների կարգավորման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել է սույն օրենքի նախագիծը, որով Կառավարությանը կտրվի լիազորություններ պետական գույքի կառավարման ոլորտում իրավական ակտեր ընդունելու։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Պետական գույքի կառավարման ոլորտում՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում վեր են հանվել ոլորտային այն բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեև նախկինում ընդունվել են տվյալ ժամանակահատվածում գործող կարգավորումներին համապատասխան և շարունակում են գործել, սակայն ներկայումս Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված, խնդրահարույց են, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում նոր կարգավորումներ ավելացնելու նպատակով համապատասխան հանձնարարականների կատարումներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, առաջարկվում է հանդես գալ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ մասնավորապես «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որով կապահովի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի համապատասխան լիազորող նորմ չունեցող Կառավարության և Վարչապետի որոշումների կիրառությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ օրենսդրական ակտի ընդունումը պայմանավորված Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարմամբ։
-
Discussed
05.04.2022 - 25.04.2022
-
Type
Law
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 3943
Print