ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի» N 1305-Լ որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկերի նպատակային օգտագործմամբ և շահառուների բնականոն գործունեության ընթացքով` հաշվի առնելով, որ շահառուի կողմից արդեն իսկ տվյալ նպատակով վճարված գումարը կօգտագործվի ըստ նշանակության։
Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբեր ամսից, որի շրջանակներում տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռք բերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով։ Վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է առավելագույնը 10 տոկոսային կետն այնպես, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18.12.2014թ. N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը, մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն ՀՀ դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։
2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ծրագրով 3 շահառուի կողմից ձեռք է բերվել 851 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի, ընդ որում 466-ը գլուխը ՀՀ Գեղարքունիքի մարզում, 300-ը՝ ՀՀ Տավուշի և 85-ը՝ ՀՀ Կոտայքի մարզերում։ Ծրագրի մեկնարկից փաստացի սուբսիդավորված գումարը կազմում է 28.7 մլն ՀՀ դրամ։
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում զգալի ավելացել է տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշիռը, ինչպես նաև արտադրատնտեսական բարձր ներուժով օժտված կենդանիների ցեղային բազմազանությունը (ներկրվել են ռոմանովյան, դորպեր, օստֆրիսլանդական ցեղերի տոհմային մանր եղջերավոր կենդանիներ)։
- Կարգավորման նպատակը և բնույթը
2020 թվականին հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով տնտեսավարողները սահմանված կարգով Նախարարություն չեն ներկայացրել անկած (և կամ սանիտարական սպանդի ենթարկված) կենդանիների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորւմը տվյալ կենդանիների մասով ենթակա է դադարեցման, ուստի շահառուների կողմից վարկային բեռը մեղմելու և սուբսիդավորումը չդադարեցնելու նպատակով ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1058-Լ որոշմամբ սահմանվել բացառություն՝ յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը առնվազն 70 հազ. դրամ վճարելու պայմանով։ Ծրագրի շարունակականությունը ապահովելու և ճյուղի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար շահառուի կողմից անկած կենդանիների դիմաց 2021 թվականի հուլիսի 1-ին վճարված գումարը նպատակային օգտագործելու նպատակով անհրաժեշտ է 2020 թվականին անկած և դրանց վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած կենդանիների մասով վճարման ժամկետը երկարաձգել՝ սահմանելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։
Տեղեկացվում է, որ 70 հազար ՀՀ դրամ գումարը սահմանելիս հաշվի է առնվել կենդանու սպանդային զանգվածով վաճառքի դեպքում միջին լիկվիդացիոն գինը (լիկվիդացիոն գինը հաշվարկվել է, հիմք ընդունելով սպանդի կամ անկման ժամանակ կենդանի զանգվածը միջինը 70 կգ (կախված ցեղից՝ լիատարիք մաքիների կենդանի զանգվածը տատանվում է 45-100 կգ սահմաններում), 50% սպանդային ելք (կախված սնվածությունից) և 1 կգ-ի արժեքը միջինը 2000 ՀՀ դրամ (համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020-2021 թվականներին գյուղացիական տնտեսությունների կողմից իրացվող 1 կգ ոչխարի մսի գինը կազմել է միջինը 2600 ՀՀ դրամ, սակայն հաշվի առնելով, որ նշված կենդանիները ենթարկվել են սանիտարական սպանդի կամ անկել են (ենթակա են վերամշակման), ուստի 1 կգ ոչխարի մսի գինը ընդունվել է լիկվիդացիոն 2000 ՀՀ դրամը))։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծի ընդունման արդյունքում կշարունակվի արդեն իսկ ձեռքբերված կենդանիների բուծման և բարձրարժեք տոհմային ոչխարների բարձր մթերատու հոտերի ձևավորման գործընթացը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 Գյուղատնտեսություն բաժնի դրույթներից, համաձայն որի նպատակ է դրվել տոհմային կենդանիների տեսակարար կշիռը ավելացնել 10-15%-ով։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
27.12.2021 - 12.01.2022
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5809
Print