Add to favourites

"Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին", "Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N518Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին", », «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №518Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

Հիմք ընդունելով 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովը 25.12.2019թ. №516Ն և №518Ն որոշումներով հաստատել է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները և Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը:

Նշված իրավական ակտերով ենթաօրենսդրական մանրամասն կանոնակարգում է ստացել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման նոր մոդելի անցման օրենսդրական  կոնցեպտը՝ նախատեսելով շուկայի չկարգավորվող հատվածում մրցակցային մեխանիզմների ներդրում, շուկա նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովում, տարածաշրջանային առևտրի խթանում, այդ թվում՝ լիցենզավորման ազատականացման արդյունքում առավել էժան էլեկտրական էներգիայի ներկրման հնարավորությունների ստեղծում: Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելը և դրա կիրարկումն ապահովող լեկտրաէներգետիկական շուկայի կարգավորման նոր գործիքները հենվում են ինչպես միջազգային առաջավոր փորձի, այնպես էլ ներքին շուկայի սպառողների պաշտպանության, արտադրության և սպառման շուկաներում պատասխանատվության միջոցների ներդրման և այլ հիմնարար սկզբունքների վրա: Նշված փոփոխությունները, բնականաբար, ենթադրում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի  կառուցվածքի փոփոխություն, այն է՝ շուկա նոր մասնակիցների մուտք, գործող մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներդաշնակեցում ազատական շուկաների կարգավորումներին, նրանց պատասխանատվության հստակ մեխանիզմի ամրագրում և այլն:

Այնուհետև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը, որի 4.2-րդ կետով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից: Նշված ժամկետից էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի աստիճանական գործարկման ապահովման նպատակով՝ Հանձնաժողովը նախաձեռնել է համապատասխան փոփոխություններ իր 25.12.2019թ. №516Ն և №518Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևում։ Նշված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել հարթ անցում շուկայի գործող կարգավորվող մոդելից՝ մրցակցայինի,  միաժամանակ, հաշվի առնելով նաև 2021 թվականի փետրվարի մեկից շուկայի կառավարման ծրագրի փորձնական գործարկման արդյունքում արձանագրված խնդիրները և այդ համատեքստում շուկայի մեծածախ կանոնների ու պայմանագրի օրինակելի ձևի շուրջ տեղի ունեցած լրացուցիչ քննարկումները։ Առաջարկվող լուծումներն ուղղված են նաև մրցակցային շուկայում մասնակիցների գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերը առաջին տարվա ընթացքում մեղմելուն, որի շրջանակում նախատեսվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունների լրացուցիչ անցումային կարգավորումներ։

Միաժամանակ, Հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ համակցված), հաղորդման (փոխադրման), բաշխման, երաշխավորված մատակարարման, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման, էլեկտրաէներգետիկական համակարգերի օպերատորների լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող կամ լիցենզիա ունեցող անձանց սակագների սահմանման ու վերանայման գործընթացը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման պայմաններում փոփոխվելու է սակագնային կարգավորման ենթակա գործունեությունների ցանկը և նպատակ ունենալով ապահովել սահուն անցում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացված մոդելին,  անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել սակագների սահմանման և վերանայման կարգում՝ հստակեցնելով էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերում սակագնային կարգավորման ենթակա գործունեության ոլորտները՝ էներգետիկայի մասին օրենքի, ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների և այլ իրավական ակտերի պահանջներին համահունչ, այն է՝ առաջարկվող կարգավորումների համաձայն էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը չի տարածվելու էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կանոններով նախատեսված մրցակցային պայմաններով գործող արտադրողների վրա, որոնք գործելու են լիարժեք մրցակցության պայմաններում և որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի համար հանձնաժողովը սակագներ չի սահմանելու, ինչպես նաև կարգում նախատեսվել է նոր հաշվեկշռման ծառայության համար կարգավորումները։

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու խմբագրական բնույթի փոփոխություններ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։ Այդ նպատակով որոշման նախագծերում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի գործարկման գործընթացները և դրա իրականացման ժամկետները, ինչպես նաև սակագների սահմանման և վերանայման ընթացակարգային հարցեր։

Որոշումների նախագծերով նախատեսվում են․

  • սահմանել մրցակցային շուկայում մասնակիցների հարաբերությունների լրացուցիչ անցումային կարգավորումներ,
  • հստակեցնել էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգի իմաստով կարգավորման ենթակա էներգետիկայի բնագավառում գործունեությունների ցանկը, ինչպես նաև նշված կարգում նախատեսել դրույթներ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կանոններով նախատեսված հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար,
  • կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծերի ընդունմամբ կապահովի 2022 թվականի փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին անցումը, ինչպես նաև  էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների նկատմամբ կկիրառվի շուկայի նոր կանոններին համահունչ սակագնային քաղաքականություն և կհստակեցվի սակագների սահմանման և վերանայման ընթացակարգը։

 

 

  • Discussed

    22.11.2021 - 08.12.2021

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5228

Print

Suggestions

Գևորգ Ենգիբարյան

23.11.2021

Դուք հաշվարկել եք և գիտեք գնի ինչ զսպման մեղանիզմներ պետք է կիրառեք՞՞՞ Դուք պատկերացնում եք գինը ինչքան կթանգանա՞՞՞ Դուք պատկերացնում եք, որ կարողա ունենաք խնդիր ՓՀԷԿ-երի հետ, որոնք կանգնեն ու չաշխատեն, և հանրությանը տեղեկացնեն, որ էժան էներգիան չեն գնում, բայց թանկ էներգիան գնում են, ու պատճառներից մեկը դա է գնի անհավանական աճման․․․․․

See more