Under development
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, որով փոփոխվում են ինչպես դատավարական հասկացությունները, այնպես էլ ընթացակարգերը:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով քրեական գործը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ է քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում քրեական գործեն համարվում դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութերը, իսկ մինչ դատարան հանձնելը, առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգը, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ, կոչվում է քրեական վարույթ։
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմիններն են` քննիչը` վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը, հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը, քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը հաստատելը կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելը, ինչպես նաև դատարանը` մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով: Միաժամանակ, հետաքննության մարմինը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի համակարգում գործող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (հետաքննության մարմնի պետ) և աշխատակիցներն են (հետաքննիչներ), որոնք նախաքննության շրջանակներում իրավասու են կատարելու գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հետևաբար, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի, հետաքննության մարմինն իրավասու չէ քրեական գործ (նոր օրենսգրքով՝ քրեական վարույթ) հարուցել, ինչպես նաև քրեական գործով պայմանավորված այլ որոշումներ կայացնել։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում կատարել փոփոխություններ, և կիրառվող հասկացություններ համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված հասկացություններին։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի դրույթներին։ Մասնավորապես, քրեական գործ եզրույթը փոխարինվում է քրեական վարույթ հասկացությամբ, ինչպես նաև հստակեցվում են ձերբակալաված անձանց պահելու վայրում անձին պահելու հիմքերը, ինչը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ ձերբակալմանը վերաբերող կարգավորումներով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենքում առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:
-
Discussed
28.10.2021 - 12.11.2021
-
Type
Law
-
Area
Criminal legislation, Criminal procedure
-
Ministry
Police
Views 4683
Print