«Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն՝ օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության` 112 (911), հրշեջ ծառայության` 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության` 102 և շտապօգնության` 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում։ Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։
Ելնելով վերոնշյալից մշակվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, առաջարկվում է սահմանել արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության ծառայության համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտելու կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները։
Մասնավորապես, դեպի տվյալ արագ արձագանքման ծառայություններ կատարված կանչերի դեպքում տեղորոշումը՝ հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցում կանչի պարագայում դա ցանցի վերջնավորման կետն է, որը նույնականացվում է բաժանորդի ծառայությունների մատուցման պայմանագրում ամրագրված՝ ծառայությունների մատուցման հասցեով, իսկ հանրային շարժական հեռախոսակապի ցանցում կանչի պարագայում՝ բազային կայանի տեղակայման դիրքը (նույնականացվում է որոշակի համարով (Cell ID) և աշխարհագրական տեղակայման կոորդինատներով) և սփռման շառավիղը:
Նշված տվյալները օպերատորի կողմից արագ արձագանքման ծառայությունների համարներ կատարված կանչերը սպասարկող ծառայությունների տվյալների կենտրոններին փոխանցվում են բացառապես փակ պաշտպանված կապուղիներով։
Ընդ որում, համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները մինչև 2022 թվականի մարտի 1-ը պետք է ապահովեն նշված տեղորոշման համակարգի գործարկումը՝ դրա տեխնիկական նախագիծը նախապես համաձայնեցնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային ամրակցված ու շարժական հեռախոսակապի օպերատորների հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող կարգավորման՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման (փրկարար) ծառայության, ոստիկանության և շտապ բժշկական օգնության համարներին կատարվող կանչերի դեպքում հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները և հաճախորդի անձնական տվյալները հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից բացահայտումը կնպաստի նշված արագ արձագանքման ծառայությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
-
Discussed
25.09.2021 - 11.10.2021
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 4591
Print