Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1830-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) հարկային և մաքսային մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրերի համակարգված ընթացքն ու շարունակականությունը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված արդյունքներն ապահովելու ու միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

ՊԵԿ կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված փոփոխություններն ապացուցել են իրենց արդյունավետությունը և նպաստել են ՊԵԿ գործառույթների արդյունավետ իրականացմանը։ Սակայն, տնտեսական և գործարար միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումները նոր մարտահրավերներ են ի հայտ բերում նաև հարկային և մաքսային մարմինների համար, որոնց համահունչ, անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել ՊԵԿ կարողությունները, պարզեցնել իրականացվող գործընթացները, տնտեսավարողների շրջանում կամավոր կարգապահությունն արմատավորելու նպատակով՝ բարձրացնել սպասարկման ծառայությունների որակն ու ՊԵԿ հանդեպ վստահությունը։ Ուստի, ՊԵԿ-ը իր առջև խնդիր է դրել տեխնոլոգիական նորարարություններին, բիզնես միջավայրի զարգացումներին, սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ, պարբերաբար վերանայել սահմանված առաջնահերթություններն ու դրանց ուղղված միջոցառումները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով սահմանված գործողությունները ներկայումս կատարման ընթացքում են, որոշ գործողություններ արդեն կատարվել են: Միաժամանակ, գործող ռազմավարական ծրագրով սահմանված գործողությունների կատարման արդյունքներով՝ արձանագրված ձեռքբերումներից բխող նոր գործողություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված և ՊԵԿ շարունակական զարգացումն ապահովելու նպատակով՝ մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրում փոփոխություն նախատեսող նախագիծ:

 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված 70 գործողությունները (միջոցառումները): Սահմանված գործողություններն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը: Մասնավորապես, գործող ռազմավարական ծրագրում կատարվող փոփոխությամբ սահմանվում են նոր գործողություններ, որոնք ուղղված են՝

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ծախսվող ռեսուրսների նվազեցմանը,
  • միջազգային հարկային համաձայնագրերի կիրառման գործընթացի արդյունավետության բարձրացմանը,
  • միջազգային հարկային ոլորտում հարկման արդյունավետության բարձրացմանը,
  • հարկային պարտավորությունների կատարման գործընթացում հարկ վճարողների համար հարմարավետ գործիքների ներդրմանը։

Ռազմավարական ծրագրում կատարվող փոփոխությամբ փոփոխվել են նաև զարգացման ռազմավարական նպատակների կատարմանն ուղղված գործողությունների արդյունքների գնահատման ցուցանիշները՝ նպատակ ունենալով ռազմավարական ծրագրի արդյունքները դարձնել առավել կառավարելի և համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

 ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 Ռազմավարական ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների կարողությունները, գնահատել և կրճատել հարկային ճեղքը (Tax GAP), էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ ու կատարելագործմամբ նվազեցնել պարտավորությունների կատարման գործընթացի համար ծախսվող ռեսուրսները, ինչպես նաև նպաստել տնտեսավարող սուբյեկտների կամավոր կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների աճ:


 

  • Discussed

    02.06.2021 - 17.06.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5199

Print