Add to favourites
Under development
«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
8 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 18.05.2021 08:09:59 | Քաղաքացիների ավելնորդ ծանրաբեռնում։ Վաղը-մյուս օրն էլ այդ <<հաշտարարություն>>-ը վճարովի դարձնելու նախագիծ կներկայացնեք․․ | Չի ընդունվել | Անդրադառնալով հաշտարարի վարձատրությանը՝ հարկ է նշել, որ <<Հաշտարարության մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ) 11-րդ հոդվածով նախատեսվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ մինչև երկու ժամ իրականացված հաշտարարության համար՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով: Իսկ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ հաշտարարության իրականացման՝ դատարանի կողմից որոշված ժամանակահատվածի համար (որը կարող է լինել ոչ պակաս, քան երկու և ոչ ավել, քան չորս ժամ)՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով: |
2 | Արմինե Չոբանյան 20.05.2021 19:02:15 | Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ընտանեկան, կոլեկտիվ և անհատական աշխատանքային վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է»: | Չի ընդունվել | Ներկայումս արտոնագրված հաշտարարներից միայն քչերն են փաստացի զբաղվում հաշտարարությամբ: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ այս փուլում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջը նախատեսվել է միայն որոշ ընտանեկան վեճերի դեպքում, իսկ հաշտարարների թիվը բավարար չափով համալրելուց, ինչպես նաև պարտադիր հաշտարարության հայեցակարգի արդյունավետ իրացումից հետո հնարավոր է քննարկվի նաև հարևանային կամ աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարություն նախատեսելու հարցը: Հավելենք, որ ընտանեկան վեճերն ընտրելու պատճառն այն է, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այդ վեճերն են առավելապես ավարտվում հաշտության համաձայնություն կնքելով կամ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվում է հենց այս դեպքերում: Այսպես, 2020 թվականի ընթացքում առաջին ատյանի դատարանում ընտանեկան վեճերով շուրջ 110 գործ ավարտվել է հաշտության համաձայնություն կնքելով և գործի վարույթը կարճելով: |
3 | Արմինե Չոբանյան 20.05.2021 19:13:31 | «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում` 2-րդ մասը լրացնել` ավելացնելով և «անվճար հիմունքներով» բառերը: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ կողմերի միջև անհավասար պայմաններ չստեղծվեն: Անվճար հիմունքներով աշխատող հաշտարարներին կարող է պետությունը սահմանել համապատասխան վճար: Քանի որ հաշտարարության կայացման համար առաջին հերթին կարևորվում է պետության հովանավորությունը: Եվ երկրորդ, այն դեռևս նոր է, որի համար անհրաժեշտ են խթան հանդիսացող միջոցներ: Այդ պատճառով առաջարկ է արվում օրենքում ավելացնել նաև սոցիալական հաշտարարություն, որը կարող է գործել կառավարչական տարբեր հիմնարկներում: | Չի ընդունվել | Անդրադառնալով հաշտարարի վարձատրությանը՝ հարկ է նշել, որ Հաշտարարության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվել են այն դեպքերը, երբ հաշտարարի վարձատրությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Մասնավորապես, օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ մինչև երկու ժամ իրականացված հաշտարարության համար՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով: Իսկ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ հաշտարարության իրականացման՝ դատարանի կողմից որոշված ժամանակահատվածի համար (որը կարող է լինել ոչ պակաս, քան երկու և ոչ ավել, քան չորս ժամ)՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով:Հարկ է նշել, որ ներկայումս, ըստ Քաղաքացիական դատավաորթյան օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի, դատարանի կողմից կարող է նշանակվել մինչև 4 ժամ տրողությամբ անվճար հաշտարարություն: Ինչպես արդեն նշվեց՝ Օրենքի նախագծով այդ դեպքերում նախատեսվել է հաշտարարին պետական բյուջեի միջոցների հաշվին վարձատրելու վերաբերյալ դրույթ: Հաշտարարության այլ տեսակներին անդրադարձ հնարավոր է կատարել այդ ինստիտուտի որոշակիորեն կայացման դեպքում, որին էլ ուղղված է այս օրենսդրական փաթեթը: |
4 | Արմինե Չոբանյան 20.05.2021 19:46:29 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ օրենքի ընդունման պարագայում բավարար քանակով գործեր չեն արձանագրվում, ուստի առաջարկ է արվում արտոնագրման գործընթաց սկսել հատկապես ներգրավելով դատավորների (պաշտոնաթող` թոշակի տարիքը լրացրած), ովքեր առավել քան հեղինակություն և վստահություն կարող են վայելել հասարակության շրջանում: Այսինքն` օրենքի 13-րդ հոդվածում լրացնել և ավելացնել հետևյալ «արհեստավարժ և ոչ արհեստավարժ» դրույթները: Օբյեկտիվ անհրաժեշտություն է, որպեսզի հաշտարարն իր առաքելությունը, ինչո՞ւ չէ` նաև իր առջև դրված «պարտավորությունը» կատարի արհեստավարժ: Սա իր մեջ ներառում է տարբեր սկզբունքներ` սկսած բարոյական արժեքներից, ազնիվ կերպարից, այդ թվում` հաշտարարության շրջանակներում գիտելիքների տեսական և գործնական իմացությունը: Ուստի արհեստավարժ հաշտարարի դեպքում անհրաժեշտ է նաև իրավաբանական կրթությունը և տարիների փորձը: Հաշտարարության ինստիտուտի արդյունավետության հիմքում ընկած է որակավորված հաշտարար-մասնագետը, որի ճիշտ գործընթացի արդյունքում է պատկերացում ձևավորվում տվյալ ինստիտուտի մասին: Ուստի «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ 1-ին կետում անհրաժետ է ավելացնել «իրավաբանական կրթություն» բառերը: Իսկ ոչ արհեստավարժ հաշտարարը կարող է լինելը հոգեբանը, տնտեսագետը, և այլն: | Չի ընդունվել | Նշված սուբյեկտները կարող են դիմել և անցնել որակավորման ստուգում Արդարադատության նախարարությունում, իսկ թեկնածուների արհեստավարժության ապահովման մեխանիզմներից են թեկնածուների ուսուցումը և նրանց որակավորման ստուգումը: |
5 | Արմինե Չոբանյան 20.05.2021 20:01:15 | Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կամ «Նոտարիատի մասին» ՀՀ Օրենքում ավելացնել դրույթ այն մասին, որ Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը կամ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը կարող է հաստատվել նաև նոտարի կողմից: | Չի ընդունվել | Նշված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման նպատակից: |
6 | Արմինե Չոբանյան 20.05.2021 20:03:34 | Թեև «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս ազատորեն կիրառելու օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ (6-րդ հոդվ., 2-րդ կետ), իրավիճակից ելնելով` հնարավոր է, որ հաշտարարը հանդիպի անչափահաս երեխային, բայց նա գործնականում չի կարող դատավորին վերապահված լիազորությունների շրջանակն օգտագործել ի շահ երեխայի, այսինքն` լսել նրա տեսակետը, ներգրավել հոգեբանի կամ այնպիսի այլ միջոցներ ձեռնարկել, որոնք չեն խախտի երեխաների իրավունքները, բարեկեցությունը, և այլն: Այսինքն` անհրաժեշտ է հստակեցնել հաշտարարի լիազորությունների շրջանակը` հետագա բարդություններից կամ խոչընդոտներից խուսափելու նպատակով | Չի ընդունվել | Գործող կարգավորումներն արդեն իսկ թույլ են տալիս կողմերի համաձայնության դեպքում բավարար ճկունություն ցուցաբերել հաշտարարական գործընթացում, հատկապես այն դեպքում, երբ այդ գործընթացի իրականացման մանրամասները կարող են սահմանվել կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած կանոններով: |
7 | Աշոտ Մարտիրոսյան 25.05.2021 11:46:23 | Օրենքի նախագծով առաջարկվում է «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ․ «Ընտանեկան վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է։»։ Սույն թվականի հոկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտնելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դատարան դիմելու նոր դրույքաչափերը, ինչն արդեն իսկ լրջորեն վտանգելու է քաղաքացիների համար իրենց դատական պաշտպանության իրավունքի իրականացումը, իսկ սույն փոփոխությամբ լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվում քաղաքացիների վրա, ովքեր նախքան դատարան դիմելն անհարկի պետք է դիմեն հաշտարարության ինստիտուտին և վճարեն հաշտարարի ծառայության համար, ինչպես նաև պետք է ծախսեն իրենց ժամանակը շատ դեպքերում անիմաստ և անհեռանկար հաշտության հասնելու նպատակով։ Բացի այդ, օրենքի նախագծով սահմանված է, որ հաշտարարի վարձատրության գումարը վճարելու հարցում կողմերի համաձայնության չգալու դեպքում հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից, այսինքն՝ տվյալ պարագայում (ինչը կազմելու է դեպքերի առնվազն 90 տոկոսը) պետական բյուջեի միջոցների անիմաստ վատնում է իրականացվելու։ Վերոգրյալի հիման վրա առաջարկվում է նշված լրացումը նախագծից հանել։ | Չի ընդունվել | Անդրադառնալով հաշտարարությունն անվճար իրականացնելու հարցին՝ հարկ ենք համարում նշել, որ կողմերի միջոցների հաշվին հաշտարարի վարձատրությունը կիրականացվի բացառապես նրանց համաձայնության դեպքում, այսինքն՝ այն բոլոր դեպքերում, երբ կողմերը համաձայնության չեն գա վարձատրությունը վճարելու մասին, այդ դեպքում հաշտարարի վարձատրության գումարը կդրվի պետության վրա: Հաշտարարության ոլորտում խթաններ նախատեսելու հրամայականը հաշվի առնելով, իսկ միջազգային փորձը վկայում է նաև ֆինանսական խթաններ նախատեսլելու անհրաժեշտության մասին՝ նախագծով ամրագրվել է կողմերի համաձայանության բացակայության դեպքում պետական բյուջեից վարձատրություն վճարելու հնարավորությունը: Հայտնում ենք, որ նշված կարգավորումները նորույթ չեն ներպետական օրենսդրության համար, սակայն ի տարբերություն առաջարկվող կարգավորումների՝ նախատեսվում է ներկայումս մինչև 4ժամ անվճար հաշտարարության հնարավորություն: |
8 | «Արազա» ԲՀԿ 25.05.2021 17:36:05 | Հոդված 1 կետ 1-ում "ընտանեկան" բառից հետո ավելացնել "և աշխատանքային" բառերը: Ակնհայտ է, որ աշխատանքային վեճերն արագ լուծման կարիք ունեն: Օրինակ անօրեն աշխատանքից ազատման, աշխատավարձի վճարման, մասնագիտական հիվանդություն, կամ խեղում ստացած անձանց փոխհատուցման վեճերը հրատապ լուծում պահանջող հարցեր են, մինչդեռ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով ամիսներ ու տարիներ կարող են ձգվել, հանգեցնելով անդառնալի հետևանքների: Ուստի լրացումը չափազանց կարևոր ենք համարում իրավունքի օբեկտի համար: | Չի ընդունվել | Ներկայումս արտոնագրված հաշտարարներից միայն քչերն են փաստացի զբաղվում հաշտարարությամբ: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ այս փուլում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջը նախատեսվել է միայն որոշ ընտանեկան վեճերի դեպքում, իսկ հաշտարարների թիվը բավարար չափով համալրելուց, ինչպես նաև պարտադիր հաշտարարության հայեցակարգի արդյունավետ իրացումից հետո հնարավոր է քննարկվի նաև հարևանային կամ աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարություն նախատեսելու հարցը: Հավելենք, որ ընտանեկան վեճերն ընտրելու պատճառն այն է, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այդ վեճերն են առավելապես ավարտվում հաշտության համաձայնություն կնքելով կամ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվում է հենց այս դեպքերում: Այսպես, 2020 թվականի ընթացքում առաջին ատյանի դատարանում ընտանեկան վեճերով շուրջ 110 գործ ավարտվել է հաշտության համաձայնություն կնքելով և գործի վարույթը կարճելով: |
9 | «Արազա» ԲՀԿ 25.05.2021 17:36:05 | Օրենքի 12-րդ հոդվածի նոր՝ 6-րդ կետի լրացումը անհամապատասխանություն է առաջացնում սույն օրենքի 20-րդ հոդվածի հետ, վերանայման կարիք կա: | Ընդունվել է ի գիտություն | Հոդվածը շարադրվել է այլ խմբագրությամբ: |
10 | «Արազա» ԲՀԿ 25.05.2021 18:06:56 | սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և նախատեսված փոփոխության միջև բովանդակային տամաբանական կապ չեմ տեսնում, գուցե վրիպակ կա՞: | Ընդունվել է ի գիտություն | Հոդվածը շարադրվել է այլ խմբագրությամբ: |
11 | «Արազա» ԲՀԿ 25.05.2021 18:06:56 | Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ առաջարկն ընդունելի չենք համարում: Սույն հոդվածի փոփոխությունը առաջին հերթին հակասում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետին: Ինքնակարգավորվող բազմազան ինստիտուտների մատնանշելով օրենքում ամրագրել, որ ծառայության գինը սահմանվելու է նրանց կողմից: Ավելին գտնում ենք խիստ սահմանափակ անդամությամբ ինքնակարգավորվող կազմակերպությունների ձևավորումն ակնհայտ չի կարող դրական ազդեցություն ունենալ հաշտարարական ինստիտուտի և արտադատական համակարգի զարգացման վրա: Գտնում ենք, որ Փաստաբանների պալատի նման առավել նպատակահարմար է Հաշտարարների համար ևս որպես համակարգող ունենալ մեկ միասնական մարմին: | Ընդունվել է | Մի քանի ԻԿԿ ստեղծելու հնարավորություն նախատեսող դրույթները հանվել են նախագծից: |
12 | Ստելլա Չանդիրյան 30.05.2021 22:41:31 | Նախագծով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ «Ընտանեկան վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է։»։ Ավելին, նշվում է, որ «..ընտանեկան գործերով.., հաշտարարությունը կարող է նշանակվել մեկից ավելի անգամ։»։ Հարկ է նկատել, որ նշված կարգավորումն ուղղակիորեն անթույլատրելի է կիրառել ընտանեկան բռնության դեպքերում։ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Կոնվենցիա https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/rms/090000168008482e) 48-րդ հոդվածով արգելվում են կանանց նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերը։ Դրանով պետություններից պահանջվում է միջոցառումներ ձեռնարկել` «Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձեւերի հետ կապված վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերն արգելելու համար, ներառյալ` միջնորդությունը եւ հաշտարարությունը։»։ ՄԱԿ-ի Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոմիտեի (ԿՆԽՎԿ)՝ կանանց համար արդարադատության մատչելիության վերաբերյալ № 33-րդ ընդհանուր հանձնարարականն ավելի խորությամբ է անդրադառնում հարցին եւ առաջարկում է պետություններին՝ «ապահովել, որ կանանց նկատմամբ բռնության, այդ թվում` ընտանեկան բռնության դեպքերը ոչ մի պարագայում չլուծվեն վեճերի լուծման պարտադիր այլընտրանքային ընթացակարգերով։»։ (58-րդ կետի «գ» ենթակետ, https://tbinternet.ohchr.org/Treaties/CEDAW/Shared%20Documents/1_Global/CEDAW_C_GC_33_7767_E.pdf) Ինչպես նկարագրվում է Կոնվենցիայի բացատրական զեկույցում (կետ 252, https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016800d383a), ընտանեկան բռնությունից տուժած անձինք «երբեք չեն կարող վեճերի լուծման այլընտրանքային ընթացակարգերին մասնակցել բռնություն գործադրած անձի հետ հավասար պայմաններով։»։ Իսկապես, միջնորդության եւ հաշտարարության պրակտիկան ենթադրում է, որ կողմերը գործընթացին մասնակցեն հավասար ռեսուրսներով եւ իրավունքներով։ Կանանց նկատմամբ բռնության, հատկապես` ընտանեկան բռնության դեպքերը ներառում են ոտնձգությունների, ահաբեկումների եւ/կամ վերահսկողության, վիրավորական կամ նվաստացուցիչ վարքագծի վրա հիմնված ուժային հարաբերությունների անհավասարություն։ Արդարադատության ոչ պաշտոնական մեխանիզմները նաեւ կարող են լուրջ վտանգ ներկայացնել այն տուժողների համար, որոնք կարող են համաձայնել վերադառնալ բռնություն գործադրած անձի մոտ` արդյունքում ենթարկվելով բռնության ավելի սրված ձեւերի։ Դրանից բացի, ավանդական գենդերային նորմերը կարող են բացասաբար ազդել միջնորդության ընթացքում կնոջ հնարավորությունների վրա։ Այդ գործընթացների ժամանակ կանայք սոցիալական խմբի ներդաշնակությունը չխաթարելու համար հաճախ իրենց անձնական իրավունքներից հրաժարվելու վտանգի տակ են հայտնվում։ ԿՆԽՎԿ կոմիտեն նշում է, որ հաշտարարության կիրառումը կարող է հանգեցնել տուժողի իրավունքների հետագա խախտումների «եւ բռնություն գործադրած անձանց անպատժելիության այն պատճառով, որ [հաշտարարությունը] հաճախ տեղի է ունենում հայիշխանական արժեքների հիման վրա` դրանով իսկ բացասաբար ազդելով կանանց համար դատական վերանայման եւ իրավական պաշտպանության միջոցների մատչելիության վրա։»։ (ԿՆԽՎԿ/C/GC/33, 57-րդ կետ, https://tbinternet.ohchr.org/Treaties/CEDAW/Shared%20Documents/1_Global/CEDAW_C_GC_33_7767_E.pdf)։ Հաշվի առնելով վերոշարադրյալն ու այն հանգամանքը, որ հաշտարարության ինստիտուտի կիրառումն ինքնին արդյունավետ է բացառապես իրավահարաբերության կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջեւ հարաբերություններում՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ հանել հաշտարարության ինստիտուին վերաբերող բոլոր կարգավորումներն ընտանեկան բռնության վերաբերյալ գործերով։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս լուծումներ սահմանել ընտանեկան բռնության դեպքերի զուգորդմամբ հաշտարարություն իրականացնելիս: |
13 | Վանիկ Մարգարյան 30.05.2021 23:43:03 | «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. 1. Նախագծի առաջին հոդվածով առաջարկվող Օրենքի 2–րդ հոդվածով տրվող ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության նախատեսման դրույթը կարծում եմ դեռևս հնարավոր չէ իրականացնել` հաշվի առնելով ակտիվ հաշտարարների և ռեսուրսների բացակայությունը։ Միևնույն ժամանակ հաշտարարության զարգացման համար պարտադիր հաշտարարության ներդրումը վեճերի որոշակի տեսակների համար խիստ ողջունելի է, սակայն առաջարկում եմ նման փոփոխությունների ուժի մեջ մտնելը նախատեսել առնվազն հաշտարարների նոր որակավորման անցկացումից առնվազն վեց ամիս հետո։ Գտնում եմ նաև, որ անհրաժեշտ է դիտարկել աշխատանքային վեճերով ևս պարտադիր հաշտարարության նախատեսումը։ Միևնույն ժամանակ պետք է լուծել դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետների ու հայցային վաղեմության հետ կապված անհրաժեշտ փոփոխությունների կատարումը, որի համաձայն ժամկետները պետք է կասեցվեն հաշտարարության ժամկետում։ 2. Նախագծի հինգերորդ հոդվածով Օրենքի 11.1 նոր հոդվածի երրորդ մասի մեջ մեջ անհրաժեշտ է հաշտարարության ավարտման մասին արձանագրության կազմումը վերապահել բացառապես հաշտարարին` կողմի մասնակցությամբ ստորագրման գործընթացի հնարավոր բարդություններից ու նման ստորագրումից խուսափելու ռիսկերը չեզոքացնելու համար։ Հաշվի առնելով, որ հաշտարարները որակավորվում են և զսպված են կարգապահական պատասխանատվությամբ` արձանագրության միակողմանի կազմման ռիսկերը նվազագույնն են։ Նույն հոդվածի չորրորդ մասում անհրաժեշտ է արձանագրության տրամադրումը նախատեսել հաշտարարության համար դիմած կողմին, այլ ոչ թե հաշտարարությանը ներկայացած կողմին, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ կողմերից որևէ մեկը չներկայանա հաշտարարության։ 3. Նախագծի վեցերորդ հոդվածով Օրենքի 12–րդ հոդվածում առաջարկվող լրացվող 8–րդ մասում անհրաժեշտ է նախատեսել պետական ֆինանսավորում բոլոր այն դեպքերում, երբ հաշտարարությունը պարտադիր է կամ նշանակվել է դատարանի կողմից` հաշվի առնելով, որ կողմերին պարտադրվում է նշված գործընթացը և իրավաչափ չի կարող լինել նման պարտադիր ընթացակարգի համար կողմերից վարձատրության ստացումը և պրակտիկայում կողմերը մշտապես կխուսափեն օրենքով սահմանված հաշտարարության համար վճարելուց։ Մյուս կողմից, հաշտարարները կարող են խնդիրների բախվել համաձայնության առկայության կամ բացակայության ապացուցման հարցում։ Առաջարկվող ձևակերպումից որևէ կերպ չի բխում, որ օրենքով սահմանված պարտադիր հաշտարարության համար ևս հաշտարարները պետք է ստանան ֆինանսավորում, ինչը կարծում ենք խիստ կարևոր է` հաշվի առնելով պարտադիր անհատույց աշխատանքի անթույլատրելիությունը և հանրային պաշտպանների հետ կապված առկա փորձը, որի անալոգիայով հաշտարարները ևս պետք է վարձատրվեն պետության կողմից պարտադրվող աշխատանքի դիմաց։ 4. Անհասականալի է Նախագծի յոթերորդ հոդվածով լրացվող Օրենքի 12.1 հոդվածի 7–րդ մասում նվազագույնը 6 ժամ տևողությամբ հաշտարարության սահմանումը և առկա չէ հիմնավորում օրենքով պարտադիր 2 ժամ տևողության հետ տարբերակման համար։ Անհրաժեշտ է սահմանել նույն նվազագույն ժամկետը։ Հարգանքով` Հայաստանի Հաշատարարների ԻԿԿ առաջին խորհրդի անդամ, արտոնագրված հաշտարար Վանիկ Մարգարյան | 1. Ընդունվել է: 2. Ընդունվել է: 3. Ընդունվել է: 4. Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
14 | Վանիկ Մարգարյան 30.05.2021 23:43:03 | «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) հետ կապված ստորև ներկայացնում եմ իմ առաջարկները. 5. Նախագծի տասնհինգերորդ հոդվածով առաջարկվող Օրենքի 21–րդ հոդվածի փոփոխությունները չեն լուծում հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության փաստացի գործունեության ընթացքում առաջացած պրակտիկ խնդիրները։ Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխել նաև 21–րդ հոդվածի 1–ին մասը և ժողովի իրավազորության համար բավարար համարել հաշտարարների մեկ երրորդի ներկայությունը կամ հեռակա կարգով մասնակցությունը` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կարգավորման անալոգիայով։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հաշտարարների ԻԿԿ ժողովների ընթացքում եղել են հաշտարարերի կողմից լիազորագրով ժողովին հանդես գալու դեպքեր և նման հնարավորության չարաշահում` անհրաժեշտ է օրենքով արգելել հաշտարարներին լիազորագրի միջոցով մասնակցել ժողովին և պարտադրել անձամբ մասնակցությունն ու քվերակությունը։ Բացի այդ, նույն հոդվածի փոփոխություններով անհասկանալի է դիտորդ խորհրդի և գործադիր մարմնի տարանջատումը` հաշվի առնելով, որ դիտորդ խորհուրդը կարող է դիտարկվել որպես գործադիր մարմին, իսկ դիտորդ խորհրդի նախագահը` գործադիր մարմնի ղեկավար։ Հաշտարարների ԻԿԿ պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ առկա չէ անհրաժեշտություն լրացուցիչ կառավարման մարմինների առկայության և մեկ գործադիր մարմնի ու ղեկավարի առկայությունը լիովին բավարար կլինի` հաշվի առնելով նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փորձը ու փաստաբանական պալատի կառավարման արդյունավետությունը։ Նման պայմաններում գտնում ենք, որ որևէ կերպ հիմնավորված չէ ոչ առևտրային կազմակերպության համար գործադիր տնօրենի պաշտոնի առկայությունը։ Բացի այդ, քանի որ նախագծով առաջարկում է հնարավորություն կարգապահական հանձնաժողովի ձևավորման համար, այլ ոչ թե պարտադիր պահանջ, անհրաժեշտ է սահմանել, որ նման հանձնաժողով չձևավորվելու դեպքում դրա իրավասությունները պատկանում են դիտորդ խորհդրին։ Բացի այդ, ժողովի կողմից որոշումների կայացման հնարավորությունը ապահովելու և պասիվ հաշտարարների անգործության հետևանքներով ԻԿԿ գործունեությունը չպարալիզացնելու համար առաջարկում եմ սահմանել որոշումների ընդունման շենը ԻԿԿ անդամների ընդհանուր թվի կեսից ավելին` երկու երրորդի փոխարեն։ Գործող ԻԿԿ–ն ունի բացասական փորձ և օրենքով սահմանված նման խիստ կարգավորումների հետևանքով խորհրդի և այլ մարմինների առաջին ընտրությունից հետո հնարավոր չի եղել ապահովել նոր ընտրություններ։ Այս համատեքստում կարևոր է նաև սահմանել, որ եթե կառավարման մարմինների ընտրությունը չի կայանում, ապա նախորդ ընտրված մարմինները շարունակում են իրենց լիազորությունների կատարումը մինչ նոր մարմինների ձևավորումը։ 6. Նախագծի տանսվեցերորդ հոդվածով առաջարկվող Օրենքի 23–րդ հոդվածի 6–րդ մասով անհասկանալի է օգտագործվող «տույժ» հասկացությունը, որը սահմանված չէ օրենքով։ Կարծում եմ այստեղ պետք է լինի հղում կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելուն։ 7. Նախագծի տասնյոթերորդ հոդվածով սահմանված եզրափակիչ դրույթների 5–րդ մասը անհասկանալի ձևակերպում է պարունակում մինչ «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար ուսուցման դասընթացների մասնակցության վերաբերյալ, մինչդեռ կարծում եմ արդարացված կլինի ներկա պահին գործող արտոնագրեր ունեցող անձանց, ոքվեր արտոնագրվել են մինչ նշված օրենքի ուժի մեջ մտնելը, հնարավորություն տալ հանձնել որակավորման (վերաորակավորման) քննություն, իսկ դասընթացների մասնակցությունը դարձնել կամավոր։ Հակառակ դեպքում անհավասար մոտեցում է տրվում նախկինում դասընթացներ անցած ու որակավորում ստացած անձանց և նոր դիմորդների միջև, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ և խտրական է։ 8. Նախագծով առաջարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 184–րդ հոդվածի փոփոխման դեպքում անհրաժեշտ է նաև փոփոխել օրենսգրքի 167–րդ հոդվածի 3–րդ մասը։ Հարգանքով` Հայաստանի Հաշատարարների ԻԿԿ առաջին խորհրդի անդամ, արտոնագրված հաշտարար Վանիկ Մարգարյան | 5. Ընդունվել է: 6. Ընդունվել է: 7. Չի ընդունվել: 8. Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Ինչ վերաբերում է գործող հաշտարարների ուսուցմանը, ապա նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է, որ գործող հաշտարարները անցնելու են վերապատրաստում նոր ծրագրին համապատասխան, որի արդյունքում վերջիններիս տրվելու է նոր որակավորման վկայական՝ օրենքի ուժով: |