Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Vardan Grigoryan 13.05.2021 13:42:27 օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 17,1 լրացումը բավարար հիմք եմ համարում լազորությունները չկատարող տնօրենի լազորությունների դադարեցնելը, իսկ 10 տարուց ավել տնօրենի անընդմեջ պաշտոնավարելու սահմանափակումը ճիշտ չեմ համարում Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
2 Արմեն Վարդանյան 13.05.2021 14:25:36 Առաջարկում եմ ուսուցչի տարակարգի պահպանման հոդվածը ունենա հետադարձ ուժ, որպեսզի տարակարգ ունեցող և աշխատավայրը փոխած մանկավարժները կարողանան ստանալ նախկինում չստացված գումարները: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման անհրաժեշություն կա:
3 Ռուբեն Ազիզյան 14.05.2021 12:06:56 Հանրակրթության մասին օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ մասը շատ հարցեր է բաց թողնում՝ Ա․) Արդյոք փոփոխությունը վերաբերվում է այն տնօրեններին ովքեր ընտրվել են երկրորդ անգամ և ժամկետը լրանում է մի քանի ամսից։ Բ․) Ի՞նչ կարգավիճակում են հայտնվելու այն տնօրենները, ովքեր մասնակացել են այլ ուսումնական հաստատությունում մրցույթի և չեն հաղթել, քանի որ իրավունք չեն ունեցել մասնակցել նույն հաստատությունում և ունեն բավականին ժամանակ կենսաթոշակի անցնելու։ Գ․) Ի՞նչու օրենքի այդ մասը չի սահմանում մեկնարկային 0-ական իրավիճակ բոլորի համար հաշվի առնելով թե մինչ այդ փոփոխությունը քանի անգամ է ընտրվել տնօրեն։ Դ․)Արդյո՞ք այդ հոդվածի փոփոխությունը չի արգելակի այն երիտասարդ մանկավարժների մտադրությունները ովքեր ուզում են դառնալ տնօրեն, քանի որ 10 տարի հետո ստիպված կլինեն նոր աշխատանք ունենալու խնդիր լուծել։ Առաջարկությունս այն է , որպեսզի նմանատիպ սահմանափակում չլինի , քանի որ լավ աշխատող տնօրենից ոչ մի մանկավարժական կոլեկտիվ չի հրաժարվի։ Պատրաստ եմ մասնակցել նաև թե հեռուստատեսային և թե նախարարությունում կազմակերպվող քննարկումներին։ Հեռախոս 055956011։ Ա) Այս օրենքի ընդունման դեպքում առաջարկված կետը հետադարձ ուժ չունի: Բ) Տնօրենի ընտրության գործընթացի փոխկապակցված իրավական ակտերը ամբողջությամբ վերանայվել են և շարունակվում են ստացած առաջարկությունների հիման վրա լրամշակվել, որի նպատակը ընտրության գործընթացը հնարավորինս արդար և մասնակցային դարձնելն է, որպեսզի արժանի թեկնածուները հնարավորություն ունենան ընտրվելու: Գ) Համաձայն Ա) կետի:
4 Գայանե Ասմարյան 14.05.2021 12:11:55 Տնօրենի աշխատանքը առաջին հերթին բարձր են գնահատում մանկավարժական և ծնողական խորհուրդները: Գործող տնօրենի օրոք ունեցել ենք մեծ առաջընթաց և զգալի փոփոխություններ ի շահ աշակերտի և աշխատողի։ Օրենքում բավարար քանակությամբ պատժիչ կետեր են մշակված թերացող տնօրենների մասով, ուստի մի զրկեք սրտացավ տնօրեններին իրենց աշխատանքը շարունակելու իրավունքից: Թող առաջնային լինի տվյալ տնօրենի աշխատանքային փորձը, չէ՞ որ մինչև տնօրեն դառնալը մարդիկ բարդ և երկար ճանապարհ են անցնում: Ընդունվել է ի գիտություն:
5 Գայանե Ասմարյան 14.05.2021 13:22:00 Առաջարկում եմ <<Հանրակրթության մասին>> օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված <<Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 պաշտոնավարել>> նախադասությունը չեղարկել: Ընդունվել է ի գիտություն:
6 Գայանե Ասմարյան 14.05.2021 13:22:20 Առաջարկում եմ <<Հանրակրթության մասին>> օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված <<Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 պաշտոնավարել>> նախադասությունը չեղարկել: Ընդունվել է ի գիտություն:
7 Քնարիկ Հակոբյան 14.05.2021 12:30:07 Առաջարկում եմ <<Հանրակրթության մասին>> օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված <<Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 պաշտոնավարել>> նախադասությունը չեղարկել: Ընդունվել է ի գիտություն:
8 Անի Մելիքսեթյան 17.05.2021 15:01:31 «10.2 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական և վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.», Վերը նշված սահմանման մեջ ՙՙԽելամիտ հարմարեցումներ՚՚ ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս: Հարմարեցումն ինքնին խելամիտ չի կարող չլինել, եթե իսկապես հարմարեցման մասին է խոսքը: Եվ հետո օրենքի բովանդակությունը պետք է սահմանվի հստակ, չափելի, կոնկրետ և թելադրող: ՙՙԽելամաիտ հարմարեցումը՚՚ ձևակերպումը չի ենթադրում օբյեկտիվ մոտեցում: Այս ձևակերպումը գրված չէ օրենքի լեզվով և ոճով: Առաջարկում եմ հանել այս ձևակերպումը: Ընդունվել է ի գիտություն:
9 Արմենուհի Ասատրյան 17.05.2021 22:42:22 Առաջարկում եմ <<Հանրակրթության մասին>> օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված <<Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 պաշտոնավարել>> նախադասությունը չեղարկել կամ դա գործի այն համայնքներում,որտեղ կան մի քանի դպրոցներ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի:
10 Karine Barsegyan 18.05.2021 12:08:08 Հարգելի նախագծի հեղինակ. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունների հետ կապված ուզում եմ հասկանալ,եթե տնօրենի պաշտոնի համար պահանջվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, որը տրվում է հինգ տարի ժամկետով,ինչու պետք է տնօրենը ատեստավորում անցնի 3-րդ տարում: Եթե նպատակը կառավարման ոլորտի գիտելիքների ստուգումն է, այն կարելի է անցկացնել, եթե պաշտոնավարման ընթացքում լրանում է հավաստագրի ժամկետը: Պայմանագրի ժամկետի ավարտն արդեն հիմք է տնօրենի պաշտոնավարման ավարտի համար, ուստի առաջարկում եմ նույն հաստատությունում անընդմեջ պաշտոնավարելու սահմանափակումը հանել հաշվի առնելով, որ այդ կետի դրույթը գյուղական համայնքներում կառաջացնի բազմաթիվ խնդիրներ: Ընդունվել է ի գիտություն:
11 Նարինե Ղանդիլյան 18.05.2021 13:16:46 Հարգելի հեղինկ Ձեր առաջարկած կետերի փոփոխությամբ ուսման որոկի ոչ մի բարելավում չի նախատոսվում։ Մեր երեխաները անգրագետ են մնում, որովհետև դպրոց են հաճախում 5,5-96 տարեկանում, երբ նրանցից շատերը հազիվ խոսել են սովորում։ 12-րդ դասարանը պահելու համար պետեությունը անհիմն ծախսեր է կատարում, որն լրիվ ավելորդ է Այս մասին է պետք մտածել, տնօրեններ , ուսուցիչներ փոխելով ոչ մի արդյունքի չեք հասնելու; Առաջարկում եմ օրենի 16-րդ հոդվածի 2-րդ մասում " որոնց վեց տարին" բառերը փոխարինել " որոնց 7 տարին բառերով" Այդ կարգավորումը կատարվել է՝ հաշվի առնելով երեխայի զարգացման առանձնահատկությունները:
12 Շողիկ Գրիշկյան 18.05.2021 13:30:10 Գտնում եմ, որ " Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի 12-րռ հոդվածի 14-րդ մասի շարադրանքը հակասահմանադրական է, քանի որ աշխատանքի իրավունք ունի յուրաքանչյուր ոք, իսկ առաջարկվող փոփոխության արդյունքում տնօրենի պաշտոնը զբաղեցրած հարյուրավոր ուսուցիչներ զրկվելու են աշխատանքից, մասնագիտությամբ աշխատելու համար դպրոցներում ժամեր չլինելու պատճառով։ Լրացուցիչ կքննարկվի:
13 Լուսինե Չալաբյան 19.05.2021 11:42:41 Առաջարկում եմ <<Հանրակրթության մասին>> օրենքի 12_րդ հոդվածի 14_րդ կետում նախատեսված <<Պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել>> նախադասությունը չեղարկել: Այս հոդվածի ընդունումն անհասկանալի ու անտրամաբանական է մի քանի առումներով: 1. Տնօրենը չի կարող իրականացնել երկարաժամկետ ծրագրեր: 2. Իր տնօրենության վերջին տարիներին չի ներդնի բովանդակ ուժ և կարողություն՝ նախագծված ծրագրերն ավարտին հասցնելու համար /մոտիվացիայի բացակայություն /: 3.Դպրոցը կկորցնի կառավարչական հմտություններ ունեցող փորձառու, կայացած տնօրենի: 4. Կփոխի երիտասարդ մանկավարժների մտադրությունը, ովքեր ուզում են դառնալ տնօրեն, քանի որ 10 տարի հետո ստիպված կլինեն նոր աշխատանք ունենալու խնդիր լուծել։ 5. Բազմաթիվ խնդիրներ կառաջանան հեռավոր գյուղերում ՝ տնօրենի թեկնածու չունենալու պատճառով: Ընդունվել է ի գիտություն:
14 Volodya Zaxaryan 23.05.2021 23:42:37 Հարգելի նախագծի հեղինակներ գյուղաբնակ տնօրենները ինչպես պետք է իրենց գյուղից գնան ուրիշ գյուղ կամ քաղաք տնօրեն աշխատելու համար,ով է ապահովելու նրանց տեղաշարժը,ում հաշվին են երթևեկելու? խեղճ պետության?10 տարով սահմանափակում մտցնելով դուք փաստացի խանգարում եք ,որ արժանավոր տնօրենները զարգացնեն դպրոցները,թողեք թող աշխատեն,տնօրենների լիազորությունների սահմանափակման բազմաթիվ իրավական ակտեր կան և դա բավական է։Եթե ուզում եք տնօրեն փոխեք այլ տարբերակ մտածեք,թողեք մարդիկ հանգիստ կատարեն իրենց ներկայացրած զարգացման ծրագրերը,ոչ թե համալրեն գործազուրկների շարքը։Շատ նրբություններ կան այս նախագծի մեջ որը,հաշվի չի առնվել։Նախագծի 12 րդ հոդվածի 14 րդ կետը պարունակում է շատ մեծ ռիսկեր,խնդրում եմ հաշվի առնել բոլոր ռիսկերը,լսել տնօրենների,մանկավարժների և ծնողների առաջարկները և առաջնորդվել դրանով։Ես խնդրում եմ հաշվի առեք ոլորտի մեծամասնության կարծիքը և առաջնորդվեք դրանով։12 ի 14 րդ կետը հանեք։Շնորհակալ եմ.... Ընդունվել է ի գիտություն:
15 Սեդրակ Վարդանյան 24.05.2021 12:23:52 Երկրի անվտանգային համակարգը արմատական վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված ամբողջովին վերանայել ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ առարկայի բովանդակությունը, 10-12 դասարանների բոլոր աշակերտների համար յուրաքնչյուր տարի նախատեսել 10-օրյա դաշտային(լեռնային վարժանքներ (ՈՄԱ օրինակով) Նոր չափորոշիչը նախատեսում է 11-րդ դասարանցիների մարզառազմական ճամբար՝ գործնական պարապմունքների համար; Պիլոտային ծրագիրը կիրականացվի 2021-2022 ուստարվա սեպտեմբերից՝ Տավուշի մարզում:
16 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 27.05.2021 14:29:45 «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ և գործընկեր դպրոցների ծնողական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչներ Նախագծի հոդված 1-ի 3 մասի 10.2 կետում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական և վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.» Իհարկե, այս տերմինը թարգմանաբար է վերցված և այն կիրառվում է բազմաթիվ երկրներում, սակայն անհրաժեշտություն կա պարզաբանումներ մտցնել «խելամիտ հարմարեցումներ» հասկացության մեջ: Ձեր կողմից մատնանշվածը ընդունված հասկացություն է, օր.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հանդիպող:
17 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 27.05.2021 14:29:45 «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ և գործընկեր դպրոցների ծնողական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչներ Առաջարկում ենք անդրադառնալ նաև «Հանրակրթության մասին օրենքի» հոդված 17-ի 5-րդ կետին, որը վերաբերում է առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվող տնային ուսուցմանը։ Համարում ենք, որ թեպետ նման երեխաներն ընդգրկված են կրթության կազմակերպման գործընթացում, սակայն իրականում նրանցից շատերը չեն ստանում լիարժեք կրթություն։ Տնային ուսուցման համակարգը պետք է կազմակերպվի այնպես, որ երեխաները չզրկվեն առանց խտրականության և հավասար հնարավորություններով կրթություն ստանալու իրենց իրավունքից, ինչպես նաև նրանց անհատականության, տաղանդի ու ստեղծագործական մտքի, մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացման հնարավորությունից` օգտագործելով նրանց առավելագույն հնարավորությունները, որը նախատեսված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Ընդունվել է ի գիտություն:
18 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 27.05.2021 14:29:45 «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ և գործընկեր դպրոցների ծնողական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչներ Առաջարկում ենք նախագծի Հոդված 3-ի 4․7-րդ կետի ընդունման դեպքում անդրադարձ կատարել նաև Հանրակրթության մասին օրենքի հոդված 16-ի 10-րդ կետին, որտեղ նշված է «Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի:
19 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 27.05.2021 14:29:45 «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ և գործընկեր դպրոցների ծնողական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչներ Նախագծի Հոդված 10. Օրենքի 17.3-րդ հոդված 3-րդ մասում «ծառայություններ» բառից հետո հանել «իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների» բառերը։ Առաջարկում ենք պարզաբանում մտցնել, թե բարձրացված չափաքանակի դուրս գալու դեպքում ինչպե՞ս է լուծվում մասնագետների վարձատրության հարցը։ Արդյո՞ք նրանց վարձատրությունը չի հատկացվում այդ չափաքանակից։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի:
20 Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ 27.05.2021 14:29:45 «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ և գործընկեր դպրոցների ծնողական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչներ Առաջարկում ենք վերանայել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխությունը, որի համաձայն պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ 10 տարի պաշտոնավարել։ Հաշվի է առնվում այն, որ բարեխիղճ և բանիմաց տնօրեններն իրենց փորձի շնորհիվ մեծ ներդրումներ են անում դպրոցներում։ Իհարկե, կոռուպցիայից զերծ մնալու և անբարեխիղճ տնօրեններից պետք է ազատվել տնօրենների ատեստավորման, ինչպես նաև այլ ձևերով, ինչպես օրինակ սահմանված է հոդված 4-րդի 1-ին մասի 14-րդ կետով՝ «14. Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհրդի՝ տնօրեն ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ որոշում է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավորված առաջարկությամբ դիմում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին»։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման կարիք ունի առաջարկը:
21 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 27.05.2021 19:31:13 Առաջարկում ենք վերանայել սույն Օրենքի նախագծի հոդված 3-ի 4. 7-րդ մասը: 4. 7-րդ մասի վերջին պարբերությունից հանելով «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը` բաց է մնում այն հարցը, թե ինչ է լինում բոլոր այն սովորողների հետ, որոնք չեն յուրացրել հանրակրթության ծրագրի նախորդ աստիճանը:Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի թիվ N 38-Ն հրամանը՝ առաջարկում ենք 4. 7-րդ մասի վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողը պարտադիր կերպով մասնակցում է հանրակրթական հաստատությունում իրականացվող երկարօրյա դասընթացներին՝ որտեղ նախօրոք, հատուկ մշակված գնահատման մեխանիզմի օգնությամբ, գնահատվում է սովորողի ուսման բացը և կազմակերպվող հավելյալ դասընթացների օգնությամբ հնարավորություն է ընձեռվում յուրացնել նախորդ աստիճանի ծրագիրը:» Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը ենթաօրենսդրական իրավակակարգավորման խնդիր է:
22 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 27.05.2021 19:31:13 Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 4-ը: Առաջարկում ենք խորհրդի՝ հաշվետվության հետ կապված լիազորությունները չսահմանափակել միայն «լսելով», այլև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «9. աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում և մանրամասն ծանոթանում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությանը, և վերջինս համադրում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացման վերահսկման արդյունքների հետ: Արդյունքում, զարգացման ծրագրի կատարման բացասական արդյունքներից ելնելով, որոշում ընդունում տնօրենին անվստահություն հայտնելու հարցի քննարկման վերաբերյալ»։ Լրացուցիչ կքքնարկվի:
23 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 27.05.2021 19:31:13 Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 5-ը: Առաջրկում ենք վերանայել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում նախատեսված փոփոխությունը, ըստ որի պետական ուսումնական հաստատության տնօրենը նույն հաստատությունում չի կարող անընդմեջ պաշտոնավարել (պարտականությունները կատարել) առավելագույնը 10 տարի ժամկետով: Որպես վերանայման պահանջի հիմնավորում ներկայացնենք հետևյալ փաստարկները՝ 1.ՀՀ հանրակրթական պետական շատ հաստատություններում պաշտոնավարում են բարեխիղճ, փորձառու և բանիմաց տնօրեններ, որոնց նկատմամբ նման որոշման տարածումը չի կարելի հիմնավորված համարել: Սա շատ դեպքերում կարող է բացասաբար անդրադառնալ գյուղական համայնքներում աշխատող տնօրենների վրա՝ հանգեցնելով դպրոցի տնօրենի թափուր տեղի համար դիմորդների բացակայության: 2.Խնդրահարույց է նաև «անընդմեջ» հասկացության կիրառումը, որը հարցականի տակ է դնում փոփոխության անհրաժեշտությունը: 3.Այս ամենից զատ, պաշտոնավարման տարիների սահմանափակումը չի ծառայի բարեվարքության խախտման դեպքերի նվազմանը: Փոխարենն առաջարկում ենք մշակել տնօրենների լիազորությունների կատարման գնահատման համապարփակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա գնահատել գործող տնօրենի աշխատանքը՝ զուգահեռ հաշվի առնելով նաև ուսուցչական, ծնողական և աշակերտական համայնքի կարծիքը: Ընդոինվել է ի գիտություն: Նախագծի նշված կարգավորումը վերջնական չէ, քննարկումները շարունակվում են:
24 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 27.05.2021 19:31:13 Առաջարկում ենք վերանայել Օրենքի նախագծի հոդված 15-ը: Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ N 38-Ն հրամանը՝ առաջարկում ենք Օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել նոր՝ 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «28.10 Համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ երկարօրյա խմբում իր երեխայի կրթության, հանգստի, սննդի կազմակերպման հարցերում՝ հիմք ընդունելով երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կարիքների գնահատման արդյունքները:» Առաջարկը ենթակա է կարգավորման այլ ենթաօրենսդրական իրավական ակտով: Լրացուցիչ կքննարկվի: