Add to favourites
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
57 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 6. Անհրաժեշտ է հստակ սահմանել բազմազավակ ընտանիքների երեխաներին տրամադրվող կրթական աջակցության տարատեսակները և աջակցության ֆինանսական շեմը: Այսպես,նախադպրոցական ուսումնական հաստատություններ բազմազավակ ընտանիքների երեխաների ընդունումը կատարել առաջնահերթ կարգով, իսկ ուսման վարձը փոխհատուցել 70 տոկոսով, իսկ մասնագիտական ուսումնական հաստատություններում բազմազավակ ընտանիքների երեխաների սովորելու դեպքում ուսման վարձը փոխհատուցել 70 տոկոսով: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
2 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 7. Նախագծում ավելացնել նոր հոդված՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության տարեկան ծրագիրը» վերնագրով, որում շարադրել հետևյալը՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրումն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո տարեկան ծրագիրը ներառվում է համախմբված պետական բյուջեում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: | Առաջարկությունն չի ընդունվել։ Բազմազավակ ընտանիքների աջակցության միջոցառումները ընդունվելու են ՀՀ կառավարության առանձին որոշումներով։ | |
3 | Վանիկ Բաբաջանյան 11.03.2021 16:46:14 | 8. Անհրաժեշտ է նաև մշակել Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը, ինչպես նաև կազմել Նախագծի մոտավոր բյուջեն՝ ըստ աջակցության տեսակների: | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
4 | Ինգա Մարտինյան 16.03.2021 15:52:55 | Իմ առաջարկները ամփոփել եմ նյութի տեսքով, մտահոգությունները վերաբերում են ոչ միայն այս նախագծին, այլ առհասարակ պետության քաղաքականությանը, այստեղ անելիք ունի նաեւ ԿԳՄՍՆ եւ առողջապահության նախարարությունը։ https://armdaily.am/?p=129017&l=am | Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն։ | |
5 | Վաչե Սարգսյան 17.03.2021 21:16:49 | գիտեք մի առաջարկ ունեմ ,ուղակի սահմանեք հստակ մի բան երիտասարդներին առանց կանխավճար հիպոտեկ բնակարանով երբ ապահով լինեն հաստատ երախաների մասին կմտածեն,ես ունեմ մեկ երեխա ու չեմ կարում բնակարան գնեմ կանխավճարի պատճառով | 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշման համաձայն, Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրի համաձայն, 2020թ․ հուլիսի 1-ից մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկավորմամբ բնական ձեռք բերելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն կանխավճարի համար․ Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1) բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվում է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո. 2) անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով. 3) կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին) և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին). 4) շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ 1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը. 2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ։ Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 18-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։ Երկրորդ ծրագրով՝Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։ Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։ |