Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Աշոտ Ադիլխանյան 05.11.2020 22:14:44 Հարգելի նախագծի հեղինակ , ՀՀ մշտական բնակչություն ունեցողների քանակը մոտ 3մլն է , իսկ գրանցված աշխատողների քանակը մոտ 610,000 մարդ , իսկ Զինվորը պաշտպանում է հայրենիքը և աշխատողների և չաշխատողների համար , միգուցե "չաշխատողնեը" նույնպես մասնակցեն այս ծրագրին հանուն սոցիալական արդարության , եթե խոցելի անձինք լինեն մոտավորապես 1մլն մարդ, 2մլն մարդու 1000դրամը կկազմի ամսեկան 2մլրդ դրամ: Համոզված եմ ամսական 1000դրամը մեկ ("չաշխատող", բայց փաստացի չհարկվող եկամուտ ունեցող)մարդու համար խնդիր չէ: Հայրենիքը Բոլորինն է
2 Արմեն Խաչատրյան 05.11.2020 22:43:36 Հայ ժողովուրդը, որքան էլ ծանր և օրհասական ժամանակներ դիմագրավի, այդուհանդերձ, որևէ կերպ չի խնայի իր անձնական միջոցներից հատկացումներ կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Սակայն հաշվի առնելով, որ մարդկանց աշխատավարձի չափերը էականորեն տարբերվում են միմյանցից, 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձից հասնելով մինչև 1 միլիոն և ավելի դրամ աշխատավարձի, ապա կարծում եմ` որևէ ֆիքսված թիվ (1000 կամ 3000 դրամ) սահմանելը ճիշտ չէ: Առաջարկում եմ ՀՀ քաղաքացիների աշխատավարձից հիշյալ հիմնադրամին ուղղված գանձումը կատարել տոկոսային հարաբերությամբ, այսինքն` յուրաքանչյուր աշխատավարձի 2 կամ 3 %-ը: Ասել է թե` բարձր աշխատավարձ ստացողը պետք է համեմատաբար ավելի շատ վճարի, իսկ ցածր աշխատավարձ ստացողը` համեմատաբար ավելի քիչ: Այսպես արդար կլինի: Այլապես բոլորից միանշանակ նույնաքանակ գումար գանձելը, այն էլ` օրենքի ուժով, ստեղծում է սոցիալական խտրական մոտեցում, ինչն էլ իր հերթին ծնում է սոցիալական անհավասարություն և անարդարություն: Խնդրում եմ նկատի ունենալ այս առաջարկս սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելիս և արձագանքել:
3 Խորեն Ասլանյան 05.11.2020 22:44:09 Նախագծի ընդունումը համարում եմ անհրաժեշություն։Ունեմ նկատառում։Առաջարկում եմ սահմանել տոկոս կամ սահմանաչափ,որը կկարգավորի տարբեր չափերի աշխատավարձ ստացողների մարումները։Օրինակ՝աշխատավարձի 1 տոկոսը(նվազագույնը՝1500 դրամ):Կարելի է սահմանել նաև շեմեր ըստ աշխատավարձի չափի։Օրինակ՝մինչև 100000 դ. աշխատավարձ-1000 դրամ,100000-ից մինչև 150000 դ.՝2000 դրամ,150000 դ. մինչև 200000 դ.՝2500 դրամ և այլն։
4 Մարիամ Կարապետյան 06.11.2020 00:16:57 Մեր զինվորները այսօր իրենց կյանքն են նվիրում ոչ միայն գրանցված աշխատանք ունեցող մարդկանց համար, այլ բոլորիս։ Առաջարկում եմ այդ 3000ը դրամը գանձել բոլորից (դրսից եկամուտ ունեցողներ, տաքսիստներ, առևտրականներ, օրավարձով աշխատող ցանկացած մարդ, ում եկամուտերը գրանցված չեն), բացի իհարկե թոշակառուներից։
5 Հայկ Մուրադյան 06.11.2020 00:22:05 Հրգոլիներս, որպես ՀՀ քաղաքացի միանշանակ կողմ եմ 3000 դրամ փոխանցել զինվորին: Բայց համոզված եմ, որ դեմ էլ են շատ լինելու: Ուստի առաջարկում եմ իմ կարծիքով առավել արդար տարբերակ: Եթե վերցնենք մինիմալ մաքուր աշխատավարձը 70.000 դրամ ապա կդառնա, որ նախկին 1000 դրամը իր 1.5%-ն է կազմում: Առաջարկում եմ ուղղակի աշխատավարձի վրա կիրառել տոկոսային պարտադիր պահում: Օրինակ 2%: Այդ պարագայում ցածր աշխատավարձ ստացողը քիչ կմուծի, իսկ բարձր ստացողը` շատ: Ինչը կարծում եմ առավել արդարացի է: Հարգանքներով, Հ.Մուրադյան
6 Գուրգեն Մովսիսյան 06.11.2020 09:56:32 Առաջարկում եմ հաստատուն 3000 ՀՀ դրամի փոխարեն սահմանել հաստատուն տոկոսադրույքի տարբերակ: Մասնավորապես հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձի` հարկերը և պարտադիր այլ վճարները նվազեցնելուց հետո, 1% չափով, բայց ոչ պակաս 1000 դրամից:
7 ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ 06.11.2020 10:09:32 Առաջարկում եմ մինչև 100.000 թողնել նույնը չափը, այնուհետև սահմանել տոկոս կամ տոկոսային հարբերակացություն:
8 Lilit Melkonyan 06.11.2020 10:10:18 Ժողովրդի աշխատավարձի 30% օրինականորեն կլպում եք մի հատ էլ 3000 դրամ? Ձեր ծախսերը տեղավորեք էդ 30% մեջ Մի քիչ քիչ պադավատերով ման եկեք ու քիչ պարգևավճար ստացեք ու էդ բոլոր ծախսերը ուղղեք երկրի ու բանակի հոգսերը հոգալուն
9 Մարիետա Հարությունյան 06.11.2020 12:19:33 Առաջարկում փոխանցվող գումարը ոչ թե բոլորի համար սահմանել ստանդարտ 3000 դրամ, այլ մշակել այլ քաղաքականություն: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում կան շատ աշխատողներ, որոնք ստանում են բարձր աշխատավարձ, ուստի ղեկավարվելով համերաշխության սկզբունքներով, ինչպես նաև առավել շատ գումար հավաքագրելու ակնկալիքներից ելնելով առաջարկում եմ. մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացող անձանցից գանձել 2000 դրամ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող անձանցից գանձել 3000 դրամ մինչև 300 000 դրամ աշխատավարձ ստացող անձանցից գանձել 4000 դրամ և այդպես շարունակ... Այսինքն յուրաքանչյուր ավել 100 000 դրամ գումար ստանալու դեպքում վճարել ևս1000 դրամ Բազային սահմանել 100 000 դրամ աշխատավարձի դիմաց 2000 դրամը, իսկ յուրաքանչյուր 100 000 դրամի դիմաց գանձել ևս 1000 դրամ : Արդյունքում 1 000 000 դրամ գումար ստացող անձը պարտավոր կլինի վճարել ոչ է 3000 դրամ, այլ 11 000 դրամ, 500 000 դրամ գումար ստացող անձը՝ 6000 դրամ: Ինձ թվում է այս դեպքում ցածր աշխատավարձ ստացող անձանց մոտ առարկություններ չեն առաջանա,և արդյունքում կհավաքագրվի կրկնակի չափով ավել գումար
10 Արմինե Սերոբյան 06.11.2020 12:42:59 Առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական հաշվարկել ոչ թե ֆիքսված գումարով, այլ տոկոսային հարաբերակցությամբ, օրնակ՝ 1%, քանի որ անհամաչափ մոտեցում է ցուցաբերվում նվազագույն և բարձր աշխատավարձ ստացողների նկատմամբ:
11 Արամ Թադևոսյան 06.11.2020 22:45:48 Հիմնվելով սոցիալական արդարության վրա, առաջարկում եմ համահարթ վճարման տարբերակը փոխարինել տարբերակված պրոգրեսիվ վճարման տարբերակով՝ ֆիզիկական անձանց դրոշմամշային վճարի չափը սահմանելով աշխատավարձի հարկման բազայի 2 տոկոսի չափով: Նմանատիպ մոտեցումը հնարավոր կդարձնի դիվերսիֆիկացնել ֆիզիկական անձանց ֆինանսական բեռը:
12 Տիգրան Պետրոսյան 07.11.2020 09:25:48 Նախ 1-ինը որ կցանկանայի նշել, որ պետությունը ինձանից արդեն պահումա 60 000 դրամ հարկ աշխատավարձից (բոլոր հարկերը գումարած): Խնդրում եմ այդ գումարից փոխանցել 3000 կամ ավել գումար համապատասխան հիմնադրեմ: Ես դեմ չեմ , բայց նենցել չի , որ կարող եմ ամեն տարի ավել գումար մուծել պետությանը հավելյալ: Աշխատավարձը համապատասխան չի բարձրանում: 2-րդը որ կարող եմ ասել, վերացրեք կուտակայինը և այդքան գումար ամսական փոխանցեք մի քանի հիմնադրամի: 3-րդ որը պետք նշել, դուք շարունակում եք նախկինների գործելաոճը, քերել բնակչությունից մինչև վերջ: Երբ հարկերը կլինի մնացած երկրների պես 10% , ոչ թե 21-23 ոնցոր մեզ մոտ, այդ ժամանակ կարող եք քվեարկության դնել այս նախագիծը, և որպես աշխատող մարդ, ես կողմ կլնեմ: Ներկա պահին դա ավել բեռ է, հաշվի առնելով, որ մարդիկ վարկեր են փակում և նույնիսկ 1000 դրամը երևումա իրանց վրա: Ինչպես հայտնի է, հիմա բոլոր հաշված են ծախսում: Ես դեմ եմ այս նախագծին ներկայումս:
13 Զավեն Հովհաննիսյան 07.11.2020 15:51:19 Ինչի պիտի 68000 դրամ ստացողը վճարի 3000 դրամ, որը իր աշխատավարձի 4-5 տոկոսն է կազում, եւ նույն գումարը վճարի 1 միլիոն դրամ ստացողը, որը իր աշխատավարձի 0.3 տոկոսն է կազմում: Ճիշտ կլիներ բոլորը վճարեին իրենց աշխատավարձի 1 տոկոսը, այդ դեպքում եւ ավել գումար կհավաքվեր եւ բոլորի համար ընդունելի կլիներ: Լրացուցիչ կարելի էր ըստ վճարողի հայացողության, տալ հնարավորություն սահմանված չափից ավել գումար վճարել հիմնադրամին:
14 Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 07.11.2020 17:11:25 Առաջարկում ենք տարբերակված մոտեցում կիրառել։ Մասնավորապես հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված առաջարկում ենք հետևյալ սանդղակավորումը՝ 1) մինչև 150000` 2000 դրամ, 2) 150000 դրամից 500000 դրամ` 3000 դրամ, 3) 500000 դրամից մինչև 1 միլիոն դրամ՝ 10000 դրամ, 4) մեկ միլիոն դրամից բարձր 25000 դրամ։
15 Մար Հակոբյան 07.11.2020 21:32:41 Առաջարկում եմ գումարը սահմանել տոկոսային։ Ենթադրենք՝ աշխատավարձի 20%։ Կախված աշխատավարձից ՝ այն անհատապես տարբեր կլինի։ Միաժամանակ՝ հավասար պայմաններ կապահովի ծանրաբեռնվածությաբ առումով, օրինակ 60000, 200000 և կամ 600000 դրամ աշխատավարձ ստացողների համար։
16 Մար Հակոբյան 07.11.2020 22:24:03 Առաջարկում եմ նաև դիտարկել տարբերակ՝ տոկոսային աճող տարբերակ։ Օրինակ՝ սահմանել մինչև 100 000 դրամ ստացողների համար 3%, մինչև 200 000 ` 3.1%, 300 000_ 3.2% ու այդպես շարունակ, որպեսզի գումարի պահումը համարժեք լինի ստացված աշխատավարձին, ունենանք համաչափություն, և չունենանք մի իրավիճակ, որում ցածր վարձատրվող քաղաքացին կանգնի ավելի մեծ խնդրի առաջ։
17 Մար Հակոբյան 07.11.2020 23:02:01 Կարող եք դիտարկել նաև ըստ նպատակահարմարության տարբերակ՝ եկամտահարկից կամ կուտակային կենսաթոշակից համապատասխան տոկոսը գանձելու, քանի որ միաժամանակ կարևոր է թե աջակցել զոհված կամ վիրավորված զինծառայողներին, թե միաժամանակ հաշվի առնել քաղաքացիներին պատերազմական վիճակում և ֆինանսապես սուղ պայմաններում հնարավորինս քիչ "անհանգստացնելու" միտումը
18 Խաչիկ Զազյան 07.11.2020 21:51:44 Իհարկե կողմ եմ նախագծին, սակայն կարծում եմ, որ կարելի է նաև սահմանել որոշակի շեմ հարկման բազայի համար, ինչպես օրինակ ժամանակին եկամտային հարկի դեպքում էր։ Օրինակի համար մինչև 100.000 դրամ' 3000, 100.001֊250.000' 5000 և այլն։
19 Հակոբ Թարփոշյան 08.11.2020 00:12:40 Նախագծի ընդունումը համարում եմ անհրաժեշություն։ Ունեմ նկատառում։ Ֆոնդում նույն չափի գումարի մուտքեր կարելի է ստանալ նաև պրոգրեսիվ հարկման մեթոդի պիրառման շնորհիվ։ Հարկավոր է միայն հաշվարկել թե որքան կկազմի ամսական ընդհանուր ներհոսքը 3000դրամի պարագայում և գնահատել այդ գումարի կշիռը աշխատվարձի ֆոնդի մեջ։ Ստացված տոկոսի չափով յուրաքանչյուրը կկատարի վճարում իր եկամուտներից։ Ինչու ենք ուզում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ասենք 70,000-80,000 դրամ ստացող անձանց կյանքը ավելի ծանրացնել։ Եկեք գումարը գանձենք նրանցից ովքեր քիչ կզգան այս վճարման բեռը։
20 Լուսինե Կուրղինյան 08.11.2020 10:49:10 Ես աշխատում եմ երկու դպրոցում կես-կես դրույքով: Երկու տեղից միասին ստանում եմ ընդամենը 85.000 դրամ։ Տվյալ պարագայում 6000 դրամ գանձումը էական ազդեցություն ունի իմ ընտանեկան բյուջեի վրա։ Օրինակ մեկ տեղ աշխատող 150.000 և ավելի ստացողի էլ պետք է գանձվի 3000 դրամ։ Բա ուր մնաց արդարության սկզբունքը։ Ցանկալի է գանձել ըստ աշխատավարձի չափի։
21 Արմեն Հովհաննիսյան 08.11.2020 11:15:31 Ես աշխատում եմ երկու գյուղական դպրոցներում, որպես ուսուցիչ և երթևեկում եմ քաղաքից, ստանում եմ 110000 դրամ աշխատավարձ։ Ինձանից այժմ գանձվում է 2000 դրամ, որը տոկոսային հարաբերությամբ ավելի է աշխատավարձիս 1%-ից։Եթե հիմա գանձումը դառնա 6000 դրամ, դա էական ֆինանսական կորուստ կլինի ինձ համար։ Ամենախելամիտ լուծումը կլինի այն, որ գանձվի ըստ աշխատավարձի չափի և մեկ աշխատավայրից։ Կոլեգաս, որն աշխատում է մեկ տեղում և ստանում նույն աշխատավարձը, ինչ ես, վճարում է 1000 դրամ, իսկ ես 2000 կամ փոփոխվածով նա ՝ 3000, իսկ ես՝ 6000։
22 Արմեն Հովհաննիսյան 16.11.2020 20:42:23 Ներկա կարգով երկու տեղ աշխատողից երկու գործատուն պահում է հետո գնում ավել վճարվածը հետ ես ստանում որը ավելորդ քաշքշուկի մեջ է քցում, այնպես արեք որ հիմնական գործատուն պահում անի մի տեղից,ճիշտ հասկացեք մի տեղից 49000 եմ ստանում մյուսից 60000 ընդ որում ամեն տարի փոխվում է դպրոց է հիմա եթե 6000 ամեն ամիս պահվի էապես կազդի իմ ընտանեկան բյուջեի վրա ճիշտ կլինի ըստ աշխատավարձի չափի լինի
23 Ալեքսանդր Թունիև 08.11.2020 20:55:32 Ես առաջարկում եմ որպեսզի ցածր աշխատավարձ ստացողները փնտրեն ուրիշ աշխատանք, և ամեն մի առիթով մատնացույց չանեն բարձր աշխատավարձ ստացողներին, ՀՀ-ում արգելված չէ ստանալ բարձր աշխատավարձ։
24 ACSES 09.11.2020 13:26:36 ACSES վերլուծական կենտրոնի գնահատականները ցույց են տալիս, որ միայն միանվագ հատուցումների համար առաջիկա ամիսներին Հիմնադրամը պետք է հատկացնի շուրջ 85.6 մլրդ դրամ (10.8 հազար շահառուի հաշվարկով), իսկ առաջիկա 20 տարիներին Հիմնադրամը ամսական հատուցումների գծով կունենա շուրջ 468 մլրդ դրամի պարտավորություն, այնինչ ներկայումս Հիմնադրամի ակտիվների մեծությունը գնահատվում է շուրջ 30 մլրդ դրամ։ Առաջացած ֆինանսական ճեղքվածքը ֆինանսավորելու համար, առաջարկվում է 0% տոկոսադրույքով 47 մլրդ դրամ ներգրավվել Կենտրոնական բանկից, որը ենթակա է վերադարձման առաջիկա տարիների ընթացքում։ ACSES վերլուծական կենտրոնն առաջարկում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության և դրանից դուրս գտնվող աղբյուրներից ստաղցվող եկամուտների հետևյալ տեսակների հարկման բազայի նկատմամբ սահմանել 1.5% «համերաշխության հարկ» (solidarity tax)՝ - Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ, - Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում իրականացվող գործունեությունից ստացվող դրամական կամ բնաիրային եկամուտներ, - Շահաբաժին (այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անձնական եկամուտը), - Տոկոս, - Վարձակալական վճար, - Ռոյալթի, - Ակտիվների արժեքի հավելաճ։ Հաշվի առնելով հարկային իրավահարաբերությունների ընթացիկ կարգավորումները՝ առաջարկվում է ՀՕ 267-րդ հոդվածի համաձայն միկրոձեռնակրատիրության սուբյեկտ հանդիսացող անձանց համար սահմանել տարեկան վճար՝ 36 հազ․դրամի, նոտարների հանդիսացող անձանց համար՝ 60 հազ․ դրամի չափով։ Մեր կազմած ֆինանսական մոդելը ցույց է տալիս, որ ամենամսյա վճարների գծով Հիմնադրամի տարեկան պարտավորությունների ընդհանուր մեծությունը կարող է հասնել 23.7 մլրդ դրամի (ներառյալ նախորդ ժամանակահատվածից ունեցած պարտավորությունները), իսկ «համերաշխության հարկից» դրամական ներհոսքի մեծությունը 2021-2031թթ-ի կկազմի նվազագույնը 23.7 մլրդ դրամ (2021թ․) և մինչև 2031թ-ը կհասնի 47.4 մլրդ դրամ։
25 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժին 19.11.2020 13:25:27 Աշխատողների կողմից Նախագծով առաջարկվող դրոշմանիշային վճարի ավելացման հաշվարկի մեջ հաշվի չի առնվել աշխատողների կենսամակարդակը և սոցիալական հետևանքները, քանի որ ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական տվյալների աշխատողների մոտ 75 տոկոսը ստանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվարկված միջին ամսական անվանական աշխատավարձից ցածր աշխատավարձ: Նախագծով առաջարկված դրոշմանիշային վճարի ավելացումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետությունում աղքատության աստիճանի բարձրացմանը, քանի որ աշխատողները հնարավորություն չեն ունենա ապահովել իրենց ընտանիքների պատշաճ կենսամակարդը, որն ամրագրված է Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածի 1 մասում ՝« Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար... », ինչպես նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականից) 11-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Սույն Դաշնագրի մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար և նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ ապահովելու համար այդ իրավունքի իրականացումը, ընդունելով այդ առումով ազատ համաձայնության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը:»: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական որևէ ակտով սահմանված չէ բավարար կենսամակարդակի հասկացությունը և այդ իրավունքի իրականացման մեխանիզմները: Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն սկսած 2004 թվականից Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող և նրա կողմից հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա։ Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանար նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար, իսկ նրանց մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեին «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» բնութագրող տեղեկատվական զեկույցների «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում ընդգրկված ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն զամբյուղը ոչ մի իրավական ակտով սահմանված չի և չի ներառում բնակչության տարբեր խմբերի՝ աշխատունակ բնակչության, կենսաթոշակառուների և երեխաների նվազագույն պահանջմունքները: Բացի վերոհիշյալից, առայսօր Հայաստանի Հանրապետությունում բացակայում է նվազագույն աշխատավարձի հաշվարկման և սահմանման մեխանիզմները: Նպատակ ունենալով ապահովել սոցիալական արդարությունը՝ առաջարկվում է դրոշմանիշային վճարի վճարման գումարի չափը որոշելու համար սահմանել սանդղակ, որի հիման վրա կվճարվի դրոշմանիշային վճարը (օրինակ՝ մինչև 150000 դրամ ամսական անվանական աշխատավարձ- 1000 դրամ, 150000-300000՝ 2000 դրամ և այլն) կամ որոշակի տոկոս, որը կկիրառվի ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ: