Գրիգոր Ղարիբյան
14.09.2020
Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան
38 - Agree
2 - Disagree
«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1) Խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը:
2) Խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը:
3) Խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ վերջիններիս հեղինակության բարձրացմանը:
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը և/կամ ուսուցիչները կամ նախադպրոցական հաստատության դաստիարակները:
2) հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և/կամ տնօրենները:
3)հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցը և/կամ աշխատակիցները։
1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։
4) նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
5) նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
6) նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։
1) ծրագրային առաջարկների ընդունում,
2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,
3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
1) ուսումնական հաստատությունների ուսուցիչների և դաստիարակների պարագայում՝դասավանդման այլընտրանքային, նոր ﬔթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրմանն ու կիրառմանը, գնահատման այլընտրանքային ձևերի ներդրմանն ու կիրառմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակներում, այդ թվում շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը, ևն։
2) ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կազմակերպությունների և կառույցների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը, և այլն:
3) ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը, ևն։
1) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) ինքնակենսագրությունը՝ CV (հայերեն լեզվով)
2) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր) պատճենը.
3) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը.
4) անհրաժեշտության այլ փաստաթղթեր, ինչպես մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում), գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները, ինչպես նաև ուսուցչի որակավորման տարակարգը հավաստող վկայականների պատճենները (առկայության դեպքում), վերապատրաստման վկայականի, այլ վերապատրաստումների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.
5) Ծրագիրը, որը պետք է բավարարի սույն կարգի 17 կետում նշված պահանջներին։
1) ծրագրի նկարագիր,
2) ծրագրի նպատակ և խնդիրներ,
3) ծրագրի ակնկալվող արդյունքներ,
4) ծրագրի իրականացման պլան,
5) ծրագրի շարունակականության ապահովումը,
6) եթե ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա հետագա տարածմանը, պետք է ներառել նաև դրա կիրառության արդյունավետության գնահատում, ուղեկցող նյութեր, օրինակ՝ անցկացրած որևէ դասի նկարագրության (դասի տեսագրություն):
7) ծրագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ ներառյալ նաև դրա սահիկաշարը:
Discussed
08.09.2020 - 24.09.2020
Type
Order
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 14425
Print14.09.2020
Հարգելի հեղինակներ , ես կողմ եմ այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծին: Հարգանքով , Ճյուղային արհմիության նախագահ Գրիգոր Ղարիբյան
10.09.2020
Առաջարկում եմ մասնակցության համար տվյալ ոլորտում զբաղվածության պարտադիր շեմը 2 տարվա փոխարեն սահմանել՝ առնվազն 5 տարի:
10.09.2020
Առաջարկում եմ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռնել նաև փոխտնօրեններին: