Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 20-04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Aram Grigoryan 07.09.2020 14:59:02 | Առաջարկում եմ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ավելացնել Արցախը։ Արցախը Հայաստան է։ | Չի ընդունվել: Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ քարտեզը կազմվել է Համաշխարհային բանկի պատվիրատվությամբ (ֆինանսավորմամբ)` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության հետ համատեղ մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Տեխնիկական առաջադրանքով նախատեսվել է ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով պարփակված տարածքը: | Փոփոխություն չի կատարվել |
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 15.09.2020 16:33:15 | 1. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի 1-ին հավելվածով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել հաստատված նորմատիվ իրավական փաստաթուղթի տեսքով, քանի որ համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման, այդ թվում՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզ, որը, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի: 2. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը, սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1352-Ն որոշման պահանջների համաձայն: 3. Վերոգրյալ քարտեզը, որպես նորմատիվ իրավական ակտ պետք է ենթարկված լինի պարտադիր պետական-իրավական փորձաքննության՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների: 4. Նորմերի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում տրված է բեկվածք տերմինի սահմանումը, սակայն նորմերի նախագծում այդ տերմինը օգտագործված չէ: 5. Նորմերի նախագծի 3-րդ կետի 13-րդ ենթակետում տրված է խզվածք տերմինի սահմանումը, սակայն 24-րդ և 299-րդ կետերում օգտագործված է «տեկտոնական խզվածքներ», իսկ 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ և 265-րդ կետերում՝ «երկրաբանական խզվածքներ» տերմիններ: Նորմերում պետք է տրված լինի կոնկրետ տերմինի սահմանումը և նույն տերմինը օգտագործվի տեքստում: 6. Նորմերի նախագծի 1-ին հավելվածի քարտեզի վրա եթե բերված չեն խզվածքները, այդ դեպքում ինչպես պետք է որոշել դրանց հարող շինարարության համար անբարենպաստ հրապարակները, կամ խզվածքներին մոտ տարածքներում 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ, 265-րդ և 299-րդ կետերով նախատեսված կառույցների նախագծումը: | 1 - 3. Չի ընդունվել: ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի 1-ին հավելվածով ներկայացված Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ 1:500000 մասշտաբի գոտիավորման քարտեզը, որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանն աջակցություն, կազմվել է Համաշխարհային բանկի պատվիրատվությամբ՝ Միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում ներգրավվել են երեք ընկերություններ` «Էյ. Այ. Ար. Վորլդվայդ Կորպորեյշն» (կոնսորցիումի ղեկավար, ԱՄՆ), «Գլոբալ Էրսքվեյք Մոդել ֆոնդեյշն» (Իտալիա), «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստան): Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզը, որը հանդիսանում է նորմերի բաղկացուցիչ մասը, որպես նորմատիվ փաստաթուղթ, սահմանված կարգով հաստատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանով և տրամադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: 4. Ընդունվել է : «Բեկվածք» տերմինը փոխարինվել է «սեյմածին խզվածք» տերմինով և տրվել է սահմանումը: 5. Ընդունվել է: Նորմերի բոլոր նշված կետերում «Երկրաբանական խզվածք» դարձվածքը փոխարինվել է «Տեկտոնական խզվածք» դարձվածքով: Սահմանումներ բաժնում ավելացվել է «Տեկտոնական խզվածքի» սահմանումը: 6. Ընդունվել է մասնակի: Շինարարական հրապարակի անբարենպաստ պայմանների առկայությունը ճշտվում է կառույցի հիմնատակի ինժեներաերկրաբանական հետազննության արդյունքում, ինչն իրականացվում է նախապես, մինչ նախագծման փուլը: Ինժեներաերկրաբանական հետազննության նյութերը, որպես ելակետային, կազմում են նախագծային փաստաթղթերի փաթեթի բաղկացուցիչ մասը: | 1-3` Քարտեզի վրա կնշվի. «Հաստատված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանով»: 4` Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 5` Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 6` Նախագծում ավելացվել է նոր Հավելված, որով ներկայացված քարտեզում նշված են խզվածքները: |