Under development
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝
- 4-րդ պարբերության «բնակվելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև աշխատել» բառերը։
- 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«աշխատանքի թույլտվություն՝ սույն օրենքով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակում Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետությունում։»։
Հոդված 2․ Օրենքի 7-րդ հոդվածը՝
- լրացնել 3-րդ մասով հետևյալ խմբագրությամբ․
«3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելին գտնվելու մտադրության դեպքում պարտավոր են մինչև նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար։»,
- լրացնել 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածի՝
- 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «հարուցելու համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմնին։» բառերը,
- 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերից հետո լրացնել «, միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմինը» բառերը,
- 6-րդ մասի 3-րդ պարբերությունում «սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը,» բառերից հետո լրացնել «միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմինը» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5․ Օրենքի 15-րդ հոդվածի՝
1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքի թույլտվությունը, իսկ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ե)-թ), ժբ), ժե)-ժզ), իբ կետերով նախատեսված կատեգորիայի օտարերկրացիների համար՝ աշխատանքը (աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը), կամ»,
2) 1-ին մասի «գ» կետում «ունեցող» բառից հետո ավելացնել «, սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով կամ 7-րդ հոդվածի 3-ին մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող» բառերը։
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի դեպքերի, որոնք տրամադրում և մերժում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում։»,
Հոդված 7․ Օրենքի 21-րդ հոդված՝
- 1-ին մասի «դ» կետից հետո լրացնել «ե» կետ հետևյալ խմբագրությամբ․
«ե) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակ ստացած օտարերկրացին կամ նրա կատարած աշխատանքը (ծառայությունը) դադարել է համապատասխանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձր որակավորում ունեցող աշխատող օտարերկրացիների համար սահմանված չափորոշիչներին։»,
2) 1-ին մասը լրացնել «զ» կետով հետևյալ խմբագրությամբ․
«զ) Եթե մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային պայմանագիրը և նա չի կնքել նոր աշխատանքային (ծառայությունների) մատուցման պայմանագիր։»։
3) 4- մասի հետո լրացնել 5-րդ մաս հետևյալ խմբագրությամբ
«5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմնի որոշման հիման վրա:»։
Հոդված 8․ Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում։»,
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Սույն հոդվածի 22.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղին դիմելու համար սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 10 օր, որը թույլ կտա Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնին ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները և հնարավորության դեպքում գործատուին առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։»,
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ ․
«4․ Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 4-6-րդ մասերը։»,
6) լրացնել 5-րդ մաս հետևյալ խմբագրությամբ․
«5․ Օտարերկրացին սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ստանում է միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմնից անձամբ։»։
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածից հետո լրացնել նոր 22․1 հոդված հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22․1․ Օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակը և էլեկտրոնային հարթակով աշխատողների ընտրությունը
1․ Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից վավող միասնական էլեկտրոնային հարթակում։
2․ Էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3․ Սույն հոդվածի 1-մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման և ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 10․ Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 23․ Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները
1.Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`
ա) Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները.
բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.
դ) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողներըարտիստները և այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական և տեխնիկական սպասարման աննակազմը, ոչ ավել քան մեկ տարվա ընթացքում 60 օր ժամկետով։
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարները՝ այդ կազմակերություններում աշխատելու նպատակով․
զ) օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.
է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով մեկ տարվա ընթացում 180 օր ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.
ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.
թ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու կամ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով հրավիրված օտարերկրյա դասախոսները, հետազոտողները, մասնագետները մեկ տարվա ընթացքում 180 օր ժամկետով.
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները.
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները.
ժգ) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակող ժամանած անձիք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում․
ժդ) համատեղ քննվող հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավելու նպատակով ժամանած մասնագետները․
Ժե) օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ՝ 1 տարի ժամկետով:
Ժզ) оրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.
ժէ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.
ժը) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները.
իա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները՝ կրթության ժամանակահատվածում.
իբ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կրթությունն ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները։
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուները աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով։»։
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի՝
- Հոդվածի վերնագրում «տրամադրումը» բառից հետո լրացնել «, երկարաձգումը» բառերը,
- 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների) մատուցման պայմանագիր սույն օրենքով սահմանված կարգով։»։
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում պետական լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»,
- 4-րդ մասում «աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից» բառերը փոխարինել «Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացուց կամ վերջինիս հանձնարարությամբ գործատուից» բառերով։
Հոդված 12․ Օրենքի 25-րդ հոդվածում «զ» կետ հետևյալ խմբագրությամբ.
«զ) աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։»։
Հոդված 13․ Օրենքի 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 14․ Օրենքի 27-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակը չգերազանցող ժամկետով։»։
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:»։
Հոդված 15․ Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 16․ Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «գործատուին» բառը փոխարինել «օտարերկրացուն» բառով,
2) 2-րդ մասից հետո լրացնել 3-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.
«3. Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում գործատուի մեղքով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման վայրի երկիր տեղափոխելու հետ կապված ծախսերը։ Տեղափոխման անհնարինության դեպքում հուղարկավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ընտանիքի անդամների համաձայնությամբ։»։
Հոդված 17․ Օրենքի 29․1-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «ոստիկանության և միգրացիայի բնագավառներում կառավության պետական լիազորված մարմիններով» բառերով։
Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
- Օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից։
- Գործատուները պարտավոր են սույն օրենքի 22.1-րդ հոդվածում նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակում լրացնել համապատասխան հայտ իրենց մոտ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի հիման վրա աշխատող օտարերկրացիների առկայության մասին մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնց համար ժամանակավոր կացության կարգավիճակ չի պահանջվում։
- Մինչև սույն հոդվածի 22.1-րդ հոդվածում նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը ներկայացված աշխատանքի թույլտվության դիմումները, որոնք վերաբերյալ որոշում չի ընդունվել, ըստ վարչական ենթակայության իրավասու մարմինների կողմից ուղարկվում են միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմին սույն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
- Սույն հոդվածի 4-րդ մասով դիմումները ստանալու դեպքում միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինն իրավասու է օտարերկրացուց պահանջել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով պակասող փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ըստ համապատասխան կատեգորիայի օտարերկրացի աշխատողների, օտարերկրացուն տրամադրում է համապատասխան ժամանակվոր կացության կարգավիճակի քարտ, եթե առկա չեն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր կացվության կարգավիճակի մերժման հիմքերը։
-
Discussed
20.08.2020 - 04.09.2020
-
Type
Law
-
Area
Justice, State revenue, Job and employment, Information technologies
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7515
Print