Add to favourites
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
37 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անահիտ Ավանեսյան 06.08.2020 13:26:11 | Թեմատիկ գրավորներից բացի կան նաև այլ գր. աշխատանքներ` շարադրություն, փոխադրություն: Հաշվի առնելով այս , և նաև մարզերում կապի որակը,Էլեկտրոնային մատյանների գրանցումների համար տալ 2-3 օր ժամանակ: | Չի ընդունվում | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: Նույն ձևով գնահատվելու են մյուս գրավոր աշխատանքները: |
2 | Քրիստինե Ներսիսյան 06.08.2020 14:09:31 | Թեմատիկ գրավորների գնահատականների անցկացման հետ կապված.բացակա աշակերտի գրավորի հանձնարարումը ,գնահատումը և էլեկտրոնային մատյանում գրանցելը կարող է պահանջել 3 օրից ավելի ժամանակ.առաջարկում եմ այս փաստի հետ կապված՝ թեմատիկ գրավորների գրանցման ժամկետում կատարել փոփոխություն կամ բացառություն հարգելի բացակայություն ունեցող աշակերտի համար: | Չի ընդունվում | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: |
3 | Գոհար Խաչատրյան 06.08.2020 15:54:15 | Առաջարկում եմ էլեկտրոնային մատյանում թեմատիկ գրավորի ստուգմանն հատկացված 3 օրյա ժամկետը դարձնել առնվազն գոնե 5 օր/նկատի ունենալով նման իրավիճակները համաճարակի....մենք դեռ չգիտենք հետոն/ | Չի ընդունվում | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: |
4 | Անուշ Սաֆարյան 06.08.2020 19:56:37 | Դասալսման համար նախատեսված մատյանները; համապատասխան ստանդարտ ձևաթղթով` էջերով; չեն բավարարում այսօրվա դասալսման պահանջներին։ | Վերցվել է ի գիտություն | Կարգը Ձեր բարձրացրած հարցը լուծում է։ |
5 | Անուշ Սաֆարյան 06.08.2020 20:02:08 | Առաջարկս վերաբերում է նաև փոխադարձ դասալսումների մատյանին։ | Չի ընդունվում | Դասալսումը արձանագրելիս կատարվում են բազմաթիվ գրանցումներ և նշումներ, որոնք ավելի հարմար է կատարել թղթային տարբերակի վրա։ Դասալսման արձանագրությունը լուսապատճենել և պահպանել նպատակահարմար է միայն ներդպրոցական վերահսկողություն ժամանակ՝ մեկ տարի ժամկետով։ Այդ պատճառով այս փաստաթուղթը չի թվայնացվում։ |
6 | Արամ Սողոմոնյան 07.08.2020 01:50:33 | Քանի որ մշտական գործածության մեջ է դրվում էլեկտրոնային մատյանը, առաջարկվում է նաև էլեկտրոնային տարբերակով ձևավորել ավարտական վկայականները (ատեստատները), որոնք տարեվերջին կտպվեն և կբաժանվեն շրջանավարտներին: | Վերցվել է ի գիտություն | էլեկտրոնային տարբերակով ձևավորել ավարտական վկայականները և ատեստատները թվայնացվելու հարցը օրակարգում է և նույնպես կթվայնացվի։ |
7 | Լուսյա Ավետիսյան 07.08.2020 18:35:49 | Առաջարկում եմ տարիֆիկացիոն մատյաններում լրացուցիչ բաժին ավելացնել ՝2,2 կետը երկհամակազմ և բազմահամակազմ դասարանների դասաժամերը ճիշտ լրացնելու,ուսուցչի ծանրաբեռնվածությունը ճիշտ նշելու համար։ | Ընդունվում է | Ձեր առաջարկությունը ներկայացվել է համակարգը մշակողներին։ Այն կարգում չի արտացոլվի, բայց համակարգում կընդգրկվի և կներկայացվի ուղեցույցում; |
8 | Արաքսյա Գևորգյան 08.08.2020 09:34:34 | Բոլոր դասասենյակներում պետք է լինեն համակարգիչներ/նոթբուքներ, որպեսզի ուսուցիչները դասի ժամին գնահատականները նշանակեն էլ․ մատյաններում և կրկնակի աշխատանք չկատարեն՝ նախ գնահատականները անցկացնեն թղթային մատյաններում, հետո էլեկտրոնային։ | Ընդունվում է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանը հնարավոր է լրացնել նաև դասամատյանի բջջային հավելվածի միջոցով; Բոլոր հանրակարթական դպրոցները ունեն որոշակի թվով համակարգիչներ; Համակարգիչ չունեցող դպրոցները կստանան աջակցություն; |
9 | Գայանե Կարախանյան 08.08.2020 23:46:06 | Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացում: Առաջարկում եմ «3 աշխատանքային օրը» դարձնել «7 աշխատանքային օր»: Շատ ուսուցիչներ աշխատում են մի քանի զուգահեռ դասարաններում և թեմատիկ աշխատանքների օրերը գրեթե հանընկնում են: Երեք աշխատանքային օրը քիչ է տետրերի ստուգման համար, հատկապես դասարաններում 30 և ավելի աշակերտներ ունենալու դեպքում: Շնորհակալություն: | Վերցված է ի գիտություն | Էլեկտրոնային դասամատյանի ուղեցույցում նկարագրված է նշաված դեպքը: Համաձայն ուղեցույցի թեմատիկ գրավոր աշխատանքից բացակայած աշակերտը գնահատվում է «0», որը համակարգը չի փակում և ուսուցիչը հետագայում՝ գրավոր աշխատանքը ստուգելուց հետո կարող է լրացնել: Նույն ձևով գնահատվելու են մյուս գրավոր աշխատանքները: |
10 | Նարինե Սահակյան 10.08.2020 15:00:57 | 1. Ցանկի 9-րդ կետից արդյո՞ք կարելի է ենթադրել , որ չի պահվելու մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունների մատյան , և յուրաքանչյուր նիստի համար վարվելու է առանձին արձանագրություն , որի լուսապատճենը 9.2-ի ենթակետերով պետք է էլ. տարբերակով տեղադրվի կայքում : 2. 2.4 ենթակետերի մեջ արյան կարգի որոշման համար արդյոք կարելի է ակնկալել համաբուժարանների հետ պայմանավորվածությունների ձեռքբերում , մանավանդ , որ արյան կարգի որոշումը համաբուժարաններոում ներառված է վճարովի ծառայությունների մեջ : 3. 2.4 ենթակետերի մեջ տնային ուսուցմամբ զբաղվելու մասին նշումից կարել՞ի է ենթադրել , որ այն , աշակերտի կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման պարագայում , կարելի է փոխարինել հեռավար ուսուցմամբ ՝ հաշվի առնելով ուսուցիչների և աշակերտների արդեն ունեցած փորձը : 4. 2.5 Աշխատողի անձնական գործում նշված դասավանդվող հիմնական առարկա ո՞րն է նշվում , եթե ուսուցիչն , օրինակ ,ունի հավասար քանակությամբ երկու առարկայից դասաժամեր : 5. 2.5-ում նշված նշում մանկավարժական կրթության մասին բաժնից կարելի՞ է արդյոք ենթադրել , որ այլ մասնագիտություն ունեցողը դպրոցում չի կարող դասավանդել որևէ առարկա , եթե անգամ դպրոցն ունի այդ մասնագետի կարիքը : Դպրոցում ներմուծվելու է <<Արվեստ >> առարկան , որի մասնագետներ պատրաստում է ԵՊՀ-ն : ԵՊՀ շրջանավարտը չի կարող արդյո՞ք դասավանդել նշված առարկան հանրակրթական դպրոցում :Հեռավոր , սահմանամերձ շրջաններում միշտ կա ուսուցչի պահանջ . արդյոք այլ որակավորում ունեցող , բայց վերապատրաստում անցած մասնագետը չի՞ կարող դասավանդել : 6. 2.5-ում նշում վերապատրաստում անցնելու մասին բաժնում անհրաժեշտ է կոնկրետացնել վերապատրաստում անցնելու ժամկետները , պայմանական վերջին 5 տարին կամ գոնե կոնկրետացնել , հատկապես , որ վարպետության աստիճանի , տարակարգի , համար նպատակահարմար է դիտարկվել 5 տարի ժամկետը : 7. 3.6-ի Հակասոցաիալական վարքի դրսևորման մասին նշում ենթակետն ունի պարզաբանման անհրաժեշտություն . կմշակվեն արդյոք որոշակի չափանիշներ կամ մոտեցումներ , կլինեն արդյոք ուղեցույցներ ՝ սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու համար , հատկապես դպրոցից դպրոց տեղափոխվելու համգամանքները հաշվի առնելով : 8. 3.6 կետում , որտեղ նշված է սովորողի ֆունկցիոնալ խանգարման աստիճանը և տեսակը , նշումն արձանագրելու համար անհրաժեշտ է արդյո՞ք համապատասխան մասնագետի գրավոր եզրակացություն : 9. 4.2 , 6.2 , 11 կետերը ինչպես են մուտք արվելու ՝ հաշվի առնելով ստորագրությունների և կնիքի պահը : Դրանք և՞ս պիտի լուսապատճենել : 10. Դասալսումների գրանցամատյանը կամ յուրաքանչյուր դասալսման արձանագրությունը և՞ս պետք է լուսապատճենման ձևով ներմուծել թե որպես Word փաստաթուղթ : | Ընդունվում է մասնակի | 1. Մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունները պահպանվելու են թղթային տարբերակով, չեն տեղադրվելու կայքում: 2. Արյան կարգի որոշման հարցը չի կարգավորվում տվյալ կարգով: 3. Տնային ուսուցմամբ զբաղվելու հարցը չի կարգավորվում տվյալ կարգով: 4. Աշխատողի անձնական գործում նշված դասավանդվող հիմնական առարկա ընտրելու եղանակը նշված է համակարգի ուղեցույցում և չի կարգավորվում տվյալ կարգով: 5. Դպրոցում ուսուցչի ընտրությունը չի կարգավորվում տվյալ կարգով: 6. Վերապատրաստում անցնելու մասին բաժնում գրանցվում է անցած վերապատրաստման տվյալները: Մյուս հարցերը չեն կարգավորվում տվյալ կարգով: 7. Հակասոցաիալական վարքի դրսևորման մասին հարվը չի կարգավորվում տվյալ կարգով: 8. Սովորողի ֆունկցիոնալ խանգարման աստիճանը որոշելու հարցը չի կարգավորվում տվյալ կարգով: 9. 4.2 , 6.2 , 11 կետերում ստորագրության հարցը ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: 10. Դասալսումների գրանցամատյանը կամ յուրաքանչյուր դասալսման արձանագրությունը պահելու հարցը նկարագրված է նախագծում: |
11 | Lala Mirzoyan 11.08.2020 11:15:02 | Նախագծի 13-րդ ՝ այն է Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով կետի վերաբերյալ պարզաբանումներ կլինե՞ն : Արդյո՞ք դրանք որպես Word փաստաթուղթ պիտի տեղադրել համակարգում թե անհրաժեշտ է դրանց տեսապատճենը տեղադրել ՝տնօրենի , ուսումնական աշխատանքների գծով տեղակալի ստորագրությունների և կնիքի հետ ; | Ընդունվում է ի գիտություն | Տարեկան աշխատանքային պլանները մուտքագրվում են դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում: |
12 | Անահիտ Խոսրովյան 11.08.2020 20:00:34 | Էլեկտրոնային դասամատյանի 4-րդ կետը ասում է, որ դրանք լրացնում են դասավանդող ուսուցիչները, իսկ 2-րդ կետի 10-րդ ենթակետը ասում է, որ դրվում են ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները։Կարծում եմ քննական գնահատականները կարելի է տնօրենի ուսումնական գծով տեղակալը անցկացնի։ 2․ 5-րդ կետի պահանջը,որ նույն օրը պետք է անցկացվի գնահատականը և հաջորդ օրը համակարգը թույլ չի տալու, մի փոքր խիստ պահանջ է, կարելի է թեմատիկների նման տալ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ | Ընդունվում է ի գիտություն | Համակարգում կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները ձևավորվում են ինքնաշխատ եղանակով: Դրանք մուտքագրելու կարիք չի լինի: Գնահատականների գրանցման ժամկետը փոփոխված է նախագծում: |
13 | Անահիտ Խոսրովյան 11.08.2020 20:00:34 | 2․ 5-րդ կետի պահանջը, որ նույն օրը պետք է անցկացվի գնահատականը և հաջորդ օրը համակարգը թույլ չի տալու, մի փոքր խիստ պահանջ է, կարելի է թեմատիկների նման տալ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Աշխատողի անձնական էլեկտրոնային գործի 4-րդ կետի 15-րդ ենթակետը անհասկանալի է,ինչ տնային ուսուցման մասին է խոսքը,եթե նկատի ունեն ԿԱՊԿՈՒ սովորղին,դա տարիֆիկացիայում երևում է։ | Ընդունված է մասնակի | Դասամատյանը լրացնելու ժամանակահատվածը երկարացվել է մինչև երեք աշխատանքային օր: Հետագայում փոփոխություն կարող է կատարվել տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին բացատրություն ներկայացնելուց հետո: Տնային ուսուցման մասին դրույթը վերաբերվում է ուսումնական պլանով տնային ուսուցում իրականացնողներին: |
14 | Լուսինե Ղուկասյան 13.08.2020 20:38:58 | Ներկայացնում ենք առաջարկություններ և նկատառումներ՝ քիմիայի առարկայական չափորոշիչների և ծրագրի վերաբերյալ: Գովելի է առարկայական չափորոշիչների նորացումը ՝ ուղղված զարգացող կրթական կարիքներին: Դրական և իրատեսական է 7-րդ դասարանի ծրագրի բեռնաթափումը և ժամերի ավելացումը: Ժամերի ավելացում է նկատվել նաև 10-րդ դասարանում,որը նույնպես կարևորվում է : 8-րդ դասարան Թեմա 4-ի ժամերը կարելի է ավելացնել /2 ժամով/,իսկ թեմա 5-ի ժամերը նույնքան պակասեցնել,քանի որ «Նյութի քանակ,մոլ,Ավոգադրոյի օրենք, մոլային ծավալ» թեմայում ավելացել է 9-րդ դասարանի «Ավոգադրոյի օրենք, մոլային ծավալ» թեման: Մենդելեև-Կլայպերոնի վերաբերող հավասարումը նպատակահարմար է ուսումնասիրել 10-րդ դասարանում: 9-րդ դասարան Քանի որ «Ավոգադրոյի օրենք» և Գազի մոլային ծավալ թեմաները արդեն ուսումնասիրվում են 8-րդ դասարանում,ապա կարելի է թեմա 1-ի 10 ժամը դարձնել 8 ժամ: «Նախնական պատկերացումներ օրգանական միացությունների վերաբերյալ» թեման շատ կապված է մարդու, շրջակա միջավայրի և կենցաղի հետ: Կարևոր ենք համարում որոշ նյութերի , օրինակ օճառների,ացետոնի, սինթետիկ լվացող միջոցների մասին տեղեկույթը ներառել այս բաժնում:Վերջնարդյունք 22-ում կատարել ավելացում: 10-րդ դասարան Կարելի է թեմա 1-ի առաջին վերջնարդյունքը ներկայացնել հետևյալ կերպ. Ներկայացնի Բորի պոստուլատները, բացատրի Ռեզերֆորդի միջուկային մոդելից բխող երկու հակասությունը : Թեմա 1- ի վերջնարդյունք 10-ը ձևակերպել. բացատրի քիմիական տարրերի հատկությունների փոփոխության օրինաչափությունները պարբերություններում և խմբերում: Թեմա 2-ում ներառել նաև « Ջրածնային կապ» թեման ՝«Մետաղային կապ» թեմայից առաջ: Թեմա 2-ում վերջնարդյունք 6-ում նշել նաև կովալենտ կապի հատկություններից ՝ ուղղորդվածությունը, հագեցվածությունը, բևեռայնությունը: Ձևակերպել՝ սահմանի կովալենտ կապի տեսակները և հատկությունները:Բացատրի կովալենտ կապի առաջացման փոխանակային և դոնորակցեպտորային մեխանիզմները: Թեմա 3-ի վերջնարդյունք 1-ը ձևակերպել՝ Տարբերակի նյութերի ագրեգատային վիճակները և դրանց փոխադարձ անցումները: Թեմա 4-ում ավելացնել նաև ջրի իոնական արտադրյալի մասին տեղեկույթ : Թեմա 4-ում ավելացնել նաև մետաղների էլեկտրոդային պոտենցիալի ,գալվանական էլեմենտի և վերօքս պոտենցիալների մասին տեղեկություն ,որի միջոցով աշակերտը գաղափար կկազմի վերօքս ռեակցիաների ընթացքի մասին: Թեմա 4-ում «Նատրիումի կարբոնատի երկաստիճան տիտրումը » փոխարինել «ուժեղ հիմքի տիտրումը ուժեղ թթվով » | Չի ընդունվում | Չի վերաբերվում նախագծին |
15 | Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ 19.08.2020 13:13:05 | 1. «Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնի 3-րդ կետը պարզ չէ՝ վերաբերում է նույն դպրոցին, թե «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին» ընդհանրապես։ Առաջարկում ենք, որ արգելքը վերաբերի համակարգին և համակարգը տեխնիկապես հնարավորություն չտա նույն անձի համար մի քանի հաստատություններում վարել անձնական գործ։ Անձնական գործը պետք է վարվի այն հաստատությունում, որտեղ տվյալ աշխատողը հանդիսանում է հիմնական աշխատող, իսկ այն հաստատությունները, որտեղ նա կաշխատի համատեղության կարգով՝ ունենան հնարավորություն օգտվելու նրա անձնական գործից։ Առաջարկ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Արգելվում է համակարգում նույն աշխատակցի համար վարել մեկից ավելի անձնական գործ»։ 2. «Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնի 4-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո քանի աշխատանքային օրվա ընթացքում պետք է լրացված լինի անձնական գործը։ Առաջարկ․ 4-րդ կետի առաջին նախադասությունից հետո ավելացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Աշխատողի տվյալները համակարգ մուտքագրվում են հրամանագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում»։ 3. «Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնում ավելացնել նոր կետ, որտեղ ինչպես «Սովորողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնում կնշվի, որ մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է ուսումնական հաստատության տնօրենը։ Առաջարկ․ «Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնում ավելացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Աշխատողի մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է ուսումնական հաստատության տնօրենը»։ 4. Առաջարկում ենք «Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ» բաժնի 4-րդ կետի անձնական գործում ներառվող տվյալներում ավելացնել երկու նոր տվյալ՝ 1) Ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն 2) Դասավանդվող մյուս առարկաները։ 5. «Սովորողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 2-րդ կետում հստակեցնել, որ արգելքը վերաբերում է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին» ընդհանրապես, ոչ թե հաստատությանը։ Առաջարկ․ «Սովորողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Արգելվում է նույն սովորողի համար համակարգում վարել մեկից ավելի անձնական գործ»։ 6. «Սովորողի անձնական էլեկտրոնային գործ» բաժնի 6-րդ կետում «Սովորողի դասարանը» բառերից հետո ավելացնել «և ենթադասարանը» բառերը։ 7. «Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ» բաժնի 2–րդ կետի ցուցադրվող տվյալներում ավելացնել նոր տվյալ, որը ցույց կտա, թե որ հաստիքում քանի մարդ է աշխատում։ Առաջարկ․ «Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ» բաժնի 2–րդ կետում ավելացնել նոր տվյալ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Տվյալ հաստիքում մեկից ավել մարդ աշխատելու դեպքում հստակ նշել առարկան և աշխատողների թիվը (օրինակ, հաստիքը՝ ֆիզիկայի ուսուցիչ, աշխատողների թիվը՝ 3)»։ 8. «Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով» բաժնի 2-րդ կետում ավելացնել նոր տեղեկատվություն՝ ենթադասարանի մասին, քանի որ տարբեր ենթադասարաններում ուսումնական առարկաների թեմատիկ պլանները կարող են տարբեր լինել։ Առաջարկ․ «Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով» բաժնի 2-րդ կետում «Դասարանը» բառից հետո ավելացնել «և ենթադասարանը» բառերը։ | Ընդունվում է ի գիտություն | Վերաբերվում է պետական դպրոցներին |
16 | Լիլիթ Նահապետյան 19.08.2020 19:28:24 | Մեջբերում եմ Ձեր պատասխանը՝ "Խորհրդակցական մարմինների արձանագրությունները գրանցում են մասնագիտական քննարկումները և աշխատանքային որոշումներ, որոնք ուժ են ստանում մանակավարժական խորհրդի նիստում միայն: Այդ պատճառով պարտադիր է ունենալ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան": Խնդրում եմ պարզաբանել 1.ԱԽ և ԾԽ արձանագրությունների մատյանների լրացումը շարունակելու ենք,թե պարտադիր չէ ունենալ, 2.եթե այո՝ այդտեղ կայացված առանցքային որոշումները պարտադիր պետք է արտացոլվեն նաև մանկխորհի արձանագրությունների մատյանում? | Վերցվում է ի գիտություն | Այո: Բոլոր հարցերը քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում: |
17 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:23:01 | Քանի որ ոչ պետական ուսումնական հաստատությունները, իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ • նախագծում թվարկված փաստաթղթերի վարումը կարող են իրականացնել այլ համակարգերի միջոցով, (օրինակ՝ էլեկտրոնային դասամատյան՝ Moodle, Educonnex, Skooler, Teams համակարգեր, կադրային գործի և հաշվապահության վարում՝ ՀԾ, և այլն), որոնք կազմակերպության տարբեր գործառույթները կազմակերպելու համար փոխկապակցված են իրար հետ, կամ • ԴԿՏՀ համակարգը չի կարող ապահովել կրթական գործընթացի իրականացման համար տվյալ դպրոցին անհրաժեշտ պահանջները (օրինակ՝ Էլեկտրոնային դասամատյան), կամ • նախագծով պահանջվող, տրամադրման ենթակա որոշ տվյալների տեղադրումը կարող է համարվել առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակում (օրինակ՝ Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ, Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ, պահմանագրի տեսածրված տարբերակներ և այլն), կամ • ԴԿՀՏ համակարգով դրանց վարումը կարող է խոչընդոտել կամ սահմանափակել կազմակերպության ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը Առաջարկում եմ նախագծում 1. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն կատարելու վերահսկողության գործառույթ ուսումնական հաստատությունների նկատմամբ 2. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն բարձրացնելու ուսումնական հաստատությունների արդյունավետությունը 3. տարանջատել հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նապատակ հետապնդող կետերը դպրոցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակ հետապնդող կետերից՝ ըստ դրա առանձնացնելով ԴԿՏՀ համակարգում էլեկտրոնային տարբերակով պարտադիր կամ կամընտրական մուտքագրման ենթակա փաստաթղթերի ցանկեր։ 4. հստակեցնել, թե հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկում թվարկված փաստաթղթերից որոնք են ենթակա պարտադիր լրացման ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից։ | Ընդունվում է ի գիտություն | Վերաբերվում է պետական ուսումնական հաստատություններին |
18 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:23:35 | Նախագծի տարբեր հատվածներում թվարկվում են տվյալներ, որոնք տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են կամ կան լրացման ենթակա տվյալներ, որոնց իսկությունը ուսումնական հաստատությունը չի կարող ստուգել (օրինակ՝ աշխատանքային ստաժ, վերապատրաստում և այլն), հետևաբար նաև ուսումնական հաստատությունը կամ ուսումնական հաստատության տնօրենը չպետք է պատասխանատվություն կրի այն տվյալների համար, որոնց իսկությունը ստուգելու մեխանիզմներ չունի ։ Ուստի առաջարկում եմ՝ 1. հանել այդ կետերը կամ դարձնել լրացման համար ոչ պարտադիր դաշտեր, կամ 2. լրացման ենթակա դաշտերը (մասնավորապես աշակերտի և աշխատակցի անձնական էլեկտրոնային գործերում պահանջվող անձնական տվյալները, աշխատակիցների Ֆինանսական տվյալները) խմբավորել ըստ լրացման բնույթի՝ պարտադիր և կամընտրական լրացման ենթակա, ինչպես նաև ոչ պետական դպրոցների համար հստակեցնել՝ տարբերություն կա՞ տրամադրման ենթակա պահանջվող տվյալների ցանկում ի համեմատություն պետական դպրոցների։ | Չի ընդունվում | Առաջարկությունը անորոշ է |
19 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:25:54 | Էլեկտրոնային դասամատյաններ Էլեկտրոնային դասամատյանների գործածությունը ոչ պետական որոշ ուսումնական հաստատություններում, պայմանավորված կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով և կազմակերպության տարբեր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համակարգերի փոխկապակցվածությամբ, հնարավոր չէ ամբողջությամբ իրագործել։ Էլեկտրոնային դասամատյանը կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր չէ օգտագործել աշակերտին «7) օրվա դասի թեման, 8) տնային առաջադրանքը հանձնարարելու և 9) աշակերտների հաճախումների մասին արձանագրումը և 10) աշակերտների ընթացիկ և թեմատիկ» գնահատումը իրականացնելու համար։ Առաջարկ՝ 1. էլեկտրոնային դասամատյանի կիրառումը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր՝ դասամատյանի համակարգի ընտրությունը թողնելով ոչ պետական ուսումնական հաստատությանը, կամ 2. Վերը նշված կետերի պահանջը չկիրառել ոչ պետական ուսումնական հաստատությունների համար։ | Վերցվում է ի գիտություն | Կիարառվում է միայն պետական հաստատություններում |
20 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:25:54 | Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ 1. 4-րդ կետի ազգությանը վերաբերող ենթակետ․ առաջարկում եմ հստակեցնել ազգությունը պարզելու իրավական միջոցները, եթե այդպիսիք կան, կամ հանել կետը/ դարձնել լրացման համար ոչ պարտադիր կետ։ 2. 5-րդ կետի 1-ին ենթակետ՝ «Աշխատանքի ընդունման պայմանագրի, պայմանագրերում կատարված փոփոխությունների, համաձայնագրերի էլեկտրոնային տարբերակը՝ տեսածրված կամ PDF ձևաչափով», առաջարկում եմ 1․ չկիրառել ոչ պետական ուսումնական հաստատությունների համար՝ հաշվի առնելով, որ ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ծավալել ինքնուրույն տնտեսական գործունեություն, իսկ պայմանագրերում կարող է պարունակվել ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություն։ 3. 5-րդ կետի 3-րդ ենթակետ․ 1․ առաջարկում եմ հստակեցնել պաշտոնային դրույքաչափի հաշվարկման մեխանիզմը 2․ Կետը դարձնել ոչ պարտադիր ոչ պետական ուսումնական հաստատությունների համար՝ հաշվի առնելով, որ ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ հաշվարկի այլ մեխանիզմներ, ուստի այն կիրառելի չէ։ 4. 5-րդ կետի 5-րդ ենթակետ․ 1․ «Պաշտոնի նշանակման հրամանի համարը և ամսաթիվը» բառերին ավելացնել նաև «համաձայնագրի համարը» բառերը։ 2․ Կետը դարձնել ոչ պարտադիր ոչ պետական ուսումնական հաստատությունների համար՝ հաշվի առնելով, որ ըստ աշխատանքային օրենսգրքի կարող է լինել ոչ թե հրամանով, այլ համաձայնագրով, ինչը ավելի հաճախ է օգտագործվում։ 5-րդ կետի 6-րդ ենթակետ․ 1․ աշխատանքային ստաժի հաշվարկի մեխանիզմները հստակ չեն․ գործատուն աշխատողի ներկայացրած ինքնակենսագրականի հիման վրա է ստանում տվյալ տեղեկությունը, քանի որ աշխատանքային գրքույկները դուրս են եկել շրջանառությունից, ինչպես նաև կան արտերկրում աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ։ ՀՀ-ում աշխատող անձանց վերաբերյալ հստակ տվյալներին տիրապետում են հարկային մարմինները և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համապատասխան ստորաբաժանումները։ Առաջարկում եմ այս կետը ևս դարձնել ոչ պարտադիր առնվազն ոչ պետական ուսումնական հաստատությունների համար։ 5-րդ կետի 24-րդ ենթակետ․ Առաջարկում եմ՝ 1․ հստակեցնել վերապատրաստումների բնույթը և վերապատրաստող կազմակերպությունների ցանկը, եթե հստակ վերապատրաստումների է վերաբերում կետը։ 2․ նախատեսել տվալների տրամադրումը հենց վերապատրաստող կազմակերպություններից, քանի որ ուսումնական հաստատությունը շատ դեպքերում չունի տրամադրված տվյալների իսկությունը ստուգելու մեխանիզմներ։ | Վերցվում է ի գիտություն | Կիրառվում է միայն պետական դպրոցներում |
21 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:25:54 | Սովորողի անձնական էլեկտրոնային գործ - 4-րդ կետը հակասում է «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգ»-ում նշված ժամկետին՝ 1 օրվա ընթացքում։ Առաջարկում եմ համաձայնեցնել փաստաթղթերում նշված ժամկետները։ - Ծնողի կամ օրինական ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալներ (ՀԾՀ, անձնագրային տվյալներ) պարունակող դաշտերով պահանջվող տվյալները թվարկված չեն աշակերտին դպրոց ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքում։ Առաջարկում եմ տարանջատել պարտադիր և կամընտրական լրացման ենթակա տվյալները վերոնշյալ կարգին համապատասխանեցնելու համար։ | Չի ընդունվում | Պարտադիր փաստաթղթեր չեն |
22 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:25:54 | Միջնակարգ կրթության ատեստատների և հիմնական կրթության վկայականների բաշխման մատյաններ - Միջնակարգ կրթության ատեստատների և հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանների նկարագրերում բացակայում են ստացած գնահատականների մասին դաշտերը։ | Վերցվում է ի գիտություն | Հարցը կքննարվի |
23 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:25:54 | Էլեկտրոնային հաստիքացուցակ Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ պետականներից տարբեր հաստիքացուցակ, ուստի առաջարկում եմ չկիրառել ոչ պետական ուսումնական հաստատությունների համար։ | Վերցվում է ի գիտություն | Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին: |
24 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:48:49 | Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան Ոչ պետական ուսումնական հաստությունների դեպքում կարող է տարբերվել հաշվարկման ձևը․ առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։ | Վերցվում է ի գիտություն | Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին: |
25 | Տաթևիկ Ավետիսյան 21.08.2020 15:48:49 | Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում ուսումնական առարկաների թեմատիկ պլանները կարող են պարունակել առևտրային գաղտնիք և պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով։ Ուստի առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։ | Վերցվում է ի գիտություն | Փաստատթերի ցանկը վերաբերվում է պետական դպրոցներին: |