Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2020 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը, «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ բացառությամբ N 2 հավելվածի 31-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ և 55-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, 58-րդ կետի, որը ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից և 56-րդ և 57-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2020-2021 ուսումնական տարվա առաջին և երկրորդ դասարաններում սովորողների համար։
  3. Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը սույն որոշման հավելված 2-ի հիման վրա ձևավորվում են առարկայական ծրագրերը, իրականացվում է դրանց փորձարկումը և մանկավարժների վերապատրաստումը, մշակվում են ուսումնական նյութերն ու դասագրքերը։

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության

2020 թվականի ___________ __-ի

N _____ -Ն որոշման

 

«Հավելված N 1
Կառավարության

2010 թվականի ապրիլի 8-ի

N 439 -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչներ.

2) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` կարողունակությունները (կոմպետենցիաներ) :

3) հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքներ.

4) սովորողների գնահատման ձևեր։

  1. Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից.

1) հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով.

2) հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական ծրագրերի և չափորոշիչների մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր.

3) հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

  1. 4. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
  2. 5. Առարկայական ծրագրերը և չափորոշիչները, որպես հանրակրթական պետական չափորոշչի բաղկացուցիչ մասեր, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության

2020 թվականի ___________ __-ի

N _____ -Ն որոշման

 

«Հավելված N 2
Կառավարության

2010 թվականի ապրիլի 8-ի

N 439 -Ն որոշման

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները:
  3. Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերին և դրույթներին համաձայն:
  4. Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:
  5. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
  6. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

 

  1. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
  2. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
  3. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  4. Միջնակարգ կրթության կարողունակություններն են`
  • Լեզվական կարողունակություն և գրագիտություն - Սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր:
  • Սովորել սովորելու կարողունակություն - Սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն:
  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն - Սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են ցուցաբերել մասնագիտական կողմնորոշում : Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները։
  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն - Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողները արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն:
  • Թվային և մեդիա կարողունակություն - Սովորողներն ունեն տեղեկատվական հոսքի մեջ կողմնորոշվելու հմտություն և մեդիագրագիտություն, ընդունակ են կառավարել մեդիայի սպառումը և թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրա հետ կապված ռիսկերը։ Նրանք ձևավորում են ժամանակակից տեխնոլոգիաների և զարգացման միտումների վերաբերյալ գիտելիք և դրա կիրառման հմտություններ, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Սովորողները կարողանում են սեփական ուժերով ստեղծել մեդիա արտադրանք։
  • Մշակութային կարողունակություն - Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ:
  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն -Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները դիտում, նկարագրում, ճանաչում և բացատրում են բնագիտական երևույթները, ձեռքբերված իմացության հիման վրա անում են եզրահանգումներ և ստուգում ապացույցները։ Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը:
  • Տնտեսական կարողունակություն - Աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները և արժևորում են առողջ ու անվտանգ կենսակերպը։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

 

  1. 9. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից ոչ ավել, քան չորսը, այլընտրանքային ծրագրերի իրականացման դեպքում կարող են մանկավարժական հիմնավորմամբ տեղափոխվել հանրակրթական հիմնական ծրագրի  շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների բաժին, բացառությամբ 1, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 22, 23, 25, 27, 30, 33 կետերի: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

 

  • Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով).
  • առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.
  • ունենա գիտելիքներ և հմտություններ օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.
  • ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
  • կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
  • գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ.
  • մտքերն արտահայտելիս բերի պարզ հիմնավորումներ, կատարի ընդհանրացումներ և պարզ դասակարգումներ.
  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.
  • ունենա նախնական գիտելիք շրջակա աշխարհի օբյեկտների, երևույթների և դրանց փոխադարձ կապերի մասին և կարողանա նկարագրել դրանք.
  • իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.
  • համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերը օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
  • ունենա նախնական պատկերացում էկոհամակարգերի, դրանց փոխադարձ կապերի և պահպանության մասին.
  • տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական պարզ միջոցառումների.
  • oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, կարողանա օգտագործել դրանց անվտանգ կիրառելու կանոնները.
  • օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
  • ճանաչի իր հայրենիքը, ունենա նախնական գիտելիքներ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
  • ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և իմանա պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ.
  • կարևորի անձնական ֆինանսական միջոցների կառավարումը, կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը.
  • պատկերացում ունենա ձեռնարկատիրական գործունեության կարևորություն մասին, բերի պարզ օրինակներ.
  • իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
  • կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
  • պատկերացում ունենա տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանության մասին.
  • ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի ևաջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
  • ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.
  • ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.
  • գիտակցի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.
  • գտնի իր սխալները և ձգտի դրանք ուղղել ինքնուրույն կամ աջակցությամբ.
  • գիտակցի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը.
  • ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
  • զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
  • ճանաչի և խուսափի վնասակար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները.
  • դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային  գործիքներից և նյութերից.
  • դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
  • պահպանի սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, գիտակցի առողջ և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը:
  • ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.

 

 

 

  1. 10. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

  • վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով).
  • հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կազմի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ  բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով).
  • առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավ
  • Discussed

    25.06.2020 - 10.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 128454

Print

Suggestions

Մամիկոն Խաչատրյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

Մամիկոն Խաչատրյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

Հայկանուշ Գալստյան

10.07.2020

Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։

See more