Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը կարգավորում է հողամասի, շենք, շինության և այլ անշարժ գույքի տարածք առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հետ կապված իրավահարաբերությունները՝ սահմանելով ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողի կողմից  խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավունքի իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, վկայակոչված հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ օրենսդիրը  որևէ իրավակարգավորում չի նախատեսում  այն դեպքերի համար, երբ անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա տեղադրված կամ կառուցված է շարժական գույք և հողամասի սեփականատիրոջը անհրաժեշտ է հողամասն ազատել այդ շինություններից: Ավելին, նշյալ հոդվածի 2-րդ մասի իմաստով ներխուժում է համարվում միայն ֆիզիկական անձի կողմից շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը:

Իր հողամասում գտնվող շարժական գույքն հեռացնելու օրենսդրորեն սահմանված միակ արդյունավետ եղանակը դատական ընթացակարգն է: Ստացվում է, որ ներկա կարգավորման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, ինչը կարող է լինել բավականին ժամանակատար և հանգեցնել իրար հակասող դատական ակտերի կայացման, հետևաբար ոչ միատեսակ դատական պրակտիկայի ձևավորման:

Վերոգրյալից բխում է, որ անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորում այն դեպքերի համար, երբ սեփականատիրոջը պատկանող հողամասում այլ անձի կողմից տեղադրվել է  շարժական գույք և հողամասի սեփականատիրոջը անհրաժեշտ է հողամասն ազատել այդ շինությունից:  

Հատկանշական է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից ևս բխում է նման կարգավորումների առկայության մասին:

Անգլիայի Պարտավորությունների մասին օրենքը նախատեսում է ներխուժման ինտիտուտը: Մասնավորապես Անգլիայում առանձին կարգավորվում է նախատեսվում ուրիշի հողամաս ներխուժելու դեպքերի համար (Անգլիական իրավունքում նշված տերմինը հայտնի է որպես Trespass to land):

Անգլիական իրավունքի համաձայն՝ ներխուժում է դիտարկվում մուտքը ուրիշի հողամաս, այնտեղ մնալը կամ այնտեղ որևէ նյութական առարկա դնելը  կամ նետելը:

Ներխուժող համարվում այն անձը, ով առանց թույլտվության գտնվում է այլ անձի տարածքում, որի սեփականատերը տեղյակ չէ նրա ներկայության մասին կամ տեղեկացված լինելու դեպքում դեմ է դրան: Ընդհանուր կանոնը կայանում է նրանում, որ սեփականատերը չունի ոչ մի տեսակի պարտականություն ներխուժող անձի նկատմամբ, ով ներխուժել է իր ռիսկով: Այն դեպքում, երբ ներխուժածի ներկայությունը հայտնի է սեփականատիրոջը, նա իրավունք չունի մտադրված վնաս պատճառել ներխուժողին կամ ստեղծել մի իրավիճակ, որի պարագայում կարող է մտադրված վնասել ներխուժողին:

Հողի սեփականատիրոջն է պատկանում այն ամենը, ինչ գտնվում է հողի վրա և դրա տակ: Հետևաբար, հողամասի սեփականատերը իրավունք ունի պահանջելու ներխուժման վերացում:  

 

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար:

Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածնորով նախատեսված մեխանզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում:

Մինչդեռ, ակնհայտ է, որ նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմի նախատեսումը կարևոր է և ժամանակի և միջոցների խնայողության տեսանկյունից:

Այս նպատակը իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ապամոնտաժել սեփականատիրոջ հողամասում տեղակայված շարժական գույքը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան լուծել ոչ հիմնական շինություններ հետ կապված խնդիրները: Իրավակարգավորումների ստեղծումից հետո Կառավարության որոշմամբ արդեն մանրամասն կկարգավորվեն անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման հարցերը:

 

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: 

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի և ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

 

  • Discussed

    20.01.2020 - 04.02.2020

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil and commercial legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7769

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

21.01.2020

Նախ գտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությանը պատիվ չի բերում օրենսդրական տեխնիկայի նման բազում ու կոպիտ խախտումներով նախագծի հրապարակումը: Մասնավորապես նախագծի վերնագրի համաձայն նախագծով պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ, սակայն նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Բացի այդ նոր խմբագրությամբ տրված հոդվածում առկա են երկու հատ 1-ին մաս, 2-րդ մասը գտնվում է 2.1-ին մասից հետո: Բացակայում են հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը: Կարծում եմ նաև, որ նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Սույն նախագծով պետության և համայքի սեփականության համար սահմանվում է պաշտպանոթւյան ավել վատ իրավական կարգավորում, որը խթանելու է պետական ու համայքի հողամասերի զավթումը:

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հարկ է նկատել նաև, որ դրական կողմերից զատ՝ տվյալ կարգավորումը որոշակի կերպով կարող է հանգեցնել ինքնիրավչության դեպքերի քանակի ավելացման

Տիգրան Ստեփանյան

20.01.2020

Հնարավոր տարընթերցումներն ու իրավունքի չարաշահումները նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում եմ նախագծի 2․1․ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերության մեջ <<ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ>> նախադասության մեջ ավելացնել <<ողջամիտ>> արտահայությությունը, այսինքն՝ <<ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված ողջամիտ գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

See more