Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագիծը միտված է հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ կանոններ) գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնոժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների լրամշակմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

Նախագծով նախատեսվող լրաշակումներից են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև դիմող անձին նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կանոններով սահմանված չեն մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջ, նոր միացման դեպքում տրամադրվող տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունք, կատարվող վերահաշվարկների մասին բաժանորդին նախապես տեղեկացնելու և դրանց հետ չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն և բաժանորդը դրանց մասին տեղեկանում է միայն վճարման փաստաթղթերից: Սահմանված չէ նաև դիմող անձին նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից տուժանք վճարելու պահանջ:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորման միջոցով նոր միացման դեպքում դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցմանը, առկա դիմում-բողոքների նվազեցմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում առավել բարելավվելու են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները, այդ թվում՝ սահմանվող նոր կարգավորումների միջոցով, հստակեցվելու են առկա կարգավորումները, նվազելու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորման միջոցով նոր միացման դեպքում դիմող անձից գանձվող միացման վճարը, ինչպես նաև առկա դիմում-բողոքները:

  • Discussed

    24.10.2019 - 10.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Water economy

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2334

Print

Suggestions

Դավիթ Գասպարյան

10.11.2019

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով Վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ին Ջրային կոմիտեի ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ միջև կնքված համաձայնագրի 2-րդ կետով Վարձակալի՝ առաջիկա 5 տարիներին 230 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մի մասը Վարձատուի կողմից իրականացնելու պարտավորությունը, առաջարկում ենք փոփոխություն կատարել Կանոնների 54 կետում ու այլևս մատակարարին չվերապահել Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ստուգաչափման պատասխանատվությունը։ Եթե ստուգաչափման հետ կապված որոշակի պարզաբանումներ ներկայացրել ենք Նախագծի առանձին կետերի վերաբերյալ մեր դիրքորոշումներում, ապա առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման՝ Մատակարարին վերապահված բացառիկ իրավասությունը համարում ենք անընդունելի։ Ստացվում է, որ Վարձակալի առաջիկա 5 տարիների ներդրումային ծրագրերի մեջ անհնար է մտցնել առևտրային հաշվառքի սարքերի՝ Վարձատուի կողմից ձեռքբերումն ու Վարձակալին տեղադրման համար հատկացումը, ինչը չի բխում ոչ Վարձակալության պայմանագրից, ոչ էլ ՀՀ հակամենաշնորհային օրենսդրությունից։

Դավիթ Գասպարյան

10.11.2019

16. Անթույլատրելի է Նախագծի 45) կետով նախատեսված՝ Կանոների 93 կետում առաջարկվող փոփոխությունը։ Ըստ էության պատշաճ հիմնավորված չէ, թե ինչ տրամաբանությամբ Կանոների 66 կետով սահմանված պարտավորությունը կատարելու ժամկետը հետաձգվում Վեոլիա ջրի սպասարկման ողջ տարածքում։

Դավիթ Գասպարյան

10.11.2019

14. Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի Նախագծի 43) կետով կանոնների 89-րդ կետի փոփոխությունը, համաձայն որի ներկայացվել է ցայտաղբյուրներով սպառումը առևտրային հաշվառքի սարքի միջոցով չհաշվարկելու առաջարկ։ Սա դուրս է ջրային ռեսուրնսերը խնայողաբար օգտագործելու և ճիշտ հաշվառում իրականացնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը և դրված էր Վեոլիա ջուր ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրի հրավերի հիմքում։

See more