Add to favourites
«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.09.2019 19:49:55 | ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԵՒ «ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը մանրամասնորեն քննարկելով «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» (այսւոհետ՝ Ռազմավարություն) եւ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թթ իրականացվելիք գործողությունների ծրագրի» (այսւոհետ՝ Ծրագիր) նախագծերը, նշում է, որ դրանց մշակումը եւ ներկայացումը հանրային քննարկման ողջունելի է։ Համամիտ լինելով Ռազմավարության եւ Ծրագրի հիմնական դրույթների հետ, այդուհանդերձ ներկայացնում ենք հետեւյալը․ 1. Ռազմավարությունում գրեթե չկան դրույթներ՝ մասնագիտական հանրության հետ համագործակցության վերաբերյալ, ինչը ներկայումս խիստ արդիական է եւ անհրաժեշտ, 2. Ցանկալի է, որ Ռազմավարությունը ՔՀԿ-ների հետ համագործակցությանը անդրադառնար կոնկրետ ոլորտներում միջոցառումների իրականացման մակարդակում՝ համապատասխան արդյունքային ցուցանիշների ամրագրմամբ և ոչ թե պարզապես հռչակագրային կարգով, 3. Ռազմավարության մեջ նշվում է, որ ակնկալվում է Շահառուներին տրամադրվող արտադրանքների և մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարելավում։ Հարց է առաջանում, թե ինչպես պետք է չափել այդ աշխատանքների եւ ծառայությունների որակը, ով է չափելու դա եւ ինչպես, ինչ գործիքներով է չափվելու որակը, 4. Ցանկալի կլիներ Ռազմավարության մեջ նախատեսված միջոցառումներն ունենային իրենց քանակական ու ժամկետային գնահատականները, որպեսզի ՔՀԿ-նորը նույնպես հնարավորություն ունենան մոնիթորինգի ենթարկել դրանց իրականացումը, 5. Ավելին, հարկ է Ռազմավարությունը լրացնել մասնագիտական հանրության հետ համագործակցության ընդլայնման նոր ձեւաչափերի, ինչպես օրինակ հանարային ֆինանսների ծախսման վերաբերյալ համատեղ հետազոտությունների, ուսումնասիրությունների անցկացման, մոնիթորինգի իրականցման, վերահսկողության միջոցով, 6. Ռազմավարության իրականացումը նախատեսվում է պետական եւ օրենքով չարգելված այլ միջոցների օգտագործմամբ, սակայն ծախսային գնահատականներ ներկայացված չեն։ 7. Առաջարկում ենք Ռազմավարությունում նախատեսել․ Ռազամավարությամբ նախատեսված միջոցառումների գնահատման արդյունքային, ֆինանսական, քանակական, որակական ու ժամկետային ցուցանիշներ, Ներառել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակներում ՔՀԿ-ների հետ գործուն համագործակցության նպատակ եւ գործողություններ, «ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների անցկացում» միջոցառումների շրջանակներում ներգրավել նաև մասնագիտական ՔՀԿ-ներին ու նրանց անդամներին, Փորձարարական կարգով Ռազմավարությունում ներառել բյուջեների, երկրի ստացած վարկերի ու դրամաշնորհների մոնիթորինգն ու վերահսկողությունը մասնագիտացված ՔՀԿ-ների հետ իրականացնելու կամ նրանց վերապահելու ծրագրեր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | 1. Ընդունվել է ի գիտություն 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Ընդունվել է ի գիտություն 5. Ընդունվել է ի գիտություն 6. Ընդունվել է ի գիտություն 7. - Ընդունվել է ի գիտություն - Ընդունվել է ի գիտություն -Ընդունվել է ի գիտություն - Չի ընդունվել | 1. Հանրային՝ այդ թվում մասնագիտական հանրության հետ համագործակցությունն ու հաղորդակցությունը ներկայացվել է Ռազմավարության 22-րդ գլխում 2. Ռազմավարության յուրաքանչյուր ոլորտի/բաղադրիչի մասով ներկայացված են համապատասխան կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշները։ Ավելին յուրաքանչյուր միջոցառման մասով ներկայացված են դրա իրականացման ակնկալվող արդյունքային ցուցանիշները: 3. ՊՖԿՀԲ ռազմավարությամբ չի կարող կարգավորվել արտադրանքների և մատուվող ծառայությունների որակի բարելավման հետ առնչվող խնդիրներ, նշվածը տնտեսական բնույթի խնդիր է։ Բացի այդ Նախագիծը նման դրույթ չի պարունակում: 4. Միջոցառումների իրականացման ժամկետները և յուրաքանչյուրի արդյունքի ակնկալվող ցուցանիշները ներկայացված է Նախագծի 2-րդ հաելվածում։ Ինչ վերաբերվում է Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների քանակական ու ժամկետային գնահատականները ՔՀԿ-ների կողմից մոնիթորինգի ենթարկելու հնարավորությանը, ապա պետք է նշել, որ համաձայն Ռազմավարության նախագծի 18-րդ կետի և 20-րդ կետի 2-րդ ենթակետի՝ ՊՖԿՀԲ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ եռամսյակային պարբերականությամբ, հրապարակվելու է ՖՆ պաշտոնական ինտերնետային կայքում և ՔՀԿ-ները՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքային ցուցանիշները մոնիթորինգի ենթարկել դրանց իրականացումը: 5. Հանրային հետ համագործակցությունն ու հաղորդակցությունը ներկայացվել է Ռազմավարության 22-րդ գլխում, որը ներառում է նաև ՝ այդ թվում մասնագիտական հանրության հետ համագործակցության շրջանակը։ 6. Ֆինանսական գնահատականը ներկայացված է Ռազմավարության նախագծի 20-րդ կետում։ Ռազմավարության 2019-2023թթ. իրականացվելիք գործողությունների ծրագիրի մի շարք միջոցառումների իրականացման համար նախատեսվում է ֆինանսական (այդ թվում նաև տեխնիկական) աջակցություն: Դրանցից մի քանիսի ֆինանսավորման չափը և աղբյուրները որոշված են և ներկայացված են Հավելված 2-ում: Մյուս միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների չափը և դրանց աղբյուրները կորոշվեն զարգացման գործընկերների հետ քննարկումների արդյունքում: 7. - Միջոցառումների իրականացման ժամկետները և յուրաքանչյուրի արդյունքի ակնկալվող ցուցանիշները ներկայացված է Նախագծի 2-րդ հավելվածում։ Ինչ վերաբերվում է Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների գնահատմանը, ապա դրանք կիրականացվեն վերջիններիս իրականացման արդյունքում՝ Ռազմավարության նախագծի 21-րդ գլխի շրջանակներում: - Հանրային հետ համագործակցությունն ու հաղորդակցությունը ներկայացվել է Ռազմավարության 22-րդ գլխում, որը ներառում է նաև ՝ այդ թվում մասնագիտական հանրության հետ համագործակցության շրջանակը։ - Պարզաբանման կարգով նշենք, որ «ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների անցկացում» միջոցառումների շրջանակներում ներգրավել նաև մասնագիտական ՔՀԿ-ներին ու նրանց անդամներին ընդգրկերը դուրս է ՖՆ-ի իրավասության շրջանակներից, քանի, որ հիշյալ միջոցառումը իրականացվելու է ԱԺ-ի կողմից: - Պետք է նշել, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և վերահսկողության իրականացման գործընթացը սահմանվում է հիշայլի շրջանակներում կնքված համաձայնագրերի շրջանակներում։ Ինչ վերաբերվում է պետական բյուջեի միջոցներին, ապա նշենք, որ այդ տեղեկատվությունը հասանելի է և հրապարակային է բոլորի համար՝ բացառությամբ գաղտնիք պարունակող նյութերի: Մասնավորապես Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ՀՀ պետական մարմինները ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, յուրաքանչյուրը իրենց մասով, տեղադրում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքում: Ուստի կարծում ենք, որ նման գործընթաց կարող է իրականացվել ՔՀԿ-ների կողմից ինքնուրույն։ |
2 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 1. Տեսլականը և նպատակները բաժնում ՊՖԿՀ բարեփոխումների նպատակների շարքում սահմանված է հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը: Ռազմավարությունում այս ասպեկտը բավարար չափով մանրամասնեցված չէ, մասնավորապես՝ այն դիտարկված չէ հանրային բարիքի օգտագործման արդյունավետության ապահովման թիրախի համատեքստում: | Ընդունվել է ի գիտություն | Նշված համատեքստում «հանրային բարիքի արդյունավետություն» ասելով ենթադրվում պետական ծախսերի կառավարման արդյունավետության ապահովումը, այդ թվում պետական ծախսերի նպատակայնության հասցեականության ապահովմամբ, որը մեր գնահատմամբ ռազմավարության նախագծում մանրամասնված է բավարար չափով: |
3 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 2. Ռազմավարության 10-րդ կետով սահմանված են կառավարության հանձնառությունները ՊՖԿ ոլորտում: Առաջին կետով նշված է վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը, ինչը, մեր մոտեցմամբ, որոշակիորեն սահմանափակում է խնդիրը: Ծախսարդյունավետը կարելի է դիտարկել ծախսերի առումով արդյունավետ, մինչդեռ կարևոր է ի սկզբանե դիտարկել դրանց նպատակների արդյունավետ կենսագործման հանգամանքը: | Ընդունվել է ի գիտություն | Մեր գնահատմամբ, ծախսարդյունավետությունը նախանշված նպատակներին/թիրախներին հասնելու պարագայում ռեսուրսների օպտիմալ օգտագործումն է, ինչ արտացոլված է Նախագծի 10-րդ կետի 4-րդ ենթակետում: |
4 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 3. 10-րդ կետի երկրորդ ենթակետով խոսվում է արտահանման ծավալների մեծացման մասին: Կարծում ենք, նպատակադրումն ավելի լայն պետք է լինի և պետք է սահմանել տնտեսության գլոբալ մրցունակության աճի թիրախը: | Չի ընդունվել | Նախագծով նշված կառավարության 2-րդ հանձնառությամբ շեշտը դրվում է փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացման և բարելավմանը, իսկ տնտեսության գլոբալ մրցակցության աճի ապահովում չի ընդգրկվում ՊՖԿ համակարգի բարեփոխումների շրջանակում: |
5 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 4. 10-րդ կետի 4-րդ ենթակետում խոսվում է քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի անցման մասին: Կարծում ենք, այստեղ ավելի ճիշտ է խոսել ոչ միայն որակական, այլ քանակական ու որակական ցուցանիշների համադրմամբ բյուջետավորման համակարգին անցնելու մասին: | Ընդունվել է ի գիտություն | Հարցը վերաբերվում է, ոչ թե բյուջեում ծրագրային քանակական ցուցանիշների վերացմանը, այլ ծրագրերի համար խելամիտ և իմաստալից վերջնական արդյունքի և որակական ցուցանիշների սահմանմանը, որոնք ի ցույց կդնեն իրականացվող ծրագրերի/միջոցառումների նպատակայնությունը և հասցեականությունը: |
6 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 5. 11-րդ կետում, որպես ՊՖԿՀ բարեփոխումների շրջանակի ոլորտ, խոսվում է հարկաբյուջետաին ռիսկերի հաշվետվողականության մասին: Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի խոսել ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրման մասին, որի բաղադրիչներից մեկն էլ ռիսկերի հաշվետվողականությունն է: | Ընդունվել է ի գիտություն | Առաջարկությունը պարզաբանման կարիք ունի։ Առաջարկության մեջ չի նշվում թե կոնկրետ, որ ռիսկերի կառավարման ներդրմանն մասին է խոսք գնում։ Եթե օրինակ հարցը վերաբերվում է ներքին հսկողության ոլորտում ռիսկերի կառավարմանը, ապա պետք է նշել, որ այն ներառված է Բաղադրիչ 18-ով ներառված միջոցառումների շրջանակում: |
7 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 6. Ռազմավարության թիրախ 7-ը ենթադրում է հարկային արտոնությունների կիրառության շրջանակի կրճատում: Համակարծիք լինելով այս գաղափարի հետ, կարծում ենք, որ ռազմավարությունում այս մասով լրացուցիչ անհրաժեշտություն կա: Պետք է նախանշվեն հարկային արտոնությունների սահմանման սկզբունքները, հայեցակարգային դրույթները, հասցեականության որոշման տրամաբանությունը, հարկային արտոնությունների սահմանման գաղափարաբանությունն ընդհանրապես: Նույն տեղում, քայլերի նկարագրության մեջ, խոսվում է հարկային արտոնությունների արդյունավետության գնահատման մասին: Այստեղ ևս կարելի էր որոշ հիմնարար սկզբունքներ կամ չափանիշներ ներկայացնել, ըստ որոնց պետք է դիտարկել այդ նույն արդյունավետությունը: | Չի ընդունվել | ՊՖԿՀ 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության ընդհանուր տրամաբանությունը և կառուցվածը պահանջում է միջոցառումները նկարագրել ընդհանուր դրույթներով: Այս առումով, հայտնում ենք, որ հարկային արտոնությունների սահմանման սկզբունքները, հայեցակարգային դրույթները, հասցեականության որոշման տրամաբանությունը, հարկային արտոնությունների սահմանման գաղափարաբանությունը ռազմավարության կարգավորման առարկայի շրջանակներից դուրս են և այդ հարցերին անդրադարձ պետք է կատարվի այլ փաստաթղթերի շրջանակներում: |
8 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 7. Թիրախ 11-ի նկարագրության մեջ չի դիտարկվում ակցիզային հարկի պարագայում հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման անհրաժեշտությունը: | Ընդունվել է ի գիտություն | Հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման տեսանկյունից խնդիր է դրվել, նախ և առաջ, գնահատել առավել խոշոր հարկատեսակների (ԱԱՀ, եկամտային հարկ և շահութահարկ, որոնք ապահովում են բյուջեի եկամուտների զգալի մասը) գծով հարկային պոտենցիալը և ճեղքի մակարդակը: Նշված հարկատեսակների գծով հարկային պոտենցիալի գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո, կդիտարկվի նաև այլ հարկատեսակների պոտենցիալ մակարդակների գնահատման հնարավորությունը: |
9 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 8. Թիրախ 16-ում, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման ասպեկտը պատշաճ ուշադրության չի արժանացել: | Չի ընդունվել | Դիտողությունը հիմնավորված չէ |
10 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 9. Պետական պարտքի կառավարման բաղադրիչի նպատակների շարքում պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը նշված չէ: Մինչդեռ վարկային ծրագրերի շրջանակներում արվող ծախսերի արդյունավետության ապահովման, ծրագրերի մշտադիրտարկման գործուն մեխանիզմների կիրառման խնդիրը ոչ պակաս արդիական նշանակություն ունի: | Ընդունվել է ի գիտություն | Ներկայացնում ենք պարզաբանում։ Հայտնում ենք, որ առաջարկության բովանդակությունը՝ վարկային ծրագրերի շրջանակներում արվող ծախսերի արդյունավետության ապահովումը չի առնչվում կառավարության պարտքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: ՀՀ կառավարության պարտքի կառավարման գործընթացի շրջանակը նախատեսված է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով: |
11 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 10. Թիրախ 27-ը դիտարկում է փոխարժեքի ռիսկի մեղմման ասպեկտը, բայց ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը այլ ռիսկեր կարող է ի հայտ բերել, որոնց արդյունավետ կառավարման կարիքը ևս կա: Ուստի կարծում ենք այստեղ ոչ միայն փոխարժեքի ռիսկի, այլ ընդհանրապես տարբեր ռիսկերի հավասարակշռման կարիք կա: | Չի ընդունվել | Համակարծիք ենք, որ անհրաժեշտ է կառավարության պարտքի պորտֆելի կառավարման հետ կապված դիտարկել ոչ միայն փոխարժեքի ռիսկը, այլ նաև շուկայական այլ ռիսկերը, ինչը մանրամասն ներկայացված է 2020-2022թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում: |
12 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 11. Թիրախ 44-ում կարևորվում է ներդրումային ծրագրերի տնտեսական վերլուծության ասպեկտը: Կարծում ենք, որ ներդրումային ծրագրերի համալիր վերլուծության անհրաժեշտությունը պետք է սահմանել՝ տնտեսականից բացի դիտարկելով այլ ասպեկտներ ևս՝ սոցիալական, բնապահպանական և այլն: | Չի ընդունվել | Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ գոյություն ունի հանրային ներդրումային ծրագրերի համալիր վերլուծության և ծրագրի ընտրության ստանդարտ չափանիշներներ, իսկ նեղ ոլորտային՝ սոցիալական, բնապահպանական ե այլն, մասով դրանք պետք է իրականացվեն ճյուղային նախարարությունների կողմից, հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները: |
13 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 16:42:29 | 12. Թիրախ 47-ը առնչվում է ՏԻՄ բյուջետային գործընթացի բարելավմանը: Կարծում ենք, այստեղ պետք է առանձնացնել նաև ՏԻՄ ծախսային կարիքի գնահատման մեթոդական միասնական մոտեցման մշակման և կիրառման անհրաժեշտությունը, ինչև համայնքային ծառայությունների նվազագույն մակարդակի երաշխավորման նախապայման է հանդիսանում, ինչպես նաև բյուջետային կարգապահության ու թափանցիկության բարձրացման կարևոր նախադրյալ է: | Ընդունվել է ի գիտություն | Պարզաբանման կարգով նշենք, որ ՏԻՄ-երին առնչվող բաղադրիչով նախատեսվող միջոցառումները ներառվել են ռազմավարությունում, հաշվի առնելով Հայ-Գերկմանական համագործակցության Հարավային Կովկասի երկրներում «Լավ կառավարում հարավային կովկասում» մոդելի շրջանակներում «Ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն և հանրային կառավարում» գերակա ոլորտով նախատեսված համայնքներում ֆինանսական կառավարման բնագավառում ներառված միջոցառումները։ Ներկայացված առաջարկությունը կքննարկվի հիշյալի շրջանակներում նախատեսվող միջոցառումների համատեքստում: |
14 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 18.09.2019 17:46:12 | 14. Պետական գնումներ բաժնում առանձնացված կարևոր երեք բաղադրիչների հետ մեկտեղ, կարծում ենք ոչ պակաս կարևոր նշանակություն ունի գնումների համակարգում մրցակցության բարձրացումը, որը ցավոք անտեսվել է։ Մինչդեռ, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում գնումների ոչ մրցակցային եղանակների կիրառությունը ոչ միայն չի նվազել, այլ որոշ դեպքերում ավելացել է։ Հատկապես մտահոգիչ է հրատապության սկզբունքով կիրառվող ընթացակարգերի աճը։ Կարծում ենք, այս միտումը կարող է բացասաբար ազդել համակարգի ընդհանուր արդյունավետության վրա, քանի ոչ մրցակցային ձևերի կիրառության աճը կարող է հանգեցնել ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալու հավանականության բարձրացման։ Ըստ այդմ, անհրաժեշտ է այս բաղադրիչը ևս ներառել և սահմանել ոչ մրցակցային ձևերի կիրառության ծավալների նվազեցմանը միտված միջոցառումներ և ցուցանիշներ։ | Չի ընդունվել | Առաջարկը չի կրում ռազմավարական բնույթ: Այն հանդիսանում է գնումների համակարգի արդյունավետության բարձրացման ցուցանիշ, հետևաբար նախագծում ներառելու անհրաժեշտությունը բացակայում է: |
15 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:52:38 | Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: | ||
16 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:53:10 | 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ: | ||
17 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:54:34 | Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: | ||
18 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:57:13 | 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: | ||
19 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:57:13 | 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ: | ||
20 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:57:13 | 3. Մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման ներդրման մոնիտորինգը վեր հանեց ճյուղային նախարարությունների մեծ մասի աշխատակազմերի համապատասխան բաժինների անբավարար կարողությունները ՝ լինելու համարժեք ծրագրային բյուջետավորման համակարգի պահանջներին: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 16-ի 4-րդ միջոցառման մեջ մարդկային ռեսուրսների տակ կոնկրետացնել ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները: | ||
21 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: | Ընդունվել է ի գիտություն | Ռազմավարության նախագծի տեսքը լրացուցիչ տեղեկատվությամբ չծանրաբեռնելու նպատակով 2016-2019թթ․ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացված։ Պարզաբանման կարգով նշվում է, որ Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրի 1-11-րդ կետերով նախատեսված և 2018 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ՊՖԿՀ տարրերի (ոլորտների) տեղադրված է www.minfin.am կայքում։ Միաժամանակ նշենք, որ նախորդ ռազմավարությունով նախատեսված և չիրականացված միջոցառումները վերանայվել են և ընդգրկվել են առաջարկվող ռազմավարության նախագծում: |
22 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ: | Ընդունվել է | Ցուցանիշը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված տվյալ տարվա պետական բյուջեում ՀՀ օրենսդրական պահանջներից և/կամ պետության պարտադիր պարտավորություններից բխող ծրագրերը/միջոցառումները տարանջատված են»: |
23 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 3. Մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման ներդրման մոնիտորինգը վեր հանեց ճյուղային նախարարությունների մեծ մասի աշխատակազմերի համապատասխան բաժինների անբավարար կարողությունները ՝ լինելու համարժեք ծրագրային բյուջետավորման համակարգի պահանջներին: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 16-ի 4-րդ միջոցառման մեջ մարդկային ռեսուրսների տակ կոնկրետացնել ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները: | Ընդունվել է ի գիտություն | Ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները ընդունվել են առանձին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության 12․09․2019թ․ նիստում: |
24 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 4. Բյուջետային ծրագրերի իրականացման ընթացքում, մանավանդ ծրագրային բյուջետավորման ներդրման ներկա, սկզբնական փուլում, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ծրագրի կատարման գնահատումը կարող է վեր հանել դրա իրականացման այնպիսի անարդյունավետություն կամ այլ տեսակի թերություններ, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով պայմանավորված փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ծրագրի՝ նախապես պլանավորված տեսքով և բյուջեով իրականացման անհնարինությանը: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 17-ի երկրորդ միջոցառման մեջ որպես առանձին քայլ նախատեսել նաև ծրագրերի վերանայման և դրա արդյունքում այն փոփոխելու հնարավորությունը: | Ընդունվել է ի գիտություն | Ծրագրերի վերանայման գործընթացին առնչվող միջոցառումները նախատեսվում են 16-րդ թիրախի 1-ին միջոցառման շրջանակներում: |
25 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.09.2019 17:59:56 | 5. Բաղադրիչ 15-ի (Պետական գնումներ) առկա իրավիճակի նկարագրության և խնդիրների մեջ արդարացիորեն նշվում է, որ «… Համաշխարհային Բանկի գնահատմամբ էլեկտրոնային գնումների համակարգը տեխնիկական և ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում ինչպես ժամանակակից, այնպես էլ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ պահանջներին:» Միևնույն ժամանակ, ոչ այդ բաժնում, և ոչ էլ այլ տեղ չի կոնկրետացվում, թե ինչ պահանջների մասին է խոսքը: Առաջարկություն Սահմանել Բաղադրիչ 15-ի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներ, որոնք կոնկրետ ցույց կտան այն արդյունքները, որոնց հասնելու դեպքում կունենանք էլեկտրոնային գնումների՝ ֆունկցիոնալ առումով ժամանակակից և ՀՀ օրենսդրությանը համապատասխանող համակարգ: | Չի ընդունվել | Վերջնական արդյունքային ցուցանիշները սահմանված են Նախագծի «Պետական գնումներ» բաժնի 15-րդ բաղադրիչում: Ինչ վերաբերում է ՀԲ-ի գնահատականին, ապա տվյալ տեղեկատվությունը հասանելի է համացանցում՝ ՀԲ-ի համապատասխան հաշվետվությունների մեջ: |