Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշումներով՝ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի և ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգի շրջանակներում նախատեսվել են ընդերքօգտագործման բնագավառում հողերի կայուն կառավարման, պահպանության և ազդեցությունների մշտադիտարկման մի շարք գործողություններ, մասնավորապես. ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և արտադրական լցակույտերի տեղադիրքերի մշտադիտարկման նպատակով հատկացումների համակարգի վերանայում, ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի փոփոխություն, կենսաբանական ռեկուլտիվացիայի աշխատանքների մեթոդաբանության մշակում:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում որպես 2019-2020 թվականների ազգային առաջնահերթություններ նախանշվել են հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, հաշվետվողականության ստանդարտի տարածումը, ինչպես նաև շահառուների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Առաջնահերթությունների հետ փոխկապակցված՝ ՀՀ վարչապետի 24.11.2016թ.-ի N1104-Ա որոշմամբ ստեղծված բազմաշահառու խմբի կողմից մշակվել է պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթը, զարգացման հիմնական ուղղությունները և դրանցից բխող գործողությունները:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովելու նպատակով ներկայումս DMT Consulting Ltd (UK) ընկերության կողմից իրականացվում են ախտո­րո­շիչ ուսումնասիրություն­­ներ, ինչի նպատակն է վերհանել շրջակա միջավայրի և բնակ­չու­թյան առողջության համա­տեքստում հանքարդյու­նա­բերության ոլորտի զար­գաց­ման ռիսկերը և գնահատել տեխնիկական կարո­ղու­թյուն­ները: Ախտորոշիչ ուսումնասիրությունների արդյունքները հիմք են ծառայելու ընդերքօգտագործման արդյունքում շրջակա մի­ջավայրի և բնակ­չու­թյան առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվա­զեց­ման կամ բացառ­ման ուղղությունները ամրագրող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման համար:

   Ներկայացված զարգացումների շրջանակներում՝ միասնական օրենսդրական դաշտի ձևավորման, մշակվող օրենսդրական փաստաթղթերի պատճառահետևանքային փոխկապակցվածությունը և բովանդակային-կառուցվածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշումներով սահմանված փաստաթղթերի մշակման ժամանակացույցը:

         2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ որոշման հավելված 2-րդ, 3-րդ և 4-րդ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելվածներ 1-ի և 2-ի 93.1, 93.4, 94.1 և 94.2 կետերը: Հիշատակված կետերով սահմանված ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործման արդյունքում շրջակա մի­ջավայրի և բնակ­չու­թյան առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվա­զեց­ման կամ բացառ­ման ուղղությունները ամրագրող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և ԱՃԹՆ շրջանակներում պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի, զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող գործողությունների հաստատումից հետո: Ներկայացված կարգավորումները թույլ կտան ապահովել մշակվելիք ենթաօրենսդրական փաստաթղթերի պատճառահետևանքային փոխկապակցվածությունը հանքարդյունաբերության ոլորտում ընթացող քաղաքականության ձևավորման աշխատանքների հետ, ինչպես նաև մշակել աբողջական բովանդակային կառուցվածքով իրավական ակտեր:

     3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

     4. Ակնկալվող արդյունքը

Ապահովել ընդերքօգտագործման ոլորտում իրականացվող քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման միասնական մոտեցումների ձևավորում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ և 2019 թվականի մայիսի 16-ի  N650–Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ և 2019 թվականի մայիսի 16-ի  N650–Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.08.2019 - 27.08.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6940

Print

Suggestions

«Արազա» ԲՀԿ

12.08.2019

Այս որոշումն կարող է լուրջ բարելավում ապահովել Հաշմանդամություն ունեցող անձան կյանքում, սակայն մենք այսօր խնդիր ունենք ոչ միայն այդ հարցում այլ առավել խնդրահարույց է դարձել հաշմանդամության կարգ ստանալու առկա չափորոշիչների հարցը:

See more