Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 09.08.2019 15:05:04 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ վերաբերյալ հայտնում եմ Նախագծով փաստացի փոփոխությունների է ենթարկվում /շարադրվում են նոր խմբագրությամբ/ ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-Ն որոշման վերնագիրը, այլև որոշման 1-ին կետը, որով սահմանվում են 3 նոր հավելվածներ, ընդորում` ավելացվում են 2 նոր հավելվածներ, որոնք սահմանում են անասնաբուժության և բուսսանիտարիայի ոլորտներում ստուգումների մեթոդաբանություններն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող ՀՀ կառավարության որոշման գրեթե ամբողջական փոփոխություն կամ մեծածավալ լրացում, որը կարգավորվում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ, հետևաբար անհրաժեշտ է նախագծի նախաբանում <<33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի>> բառերը փոխարինելով <<34-րդ հոդվածի 4-րդ մասի>> բառերով և նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ: Նախագիծը հակասում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերջին պարբերությանը, որի համաձայն՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը, ինչը նշանակում է, որ նախագծով սահմանված հավելվածներից պետք է հանվեն ռիսկայնության և չափանիշների հաշվարկմանն ու գնահատմանը վերաբերող դրույթները և դրանք հաստատվեն ստուգում կատարող մարմնի կողմից: Նախագծով կատարվող փոփոխությունների շարքում ՀՀ կառավարության 2012թ N1679-Ն որոշումը լրացվում է 2 նոր հավելվածներով, սակայն գործող որոշմամբ սահմանված հավելվածը, որը վերաբերում է սննդամթերքի անվտանգության ոլորտին որևէ փոփոխության չի ենթարկվում, այնինչ պետք է ենթարկվի, որովհետև 1679-Ն որոշման 1-ին կետը խմբագրելուն զուգընթաց՝ որոշման գործող հավելվածի ա/ վերնագիրը մնում է անփոփոխ՝ <<ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանություն>> վերնագրով և պետք է համապատասխանեցվի նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված վերնագրին. բ/ նախաբանը պահպանվում է՝ փոխարենը հանվի կամ շարադրվի նոր խմբագրությամբ. գ/ մյուս կետերը և ընդհանրապես հավելվածի բովանդակությունն ու մոտեցումները պետք է համապատասխանեցվեն նախագծով լրացվող 2 նոր հավելվածների բովանդակային ձևակերպումներին և տրամաբանությանը, օրինակ 9-րդ կետը պետք է վերանայվի՝ հավելվածների և <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով տրված անհատական ռիսկի բնորոշման համաձայն կամ էլ 11-րդ կետը պետք է վերանայվի նախագծի 2-րդ հավելվածի 5-րդ աղյուսակին հակասելու հիմքով կամ էլ 12-րդ կետով նշված աղյուսակը պետք է վերանայվի նախագծի 2-րդ հավելվածի 7-րդ աղյուսակին հակասելու հիմքով և այլն: | ||
2 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:35:52 | Նախագծով առաջարկվող <<ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը>> հավելվածի /այսուհետ՝ 2-րդ հավելված/ վերաբերյալ | ||
3 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:37:00 | 1. Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե տվյալ նախագծի 2-րդ հավելվածի իմաստով որոնք են համարվում անասնաբուժական նշանակության օբյեկտներ, քանի որ <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով սահմանված հասկացությունում նշված ոչ բոլոր օբյեկտներն են նշված 2-րդ հավելվածում և դրա N2 աղյուսակում. անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ` անասնապահական ֆերմաները և տնտեսությունները, արոտավայրերը, ջրելատեղերը, անասնագերեզմանոցները, կենդանաբանական այգիները, ակվարիումները, բնական և արհեստական ջրային միջավայրերը, որտեղ բուծվում կամ պահվում են ջրային կենդանիներ, տեռարիումները, վիվարիումները, անասնաբուժական լաբորատորիաները, կենդանիների փոխադրում, կենդանիների նկատմամբ փորձարկումներ, կենդանական ծագման հումք և մթերք, կերեր, լրացակերեր, կերատեսակներ արտադրող, վերամշակող, պահեստավորող, իրացնող, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, պահպանում, առևտուր կամ իրացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները և կազմակերպությունները, գյուղատնտեսական և պարենային ապրանքների շուկաները, առևտրի օբյեկտները, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինման, պահեստավորման կազմակերպությունները, սպանդանոցները, սպանդային կետերը, բնական ծագում ունեցող կենդանական թափոնների տեղադրման և պահման, վնասազերծման վայրերը, կենդանիների շուկաները, կենդանիների կայանատեղերը, հավաքատեղերը, անասնաբուժական կենսապատրաստուկների արտադրության կազմակերպությունները, անասնաբուժական ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիաները, կազմակերպությունները, ինչպես նաև այլ հաստատությունները, տարածքները, որտեղ և (կամ) որոնց շրջակայքում վարակիչ կամ մակաբուծային գործոնները կարող են տարածվել: 2. 2-րդ հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը վերանայել, քանի որ օբյեկտը վերլուծել հնարավոր չէ, վերլուծության ենթակա է գործունեությունը, իսկ օբյեկտի դեպքում իրատեսական է և հնարավոր է գնահատումը: 3. 2-րդ հավելվածի՝ ա/ 2-րդ կետում ձևակերպված ռիսկի բնորոշումը վերանայել, որովհետև <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված է ռիսկ հասկացությունը, որի համաձայն՝ ռիսկը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի առաջացման հավանականությունն ու այդ վտանգի ազդեցության աստիճանն է: Անկախ ամեն ինչից՝ աքսիոմատիկ է, որ ռիսկը վտանգի առաջացման հավանականությունն է, որը կարող է ոնենալ տարբեր աստիճանի վտանգավոր ազդեցություն, հետևաբար նշված իմաստով և տրամաբանությամբ էլ պետք է լինի ռիսկը անասնաբուժության ոլորտում, որտեղ մարդու կյանքի և առողջության խնդրից բացի, նախևառաջ դրվում է նաև կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակային ապահովության գերակայությունը: Չի կարող ռիսկի բնորոշման մեջ ռիսկը պայմանավորվել միայն որևէ ոլորտում օբյեկտների գործունեությամբ, այն էլ վնաս հասցնելու հավանականությամբ, ի վերջո վնասը և վտանգը նույնացնել հնարավոր չէ, վնասը որպես այդպիսին՝ որևէ իրողության կայացած հետևանք է, իսկ վտանգը՝ դեռ կայացած չէ, այն կարող է լինել կամ չլինել, որովհետև այս դեպքում գործ ունենք առաջացման հավանականության և դրա պատճառը հանդիսացող բազմազան գործոնների հետ: բ/ 2-րդ կետի 2-րդ նախադասությունը ևս վերանայել, քանի որ <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջով ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը, ընդ որում օրենքը թույլ է տալիս և չի պարտադրում միաժամանակյա 2 պայման՝ ցանկացած դեպքում ոլորտի ռիսկի և անհատական ռիսկի հնարավորություն, այլ որոշակի դեպքերում հնարավոր է տալիս ռիսկի գնահատումը ոլորտային կամ անհատական ռիսկայնության չափանիշներով: Գործունեության ոլորտի կամ անհատական ռիսկերի հասցեատերը գործունեություն իրականացնող տնտեսավարողն է՝ որպես օբյեկտ, հետևաբար պետք է հանել <<անասնաբուժության բնագավառում>> բառերը և ձևակերպել օրենքի տրամաբանությամբ: Առաջարկվում է նաև սահմանել, որ ոլորտային ռիսկը գնահատվում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահովության և հիվանդությունների դրսևորումների հիման վրա կամ դրանք բնութագրող համապատասխան ցուցանիշներով: 4. Նախագծի 2-րդ հավելվածի 3-րդ կետում <<չափանիշ է, որի>> բառերը փոխարինել <<գնահատելու և հաշվարկելու>> բառերով, որովհետև ռիսկը կարող է գնահատվել ցուցանիշներով՝ համաձայն <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 2-րդ նախադասության: Նույն կետում կարիք կա հնարավորինս որոշակիացնել ,,վտանգավորություն առաջացնող հնարավոր բացասական հետևանքները, որոնց մասին, ըստ էության, խոսվում է սույն հավելվածի N1 աղյուսակում: Այդ հետևանքները պետք է վերաբերեն օբյեկտի գործունեությանը և ի վերջո՝ հնարավոր բացասական հետևանքները պետք է առաջանան գնահատման ենթակա գործունեության արդյունքում կամ հետևանքով: 5. 2-րդ հավելվածի 3-րդ կետում 2-րդ պարբերությամբ նշվածը խնդրահարույց է, որովհետև պարզ չէ, թե մի քանի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում ինչպես է որոշվելու, թե որն է ամենառիսկային ոլորտը, օրինակ՝ մսամթերքի արտադրությամբ զբաղվելու դեպքում սննդամթերքի անվտանգության, թե անասնաբուժության մասով է տնտեսավարողի ոլորտային ռիսկը հաշվարկվելու? կամ էլ եթե տեսականորեն ընդունենք, որ որոշվի կամ ստացվի դրանք ռիսկայնությամբ հավասար են, ապա ինչ է լինելու այդ դեպքում?: Չնայած օրենքի պահանջին՝ կարծում եմ ճիշտ է, որ մի քանի ոլորտում գործունեության իրականացման դեպքում հաշվարկվեն բոլոր ոլորտային ռիսկերը և ստուգման հիմքում դրվի ռիսկերի հանրագումարը, հակառակ դեպքում առաջանում են ոչ միայն կողմնակալության և բացասական դրսևորումների հիմքեր, այլև օբյեկտիվ կամ սուբյեկտիվ տեսանկյուններից ռիսկերի մի մասը մնում է չգնահատված, որի հետևանքով ռիսկերի կամ դրանց հետևանքների կանխարգելման ու վերացման վտանգներ ու հետևանքներ են առաջանում, օրինակ՝ հանրային սննդի ծառայություն մատուցողը կամ խորովածանոցը կամ գյուղատնտեսական արտադրանքի շուկան կամ սպանդանոցը կամ մսի խանութը կամ կենդանական ծագման հումք վերամշակողը գտնվում են կենդանիների առողջության և անասնաբուժական, ինչպես նաև սննդի անվտանգության տիրույթներում, հետևաբար նման օբյեկտների կամ գործունեության տեսակների դեպքում ստուգման ենթարկելու իմաստով ուղղակի չի կարող հաշվի առնվել մեկը, նման դեպքերում նրանց ռիսկայնությունը պետք է դիտարկվի 2 ուղղություններով և դրանց հանրագումարի տրամաբանությամբ և սկզբունքով պետք է գործի նման օբյեկտների ռիսկայնության որոշումը, գնահատումը և դրա հիման վրա ստուգման կազմակերպումն ու իրականացումը, հակառակ դեպքում կստացվի, որ օրինակ՝ անասնաբուժությունով կամ սննդի անվտանգությունով բարձր ռիսկային համարված տնտեսավարողը ստուգումների պլանում ներառվելիս և ստուգվելի պետք է ստուգվի բարձր ռիսկային ոլորտին վերաբերող ստուգաթերթով, իսկ մյուսով՝ ոչ: | ||
4 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:39:17 | 6. 2-րդ հավելվածի 4-րդ կետում հստակ ամրագրել, որ անհատական ռիսկ կարող են համարվել օրենսդրությամբ սահմանված պահանջների հայտնաբերված և արձանագրված խախտումները, բացի այդ, պետք է հստակեցնել խախտումների վերացմանն ուղղված գործողությունները ու՞մ են վերաբերում՝ խախտումը թույլ տված օբյեկտին կամ անձանց, թե խախտումը հայտնաբերողին, որը կարող են լինել ՀՀ և այլ երկրների պետական իրավասու մարմիններ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ, միջազգային և հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, ֆիզիկական և իրավաբանական անձինք, իսկ գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների հարցում նպատակահարմար է <<ստացված, հրապարակված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկատվություն և դրա ուսումնասիրության արդյունք>> ձևակերպումը, որտեղ թվարկվածներից յուրաքանչյուրը պետք է դիտարկվի առանձին և ունենա գնահատման հստակ չափ՝ միավոր, հակառակ դեպքում ռիսկայնության գնահատումը կլինի վերացական, ոչ օբյեկտիվ, կամայական, չարաշահումների և ռիսկերի հիմքերով և դրսևորումներով: Անհատական ռիսկի գնահատման գործում վերը թվարկվածները տրամաբանական են և կիրառելի, իսկ մերժելու դեպքում՝ ենթակա են հիմնավորման: | ||
5 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:39:52 | 7. 2-րդ հավելվածի 7-րդ կետում՝ ա/ ինչպես կետի, այնպես էլ 2-րդ հավելվածի բովանդակությունից պարզ չէ, թե ինչպես է գնահատվել կամ որոշվել գործունեության տեսակների վտանգավորությունը և դրան վերագրվել որոշակի միավոր կամ էլ ինչպես է նյութականացվել և հաշվի առնվել վտանգավորության հնարավոր բացասական հետևանքները, որտեղ պարզ չէ, թե ինչպես է գնահատվել կամ որոշվել բացասական հետևանքները և ինչ է նշանակում <<հնարավոր բացասական հետևանք>>, որտեղ միայն հնարավոր բառը արդեն իսկ խնդրահարույց է, այն կամայական ու ոչ օբյետկտիվ, ռիսկային դրսևորումների հիմքեր կամ նախադրյալներ է ստեղծում: բ/ պարզ չէ, թե ոլորտային ռիսկի հաշվարկման համար մասնագիտական աշխատանքային խումբը ում կողմից, ինչ սկզբունքներով և հիմքերով է ստեղծվել, արդյո՞ք այն կոմպետենտ է և ինչպես է կատարել հաշվարկումը և ինչ սկզբունքներով կամ մոտեցումներով է որոշել այս կամ այն գործունեության տեսակի ռիսկայնության միավորը և այն հիմնավորել: գ/ <<ստուգումների, մշտադիտարկումների արդյունքները>> ձևակերպումը փաստացի ռիսկայնության նոր չափորոշիչ է, որը չկա և սահմանված չէ հավելվածի 4-րդ կետով տրված անհատական ռիսկի ձևակերպմամբ, ինչով ըստ էության 4-րդ կետի հետ առաջանում է հակասություն: դ/ սահմանված 1-ին աղյուսակում՝ 1/ անհրաժեշտ է կիրառել ձևակերպման միևնույն սկզբունքը, հակառակ դեպքում ստացվում է տարընկալում, հակասություններ և անհամատեղելիություն, մասնավորապես՝ գործունեւոթյան տեսակ սյունակում մի դեպքում նշված է գոյական կամ օբյեկտ՝ սպանդանոց կամ կենդանաբանական այգի կամ ձկնաբուծական տնտեսություն և այլն, իսկ մի այլ դեպքում գրված է գործողություն կամ բայ՝ անասնաբուժական գործունեություն կամ առևտուր կամ հումքի և այլնի պահեստավորում և պահում կամ փոխադրում կամ արտադրություն, ինչը հակասում է նաև նախագծի խնդրո առարկային, որը օբյեկտն է և դրա ռիսկայնության գնահատումը: 2/ միայն առաջին հայացքից գնահատելով՝ կարելի է փաստել, որ այն տրամաբանական, իրատեսական և գործնականում կիրառելիության մասով առնվազն խիստ խնդրահարույց է, իսկ որպես անասնահամաճարակային նշանակության օբյեկտ՝ վարակիչ հիվանդությունների հսկողության և համաճարակաբանական նշանակության տեսակետներից՝ գնահատականը առանձին քննարկման առարկա է: 3/ ուղղակի չի կարող սպանդանոցը ունենալ ավելի բարձր ռիսկային միավոր, քան օրինակ՝ թռչնաբուծական կամ ոչխարաբուծական կամ այլ գյուղատնտեսական կամ ընտանի կամ վայրի կենդանիների պահման և բուծման տնտեսությունները, որովհետև սպանդանոցներում նախագծման ու կառուցման տիպային ու աշխատանքային սխեմաները, աշխատանքի կազմակերպման, անվտանգության և ռիսկերի կառավարման սկզբունքներն ու գործող պրակտիկան, չհաշված այդ համակարգերի ներդրման ու հսկողության մեխանիզմները, ռիսկի կամ վտանգավորության տեսակետից ակնհայտ պակաս վտանգավոր են, ավելի քիչ են քանակով և պատճառներով կամ հիմքերով, առավել կանխատեսելի և կառավարելի են, քան անասնապահական շենքերը կամ ֆերմաները, որտեղ կիրառվում են և բաց և փակ անասնապահական համակարգերը, որտեղ կենդանիները գտնվում են մսուրային և արոտային պահվածքներում, շենքերից և ֆերմայի գտնվելու տարածքից դուրս տեղաշարժվում են կերակրելու և ջրելու կամ պահվածքի նպատակներով, որտեղ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պայմաններն ու պատճառները անհամեմատ քանակապես ավելի շատ են և դժվար կառավարելի, կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները՝ վարակիչ հիվանդությունների իմունականխարգելում, բուժում, վերացում, հիվանդությունների վերացման ու առողջացման պլաններ, սահմանափակումների և կարանտինի կիրառում և վերացում և այլն, և վերջապես անասնաբուժական սպասարկող անձնակազմի գործունեությամբ պայմանավորված՝ անհամեմատ բարձր ռիսկեր և վտանգներ և մեծ թվով կան սպանդանոցի սպասարկող անասնաբուժական ծառայության և առհասարակ սպասարկող անձնակազմի գործունեության համեմատ: Թե տեսական, թե գործնական դաշտում ուղղակի չի կարող սպանդանոցը խոզաբուծական կամ անասնապահական տնտեսության ռիսկի միավորից ավելի բարձ միավոր ունենալ՝ թեկուզ 10 միավորով: 4/ սպանդանոց կատեգորիան ինքնին պետք է տարբերակել, չի կարող օրինակ՝ մի քանի տեսակի կենդանու մորթ կատարող հզոր սպանդանոցը համեմատվել 1 կամ 2 տեսակի կենդանու մորթ կատարող փոքր սպանդանոցի հետ և ունենալ միևնույն ռիսկային միավորը կամ էլ սպանդանոցը, որը կատարում է նաև սանիտարական մորթ, չի կարող նույնացվել սանիտարական մորթ չկատարողի հետ: Սպանդանոցային կարողությունների կամ մորթի հզորության տեսակետից՝ սպանդանոցները պետք է տարբերակվեն ռիսկայնության միավորներով: 5/ չի կարող մեղվաբուծական տնտեսությունը կամ շերամապահությունը և խոշոր եղջերավոր կամ մանր եղջերավոր անասունների ֆերմաները կամ էլ այլ գործունեության ուղղվածություն ունեցող բուծարանները՝ ճագարաբուծական կամ գազանաբուծական, ունենալ միևնուն ռիսկային 50 միավորը, չհաշված, որ գործնականում մեղուներից և մթերատու կենդանիներից մարդկանց սպառնացող վարակները և ռիսկերն ուղղակի անհամեմատելի են կամ էլ ձկնաբուծական տնտեսությունը և մեղվաբուծականը ունենան նույն 50 միավորը: Հիվանդությունների հսկողության, գործունեության կազմակերպման, համաճարակաբանական ռիսկերի տեսակետներից անասնահամաճարակային նշանակության օբյեկտները տարբերվում են և այդ տարբերությունը հսկայական է, օրինակ՝ ռիսկայնության միավորով խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների կամ խոզերի կամ թռչնաբուծական ֆերմերային տնտեսությունները պետք է տարբերվեն ձկնաբուծարաններից կամ այլ տնային կամ դեկորատիվ կենդանիների բուծարաններից, ընդորում՝ կարող են և իրականում առկա են խոշոր եղջերավորի և մանր եղջերավորի և խոզի և թռչնի միաժամանակյա տնտեսավարումներ, կոմպլեքս համալիրներ, որոնք ունեն նաև իրենց սպանդանոցները, որի պարագայում չի կարող խոսք լինել 1-ին հավելվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության կիրառելիության մասին, օրինակ՝ ԱՐԶՆՈՒ կոմպլեքսը, որպես տնտեսավարող, ստացվում է պետք է գնահատվի առավելագույնը 60 միավորով, որովհետև ունի սպանդանոց այն դեպքում, երբ ունի մթերատու կենդանիների բուծման և պահման մի քանի ուղղություն՝ խոշոր, խոզ, թռչուն, սպանդանոց, արոտամսուրային պահվածք և այլն…, իսկ օրինակ ոչխարաբուծությամբ կամ խոզաբուծությամբ կամ մեղվաբուծությամբ զբաղվող ինչ-որ տնտեսավարող ստանա 50 միավոր: 6/ չի կարող անասնաբուժական գործունեություն հանդիսացող գիտական կամ կրթական հաստատությունը և իրականում անասնաբուժական նշանակության և վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիան ունենալ միևնույն 40 միավորը և այս տրամաբանությամբ ստացվում է, որ անվտանգության 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մակարդակի լաբորատորիան գնահատվի 40 միավոր և անասնապահական տնտեսությունից տարբերվի ընդամենը 10 միավոր պակաս, որտեղ ռիսկերն ու հետևանքներն ուղղակի անհամադրելի են: Աղյուսակի 4-րդ կետում բաց է մնացել ամենառիսկային խումբը՝ կենդանիների բուժումով և կանխարգելումով զբաղվող ւանասնաբուժական գործունեությունը՝ տնտեսավարող սուբյեկտի կարգավիճակով աշխատող մասնավոր անասնաբուժական ծառայությունը և համայնքային անասնաբուժական ծառայությունը, որոնք աշխատում են համայնքներում կամ առանձին անասնապահական տնտեսություններում կամ առհասարակ զբաղվում են մթերատու կենդանիների կամ կենդանաբանական այգիների կենդանիների առողջության պահպանմամբ: Նշված անասնաբուժական ծառայություն մատուցող անձինք կամ նրանց աշխատանքի վայրը՝ գործատուն, որպես օբյեկտ, չի կարող ունենալ նույն ռիսկային 40 միավորը, ինչ տնային կենդանիների բուժմամբ զբաղվող կլինիկայի անասնաբույժը, որովհետև ի վերջո առնվազն տարբերվում են աշխատանքի ուղղվածությամբ, սպասարկվող կենդանիների գլխաքանակի, աշխատանքի պայմանների և հիվանդացության ու վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խնդիրներում անհամեմատ բարձր ռիսկայնությամբ: 7/ ուղղակի իրատեսական և հնարավոր չէ, որ նույն աղյուսակի դասակարգման տրամաբանությամբ համայնքային անասնաբույժը կամ թռչնաբուծական ֆաբրիկայի անասնաբուժական ծառայությունը ունենա նույն 40 միավորը, ինչ անասնաբուժական դեղատունը կամ մեծածախ դեղերի իրացնողը կամ էլ անասնաբուժական դեղ արտադրողը, օրինակ՝ կենսապատրաստուկներ արտադրողը և դեղատունը ունենան միևնույն 40 միավոր ռիսկը: Նույնը վերաբերում է կենդանիների մեծածախ և մանրածախ առևտրին, որը ստացվում է ավելի քիչ ռիսկային է, քան պատրաստի անասնաբուժական դեղերի վաճառքը կամ անասնաբուժական կլինիկան կամ կրթական հաստատությունը կամ էլ կենդանաբանական այգին՝ 20 ռիսկային միավոր է, իսկ դեղատունը՝ 40: Նման համեմատությունները կարելի է անսահման թվարկել: 8/ անընդունելի է նաև օրինակ՝ գյուղկենդանիների կերի արտադրությունը ավելի բարձր ռիսկային համարելը՝ 30 միավոր, իսկ տնային կենդանիների կերերի արտադրությունը՝ 20 միավոր այն դեպքում, երբ տնային կենդանիների դեպքում առավել մեծ է կենդանական ծագման արտադրանքի և հումքի գործոնը՝ դրանից բխող ռիսկերով, որտեղ պետք է հաշվի առնել նաև այն իրականությունը, որ գյուղկենդանիների գլխաքանակը և անասնապահությունը իր ծավալներով և նպատակային նշանակությամբ ինքնին անհամեմատելի է տնային կենդանիների պահման և նպատակների հետ կամ էլ կերի մանրածախ և մեծածախ առևտուրը նույնացված է կերի արտադրության հետ՝ 20 միավոր գնահատմամբ: 9/ աղյուսակի 9-րդ կետում թվարկվածների միավորումը և միևնույն 30 միավորով գնահատումն անթույլատրելի է, որովհետև օրինակ՝ սատկած, վարակիչ հիվանդություններից անկած կենդանիների կամ հարկադիր ոչնչացման ենթակա կենդանիների, ախտաբանական նյութի վնասազերծման, ուտիլացման գործարանները և կենդանու սերմնավորումը ռիսկայնության տեսակետից ուղղակի անհամեմատելի են: 10/ նույն սկզբունքով խնդրահարույց են նաև N1 աղյուսակի մյուս կետերը, որոնք պահանջում են բազմակողմանի հիմնավորումներ և քննարկումներ: | ||
6 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:41:28 | 8. 2-րդ հավելվածի 8-րդ կետում անհրաժեշտ է վերանայել վերագնահատման պարբերականությունը՝ կրճատելով այն մինչև 1-2 տարի, ինչը թույլ կտա ունենալ օպերատիվ և նպատակային վերահսկողություն և արդյունավետ ստուգման համակարգ: 9. 2-րդ հավելվածի 9-րդ կետում՝ ա/ նշված սկզբունքը կամ մեթոդաբանությունը թե ձևակերպման, թե իմաստային, թե կիրառելիության տեսանկյուններից խնդրահարույց է. եթե 9-րդ կետի 1-ին ենթակետում <<Քայլ 1-ում>> խոսվում է գործունեության տեսակի առավելագույն վնասի ռիսկայնության մասին, ապա զուտ ռիսկայնության իմաստով այն ենթադրում է հստակ չափելիություն և դրան համարժեք գնահատման միավոր, այնինչ նույն ենթակետում բնորոշման մեջ վտանգի ենթարկվելու հավանականությունը և վիճակագրական տվյալների նյութականացման և գնահատման հնարավորությունը մնում է բաց և տանում է կամայականության դաշտ: Այս տրամաբանությամբ 2-րդ աղյուսակը հակասական է ոչ միայն ձևակերպման տեսակետից, այլև կիրառելիության և համապատասխանության: Նախ չի երևում և հաստատվում, որ աղյուսակ 2-ը վերաբերում է ոլորտային ռիսկին և դրա վերագնահատմանը, ինչը ենթադրվում է 9-րդ կետի շարադրանքից և դրա 1-ին ենթակետի տակ դրված 2-րդ աղյուսակից: 2-րդ աղյուսակի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ այն կիրառելի է առհասարակ ռիսկի գնահատման համար, ընդորում այն տրամաբանական է, որովհետև թե ոլորտային, թե անհատական ռիսկի դեպքում իրադարձության վնասը հնարավոր է, իրատեսական և կիրառելի, որովհետև գնահատման հիմքում դրվում է վարակիչ հիվանդությունը և 2-րդ աղյուսակի բովանդակությունն էլ հենց այն ենթադրում է, իսկ վարակիչ հիվանդությունները և դրանց հետևանքները կիրառելի են թե ոլորտային, թե անհատական ռիսկերի գնահատման մեջ, կարող են առաջանալ գործունեության հետևանքով: Ոլորտայինում հաշվի առնելուց բացի, միանշանակ է, 2-րդ աղյուսակը կարելի է կիրառել 1-ին հավելվածի 4-րդ կետի դեպքում, այն է, այդ կետով սահմանված անհատական ռիսկի բնորոշումից, մասնավորապես՝ խախտումների վերացմանն ուղղված գործողությունների կամ անգործության ձևակերպման պարագայում միանշանակ է, որ վարակիչ հիվանդությունների հիմքով և իմաստով իրադարձության և դրա վնասի գնահատումը պետք է վերաբերի նաև հիվանդության արձանագրման դեպքում հիվանդության վերացմանն ու տարածման կանխմանն ուղղված գործողությունների ողջ շարքին, որը ներառում է նաև կարանտինի, սահմանափակումների սահմանումը կամ չեղարկումը, հիվանդության վերացման պլանը և դրանով նախատեսված պարտադիր կատարման ենթակա բազմաթիվ միջոցառումների իրականացումը, որոնց չկատարումը բերում է կոնկրետ իրավիճակի, ռիսկերի, հետևանքների: Այս տրամաբանությամբ առաջնորդվելով, ստացվում է, որ աղյուսակ 2-ը կիրառելի է ոչ միայն ոլորտային, այլև անհատական ռիսկի գնահատման, ինչպես նաև վերագնահատման ժամանակ: բ/ N2 աղյուսակի բովանդակային ձևակերպումը ,,իրադարձության վնասը,, և ,,վնասին բնորոշ չափանիշների,, սյունակներում առաջացնում է հարցեր. 1/ իրադարձության վնասը, որպես <<Համատարած>>, բնորոշված է վնասի 3 չափանիշներով՝ անասնահամաճարակ, զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության բարձր մակարդակ և տնտեսական առավելագույն վնասներ այն դեպքում, երբ օրինակ՝ անասնահամաճարակը ինքնին իրադարձություն է, այլ ոչ թե չափանիշ, իսկ նույնիսկ չափանիշի տեսանկյունից անասնահամաճարակը կարող է գնահատվել և դասակարգվել համաճարակաբանական առումով, որի համաձայն այն կարող է լինել պանզոոտիա, էպիզոոտիա, էնդեմիա և սպորադիա: 2/ <<Համատարած>> բնորոշման մեջ անասնահամաճարակ հասկացությունը կամ եզրույթը օգտագործելուն զուգընթաց՝ <<Ծանր>> իրադարձության վնասի համար չափանիշներ են դրված հիվանդության բռնկումների բազմաթիվ օջախներ երեք մարզի տարածքում, զգայունակ կենդանիների և մարդկանց վտանգի հավանականության միջին մակարդակը և տնտեսական մեծ վնասները: Բռնկումների բազմաթիվ օջախներ 3 մարզի տարածքում ձևակերպումը դասական համաճարակաբանության տեսանկյունից և ,,համատարած,, բնորոշման մեջ անասնահամաճարակ եզրույթի օգտագործման իմաստով և համադրությամբ ընդունելի չէ և սխալ է, որովհետև որպես չափանիշ 3 մարզում բազմաթիվ օջախների ձևակերպման մեջ մարզի թիվի որոշակիության պարագայում անորոշ է և պարզ չէ բազմաթիվ եզրույթը, ինչպես նաև անահասկանալի, թե անասնահամաճարակը ինչ չափորոշիչներով է գնահատվելու: Անասնահամաճարակը կարող է լինել ոչ միայն 1 մարզի, այլ մի քանի՝ 2-ից ավելի մարզերում և տվյալ հիվանդության դրսևորումը զուտ տարածվածության իմաստով կամ նշանակությամբ պետք է արտահայտվի կամ արտացոլվի ոչ թե ,,բռնկումների բազմաթիվ օջախներ,, ձևակերպմամբ, այլև գիտական և համաճարակաբանական հսկողության պրակտիկայում ընդունված և գործող եզրույթներով կամ կատեգորիաներով, որոնք բնորոշում են անասնահամաճարակները, դրանք են օրինակ՝ անապահովության ցուցիչ, հիվանդացության ցուցիչ, մահացության ցուցիչ, օջախայնության գործակից, հիվանդության դեպք, հիվանդության օջախ, զգայունակ և ընկալունակ գլխաքանակ, յուրահատուկ իմունականխարգելում և հետպատվաստային կամ մնացորդային իմուն մակարդակ և այլն, որոնցից ամենահիմնականը, որպես տարածվածության ցուցիչ, անապահով կետ հասկացությունն է, անապահով կետ համարվում են անասնապահության տրամաբանությամբ բոլոր այն գյուղացիական կամ ֆերմերային տնտեսությունները, որտեղ արձանագրվել է տվյալ վարակիչ հիվանդությւնը: Բռնկումների բազմաթիվ օջախներ ձևակերպումը համաճարակաբանության տեսակետից թերի և վերացական ձևակերպում է, անասնահամաճարակի դեպքում ևս կարող է կիրառվել բռնկում կամ բռնկման բազմաթիվ օջախներ ձևակերպումը, որի դեպքում համատարած և ծանր բնորոշումները փաստացի կարող են նույնացվել և չափանիշի իմաստով հնարավոր չէ հստակ տարբերակել, ինչի հետևանքով կարող են լինել կամայական մոտեցումներ և որակումներ, դրանից բխող հետևանքներով: Հստակեցման կարիք ունեն և անհրաժեշտ է որոշակիացնել և տարբերակել տնտեսական վնասի ,,առավելագույն,, և ,,մեծ,, ձևակերպումները՝ դրանց տարբերակման և կիրառելիության ժամանակ սուբյեկտիվ դրսևորումներից խուսափելու նպատակով: Նույն տրամաբանությամբ և սկզբունքով անհրաժեշտ է տալ վտանգի հավանականության բարձր, միջին և ցածր մակարդակների բնորոշումները կամ դրանց տարբերակման հնարավորությունը: <<Ծանր>> բնորոշված իրադարձության մեջ հիմնավորման կարիք ունի, թե ինչու և ինչպես է ծանր գնահատվում հենց 3 մարզի տարածքում հիվանդության բռնկումների բազմաթիվ օջախները, որովհետև կարելի է օրինակ՝ ծանր համարել և հիմնավորել ոչ թե 3, այլ մեկ մարզի տարածքի 2/3-ից ավելի բնակավայրեւոմ կամ օբյեկտներում բռնկումների առկայությունը, կամ էլ 2 կամ 3-ից ավելի թվով մարզերում բռնկումները, ինչի պարագայում խնդիր է լինելու իրականում 2 կամ 4 մարզում հիվանդության բռնկման դեպքում՝ անկախ դեպքերի թվից: Հիմնավորման կարիք ունի, թե այս դեպքում ինչես է տնտեսական մեծ վնասը որոշվելու կամ որն է դրա բնորոշումը, եթե պարզ չեն նաև աղյուսակի այլ՝ համատարածի առավելագույն կամ էլ միջինի միջին վնասների սահմանումները կամ չափման սահմանները՝ գնահատման և ռիսկայնության որոշման գործում համադրելիությունը և օբյեկտիվությունը պահպանելու նպատակով: | ||
7 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:41:54 | 3/ <<Միջին>> իրադարձության բնորոշման մեջ <<մեկ մարզի հինգ համայնքի տարածքում հիվանդությունների բռնկումների դեպքեր>> ձևակերպումը ևս անորոշություն է առաջացնելու, որովհետև պարզ չէ, թե ինչպես է գնահատվելու կամ բնորոշվելու, եթե հիվանդության դեպք կամ դեպքեր արձանագրվի մարզի 5-ից պակաս կամ 5-ից ավել համայնքներում և տվյալ դեպքում այսպես կոչված բռնկումերի թիվը նշանակություն ունի, թե ոչ: Եթե ծանր բնորոշման մեջ շեշտվում էր բազմաթիվ բռնկումները, որտեղ բազմաթիվը վերացական է և ոչ կոնկրետ, ապա միջին բնորոշման մեջ անորոշ է բռնկումների թիվը, ինչը ընդունելի չէ և տարակարծությունների ու կամայականությունների հիմք է տալիս այս կամ այն օբյեկտի ռիսկայնության գնահատման ու դասակարգման հարցում: 4/ <<Թեթև>> իրադարձության բնորոշման մեջ ևս առկա են վերացականությունն ու անորոշությունը, որովհետև նախ հիմնավորված չէ, թե ինչու է սահմանվում ընդամենը 1 համայնք կամ դրանում եզակի դեպք, մյուս կողմից էլ այն ոչ միայն համադրելի և տրամաբանական չէ միջին բնորոշման հետ /մի դեպքում մարզի և նրա 5 համայնքների և դրանցում բռնկումների դեպքեր են, մյուս դեպքում ընդամենը 1 համայնք և հիվանդությունների եզակի դեպք, իսկ բռնկման ու հիվանդության դեպքի տարբերությունը կամ նույնականացումը սահմանված կամ այլ ձևով հիմնավորված ու որևէ հղումով փաստարկված չէ/: Նույնը վերաբերում է թեթևի դեպքում տնտեսական նվազագույն վնասին, որը հնարավոր չէ համադրել և համեմատել, դրանով գնահատման գործում չափելի և օբյեկտիվ կերպով տարբերակել նվազագույն վնասը միջին կամ մեծ կամ առավելագույն վնասներից, քանի որ պարզ չեն դրանց բնորոշումները կամ չափելիության մոտեցումները և սահմանները: 5/ 2-րդ աղյուսակից կարելի է ընկալել, որ իրադարձությունը նկատի է առնվում հիվանդության, այն էլ ինֆեկցիոն, դրսևորման փաստով: Անասնաբուժությունը, որպես կենդանիների առողջության պահպանման գրավական, գործ ունի ոչ միայն վարակիչ հիվանդությունների /վարակիչը ներառում է ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունները, որոնց դեպքում կիրառելի է հիվանդությունների համաճարակաբանական կամ անասնահամաճարակաբանական հսկողությունը և վերլուծությունը/, այլև ոչ վարակիչ հիվանդությունների հետ /ոչ վարակիչների շարքում առանձին և կարևոր տեղում են թունավորումները, որոնք ևս կարող են որպես ռիսկայնության չափորոշիչ դիտարկվել անասնաբուժության բնագավառում ռիսկերի գնահատման գործում: Եթե թունավորումները չպետք է հաշվի առնել, ապա գնահատման ենթակա առարկան դիտարկելով անասնաբուժական նշանակության օբյեկտները, անհրաժեշտ է ընդունել, որ դրանք պետք է դիտարկել և գնահատել բացառապես անասնահամաճարակային նշանակության, հետևաբար՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահովության և դրանից բխող նրանց կարգավիճակի իմաստով և տրամաբանությամբ: Նույն սկզբունքով պետք է դիտարկել N2 աղյուսակը, որտեղ խնդրո առարկան օբյեկտի գնահատման գործում վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահովությունն է կամ հիվանդությունների առկայությունը: Այս իմաստով աղյուսակը կարիք ունի որոշակիացնել և փաստացի, ըստ հիվանդության դրսևորման հաճախականության՝ կարելի է նշված դասակարգումը նյութականացնել՝ տալով ռիսկայնության գնահատման համակարգ՝ դրսևորման յուրաքանչյուր ձևին բնորոշելով որոշակի ռիսկայնության միավորներով. Օրինակ՝ կարելի է ավելի պարզ և հասկանալի ձևակերպումներով սահմանել, որ անասնահամաճարակային նշանակության օբյեկտները կամ անասնահամաճարակային ռիսկերը, ըստ դրսևորման հաճախականության, դասակարգվում են անասնահամաճարակային ապահովության կարգավիճակով և վարակիչ հիվանդությունների առկայությամբ կամ բացակայությամբ, ըստ այդմ՝ օբյեկտը կարող է լինել վարակիչ հիվանդության կամ հիվանդությունների նկատմամբ ապահով կամ անապահով, որի պարագայում կարող են լինել օբյեկտի գործունեության վերջին 1 տարվա ընթացքում արձանագրվել են վարակիչ հիվանդության 1-ից ավելի դեպքեր օբյեկտի գործունեության վերջին 1 տարվա ընթացքում արձանագրվել է վարակիչ հիվանդության 1 դեպք օբյեկտի գործունեության վերջին 3 տարվա ընթացքում արձանագրվել է վարակիչ հիվանդության 1 կամ 1-ից ավելի դեպք օբյեկտի գործունեության վերջին 3 տարվա ընթացքում չի արձանագրվել վարակիչ հիվանդության որևէ դեպք օբյեկտի գործունեության ընթացքում չի արձանագրվել վարակիչ հիվանդության որևէ դեպք: Վերոգրյալ 5 դեպքերի համար կարելի է կիրառել ռիսկայնության գնահատում, պայմանական՝ 0-10 միավոր գնահատման մեխանիզմով, յուրաքանչյուրի համար դնելով կոնկրետ իրատեսական և տրամաբանական միավոր: գ/ 3-րդ ենթակետում պարզ չէ, թե ինչպես է գնահատվելու իրադարձության առավելագույն բացասական հետևանքը, որպեսզի այն նաև համադրվի: Բացի այդ, 3-րդ ենթակետի վերջին նախադասությունը անհասկանալի է և պարզ չէ, թե ինչպես է հնարավոր ստացվեն ոլորտային ռիսկի տարբեր արժեքներ և ինչ է իրենից ներկայացնում <<վերջնական ոլորտային ռիսկը>> կամ ինչ է լինելու, եթե օրինակ՝ տեսականորեն ստացվեն հավասար արժեքներ: | ||
8 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:42:16 | 10. 2-րդ հավելվածի 10-րդ կետը հանել կամ վերանայել, որովհետև անընդունելի է սահմանել դրույթ, որը թույլ է տալիս գնահատումը կատարել թերի կամ կիսատ՝ այն էլ պահանջվող տեղեկատվության հավաքագրման անհնարինության պատճառաբանությամբ: Հավաքագրման անհնարինությունը պետք է բացառել և ստեղծել բոլոր պայմանները՝ օրենսդրական, աշխատանքային կազմակերպական և այլն, այդ տեղեկատվության ստացումը ապահովելու նպատակով, հակառակ դեպքում չի ապահովվում Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջը, որի համաձայն ստուգումները պետք է իրականացվեն հաստատված ռիսկայնության մեթոդաբանությամբ, որի նպատակը արդյունավետ և նպատակային ստուգումներն են և չարաշահումների կամ կոռուպցիոն դրսևորումների բացվառումը, իսկ դրա համար պետք է ռիսկայնության մեթոդաբանության ողջ գործիքակազմով լիարժեք որոշել օբյեկտի ռիսկայնությունը և միայն դրա պարագայում նրան ներառել ստուգումների տարեկան պլանում՝ բացառելով որևէ կերպ կամ հիմնավորումով թերի կամ կիսատ գնահատված ռիսկայնությամբ օբյեկտի ստուգումը: 11. 2-րդ հավելվածի 12-րդ կետը հակասում է հավելվածի 4-րդ կետին, 12-րդ կետում նշված անհատական ռիսկի չափանիշները ենթակա են լրացման, որովհետև 1-ին հավելվածի 4-րդ կետում անհատական ռիսկի բնորոշման մեջ սահմանված են օբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողություններն (անգործություն) են, ինչպես նաև դրանց գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները, որոնք իրականում ենթակա են լրացման և հստակեցմաննշված օստուգմանը նախորդող ժամնակահատվածում կատարված խախտումները, չկատարված պահանջները, առաջադրանքները, ստացված բողոքները և այլն: 12. 2-րդ հավելվածի N5 աղյուսակում շրջանառությունը սյունակում նշված թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը՝ /մինչև 10, 10.1-49.9, 50-99.9, 100-149.9, 150-ից ավելի կամ մինչև 10, 10-ից ավելի, սակայն 50-ից պակաս 50-ից ավելի, սակայն 100-ից պակաս 100-ից ավելի, սակայն 150-ից պակաս 150-ից ավելի: 13. 2-րդ հավելվածի 5-րդ աղյուսակի վերաբերյալ նշվածը վերաբերում է նաև 7-րդ աղյուսակին, որտեղ պետք է պահել օրինաչափությունը և միավորների աճը յուրաքանչյուր հաջորդ դեպքում պահպանել միևնույն չափով, իսկ շուկաների սյունակում ձևակերպումները վերանայել, նշելով օրինակ՝ արտադրանքի իրացում 1 համայնքում, որովհետև համայնքային շուկայի տրամաբանությամբ կարող է շուկան ներառել 1-ից ավելի մարզերի 1-ական կամ ավելի համայնքներ: Նույնը վերաբերում է մարզային շուկային, որը պետք է ձևակերպել իրացում 1 կամ ավելի մարզերում, որովհետև մարզային շուկան կարող է ներառել ինչպես 1 մարզի, այնպես էլ 2 և ավելի մարզեր՝ արդյունքում հանրապետության բոլոր մարզերը, սակայն դիտարկվել ոչ թե հանրապետության ողջ տարածքում շուկայահանման, այլև մարզային շուկայահանման կիրառումով: Այս իմաստով շուկաների ձևակերպումները ենթակա է վերանայման, օրինակ՝ հանրապետության վարչատարածքային միավորների թվի սկզբունքով առաջնորդվել և տալ նպատակային շուկայի հետևայլ դասակարգումները՝ մինչև 5 մարզի տարածքում շուկայահանում՝ 5 միավոր, 5-ից 10 մարզում շուկայահանում՝ 10 միավոր, հանրապետության ողջ տարածքում շուկայահանում՝ 20 միավոր, միայն հանրապետության տարածքից դուրս շուկայահանում՝ 15 միավոր /որովհետև արտադրանքի ռիսկերի հասցեատերը այլ երկիր է, իսկ տվյալ որոշման ազդեցությունը ՀՀ–ի և ՀՀ-ում գործող օբյեկտներին է վերաբերում/, հանրապետությունում և հանրապետությունից դուրս շուկայահանում՝ 35 միավոր: | ||
9 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:42:42 | 14. 2-րդ հավելվածի 18-րդ կետը վերանայել, որովհետև պետք է դասակարգվեն օբյեկտները՝ ըստ արձանագրված վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրավիճակի, իսկ 9-րդ աղյուսակում դրված ձևևակերպումները և բովանդակությունը հակասում է համաճարակաբանությանը, համաճարակաբանական հսկողության գիտական և գործնական սկզբունքներին, սահմանումներին և կիրառականությանը: Դասակարգման հիմքում պետք է դրվի առնվազն համաճարակաբանական դասագրքային մոտեցումները և սկզբունքները: Վարակիչ հիվանդությունները, ըստ դրսևորումների և տարածվածության, լինում են՝ պանդեմիա կամ պանզոոտիա, էպիդեմիա կամ էպիզոոտիա, էնդեմիա կամ էնզոոտիա և սպորադիա: Այս տեսանկյունից N9 աղյուսակում միջին ռիսկային հիվանդություններ բաժնում հիվանդությունների բռնկումներ ձևակերպումը, որպես բնորոշում, անորոշ է, քանի որ հավելվածում չի տրված բռնկման սահմանումը և պարզ չէ, դրա կիրառելիությունը այս կամ այն դասակարգման կամ ռիսկայնության գնահատման մեջ: Վարակիչ հիվանդություն բռնկումը կիրառելի է թե պանզոոտիայի, թե էպիզոոտիայի, թե էնզոոտիայի, թե սպորադիայի դեպքերում, ընդորում բռնկում կարելի է համարել ոչ միայն հիվանդության դեպքի արձանագրումը, որը կարող է լինել մի տեղում 1 կամ մի քանի կենդանու մոտ, այլև 1 կամ մի քանի նախիրներում կամ տնտեսություններում կամ համայնքներում կամ տարածքներում, որտեղ պետք է հաշվի առնել նաև հիվանդության դրսևորման էքստենսիվությունն ու ինտենսիվությունը, հիվանդության հսկողության համաճարակաբանական այլ ցուցանիշները՝ անապահովության ցուցիչ, հիվանդացության ցուցիչ, մահացության ցուցիչ, օջախայնության գործակից, հիվանդության դեպք, հիվանդության օջախ, վարակված գլխաքանակ, վտանգված գլխաքանակ, ընկալունակ գլխաքանակ, յուրահատուկ իմունականխարգելում և հետպատվաստային կամ մնացորդային իմուն մակարդակ և այլն, որոնցից, որպես տարածվածության ցուցիչ, հիմնականը անապահով կետ հասկացությունն է, անապահով կետ համարվում են անասնապահության տրամաբանությամբ բոլոր այն գյուղացիական կամ ֆերմերային տնտեսությունները, որտեղ արձանագրվել է տվյալ վարակիչ հիվանդությունը: N9 աղյուսակում դրված դասակարգումը կիրառելիության մասով առնվազն խնդրահարույց է, քանի որ վարակիչ հիվանդության դեպքի օրինակով հնարավոր չէ որոշել, թե աղյուսակում նշված 3 խմբերից որով է այն գնահատվելու և որին է համապատասխան, օրինակ՝ դաբաղը համարվելու է բարձր ռիսկային, թե ոչ, եթե բարձր ռիսկային է, ապա ըստ այդ խմբի բնորոշման պետք է լինի բնակչության շրջանում հիվանդության դեպք կամ էլ մարդկանց վարակելու բարձր հավանականություն, մինչդեռ դաբաղով մարդիկ չեն հիվանդանում և առհասարակ չկա վարակվելու բարձր հավանականություն, մեկ այլ օրիանկ, սիբիրախտ, որը կենդանիների դեպքում բնական օջախային հողային ինֆեկցիա է և ուղղակի այս պարագայում չի կարող բնորոշվել որպես անասնահամաճարակ կամ էպիզոոտիա, այն որպես կանոն դրսևորվում է հատուկենտ դեպքերով կամ առավելագույնը՝ էնզոոտիայով, չի կարող կենդանիների շրջանում արագ տարածվել և չկա արագ տարածման բարձր հավանականություն, եթե իհարկե բացառվի արհեստականորեն դիվերսիոն նպատակով կենսաբանական զենքի օգտագործման տարբերակը: Օրինակ` բրուցելոզի դեպքում պարզ չէ, թե այն բնորոշվելու է բարձր ռիսկային, թե միջին ռիսկային խմբով, որովհետև այն իհարկե մարդկանց համար վտանգավոր է, սակայն էպիզոոտիայով չի դրսևորվում, իսկ կենդանիների շրջանում ունի արագ տարածման բարձր հավանականություն, մարդկանց փոխանցվում է և այլն /տես N9 աղյուսակի բարձր և միջին ռիսկային հիվանդությունների բնորոշումները/: Նման օրինակներ կարելի է շատ բերել և ներկայացնել բազմաթիվ և բազմապիսի հակասություններ, ինչը նշանակում է, որ ցանկացած դասակարգում նախապես ենթակա է փորձնական կիրառության: N9 աղյուսակում <<բարձր ռիսկային հիվանդություններ>> բաժնում խնդրահարույց են նաև <<բռնկումների արագ արձագանքման մեխանիզմները բավարար չեն, իրականացված պայքարի և կանխարգելման միջոցառումները բավարար չեն լիովին վերացնելու հիվանդությունները>> կամ <<Անասնահամաճարակների կառավարման, պայքարի և կանխարգելման հրահանգներով և ընթացակարգերով սահմանված պահանջները իրականացում են մասնակի>> ձևակերպումները, որովհետև վարակիչ հիվանդությունների բռնկումների դեպքում արագ արձագանքման մեխանիզմները կամ այդպիսի կարողությունները կամ հիվանդւոթյունների հսկողության պլանով կամ ծրագրով ու հրահանգներով սահմանված գործողությունների կազմակերպման և իրականացման լիազորությունները որպես կանոն գտնվում են պետական կառավարման և իրավասու մարմինների տիրույթում, երբ համաճարակային դրսևորումների ժամանակ <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է հաստատվի կարանտին և ձեռնարկվեն հիվանդության վերացմանն ու տարածման կանխմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնց կատարման գործընթացում անասնաբուժական նշանակության օբյեկտները կամ ֆիզիկական և իրավաբանական անձինք արագ արձագանքման համար անհրաժեշտ համապատասխան կարողություններ չունեն և չեն կարող ունենալ, հետևաբար չեն կարող պատասխանատու լինել դրանց ամբողջական կամ մասնակի կատարման համար, ինչն էլ նշանակում է, որ չկատարված կամ ոչ բավարար արագ արձագանքման մեխանիզմների համար չեն կարող գնահատվել որպես ռիսկայնություն և դրա արդյունքում համարվել բարձր ռիսկային և վերջնարդյունքում ենթարկվել ստուգումների կամ այլ տեսակի վարչարարության: Օբյեկտները առաջնահերթ պետք է պատասխանատու լինեն վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխարգելող գործողությունների ապահովման համար, որոնց կատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են հստակ պահանջներ և նորմեր, հակառակ դեպքում դրանք անհիմն են և որևէ կերպ չկատարման համար չեն կարող լինել պատասխանատվության կամ տվյալ դեպքում ռիսկայնության որոշման և դրա արդյունքում ստուգման հիմք հանդիսանալ, նման գործողությունները ոչ իրավաչափ են և չեն կարող ունենալ որևէ հետևանք: Նույնը վերաբերում է N9 աղյուսակի <<միջին ռիսկային հիվանդություններ>> և <<ցածր ռիսկային հիվանդություններ>> բաժինների նախավերջին և վերջին դրույթներին: | ||
10 | Արմեն Վարդանյան 12.08.2019 16:43:01 | 15. 19-րդ կետում և N 10 աղյուսակում սահմանված որոշ ձևակերպումներ պետք է հանել կամ վերանայել, որովհետև օրինակ՝ միևնույն պատճառով կրկնվող տուգանքների առկայությունը փաստում է նախևառաջ վերահսկողություն կատարող մարմնի աշխատանքի որակի և արդյունքի՝ կարելի է ասել զրոյական արդյունավետության և հետևողականության, ոչ օբյեկտիվ և անաչառ վերահսկողության պրակտիկայի մասին: Գործնականում պետք է բացառվի, որ պատշաճ ստուգման արդյունքում ստուգող մարմինը միևնույն տնտեսավարողի մոտ հայտնաբերի միևնույն պատճառով կամ միևնույն խախտումը, որի համար տուգանքների կրկնության հիմքով տնտեսավարողի ռիսկը բարձրանա՝ անտեսելով կամ պատասխանատվությունից դուրս թողնելով ստուգող մարմինը կամ ստուգում կատարող պաշտոնատար անձին: Նույն աղյուսակում առանձին կետով նշված <<Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվում են ոչ պայմանավորված ժամկետներում և մասնակի>> խախտումը փաստացի կրկնորդում է <<Չեն ապահովում Տեսչական մարմնի հանձնարարականները>> կետը, ուստի անհրաժեշտ է կամ դրանք միավորել կամ դրանցից մեկը հանել: Նույն աղյուսակում <<Կենդանիների առողջության վտանգների կառավարման ուղղությամբ աշխատանքները կատարվում են մասնակի>> կետը վերացական է, ոչ հստակ, պարզ չէ, թե վտանգների կառավարման ուղղությամբ կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, այդ աշխատանքների կատարման պահանջները որ իրավական ակտով են սահմանված և ինչ վարչական կամ այլ տեսակի պատասխանատվություն են ենթադրում, հակառակ դեպքում ոչ իրավաչափ են և չեն կարող սահմանվել կամ կիրառվել: 16. հավելվածի 21-րդ կետը հանել կամ վերանայել, որովհետև չի կարող որևէ պատճառաբանությամբ՝ մինչև տվյալների հավաքագրումը, ռիսկը գնահատվել կիսատ և համարել այն օրինաչափ ու իրավաչափ՝ դրա հիման գնահատված ռիսկի արդյունքներով կատարելով ստուգումներ՝ դրանից բխող հետևանքներով: Պետք է նախապես ապահովել բոլոր միջոցները և մեխանիզմները, որպեսզի ռիսկի գնահատումը և հաշվարկումը, եթե այն պետք է կատարվի, իրականացվի ամբողջական և դրա կատարման պայմանները ապահովող բոլոր միջոցների ամբողջական բավարարմամբ, հակառակ պարագայում, այն չպետք է իրականացվի և չի կարող քաղաքացու կամ տնտեսավարողի համար ունենալ անձի վիճակը որևէ կերպ վատթարացնող հետևանքներ: | ||
11 | Արմեն Վարդանյան 13.08.2019 10:10:11 | Նախագծով առաջարկվող <<ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարիայի բնագավառում ռիսկերի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը>> հավելվածի /այսուհետ՝ 3-րդ հավելված/ վերաբերյալ 1. Նախագծի 3-րդ հավելվածում խոսվում է օբյեկտների մասին, սակայն պարզ չէ, թե որոնք են հավելվածի իմաստով այդ օբյեկտները բուսասանիտարիայի ոլորտում: 2-րդ հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում խոսքը տնտեսավարող սուբյեկտների մասին է, իսկ N1 աղյուսակում գործունեության տեսակ սյունակում նշված են ոչ միայն գոյականներ, անվանումներ և տնտեսավարող սուբյեկտների տեսակներ, այլև գործունեություններ՝ բայեր: 2. 3-րդ հավելվածի 2-րդ կետում հաշվի առնել 1-ին հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը, բացի այդ, պարզ չէ, թե ինչ է նշանակում կենսաբանական վնաս կամ վնասի աստիճան և ինչպես է որոշվելու կենսաբանական և տնտեսական վնասի աստիճանը: 3. 3-րդ հավելվածի 3-րդ կետում հաշվի առնել 2-րդ հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը: 4. 3-րդ հավելվածի 4-րդ կետում հաշվի առնել 2-րդ հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը: 5. 3-րդ հավելվածի 7-րդ կետում հաշվի առնել 2-րդ հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը՝ բացառությամբ 2-րդ հավելվածի աղյուսակների: 6. 3-րդ հավելվածի N1 աղյուսակը խնդրահարույց է, քանի որ՝ ա/ պեստիցիդի առևտուր կամ իրացում տողում պարզ չէ, իրացումը արդյոք ենթադրում է ներմուծումը կամ արտահանումը, կամ էլ իրացումը ենթադրում է օգտագործումը, թե ոչ. բ/ պեստիցիդի առևտուրը կամ իրացումը ռիսկայնության միավորով չպետք է տարբերվի՝ ավելի բարձր լինի պահպանումից, քանի որ առևտուրը կամ իրացումը ինքնին ենթադրում է պահպանում, կամ էլ պահպանման համար ավելի բարձր ռիսկը փաստարկված հիմնավորում է պահանջում. գ/ որոշակիության պահանջով պարզ չէ, թե ինչ է ենթադրում ավանդական ջերմային տնտեսության: Բացի այդ, ջերմոցը, որպես տնտեսավարող սուբյեկտ, փաստացի անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, որը ենթադրվում է, որ պետք է օգտագործի թունաքիմիկատ և/կամ ագրոքիմիկատ, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է աղյուսակի 10-րդ կետում 50 միավոր, իսկ 7-րդ և 8-րդ կետերում համապատասխանաբար՝ 50 և 40 միավոր: 7. 3-րդ հավելվածի 8-րդ կետում հաշվի առնել 2-րդ հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը: | ||
12 | Արմեն Վարդանյան 13.08.2019 10:11:03 | 8. 3-րդ հավելվածի 9-րդ կետում՝ ա/ 1-ին ենթակետում պարզ չէ, թե ինչպես է գնահատվելու արդյունավետության մակարդակը կամ վտանգի ենթարկելու հավանականությունը կամ հետևանքների ու վնասնաների վիճակագրական տվյալները, հակառակ դեպքում՝ չարաշահումների, կամայականության կամ ռիսկային դրսևորումների հիմքեր են առաջանում: բ/ N2 աղյուսակում անհասկանալի է, թե ինչու է օգտագործվում բույսերի վնասակար օրգանիզմ ձևակերպումը թե <<ծանր>>, թե <<միջին>>, թե <<թեթև>> իրադարձության վնաս դեպքերում, եթե ծանր դեպքին պետք է բնորոշ լինի կարանտին օրգանիզմը, որն անհամեմատ ռիսկային է: <<Վնասին բնորոշ չափանիշներ>> սյունակում 3 խմբերով տրված ձևակերպումները գնահատման և կիրառելիության տեսակետից հիմնավորման ու հստակեցման կարիք ունեն, քանի որ պարզ չէ, թե այդ չափանիշները ինչպես են որոշվելու և ինչ չափելիությամբ: գ/ հիմնավորման կարիք ունեն N3 աղյուսակում տրված չափանիշների ձևակերպումները, պարզ չէ, վնասակար իրադարձությունը վերաբերում է կարանտին օրգանիզմին, թե վնասակար օրգանիզմին, թե 2-ին միաժամանակ, քանի որ դրանց ռիսկերը և հետևանքները տարբերվում են, հետևաբար յուրաքանչյուրի դեպքում չափանիշը ևս պետք է տարբերակվի: Մյուս կողմից էլ պարզ, չէ, թե ինչ է լիելու և ինչպես է այն գնահատվելու, եթե օրինակ՝ տեղի ունենա 1-ից ավելի անգամ և ինչպես է որոշվելու <<անցած 12 կամ 36 ամսվա ընթացքում>> տրված ձևակերպման պարագայում անցած ժամանակահատվածը՝ որն է անցածի հաշարկի սկիզբը և ինչին է այն վերաբերում: 9. 3-րդ հավելվածի 10-րդ կետում հստակեցնել և նշել, թե որ ոլորտների կամ որ դեպքերում հնարավոր չէ հավաքագրել տեղեկատվություն, որովհետև չնշելու դեպքում հնարավորություն կտա գնահատումը կատարել կամայական և կիսատ՝ հղում անելով նման դրույթի առկայությանը, տարբեր դեպքերում կիրառելով տարբերակված, ոչ օբյեկտիվ մոտեցումներ տարբեր տնտեսավարողների նկատմամբ: 10-րդ կետում հաշվի առնել նաև 2-րդ հավելվածի նույն կետի վերաբերյալ նշվածը: 10. 3-րդ հավելվածի 12-րդ կետում անհրաժեշտ է անհատական ռիսկի ցուցանիշները լրացնել առնվազն սույն հավելվածի 4-րդ կետում նշվածներով, որի հիման վրա պետք է վերանայել նաև 13-րդ կետը: 11. 3-րդ հավելվածի 13-րդ կետում հաշվի առնել, որ խոսքը չի կարող գնալ միայն վնասակար օրգանիզմների մասին, այն պետք է վերաբերի նախևառաջ կարանտին օրգանիզմներին: | ||
13 | Արմեն Վարդանյան 13.08.2019 10:11:28 | 12. 3-րդ հավելվածի N5 աղյուսակում <<շրջանառությունը>> սյունակում նշված թվերը երկրի իրական վիճակագրությունը արտացոլելու հարցում խնդրահարույց են: Բացի այդ, թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը /մինչև 10, 10.1-49.9, 50-99.9, 100-149.9, 150-ից ավելի կամ ավելի հստակ կերպ՝ մինչև 10, 10-ից ավելի, սակայն 50-ից պակաս 50-ից ավելի, սակայն 100-ից պակաս 100-ից ավելի, սակայն 150-ից պակաս 150-ից ավելի: 13. 3-րդ հավելվածի 6-րդ աղյուսակում <<հողատարածք>> սյունակում նշված թվային սահմանները վերանայել՝ բացառելով որևէ կետում թվի կրկնությունը՝ /ձևակերպել 0.2-0.99 հա, 1-2.99, 3-9.99, 10-24.99, 25-ից ավելի կամ այլ՝ հստակ տրամաբանությամբ/: 14. 3-րդ հավելվածի N7 աղյուսակում <<շուկաներ>> սյունակում ձևակերպումները վերանայել, նշելով օրինակ՝ արտադրանքի իրացում 1 կամ այլ թվով համայնքում, որովհետև համայնքային շուկայի տրամաբանությամբ կարող է շուկան ներառել 1-ից ավելի մարզերի 1-ական կամ ավելի համայնքներ: Նույնը վերաբերում է մարզային շուկային, որը պետք է ձևակերպել իրացում 1 կամ ավելի մարզերում, որովհետև մարզային շուկան կարող է ներառել ինչպես 1 մարզի, այնպես էլ 2 և ավելի մարզեր՝ արդյունքում հանրապետության բոլոր մարզերը, սակայն դիտարկվել ոչ թե հանրապետության ողջ տարածքում շուկայահանման, այլև մարզային շուկայահանման կիրառման իմաստով: Այս իմաստով շուկաների ձևակերպումները ենթակա է վերանայման, օրինակ՝ հանրապետության վարչատարածքային միավորների թվի սկզբունքով առաջնորդվել և տալ նպատակային շուկայի հետևայլ դասակարգումները. օրինակ՝ մինչև 5 մարզի տարածքում շուկայահանում՝ 5 միավոր, 5-ից 10 մարզում շուկայահանում՝ 10 միավոր, հանրապետության ողջ տարածքում շուկայահանում՝ 20 միավոր, միայն հանրապետության տարածքից դուրս շուկայահանում՝ 15 միավոր /որովհետև արտադրանքի ռիսկերի հասցեատերը այլ երկիր է, իսկ տվյալ որոշման ազդեցությունը ՀՀ–ի և ՀՀ-ում գործող օբյեկտներին է վերաբերում/, հանրապետությունում և հանրապետությունից դուրս շուկայահանում՝ 35 միավոր: | ||
14 | Արմեն Վարդանյան 13.08.2019 10:11:55 | 15. 3-րդ հավելվածի N9 աղյուսակում՝ ա/ <<բարձր ռիսկային>> բաժնում նշված է <<Կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն>>, որտեղ պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում գոտին, դրա սահմանները, ինչի պարագայում այն ընդունելի չէ, պետք է նշել տարածք, որն ի վերջո վերաբերում է օբյեկտի կամ տնտեսավարողի գործունեւթյան տարածքին, իսկ գոտու եզրույթի ժամանակ գոտում արձանագրված խնդիրը կոնկրետ տնտեսավարողին վերագրելը այնքան էլ տեղին և ճիշտ չէ, դրա հետևանքով նրա ռիսկայնությունը ավելացնելը՝ անընդունելի, եթե նա օրինակ ձեռնարկել է բոլոր միջոցները և իր գործունեւոթյան տարածքում չունի բուսասանիտարական ռիսկ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն դեպքերը, երբ կարանտին օրգանիզմից զերծ տարածքում կարող է արձանագրվել վնասակար, սակայն ոչ կարանտին օրգանիզմ, որը կարող է նաև ունենալ կարանտինի պոտենցիալ: Նույն բաժնում նախավերջին կետը անհրաժեշտ է հանել կամ վերանայել, քանի որ պայքարի միջոցառումների մեխանիզմների բացակայությունը միայն օբյեկտի կամ տնտեսավարողի կարողությունների և պարտականությունների տիրույթում չէ, բուսասանիտարական կարանտինի սահմանման ժամանակ մեխանիզմները տարբեր պետական ինստիտուտների և լիազորությունների համատեքստում են, ուստի պայքարի մեխանիզմների բացակայությունը չի կարող միայն տնտեսավարողի ռիսկայնության չափանիշ լինել և դրանից բխող վարչարարական, ֆինանսական, վարչական ու այլ հետևանքներ ունենալ բիզնեսի վրա: Նույն բաժնում վերջին կետը անհրաժեշտ է վերանայել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ առնվազն ոչ բոլոր կարանտին կամ վնասակար օրգանիզմների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգներ ու ընթացակարգեր են սահմանված, հետևաբար չեն կարող ունենալ կիրառություն և դրանից բխող ռիսկայնության բարձր միավորով պայմանավորված հետևանքներ: բ/ <<միջին ռիսկային>> բաժնում նշված է <<վնասակար օրգանիզմի օջախների արձանագրում>> ձևակերպումը, որտեղ պարզ չէ, թե <<օրգանիզմի>> եզակի թվով կիրառման պարագայում ինչպիսի ռիսկայնություն կլինի, եթե օրինակ՝ արձանագրվեն 1-ից ավել տեսակի վնասակար օրգանիզմներ և դրանց օջախներ կամ էլ ինչ է իրենից ներկայացնում օջախը, որն է դրա սահմանները կամ չափելիությունը, կամ էլ նման ձևակերպումը վերաբերում է բուսասանիտարական տեսակետից ապահով՝ կարանտին և/կամ վնասակար օրգանիզմից զերծ տարածքին, թե կարող է լինել արդեն վարակված տարածք, որտեղ արձանագրվի նույն կամ այլ վնասակար օրգանիզմ: գ/ <<ցածր ռիսկային>> բաժնում նշված է <<Վնասակար օրգանիզմի առանձին դեպքերի արձանագրում>> ձևակերպում, որտեղ ևս պարզ չէ, թե ինչ կլինի, եթե արձանագրվի 1-ից ավելի՝ տարբեր տեսակի վնասակար օրգանիզմ կամ էլ որն է առանձին դեպքը, դրա սահմանները և չափելիությունը: Նշված մտահոգությունները և հարցերը ոլորտային խնդիր են և այս համատեքստում ռիսկայնության գնահատման կամ հաշվարկման համար պահանջվում է նախևառաջ կատարել հիմնականը՝ բուսասանիտարական գոտիավորումը և որոշել տարածքների բուսասանիտարական ապահովության և գործունեություն իրականացնող օբյեկտների բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների որոշման հարցերը: 16. N10 աղյուսակում հաշվի առնել 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի վերաբերյալ արված դիտողությունը: 17. 21-րդ կետի վերաբերյալ հաշվի առնել 1-ին հավելվածի 21-րդ կետի վերաբերյալ արված դիտողությունը: | ||
15 | Արմեն Վարդանյան 13.08.2019 10:25:55 | Նախագիծը ամբողջությամբ ենթակա է վերանայման՝ կիրառելիությունը, իրատեսությունը և արդյունքն ու արդյունավետությունը նախապես գնահատելու, փորձարկելու և հնարավոր խնդիրներից ու հետևանքներից խուսափելու գերակայությունից ելնելով: Ռիսկայնության գնահատման և ըստ ռիսկայնության դասակարգման ու դրա արդյունքներով աառավել նպատակային, հասցեական ու արդյունավետ ստուգումների համակարգ կիրառելու նպատակով անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում առաջնահերթության կարգով պետք է կատարվի վարակիչ հիվանդությունների կամ բույսերի կարանտին և վնասակար օրգանիզմների նկատմամբ գոտիավորում և համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կամ օբյեկտների դասակարգում՝ ըստ զոոսանիտարական կամ բուսասանիտարական համապատասխան կարգավիճակների, որոնք հստակ և հիմնավորված սկզբունքով թույլ կտան կատարել օբյեկտների ռիսկայնության գնահատում: Ռիսկայնության գնահատման համար պետք է խուսափել բարդ, անհասկանալի և անորոշ կամ երկակի նշանակության ձևակերպումներից կամ սահմանել դրանց հասկացությունները, դնել պարզ և հասկանալի մի քանի սկզբունք՝ որոշակի ոլորտային ռիսկի կամ անհատական ռիսկի համար սահմանել դրանց իրատեսական գնահատումը կատարելու հնարավոր բոլոր չափանիշները, չափորոշիչները, տալ դրանց իրատեսական, մասնագիտական, գործնական տեսանկյուններից և չափելի որակումները 1-10 կամ 1-100 բալ կամ միավոր կամ այլ տեսակի գնահատման մեխանիզմով, սակայն բոլոր չափորոշիչների գնահատման և չափելիության համար միևնույն սկզբունքով և մոտեցումներով: Անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության գնահատումը և ըստ ռիսկայնության դրանց դասակարգումը պետք է և հնարավոր է կատարել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պահանջների և սկզբունքների, այդ միջազգային կառույցի անդամ բազմաթիվ այլ երկրների կողմից կիրառվող պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ օրենսդրությամբ ընդունված իրավակարգավորումներին համապատասխան, մասնավորապես՝ հիվանդությունների նկատմամբ և գործող անասնաբուժական հսկողության համակարգի հիմքերի վրա կատարված զոնայավորման և ըստ զոոսանիտարական վիճակի՝ անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգման սկզբունքներով և պահանջներով, ինչի արդյունքում իրականացվում է ոչ միայն երկրի տարածքի գոտիավորումը՝ ըստ անասնահամաճարակային ապահովության, այլև յուրաքանչյուր գոտում կատարվում է անասնաբուժական նշանակության օբյեկտների դասակարգումը և զոոսանիտարական համապատասխան կարգավիճակի որոշումն ու գործունեության կանոնակարգումը կոմպարտմենտի սկզբունքով, դրանց արդյունքներով հսկողական և պետական վերահսկողական գործողությունների նպատակային կազմակերպումն ու արդյունավետ կատարումը: |