Add to favourites

«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը:

  • Discussed

    30.07.2019 - 14.08.2019

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11471

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

31.07.2019

Առաջարկություններ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լարացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը: Այս սկզբունքից ելնելով կրեդիտ հատկացնողն ու կրեդիտ ստացողն իրավունք ունեն կրեդիտային պայմանագրում նախատեսել օրենքին չհակասող դրույթներ, ինչպես նաև այդ պայմանագրում կատարել օրենքին չհակասող փոփոխություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի արգելում կրեդիտ հակացնողին տրամադրել կրեդիտային արձակուրդ կամ այլ որևէ ձևով թեթևացնել կրեդիտ ստացողի իրավական վիճակը: Այս պայմաններում գտնում եմ, որ նշված նախագիծը որևէ էական խնդիր չի լուծում: Խնդրի լուծման համար պետք էր սահմանել պայմաններ ու պահանջներ, որոնց առկայության դեպքում կրեդիտ հատկացնողը պարտավոր կլիներ տրամադրել կրեդիտային արձակուրդ: Կարծում եմ, որ սույն օրենքի նախագծով միայն սահմանափակվում են կրեդիտ հատկացնողների իրավունքները այլ հիմքերով ու կարգով կրեդիտ ստացողներին տրամադրել կրեդիտային արձակուրդներ: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի պահանջն առաջարկում եմ հանել 7.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը: Իրավական տեխնիկայի մասով առաջարկում եմ 3-րդ հոդվածում «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով:

Մանուկ Կարապետյան

31.07.2019

Ողջույն Հիպոթեքային արձակուրդ սահմանել նաև վարկառու կողմից վարկը ստանալուց հետո 2 և ավելի երեխա ունենալու դեպքու երեխայի ծնունդից 6 ամսվա ընթացքում, հաշվի առնելով, որ նորածին երեխայի խնամքը առաջին 6 ամիսների ընթացքում զգալի ավելացնում է վառկառույի ֆինանսական ծախսերը

See more