Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ Կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում:

Սույն որոշմամբ կիրարկված մեխանիզմները անցած տարվա ընթացքում արդեն իրենց արդյունքն են տվել և արդյունավետությունը ապացուցել հակատուբերկուլոզային և ՄԻԱՎ դեղերի գնման դեպքում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սույն  որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղային մրցույթի արդյունքում մատակարարների իրավունքները:

Որոշման երկրորդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված լրացումը պայմանավորված է Գլոբալ Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դեղերի ձեռք բերման որակի նկատմամբ վարվող քաղաքականության պահանջներով: Սույն պահանջը գործում է ինչպես ԳՀ կողմից ֆինանսավորմամբ գնվող դեղերի վրա, այնպես էլ ԳՀ դրամաշնորհների տրամադրման (միայն տվյալ դեղերի մասով) ավարտից հետո պետության կողմից ստանձնվող պարտավորությունների մասով: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրերից պետությանը պարտավորությունների անցումային պլանների բարեհաջող իրականացումն է հանդիսանում նոր և ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախապայման: Այս մասին է նաև Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Դումիտրու Լատիցեվչիի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին ս.թ. փետրվարի 26-ին ուղարկված գրությունը:

Որոշման երկրորդ հավելվածով նախատեսված գործակալների ցանկում Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ /UNOPS/-ի ավելացումը պայմանավորված է նույն ցանկում ՄԱԿ-ի մյուս կառույցներին նման պրոֆիլով գործունեության իրականացմամբ: Կազմակերպությունը հանդիսանում է ՄԱԿ-ի գործակալություն /շահույթ չհետապնդող/ և ի թիվս բազմաթիվ երկրների հետ ունեցած ծրագրային կառավարման մեծ փորձի, կազմակերպությունը իրականացնում է մեծածավալ գնումներ բազմաթիվ երկրների կառավարությունների համար: Կազմակերպությունը նույնպես հայտնել է իր հետարքրքրությունը Հայաստանի կառավարության ստեղծած այս ինքնատիպ մրցակցային հարթակին մասնակցելու մասով: Այս հավելումը առնվազն հնարավորություն կնձեռնի որոշմամբ նախատեսված գնումները ավելի մրցակցային և արդյունավետ դարձնել հետագայում:

  • Discussed

    14.05.2019 - 29.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10618

Print

Suggestions

Սոֆիա Գրիգորյան

29.05.2019

Առաջարկվում է Որոշման մեջ սահմանել նվազագույն գնառաջարկ ճանաչելու մասին դրույթ. Մասնավորապես, որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին: ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալը (գործակալները) իրականացնում է ապրանքի մաքսազերծումը և մատակարարումն անմիջապես պատվիրատուին, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություններ չունեցող գործակալի կողմից մատակարարվող ապրանքի մաքսազերծումը իրականացնում է պատվիրատուն: ՀՀ-ում ներկայացուցչություն չունեցող գործակալը, որը ներկայացրել է ավելի ցածր գին ճանաչվում է հաղթող, սակայն նրա կողմից մատակարարված ապրանքի մաքսազերծման գործընթացում իրականացված ծախսերից հետո վերջնական գինը կարող է գերազանցել ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկած գինը: Ստեղծվում է նվազագույն գնառաջարկ ճանաչելու անորոշություն. որ գնով պետք է առաջնորդվել հաղթող գործակալին ընտրելիս՝ CIP Երևան թե մաքսազերծման գործընթացի նախատեսվող ծախսերը ներառյալ գին (այդ թվում ԱԱՀ-ն): Ստեղծվում են անհավասար պայմաններ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող և չունեցող գործակալների միջև: Բացի այդ նշված հանգամանքը պարունակում է տեղային մրցույթի համար նախահաշվային հնարավոր ցածր գնի ձևավորման ռիսկ. քանի որ առավելագույն նախահաշվային գինը գոյանում է մատակարարի գնային առաջարկից և տվյալ ապրանքի ներմուծման և տեղափոխման ծախսերի հանրագումարից, իսկ ՀՀ-ում ներկայացուցչություն ունեցող գործակալի առաջարկը հաղթող ճանաչելու դեպքում առաջացած նախահաշվային գինը չի ներառում օրենքով սահմանված հարկերը, այդ թվում ԱԱՀ-ը, տեղային մատակարարները հայտնվում են անհավասար պայմաններում:

Սոֆիա Գրիգորյան

29.05.2019

Առաջարկվում է Որոշման մեջ ավելացնել դրամաշնորհի հաշվարկման ժամանակ բուֆերային գումար սահմանելու հնարավորություն չնախատեսված ծախսեր իրականացնելու համար, քանի որ գործընթացի իրականացման ընթացքում փաստացի ծախսերը կարող են գերազանցել նախահաշվային գինը: Պատճառներից կարող են լինել ԱՄՆ դոլարի պլանավորված և փաստացի փոխարժեքների բացասական տարբերությունը, չնախատեսված ծախսերը և ծախսերի հաշվարկման փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ նախահաշվային գներ սահմանելուց հետո:

Սոֆիա Գրիգորյան

29.05.2019

Առաջարկվում է Որոշման մեջ ավելացնել տեղային նոր մրցույթ իրականացնելու անհրաժեշտության մասին դրույթ, եթե միջազգային գնումների գործակալները կատարել են գնային առաջարկի փոփոխություն նախահաշվային գին սահմանելուց հետո: Քանի որ միջազգային գործակալների կողմից ներկայացվող գնային առաջարկները ունեն վավերականության ժամկետներ, ինչպես նաև գործընթացի երկարատև լինելու պատճառով արտադրողների կողմից դրանք ենթարկվում են փոփոխության, առաջանում է տարբերություն տեղային մրցույթի համար արդեն իսկ սահմանած նախահաշվային գների (նախահաշվային գինը գոյանում է մատակարարի գնային առաջարկից և տվյալ ապրանքի ներմուծման և տեղափոխման ծախսերի հանրագումարից) և մատակարարի կողմից գնային առաջարկ փոխելուց հետո առաջացող նախահաշվային գների միջև: Նշված խնդիրը ստեղծում է անհավասար պայմաններ տեղական կազմակերպությունների համար, քանի որ փաստացի ապրանքը ձեռք է բերվում ավելի բարձր արժեքով, քան սահմանված է տեղական մրցույթի համար:

See more